Համարը 
N 399
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.08.14/20(29)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.07.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.07.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«31» հուլիսի 2006թ.

N 399

 ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

«Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում ծառայությունների մատուցումն ապահովելու անհրաժեշտությունից, կարող են կազմակերպվել առանձին մրցույթներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«31» հուլիսի 2006թ.

թիվ 399 որոշման

 

Կ Ա Ր Գ  Ե Վ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով սահմանվում են հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները:

2. Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրությունն իրականացվում է մրցույթի միջոցով:

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Մրցույթն անցկացնում է մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձաժողով):

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարն ստեղծում է առնվազն 4 անձից բաղկացած հանձնաժողով:

5. Հանձնաժողովը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին և պայմաններին համապատասխան:

6. Հանձնաժողովը`

ա) հաստատում է մրցույթի մասին հրապարակային ծանուցման տեքստը,

բ) բացում և գնահատում է մրցույթի հայտերը,

գ) որոշում է մրցույթի հաղթողին,

դ) իրականացնում է սույն կարգով և պայմաններով սահմանված այլ գործառույթներ:

7. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 3/4-ը: Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին:

8. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

10. Մրցույթի հայտեր ներգրավելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (այսուհետ` կազմակերպիչ) առնվազն 500 օրինակ տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցով` մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ հրապարակում է ծանուցում մրցույթի անցկացման և պայմանների մասին` նշելով օրենքով նախատեսված տեղեկությունները:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Մրցույթի մասնակից է համարվում այն անձը, ով մրցույթի անցկացման մասին հայտարարության մեջ նշված ժամկետում` սահմանված կարգով հանձնաժողովին ներկայացրել է մրցույթի հայտը, որը ներառում է դիմումը, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, օրենքով սահմանված կարգով տրված` անշարժ գույքի գնահատում կատարելու լիցենզիայի պատճենը, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների և գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանքը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկությունը: Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված, կնքված և (կամ) ստորագրված փակ ծրարով, որի վրա պետք է կատարվի «Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումը:

12. Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «Բնօրինակ» և «Կրկնօրինակ» բառերը:

13. Մրցույթի հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը:

14. Մրցույթին մասնակցելու իրավունք ունի օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գնահատում իրականացնելու լիցենզիա ունեցող անձը:

15. Մրցույթի հայտերը բացելու նիստի օրը նշանակվում է մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազը 3 օր հետո` մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին:

16. Մրցույթի մասնակիցների հայտերը քննարկվում են` ըստ դրանց գրանցման հերթականության:

17. Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

18. Հանձնաժողովի քարտուղարը բացում է մրցույթի հայտերը և դրանք ներկայացնում հանձնաժողովին:

19. Հանձնաժողովը ծանոթանում է մրցույթի մասնակիցների հայտերին և բաց քվեարկությամբ կատարում լավագույն առաջարկը ներկայացրած մրցույթի մասնակցի ընտրություն:

20. Ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով`

ա) անշարժ գույքի գնահատում իրականացնող լիցենզավորված անձի փորձը` տվյալ գործունեությամբ զբաղվելու ժամանակահատվածը, վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած գնահատման ծրագրերի թիվը, գնահատողի գործունեության ընթացքում շահույթի առկայությունը.

բ) աշխատանքն օպերատիվ կազմակերպելու հնարավորությունները` գնահատողի աշխատանքային ժամերը, այդ թվում` ոչ աշխատանքային օրերին աշխատելու հնարավորությունը,

գնահատման պատվերի կատարման ամենակարճ ժամկետը,

գնահատողի գնահատող աշխատողների թիվը,

գնահատումն իրականացնելիս օգտագործվող տեխնիկական միջոցների առկայությունը.

գ) լիցենզիայի գործողության ժամկետը

դ) մատուցվող ծառայության գինը:

 

V. ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ

 

21. Հանձնաժողովն իր նիստում ընդունում է որոշում սույն կարգի և պայմանների 20-րդ կետի համաձայն ընտրված լավագույն մասնակցին մրցույթում հաղթող ճանաչելու մասին և կազմում մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշվում են օրենքով սահմանված տեղեկությունները:

22. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու օրը կազմակերպիչն ու մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցն ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:

23. Արձանագրության ստորագրման օրվանից մեկ ամսվա ընթացքում մրցույթի հաղթողը կազմակերպչի հետ կնքում է ծառայությունների մատուցման մասին պայմանագիր` մեկ տարի ժամկետով:

24. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

VI. ՉԿԱՅԱՑԱԾ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

 

25. Հանձնաժողովը մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

ա) սահմանված ժամկետում ոչ մի հայտ չի ներկայացվել,

բ) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված պահանջներին, ինչպես նաև` եթե հայտեր ներկայացնելը չի համապատասխանել սույն կարգի և պայմանների ու մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին,

գ) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված ծառայությունների մատուցումը:

26. Սույն կարգի և պայմանների պահանջների խախտմամբ կազմակերպված ու անցկացված մրցույթը դատական կարգով կարող է ճանաչել անվավեր:

27. Մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքած պայմանագրի անվավերությանը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան