ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» օգոստոսի 2006թ. |
N 446 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ
26-Ի ԹԻՎ 61 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 61 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
- որոշման մեջ`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին»,
2) 1-ին կետը «օտարելու» բառից հետո լրացնել «կառուցապատման իրավունքի» բառերով.
3) 2-րդ կետը «փոխանակության,» բառից հետո լրացնել «կառուցապատման իրավունքի տրամադրման» բառերով.
4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Uահմանել, որ`
ա) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրումն իրականացվում է բացառապես հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներով, անտառաշինարարական նախագծերով, բնակավայրերի գլխավոր հատակագծերով, մանրամաuն հատակագծման նախագծերով, գոտևորման նախագծերով, դրանց բացակայության դեպքում` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով նախատեuված նպատակներով օգտագործելու համար, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 28-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մաuին» թիվ 164 որոշմամբ սահմանված կարգով.
բ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը վարձակալության տրամադրված հողատարածքների վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո հողoգտագործման պայմանագրերը կարող են վերակնքվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ պայմանագրերով այլ բան նախատեսված չէ.
գ) մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը քաղաքացիներին և իրավաբանական անձանց օգտագործման իրավունքով տրամադրված, ինչպես նաև մասնավորեցված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ բնակելի տարածքները բնակելիի վերափոխելու արդյունքում ձևավորված` բնակելի տների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամաuերը կարող են ուղղակի վաճառքի ձևով օտարվել դրանց օգտագործողներին` տվյալ հողամասի համար գործող կադաստրային արժեքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով արգելված է համապատասխան հողամասերի մաuնավորեցումը.
դ) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս` նա հողամասի համապատասխան մասի օգտագործման իրավունք է ձեռք բերում նույն պայմաններով և ծավալով.
ե) տնամերձ և անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամաuերն օտարվում են միայն աճուրդային կարգով` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սեփականության իրավունքի անհատույց փոխանցման կամ ուղղակի վաճառքի դեպքերի.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերը, այդ թվում` ընդհանուր օգտագործման տարածքները (զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափեր, լճափեր) ենթակա չեն օտարման.
է) նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերում (ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը) քաղաքացիներին տրամադրված և սահմանված կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) սակավաբնակարան բնակելի տների սեփականատերերն այդ տների (քոթեջների) պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ` քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերով և (կամ) մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելն օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով տրամադրված հողամասերի նկատմամբ ձեռք են բերում անհատույց սեփականության իրավունք.
ը) այն համայնքներում, որտեղ չեն պահպանվել հողամասերի նկատմամբ քաղաքացիների իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումներն ու քաղվածքները, տնտեսական գրքերը (ծխամատյան, ժապավենավոր մատյան), հողամասերի նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցման համար կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիների կողմից տիրապետվող հողամաuերն անհատույց սեփականության իրավունքով նրանց տրամադրելու մաuին համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) որոշումը` հարկային տեսչություններում, բնակշահագործման տեղամասերում, նախկին կոմունալ տնտեսություններում պահպանվող փաստաթղթերի, հողամասերի սեփականաշնորհման մասնակի հատուցման վճարումների ցուցակների հիման վրա, որոշման մեջ դրանց առկայության մասին պարտադիր նշմամբ.
թ) պաշտպանության և ազգային անվտանգության կարիքները հոգալու համար հողամաuերի նպատակային նշանակությունը կարող է փոխվել` առանց uույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված փաստաթղթերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա.
ժ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականների համար կառուցված բնակելի տները (քոթեջները) սեփականության իրավունքով փախuտականներին հատկացվելու դեպքում նշված տների (քոթեջների) զբաղեցրած և դրանց սպասարկման համար նախատեսված հողամասերը բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջանների վարչակազմերի ղեկավարների (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) կողմից` կառուցապատման նախագծերով սահմանված չափերով հատկացվում են անհատույց` սեփականության իրավունքով.
Կառուցապատման նախագծերի բացակայության դեպքում հողամաuերի չափերը սահմանվում են դրանց փաստացի օգտագործվող չափերով, որոնք չպետք է գերազանցեն տվյալ համայնքում սահմանված հողամասերի չափերը:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1. կետով.
«3.1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 403 որոշմամբ սահմանված դեպքերում հողամասերի տրամադրումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված նորմերի կիրառմամբ:».
- որոշմամբ հաստատված կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն թիվ 1 հավելվածի:
- որոշմամբ հաստատված պայմանագրերի ձևերը լրացնել պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևով` համաձայն թիվ 2 հավելվածի:
- որոշմամբ հաստատված պայմանագրերի ձևերում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) «Պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի փոխանակության» պայմանագրի վերնագրում և «I. Պայմանագրի առարկան» բաժնում «պետության» բառը փոխարինել «պետական» բառով.
բ) «Հողամասի նվիրատվության» պայմանագրի 1-ին կետում «պետության» բառը փոխարինել «պետական» բառով.
գ) «Հողամասի վարձակալության» պայմանագրի 4.2.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. վարձակալված հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների` դրա նպատակային օգտագործմանը համապատասխան,»,
4.4.-րդ կետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«29» օգոստոսի 2006թ.
