Համարը 
ՀՕ-60-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.12.30/24(291)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.12.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2015 թվականի

դեկտեմբերի 23-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի N 1 հավելվածից հանել «ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար 9.60», «ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ 9.60», «ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ 6.80» և «ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ 6.45» տողերը:

 

Հոդված 3. Օրենքի N 2 հավելվածի`

1) «ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական 2.48», «ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի ռեֆերենտ 2.20» տողերը հանել.

2) «Շրջանի դատախազության դատախազ, կայազորի զինվորական դատախազության դատախազ 4.00» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

«ԼՂՀ գլխավոր դատախազի խորհրդական

3.00»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-60-Ն