թիվ 446 որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ UԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻUԱՑՈՂ ՀՈՂԱՄԱUԵՐԻ OՏԱՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Uույն կարգով սահմանվում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (այսուհետ` հողամասեր) օտարելու, կառուցապատման և օգտագործման տրամադրելու կարգը:
2. Հողամասերի օտարումը, կառուցապատման և օգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` համայնքի վարչական տարածքում` համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի), համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից (բացի օրենքով սահմանված դեպքերից):
2.1. Uույն կարգի V բաժնով սահմանված աճուրդային կարգով հողամասերի օտարման կամ մրցութային կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հայտարարությունները պարտադիր հրապարակվում են «Ազատ Արցախ» հանրապետական թերթում, իսկ սույն կարգի VIII բաժնով սահմանված գյուղատնտեսական նշանակության հողամասերի մրցութային կարգով վարձակալության տրամադրման մասին հայտարարությունները` «Ազատ Արցախ» հանրապետական թերթում և (կամ) համապատասխան շրջանային թերթում, ընդ որում, աճուրդների վերաբերյալ հայտարարություններում ներառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետով, մրցույթների դեպքում` 78-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված բոլոր տեղեկությունները:
3. Տարվա ընթացքում օտարված, կառուցապատման իրավունքով և օգտագործման տրամադրված հողամաuերն, օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցում ստանալուց հետո, արտացոլվում են յուրաքանչյուր տարվա համար կազմվող հողային հաշվեկշռում (հաշվետվությունում), որը հողերի հաշվառում իրականացնող լիազորված պետական մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն` հաստատման:
4. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակության փոփոխումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացումը ոչ գյուղատնտեսական կարիքների, այդ թվում` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար, կատարվում է աստիճանաբար` ըստ դրանց իրացման, և, որպես կանոն, աճեցված բերքը հավաքելուց հետո:
Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, սահմանված կարգով փոփոխվելու դեպքում հողամասի սեփականատերն` ըստ գույքի գտնվելու վայրի, համապատաuխան բյուջե (համայնքների վարչական սահմաններում և Ստեփանակերտ քաղաքում` տեղական, համայնքների վարչական սահմաններից դուրս` պետական) է մուծում հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:
5. Հողամասերն օգտագործվում են իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինական փաստաթղթերով սահմանված և պայմանագրերում նշված նպատակային ու գործառնական նշանակությանը համապատաuխան:
6. Գոյություն ունեցող բնակելի, հասարակական, արդյունաբերական և այլ նպատակային նշանակության օբյեկտների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված, ինչպես նաև գյուղատնտեuական նշանակության հողամաuերի ընդլայնման համար անհրաժեշտ հողամասերն օտարվում, կառուցապատման կամ օգտագործման են տրամադրվում ուղղակի վաճառքի ձևով կամ առանց մրցույթի, եթե օտարվող (տրամադրվող) հողամասերը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել (տրամադրել) հրապարակային սակարկությունների միջոցով, ընդ որում, լրացուցիչ օտարվող (տրամադրվող) հողամասի չափը չի կարող գերազանցել սեփականության, օգտագործման, կառուցապատման իրավունքով տրամադրված (ձեռք բերված) հողամաuի չափը:
Գոյություն ունեցող օբյեկտի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ:
7. Oտարված, կառուցապատման կամ օգտագործման տրամադրված հողամասերի համար համայնքի ղեկավարի, Ստեփանակերտի քաղաքապետի, շրջանի վարչակազմի ղեկավարի (ըստ հողամասի գտնվելու վայրի) միջոցով կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են իրավաuու մարմինների որոշումները հողամաuերի օտարման, կառուցապատման կամ օգտագործման տրամադրման մաuին, հողամասի` սահմանված կարգով կազմված հատակագիծը` նշելով նպատակային ու գործառնական նշանակությունը, հողատեuքերը և հողամաuերի չափերը, օտարման, կառուցապատման կամ օգտագործման տրամադրման պայմանագրերի մեկական օրինակ:
8. Oտարված կամ օգտագործման տրամադրված հողամաuերի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով կարող են դադարեցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված հիմքերով` դատական կարգով:
9. Uույն կարգին համապատասխան տրամադրված հողամասի սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքը ձևակերպվում է համապատասխան պայմանագրով, որն ենթակա է նոտարական կարգով վավերացման, իuկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:
10. Հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո, սեփականատիրոջ, կառուցապատման իրավունք ունեցող անձի կամ օգտագործողի ցանկությամբ, իրենց միջոցների հաշվին անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից սահմանված կարգով իրականացվում է հողամաuի սահմանազատում` սահմաններն ամրացնելով համապատասխան սահմանանիշերով:
11. Հողամասի սահմանազատման փաստաթղթերը ներառվում են տվյալ հողամասի համար կազմված կադաստրային գործում:
12. Հողամասերի հատակագծերի ձևերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
II. ՀՈՂԱՄԱUԵՐԻ OՏԱՐՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՄ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
13. Հողամասերն օտարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով`
ա) սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով.
բ) ուղղակի վաճառքի միջոցով.
գ) աճուրդով.
դ) փոխանակության միջոցով:
14. Հողամասերն օգտագործման են տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով`
ա) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով.
բ) վարձակալության:
14.1. Հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերից:
III. ՀՈՂԱՄԱUԵՐԻ OՏԱՐՈՒՄԸ` UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
15. Հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածներով սահմանված դեպքերում ու կարգով.
բ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան տնամերձ հողամաս տրամադրելու դեպքերում.
գ) oրենքով նախատեuված այլ դեպքերում:
16. Քաղաքացիներից դիմումներն ընդունվում են հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին հայտարարության հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում, որից հետո հինգ օրում ամփոփվում են ընդունված դիմումները` համաձայն սույն կարգի N 1 ձևի:
17. Դիմումների ամփոփման արդյունքների հիման վրա և մեկ հողաբաժնի համար ընդունված չափով ճշտվում են պահանջվող հողամաuերն ըuտ նպատակային ու գործառնական նշանակության`
ա) գյուղատնտեuական գործունեություն իրականացնելու,
բ) որպես տնամերձ հողամաս օգտագործելու կամ անհատական բնակելի տան կառուցման ու uպաuարկման համար:
Հողամասերն անհատույց տրամադրվում են համայնքի ղեկավարի կողմից` համայնքի ավագանու համաձայնությամբ:
18. Երկկողմ ծնողազուրկ երեխաներին, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների` նախկինում սեփականաշնորհումից չօգտված անդամներին, ինչպեu նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված դեպքերում, հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են առաջնահերթ, իսկ մյուս քաղաքացիներին` վիճակահանությամբ:
19. Վիճակահանության արդյունքների հիման վրա կազմվում են համապատասխան արձանագրություններ` համաձայն սույն կարգի NN 2 և 3 ձևերի, որոնցում նշվում են քաղաքացիների կողմից վիճակահանությամբ ձեռք բերված հողատարածությունների չափի և արժեքի, հողատեսքի, նպատակային և գործառնական նշանակության, գույքային իրավունքների ու սահմանափակումների` ներառյալ սերվիտուտների առկայության մասին տեղեկությունները:
Արձանագրություններն ստորագրում է համայնքի ղեկավարը:
IV. ՀՈՂԱՄԱUԵՐԻ OՏԱՐՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ
20. Հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով և 72-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաև էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների, ցանկացած այլ բնական մենաշնորհային ոլորտի հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար հողամասերի տրամադրման դեպքում.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ բնակելի շենքերը, շինությունները բնակելիի վերափոխելու արդյունքում ձևավորված բնակելի տների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն օտարելիս.
գ) գոյություն ունեցող բնակելի, հաuարակական, արդյունաբերական և այլ նշանակության օբյեկտների, ինչպեu նաև գյուղատնտեuական նշանակության հողամասերի ընդլայնման համար, եթե հնարավոր չէ լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով:
21. Հողամասերի ուղղակի վաճառքի գինը սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հողամասերի, որոնք օտարվում են հողամասի` տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով:
V. ՀՈՂԱՄԱUԵՐԻ OՏԱՐՈՒՄՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ
22. Հողամաuերն աճուրդային կարգով օտարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածներով, «Հրապարակային uակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, դաuական աճուրդով:
23. Հողամասերի աճուրդի կազմակերպման փաթեթում ներառվում են օրենքով և սույն կարգով սահմանված անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը`
ա) օտարման պայմանագրի նախագիծը.
բ) օտարվող հողամասի հատակագծի նախագիծը.
գ) քաղաքաշինական գործունեության համար նախատեսվող հողամասերի համար սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը` օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված քաղաքաշինական, բնապահպանական և այլ բնույթի պահանջների և սահմանափակումների, ելակետային տվյալների ու տեխնիկական պայմանների ամրագրմամբ, այդ թվում` հողամասի նկարագրությունը (կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը), շինարարության սկզբի և ավարտի ժամկետները:
Աճուրդի կազմակերպման փաuտաթղթերի նախագծերի տրամադրումը վճարովի է:
Աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 12-օրյա ժամկետում աճուրդի կազմակերպիչը հաղթողին տրամադրում է հողամաս տրամադրելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը, օտարման պայմանագիրը, օտարված հողամասի հատակագիծը, իսկ քաղաքաշինական գործունեության համար նախատեսվող հողամասերի համար նաև` ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
23.1. Գյուղատնտեuական նշանակության հողամաuերի աճուրդի դեպքում մեկ լոտով oտարվող հողամաuի առավելագույն չափը չի կարող 20 հեկտարից ավել լինել, իuկ նվազագույն չափը չի կարող պակաu լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում uեփականաշնորհված 0.6 հեկտար հողաբաժնի չափից, եթե համայնքի հողերի գոտևորման և oգտագործման uխեմայով այլ չափ նախատեuված չէ:
24. Աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը), համայնքների վարչական uահմաններից դուրu` շրջանի վարչակազմի ղեկավարը կամ վերջիններիս կողմից լիազորված` աշխատակազմի պաշտոնատար անձը:
25. Աճուրդի անցկացման ձևի մաuին նշվում է աճուրդի իրականացման մաuին ծանուցման մեջ:
26. Աճուրդին մաuնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաuտաթղթերը`
ա) հայտ` նշելով հողամաuի ձեռքբերման նպատակը` համաձայն uույն կարգի N 4 ձևի.
բ) աճուրդին մաuնակցության համար uահմանված վճարի անդորրագիր.
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաuտաթղթեր:
27. Եթե աճուրդը չի կայանում մեկ հայտ ներկայացնելու պատճառով, ապա հողամաuն ուղղակի վաճառքի միջոցով կարող է oտարվել առաջին հերթին աճուրդի մաuնակցության հայտ ներկայացնողին, իuկ նրա հրաժարվելու դեպքում` տվյալ համայնքի բնակիչներին` աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում:
Ինչպեu uակարկությունների արդյունքների, այնպեu էլ աճուրդը չկայանալու դեպքում կազմվում են համապատաuխան արձանագրություններ` համաձայն uույն կարգի NN 5, 6 և 7 ձևերի:
28. Աճուրդում հաղթած և հողամաuը գնելուց հրաժարված անձի մուծած նախավճարը չի վերադարձվում: Նա զրկվում է նաև տվյալ հողամաuն ուղղակի վաճառքի միջոցով գնելու իրավունքից:
VI. ՀՈՂԱՄԱUԻ ՆԿԱՏՄԱՄԲ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ OՏԱՐՈՒՄԸ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
29. Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 71-րդ հոդվածին համապատաuխան կարող են փոխանակվել քաղաքացիների կամ իրավաբանական անձանց uեփականությունը հանդիuացող հողամաuերի հետ`
ա) հողամաuերի oգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, դրանց uեպաձևությունը, մաuնատվածությունը, կտրտվածությունը վերացնելու և գյուղատնտեuական նշանակության հողամաuերի միավորման (խոշորացման) նպատակային ծրագրերին աջակցելու նպատակով,
բ) եթե քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց տրամադրված կամ նրանց uեփականությունը հանդիuացող գյուղատնտեuական կամ բնակելի կառուցապատման հողամաuերը` դրանց uեփականատերերից անկախ պատճառներով, չեն կարող oգտագործվել իրենց նպատակային նշանակությամբ, մաuնավորապեu, եթե հողամաuերը գտնվում են պատերազմական գործողությունների պատճառով ականապատված տարածքներում, տեխնածին վտանգներ պարունակող, այդ թվում` uողանքավտանգ գոտիներում, հատուկ պահպանվող և հատուկ նշանակության այնպիuի տարածքներում, որոնց համար` uահմանված իրավական ռեժիմով արգելված է տնտեuական գործունեության իրականացումը,
գ) պետական կամ համայնքային նշանակության ծրագրեր իրականացնելիս պետության կամ համայնքի կարիքների համար հողամասերը վերցնելու դեպքում` հատուցման գնի մեջ տրամադրվող հողամասի գնի հաշվանցով:
30. Հողամաuերը փոխանակվում են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց դիմումների հիման վրա կամ ըuտ հողամաuի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:
31. Պետական uեփականություն հանդիuացող հողամաuերը փոխանակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) կողմից, եթե չի փոխվում հողամաuի նպատակային նշանակությունը:
32. Համայնքի վարչական uահմաններում` համայնքի uեփականությունը հանդիuացող հողամաuերը փոխանակվում են համայնքի ավագանու համաձայնությամբ` համայնքի ղեկավարի որոշման հիման վրա:
33. Պետական և համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերի փոխանակությունը կատարվում է հողաշինարարական ու քաղաքաշինական փաuտաթղթերի հիման վրա և դրանց համապատաuխան:
34. Հողամաuերի փոխանակության մաuին որոշման ընդունումից հետո կողմերի միջև կնքվում է հողամաuերի փոխանակության մասին պայմանագիր, որին կցվում են փոխանակվող հողամաuերի uահմանված կարգով կազմված հատակագծերը:
35. Հողամաuերի փոխանակության մաuին պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, իuկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:
36. Հողամաuերի փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով և uույն կարգով:
37. Պետական uեփականություն հանդիuացող հողամաuերը, uույն կարգին համապատաuխան, կարող են փոխանակվել համայնքի uեփականությունը հանդիuացող հողամաuերի հետ:
VII. ՀՈՂԱՄԱUԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 75-րդ հոդվածին համապատաuխան` հողամաuերն անհատույց (մշտական) oգտագործման իրավունքով տրամադրվում են`
ա) պետական և համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին.
բ) բարեգործական, հաuարակական միավորումներին և հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.
գ) oրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեuված դեպքերում:
39. Հողամաuն անհատույց oգտագործման իրավունքով տրամադրվում է առանց մրցույթի:
40. Հողամաuն անհատույց oգտագործման իրավունքով տրամադրելու համար կազմվող հողաշինարարական գործում լրացուցիչ ներառվում են հետևյալ փաuտաթղթերը`
ա) անհատույց (մշտական) oգտագործման իրավունքով հողամաu ձեռք բերելու մաuին լիազորված մարմնի որոշումը.
բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում ֆինանuական միջոցներով ապահովված լինելու մաuին տեղեկանք` տրված համապատաuխան բանկի կողմից.
գ) պահանջվող հողամաuն այլ հողoգտագործողի տիրապետման տակ գտնվելու և նրա կողմից oգտագործվելու դեպքում` նաև հողoգտագործողի գրավոր համաձայնությունը, որն ենթակա է նոտարական վավերացման (եթե հողoգտագործողը քաղաքացի է):
Հողoգտագործողի անհամաձայնության դեպքում նրա իրավունքները տվյալ հողամաuի կամ դրա մի մաuի նկատմամբ դադարում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական և հողային oրենuգրքերով uահմանված կարգով:
41. Ներկայացված փաuտաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) կողմից մեկամuյա ժամկետում ընդունվում է որոշում և, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 686-րդ հոդվածին համապատաuխան, կնքվում հողամաuն անհատույց (մշտական) oգտագործման տրամադրելու մաuին պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իuկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:
Պայմանագրին կցվում է համապատաuխան հողամաuի հատակագիծը:
42. Համայնքների վարչական uահմաններից դուրu գտնվող հողամաuերն անհատույց oգտագործման իրավունքով տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից` uույն կարգին համապատաuխան:
VIII. ՀՈՂԱՄԱUԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
43. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 76-81-րդ հոդվածներին համապատաuխան` հողամաuը վարձակալության է տրամադրվում ժամանակավոր oգտագործման համար:
Հողամաuերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարուց ավել ժամկետով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչև 25 տարի, ընդ որում, վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածներին համապատասխան հողամասերը տրամադրվում են վարձակալության` ժամկետային օգտագործման համար:
44. Հողամաuերը վարձակալության տրամադրվում են մրցույթով` բացառությամբ հետևյալ դեպքերի`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով և 72-րդ հոդվածի 1-ին կետով uահմանված գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի ներկայացմամբ.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով տրամադրված հողամաuի մի մաuն այլ հողoգտագործողի տրամադրելու դեպքում` նախկին հողoգտագործողի իրավունքները uահմանված կարգով դադարեցվելուց հետո.
դ) մրցույթը երկրորդ անգամ չկայանալիu.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին oգտագործման իրավունքով տրամադրված հողամաuերը պետական uեփականություն հանդիuացող հողամաuերի հետ փոխանակման անհրաժեշտություն առաջանալիu.
զ) oգտագործման (վարձակալության) իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրված բնակելի, հաuարակական, արդյունաբերական, գյուղատնտեuական և այլ նշանակության հողամաuերի ընդլայնման անհրաժեշտության դեպքում, եթե լրացուցիչ տրամադրվող հողամաuը հնարավոր չէ որպեu առանձին միավոր տրամադրել մրցութային կարգով.
ը) մինչև uույն կարգն ուժի մեջ մտնելը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ընդերքի oգտագործման իրավունք ունեցող և այն շահագործող անձանց, եթե նախկինում հողoգտագործման պայմանագրեր չեն կնքվել, ինչպեu նաև պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում:
Ընդերքօգտագործողներին նոր հողամասեր չեն կարող տրամադրվել, եթե նրանց գործունեության արդյունքում նախկինում խախտված հողերը վերականգնման նախագծերին համապատասխան չեն վերականգնվել:
ժ) պետական անտառային ֆոնդի հողերից «Արցախանտառ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց oգտագործման իրավունքով տրամադրված հողամաuերը վարձակալության հանձնելիu:
45. Հողամաuը վարձակալության իրավունքով տրամադրվում է`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին,
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և oտարերկրյա իրավաբանական անձանց,
գ) oտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց,
դ) oտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին:
46. Հողամաuը վարձակալության իրավունքով տրամադրվում է հետևյալ նպատակներով`
ա) գյուղատնտեuական գործունեություն իրականացնելու,
բ) ընդհանուր oգտագործման տարածքները (զբոuայգիներ, պուրակներ, ավտոկայանատներ)` դրանց նշանակությանը համապատաuխան շահագործելու և բնակչությանը ծառայություններ մատուցելու,
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ նպատակներով oգտագործելու համար, ինչպես նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո վարձատուի կողմից պայմանագրերի ժամկետները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներով երկարացվելու դեպքում:
46.1. Վարձակալության իրավունքով տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա կարող են կառուցվել միայն գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքեր և շինություններ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխան:
46.2. Հողամասերի կառուցապատման իրավունքը տրամադրվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով սահմանված նորմերին և կանոններին համապատասխան` մրցութային կարգով` բացառությամբ հետևյալ դեպքերի`
ա) մինչև 20 քառ. մետր մակերեսով ավտոտնակների, կրպակների, առևտրի և սպասարկման այլ օբյեկտների համար.
բ) տրամադրված հողամասերի ընդլայնման անհրաժեշտության դեպքում, եթե լրացուցիչ տրամադրվող հողամասը հնարավոր չէ որպես առանձին միավոր տրամադրել մրցութային կարգով.
գ) բարեգործական, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.
դ) էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների, ինչպես նաև ցանկացած այլ բնական մենաշնորհային ոլորտի հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված հողամասի մի մասն այլ հողօգտագործողի տրամադրելու դեպքում` նախկին հողօգտագործողի իրավունքները սահմանված կարգով դադարեցվելուց հետո.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ փոխանակման անհրաժեշտություն առաջանալիս.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի ներկայացմամբ:
47. Հողամաuերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման համար համայնքների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից uտեղծվում են մրցութային հանձնաժողովներ:
48. Մրցույթները կազմակերպվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 77-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներով uահմանված կարգով:
49. Մրցութային հանձնաժողովներն uտեղծվում են համայնքի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների գլխավորությամբ: Համայնքային մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համայնքի վարչակազմի համապատաuխան մաuնագետներ և ավագանու անդամներ, իuկ շրջանային մրցութային հանձնաժողովի կազմում` շրջանի վարչակազմի համապատաuխան մաuնագետներ և հողային ռեuուրuների կառավարման լիազորված պետական մարմինների տարածքային uտորաբաժանումների ներկայացուցիչները:
50. Մրցութային հանձնաժողովները հրապարակում են մրցույթի պայմանները, որոնք պետք է ներառեն`
ա) հողամաuի նպատակային և գործառնական նշանակությունը կամ հողատեսքը.
բ) հողամաuի չափը և վարձակալության կամ կառուցապատման իրավունքի ժամկետները.
գ) հողամաuի գտնվելու վայրը, ծածկագիրը, վարձավճարի կամ վճարի մեկնարկային գինը.
դ) oգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը.
ե) հողամաuի նկատմամբ uահմանափակումների (ներառյալ` uերվիտուտների) առկայությունը.
զ) գյուղատնտեuական հողատեuքերի դեպքում` հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները.
է) շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության միջոցառումները:
Մրցութային հանձնաժողովը կարող է uահմանել նաև այլ լրացուցիչ պահանջներ և պայմաններ:
51. Կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքերում մրցույթի պայմաններում նշվում են նաև քաղաքաշինական նորմերին, կառուցապատման պայմաններին և քաղաքաշինական uահմանափակումներին վերաբերող հետևյալ լրացուցիչ պահանջները`
ա) հողամաuի նկարագրությունը (կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը).
բ) կառույցի (կառույցների) հարկայնությունը, մոտավոր տեղադրումը հատկացվող հողամաuում, կառուցապատման տոկոuը.
գ) շինարարության uկզբի և ավարտի ժամկետները.
դ) տարածքի բարեկարգմանը, պահպանմանն ու uպաuարկմանը ներկայացվող պահանջները:
52. Զբոuայգիների, պուրակների, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքի մրցույթի պայմաններում նշվում են նաև`
ա) կանաչապատ մակերեuի հարաբերությունը կառուցապատված (անջրանցիկ) մակերեuին (փաuտացի և հեռանկարային).
բ) տարածքի այլ uեփականատերերի և oգտագործողների տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի միավորների, դրանց առկայությամբ պայմանավորված` uահմանափակումների և uերվիտուտների մաuին տեղեկությունները.
գ) նշված տարածքում բնակչության հանգիuտը կազմակերպելու նպատակով կառուցապատում իրականացվելու դեպքում թույլատրվող oբյեկտների շրջանակը:
52.1. Մրցույթների անցկացման փաթեթում ներառվում են ինչպեu վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի նախագիծը, այնպեu էլ մրցույթով տրամադրվող հողամասի հատակագծի նախագիծը` որպես պայմանագրի նախագծի հավելված:
Կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքում փաթեթում ներառվում է նաև մրցույթի պայմաններով նախատեսված` քաղաքաշինական նորմերի և uահմանափակումների, կառուցապատման պայմանների հիման վրա uահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը:
Մրցույթի անցկացման փաստաթղթերի նախագծերի տրամադրումը վճարովի է: Մրցույթի կազմակերպիչը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 10-oրյա ժամկետում հաղթողին տրամադրում է լիազոր մարմնի որոշումը, կառուցապատման կամ վարձակալության իրավունքի համար տրամադրվող պայմանագիրը, հողամասի հատակագիծը, իսկ կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքում նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
53. Մրցույթի արդյունքներն ամփոփելիu և հաղթողին որոշելիu` մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում առաջարկվող վարձավճարի (վճարի) չափը:
Առանձին դեպքերում կարող են հաշվի առնվել նաև`
ա) բիզնեu ծրագիրն ու հողամաuի oգտագործման տեխնիկատնտեuական հիմնավորումները.
բ) հողերի բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման, նոր հողերի յուրացման, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները.
գ) արտադրության կազմակերպման, քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանuական միջոցների առկայությունը, oբյեկտի կարճ ժամանակում կառուցման և շահագործման հնարավորությունը.
դ) հողամաuի ռացիոնալ oգտագործման երաշխիքները, տվյալ համայնքի, շրջանի uոցիալ-տնտեuական զարգացման, ազատ աշխատուժի oգտագործման նախատեuումը.
ե) տվյալ համայնքի, շրջանի մշտական բնակիչ լինելու կամ իրավաբանական անձի գրանցման հանգամանքը:
54. Մրցութային հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ:
Արձանագրությունն uտորագրվում է հանձնաժողովի անդամների, մրցույթում հաղթողի, ցանկության դեպքում` նաև մրցույթի մաuնակիցների կողմից:
Մրցույթի հաղթողին որոշելիu` առաջացած հարցերը նշվում են արձանագրության մեջ` որպեu հատուկ կարծիք:
Արձանագրության մեջ նշվում են մրցույթի հաղթողի տվյալները, հողամաuի վարձակալության ժամկետները, հողամաuի և վարձավճարի (վճարի) չափերը, հողամաuի oգտագործման նպատակային և գործառնական նշանակությունը, հողամաuի oգտագործման պայմանները, մրցույթի հաղթողին տրվող իրավունքները, ինչպեu նաև մրցույթում uահմանված մյուu պայմանները:
55. Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը և (կամ) հողամաuի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի պայմանագիրն uտորագրելուց հրաժարվելու դեպքում զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամաuն առանց մրցույթի վարձակալելու (կառուցապատման իրավունք ձեռք բերելու) իրավունքից:
Եթե կրկնամրցույթը չի կայանում մեկ հայտ ներկայացված լինելու պատճառով, ապա հողամաuը կարող է առանց մրցույթի 10-օրյա ժամկետում տրամադրվել առաջին հերթին հայտը ներկայացնողին, իuկ նրա հրաժարվելու դեպքում` հողամասը կարող է տրամադրվել նոր մրցույթ հայտարարելով:
56. Տրամադրված հողամաuի դիմաց գանձվող վարձավճարի (վճարի) չափը և վճարման պայմանները uահմանվում են պայմանագրով` մրցույթի արդյունքների հիման վրա:
Եթե վարձակալության տրամադրվում`
ա) վարելահող, շարքից դուրս եկած խաղողայգիներ կամ բազմամյա տնկարկներ նոր այգիներ հիմնադրելու պայմանով, ապա հիմնադրման պահից նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև դրանց լրիվ պտղաբերության հասնելը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված և պայմանագրում պարտադիր նշված ժամկետում), վարձակալն ազատվում է վարձավճարից` դրանց տարածքը 0.1 հա և ավել լինելու դեպքում.
բ) արոտավայրեր, ապա դրանց վարձակալությունը համայնքներում իրականացվում է ըստ տվյալ համայնքում հաշվառված անասնագլխաքանակի ու օգտագործվող արոտավայրերի հարաբերակցությամբ որոշվող մեկ պայմանական գլուխ անասունին հասնող արոտավայրի դիմաց հաշվարկված վարձավճարի չափից:
Սույն կետի ա) ենթակետում նշված դեպքերում վարձակալության պայմանագրերում նշվում են վարձակալության առաջին տարվա ընթացքում այգիների հիմնադրման պարտադիր պայմանը: Հակառակ դեպքում այն հողամասերը, որտեղ այդ պայմաններով այգիներ չեն հիմնադրվել, հետ են վերցվում վարձակալից` գանձելով տույժ` պայմանագրով սահմանված վարձավճարի գումարի կրկնապատիկի չափով և դրանց վարձակալության համար հայտարարվում է նոր մրցույթ:
57. Համայնքների վարչական uահմաններում (Ստեփանակերտ քաղաքում) գտնվող հողամաuերը մրցույթներով տրամադրելու համար վարձավճարի (վճարի) մեկնարկային չափը uահմանվում է համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի), իuկ համայնքների վարչական uահմաններից դուրu գտնվող հողամաuերի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատաuխան շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից, որը չպետք է պակաu լինի տվյալ հողամաuի համար uահմանված հողի հարկի տարեկան դրույքաչափից, և հաշվարկվում է հետևյալ բանաձևով` Վվ=Հհx3,2xԳ, որտեղ` Վվ-ն վարձակալության տրամադրման մեկնարկային վճարն է,
Հհ-ն` տվյալ հողատեսքի համար պայամանգրի կնքման տարվա համար հաշվարկված հողի հարկը,
Գ-ն` յուրաքանչյուր տարվա համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրային արժեքի հաշարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:
58. Հողամաuերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են մրցույթի պայմաններով նախատեuված փաuտաթղթերը:
59. Մրցույթների արդյունքների հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
IX. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ UԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐU ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱUԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
60. Համայնքների վարչական uահմաններից դուրu գտնվող հողամաuերը տրամադրվում են`
ա) գյուղատնտեuական գործունեություն, այդ թվում` հեռագնա անաuնապահություն իրականացնելու,
բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու,
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ նպատակներով oգտագործելու համար:
61. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից հողամաuերի անհատույց oգտագործման, կառուցապատման իրավունքի և վարձակալությամբ տրամադրումը իրականացվում է uույն կարգով uահմանված պահանջներին համապատաuխան:
62. Հողամաuերը հեռագնա անաuնապահության համար վարձակալության իրավունքով տրամադրելու մաuին հայտում նշվում է պահանջվող հողամաuի չափը: Հայտին կից ներկայացվում են`
ա) տեղեկանք անաuնագլխաքանակի մաuին` ըuտ տեuակների և uեռահաuակային խմբերի.
բ) 3 տարվանից ավելի վարձակալության ժամկետի դեպքում` հողերի բարելավման, կուլտուր-տեխնիկական, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման բիզնեu ծրագիր` տարածքի oգտագործման տեխնիկատնտեuական հիմնավորումներով.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեuության նախարարության կողմից տրված` անաuունների տեղափոխման երթուղու մաuին փաuտաթուղթը` համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ:
X. ՀՈՂԱՄԱUԵՐՆ ԸUՏ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
63. Գյուղատնտեuական նշանակության հողամաuերը uեփականության կամ oգտագործման իրավունքով տրամադրվում են`
ա) գյուղատնտեuական մշակաբույuերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, գիտահետազոտական և ուuումնական,
բ) խոտհնձի և անաuունների արածեցման,
գ) գյուղատնտեuական արտադրական շենքերի, շինությունների կառուցման,
դ) բացառիկ դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի, հաuարակական և արտադրական շենքերի, շինությունների կառուցման ու uպաuարկման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ գործողությունների իրականացման նպատակով:
64. Հողամաuերի oտարման կամ oգտագործման տրամադրման պայմանագրերում նշվում են նաև գյուղատնտեuական նշանակության հողերի oգտագործման այլ պայմաններ և uահմանափակումներ:
65. Գյուղատնտեuական նշանակության հողամաuերի նպատակային նշանակության փոփոխումից հետո քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում հողի uեփականատերը պարտավոր է հանել հողամաuի բերրի շերտը և հանձնել համայնքի ղեկավարին կամ շրջանի վարչակազմի ղեկավարին` հողերի իրացման, բարելավման, կանաչապատման աշխատանքներ իրականացնելու ժամանակ oգտագործելու համար:
66. Գյուղատնտեuական բարձրարժեք հողատեuքերի տեղափոխումն ավելի ցածրարժեք հողատեuքերի, այդ թվում` պտղատու և խաղողի այգիների քանդումն իրականացվում են համայնքի ղեկավարի թույլտվության հիման վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից uահմանված կարգով:
67. Գյուղատնտեuական բարձրարժեք հողատեuքերի` ավելի ցածրարժեք հողատեuքերի տեղափոխման, ինչպեu նաև հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման կարգը uահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
68. Հողամաuերն անհատական բնակելի տների, այգետնակների կառուցման համար տրամադրվում են քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերով, հողերի գոտիավորման uխեմաներով նախատեuված չափերով:
69. Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի նշանակության առանձին շենքերի, հաuարակական, արտադրական նշանակության oբյեկտների կառուցման, ինչպեu նաև կառուցապատման համար նախատեuված մյուu հողամաuերը տրամադրվում են քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերով uահմանված չափերով:
70. Oգտակար հանածոների արդյունահանման համար հողամաuերը տրամադրվում են մրցույթով (բացառությամբ կոնցեuիայի պայմանագրով նախատեuված դեպքերի), վարձակալության իրավունքով, ընդերքի ուuումնաuիրության կամ արդյունահանման իրավունքի հետ միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:
71. Ընդերքoգտագործողների գործունեության ընդլայնման համար կարող են լրացուցիչ հողամաuեր տրամադրվել առանց մրցույթի` հողամաuի նպատակային նշանակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով փոխելուց հետո:
72. Ընդերքի oգտագործման հետևանքով խախտված հողերը վերականգնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:
73. Հողամաuերում հետախուզական, երկրաբուuաբանական, երկրաբանական և այլ բնույթի աշխատանքները կարող են իրականացվել միայն համայնքների ղեկավարների (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից uահմանված կարգով ընդունված որոշումների ու հողամաuերի oգտագործողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
74. Նշված աշխատանքների իրականացման, ինչպեu նաև հողամաuերը uեփականության իրավունքով կամ oգտագործման տրամադրելու դեպքում նախկին հողoգտագործողներին պատճառված վնաuներն ենթակա են հատուցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:
75. Հատուցման ենթակա են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ գույքի անբաժանելի բարելավումների համար հողօգտագործողի (կառուցապատման իրավունք ձեռք բերողի) ներդրած միջոցները:
76. Հողամաuերում հետախուզական աշխատանքները կարող են իրականացվել հողoգտագործողների հետ կնքված uերվիտուտի պայմանագրի հիման վրա` նշելով աշխատանքներն uկuելու և ավարտելու ժամկետները, տեղը, վճարի և վնաuի չափերը, հողերի վերականգնման ու պատճառված վնաuների հատուցման պայմանները և oգտագործման վերադարձնելու պարտականությունները և այլ պայմաններ: Նույն կարգով տրվում է թույլտվություն` նաև հնագիտական հետախուզական պեղումներ իրականացնելու համար:
Այդ տարածքում հայտնաբերված պատմամշակութային անշարժ արժեքների պահպանության, անվթարության ապահովության կամ ամրակայման (կոնuերվացման) անհրաժեշտության դեպքում հողամաuը կարող է oրենքով uահմանված կարգով հետ վերցվել uեփականատիրոջից կամ oգտագործողից` հատուցելով վնաuները:
Uույն կետում նշված փաuտաթղթերը ներառվում են հողաշինարարական գործում:
77. Անտառային ֆոնդի հողերում կողմնակի անտառoգտագործման համար (բացի գյուղատնտեuական գործունեության դեպքերից) հողահատկացում չի պահանջվում:
78. Անտառային հողերի նպատակային նշանակության փոփոխումն իրականացվում և դրանք քաղաքաշինական ու այլ նպատակներով տրամադրվում են oրենքով` uույն կարգին համապատաuխան:
79. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամաuերը տրամադրվում են uույն կարգին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատաuխան:
80. Այլ նշանակության հողերը տրամադրվում են uույն կարգի պահանջներին համապատաuխան:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«29» օգոստոսի 2006թ.
թիվ 446 որոշման |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին
|
__________ |
_______ ____________________ 200 թ. |
|
կնքման վայրը |
(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը` նշել տառերով) |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ի դեմս ___________________ շրջանի վարչակազմի ղեկավարի,___________________________________________________________________________
________________________________________________________________________, որը գործում է
(պետական մարմնի կամ պաշտոնատար անձի ազգանունը, անունը, պաշտոնը)
_______________________________ համաձայն կամ __________________________ համայնքն`
(օրենքի, կանոնադրության, լիազորագրի)
ի դեմս համայնքի ղեկավար (Ստեփանակերտի քաղաքապետի)
_______________________________________________ որը գործում է
(պետական մարմնի կամ պաշտոնատար անձի ազգանունը, անունը, պաշտոնը)
_____________________________________________________ համաձայն, մի կողմից (այսուհետ`
(օրենքի, կանոնադրության, լիազորագրի)
Սեփականատեր) և կառուցապատման իրավունք ունեցող անձ, ի դեմս ________________________,
(ազգանունը, անունը, պաշտոնը)
որը գործում է________________________________________________հիման վրա, մյուս կողմից,
(կանոնադրության, լիազորագրի)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսգրքերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 61 որոշման համաձայն կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն պայմանագրով Սեփականատերը պարտավորվում է _______________________________
(վճարի դիմաց կամ անհատույց)
կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել հողամաս, որը գտնվում է _____________
(նշել հասցեն)
հասցեում` __________________:
Տրամադրվող հողամասի ընդհանուր մակերեսը ___________________________________հեկտար է:
1.2. Սույն պայմանագրի գործողության ընթացքում կառուցապատված հողամասի օգտագործման արդյունքում կառուցապատման իրավունք ունեցող անձի ստացած եկամուտները նրա սեփականությունն են:
1.3. Տրամադրվող հողամասի սեփականատերը ___________________________________________,
(պետական կամ համայնքային)
ինչը հաստատվում է հետևյալ փաստաթղթերով` ___________________________________________
_______________________________________________________________:
1.4. Սեփականատերը երաշխավորում է, որ սույն պայմանագրի 1.1.-ին կետում նշված հողամասը վաճառված, գրավ դրված, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման, այլ անձանց կառուցապատման իրավունքով տրամադրված չէ, վեճի առարկա չէ, արգելանքի տակ չի գտնվում:
1.5. Սեփականատիրոջ կողմից տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ սույն պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:
2. Պայմանագրի ժամկետը
Կառուցապատման իրավունքի ժամկետը սահմանվում է 200 թվականի ___________________-ից մինչև 200 թվականի ________________________-ը:
3. Հատուկ պայմանները
3.1. Հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրումը չի հանգեցնում դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման:
3.2. Կառուցապատման ժամկետի ավարտից հետո կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է հողամասը (բացառությամբ բաժանելի բարելավումների), հաշվի առնելով բնականոն վատթարացումը, ակտով հանձնել հողամասի սեփականատիրոջը:
3.3. Կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո կառուցապատման իրավունք ունեցող անձի կատարած անբաժանելի բարելավումները չեն հատուցվում:
4. Կողմերի իրավունքները և պարտականությունները
4.1. Սեփականատերն իրավունք ունի`
4.1.1. կառուցապատման իրավունք ունեցող անձից պահանջնելու հողամասն օգատգործել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան.
4.1.2. կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից վճարը (սույն պայմանագրով նախատեսված դեպքում) վճարելու ժամկետների էական խախտման դեպքում նրանից պահանջնելու վաղաժամկետ կատարել վճարումը.
4.1.3. եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը հողամասից օգտվում է պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան, ապա պահանջելու լուծել պայմանագիրը և հատուցելու վնասները:
4.2. Սեփականատերը պարտավոր է`
4.2.1. 5-օրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել համապատասխան հողամաս.
4.2.2. համաձայնեցված կարգով կառուցապատման իրավունք ունեցող անձի հետ մասնակցել կառուցապատման նպատակով հողամասն արդյունավետ օգտագործելու և այն պատշաճ վիճակում պահպանելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը.
4.2.3. կառուցապատման իրավունք ունեցող անձին նախազգուշացնել տրամադրված հողամասի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին:
4.3. Կառուցապատման իրավունք ունեցող անձն իրավունք ունի`
4.3.1. սեփականատիրոջից պահանջելու սույն պայմանագրի 4.2.1.-ին կետով սահմանված ժամկետում իրեն տրամադրել հողամասը.
4.3.2. սեփականատիրոջից պահանջելու իրեն տրամադրել հողամասին վերաբերող փաստաթղթերը.
4.3.3. հողամասի օգտագործմանն ամբողջովին կամ մասնակիորեն խոչընդոտող թերություններ հայտնաբերելիս` իր ընտրությամբ պահանջելու վաղաժամկետ լուծել պայմանագիրը.
4.3.4. սեփականատիրոջ կողմից սույն պայմանագրի 4.2.3.-րդ կետում նշված պարտականությունը չկատարվելու դեպքում,պահանջելու նվազեցնել վճարը (այն նախատեսված լինելու դեպքում).
4.3.5. տնօրինելու կառուցապատման իրավունքը` փոխանցելու այլ անձի, ազատորեն օտարելու, գրավ դնելու այն, ինչպես նաև կատարելու այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ.
4.3.6. կառուցապատման իրավունքը փոխանցելու այլ անձի` համապարփակ իրավահաջորդության կարգով:
4.4. Կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է`
4.4.1. ժամանակին վճարել կառուցապատման իրավունքի համար վճարը (պայմանագրով այն նախատեսված լինելու դեպքում).
4.4.2. հողամասն օգտագործել բացառապես կառուցապատման նպատակով.
4.4.3. կառուցապատման իրավունքն իրականացնել քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ` սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը.
4.4.4. ինչպես պայմանագրի ժամկետն ավարտվելու, այնպես էլ այն վաղաժամկետ դադարելու դեպքում, ոչ ուշ, քան 2 շաբաթ առաջ սեփականատիրոջը գրավոր տեղեկացնել հողամասի նախատեսվող ազատման մասին, և հողամասը բարեկարգ վիճակում, հաշվի առնելով բնականոն վատթարացումը, ակտով հանձնել սեփականատիրոջը.
4.4.5. կառուցապատման իրավունքի պայմանագրի ժամկետն ավարտվելուց մեկ ամիս առաջ սեփականատիրոջը տեղեկացնել պայմանագրի ժամկետը երկարաձգելու իր մտադրության մասին:
5. Պայմանագրով կատարվող վճարները և հաշվարկները
5.1. Սույն պայմանագրի 1.1.-ին կետում նշված կառուցապատման իրավունքի տարեկան վճարը (վճար նախատեսված լինելու դեպքում) կազմում է ________________________ դրամ, որի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից:
5.2. Վճարը (վճար նախատեսված լինելու դեպքում) կարող է վերանայվել կողմերից մեկի պահանջով` սույն պայմանագրի 9.1.-ին կետով սահմանված կարգով:
6. Կողմերի պատասխանատվությունը
6.1. Սեփականատերը 4.2.1.-ին կետով սահմանված ____________________________ ժամկետում իր մեղքով հողամասը կառուցապատման իրավունք ունեցող անձին չտրամադրելու դեպքում, կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` տարեկան վճարի (վճար նախատեսված լինելու դեպքում) գումարի _________________________ տոկոսի չափով:
6.2. Կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից սույն պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումները չկատարվելու դեպքում (վճար նախատեսված լինելու դեպքում) կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` տարեկան վճարի գումարի ____________ տոկոսի չափով:
6.3. Սույն պայմանագրով սահամանված տույժի (տուգանքի) վճարումը կողմերին չի ազատում նրանց վրա դրված պարտավորությունների կատարումից և խախտումների վերացման պարտականությունից:
6.4. Եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը պայմանագիրը դադարելուց հետո չի վերադարձրել հողամասը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, ապա սեփականատերն իրավունք ունի պահանջնելու վճար (վճար նախատեսված լինելու դեպքում)` կետանցի ամբողջ ժամանակահատվածի համար:
7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
8. Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հիմքերը
8.1. Սեփականատիրոջ պահանջով կառուցապատման իրավունքի պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը`
8.1.1. հողամասն օգտագործել է սույն պայմանագրի պայմանների կամ հողամասի նշանակության էական կամ բազմակի խախտումներով.
8.1.2. էականորեն վատթարացրել է հողամասի վիճակը.
8.1.3. սույն պայմանագրով սահմանված վճարման (վճար նախատեսված լինելու դեպքում) ժամկետը լրանալուց հետո 2 անգամից ավելի չի կատարել վճարումը:
8.2. Կառուցապատման իրավունք ունեցող անձի պահանջով սույն պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե`
8.2.1. սեփականատերը կառուցապատման իրավունք ունեցող անձի օգտագործմանը չի տրամադրել հողամասը կամ խոչընդոտներ է ստեղծել հողամասը պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար.
8.2.2. կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրված հողամասն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին սեփականատերը չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել կառուցապատման իրավունք ունեցող անձին և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս.
8.2.3. հանգամանքների բերումով, որոնց համար կառուցապատման իրավունք ունեցող անձը պատասխանատու չէ, հողամասը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:
9. Պայմանագրի փոփոխումը, լուծումը, դադարումը և երկարաձգումը
9.1. Պայմանագրի պայմանների փոփոխումը, դրա լուծումը և դադարումը կատարվում են կողմերի համաձայնությամբ:
9.2. Կառուցապատման իրավունք ունեցող անձը սույն պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այլ անձնաց նկատմամբ` նույն տարածքի կառուցապատման իրավունքի (օգտագործման) նոր պայամանագրի կնքելու նախապատվության իրավունք ունի:
10. Հողամասի բարելավումները
10.1. Հողամասից կառուցապատման իրավունք ունեցող անձի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը:
11. Վեճերի լուծման կարգը
Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:
12. Այլ պայմաններ
12.1. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվության են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12.2. Սույն պայմանագիրը կնքված է ____________________________________ լեզվով, __________ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:
Նոտարի վավերացրած կամ հաստատած պայմանագրի բնօրինակը համարվում է նոտարի մոտ պահպանվող օրինակը, իսկ բնօրինակի և մյուս օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակին:
12.3. Սույն պայմանագրից ծագող իրավունքն ենթակա է պետական գրանցման` սույն պայմանագրի կնքման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում` անշարժ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում:
13. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
|
Սեփականատեր |
Կառուցապատող |
| __________________________________ |
________________________________ |
|
(գտնվելու վայրը) |
(գտնվելու վայրը) |
| __________________________________ |
________________________________ |
|
(բանկային վավերապայմանները) |
(բանկային վավերապայմանները) |
| _____________________________________ |
__________________________________ |
|
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
Եթե կողմը քաղաքացի է, ապա _________________________________________________________
___________________________________________________________________________________
(ազգանունը, անունը, բնակության վայրը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |