Համարը 
ՀՕ-65-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.12.30/24(291)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.12.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես հոդված 5-ը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2015 թվականի

դեկտեմբերի 23-ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ կետով.

«36) փաստաբանական ծառայությունների մատուցումը:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 243-րդ հոդվածով.

«Հոդված 243. «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքների մասով ԱԱՀ-ի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ձեռք բերված ու մատակարարված ապրանքների և մատուցված ու ստացված ծառայությունների դիմաց վճարման պահով:

Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում՝

1) սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվել են մատակարարներին՝ արտադրական և առևտրային այլ նպատակներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներում ձեռք բերված ապրանքների (ներառյալ հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների դիմաց՝ սույն օրենքի վեցերորդ բաժնի առաջին ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով.

2) գանձվել են մաքսային մարմինների կողմից՝ հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով:»:

 

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում «տարածքում» բառը փոխարինել «և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքներում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 43. Հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալու կամ պետական բյուջեից հաշվանցման ենթակա գումարն ավել ցույց տալու համապատասխան դեպքերի համար հարկ վճարողից գանձվում կամ առաջադրվում է`

1) պակաս հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը.

2) պետական բյուջեից ավել հաշվանցման ենթակա գումարը.

3) պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի և հարկ վճարողի ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկով պետական բյուջեից հաշվանցման ներկայացված գումարի հանրագումարը, եթե հարկ վճարողի կողմից ներկայացվել է բյուջեից հաշվանցման ենթակա գումարով ԱԱՀ-ի հաշվարկ, սակայն ստուգման արդյունքներով առաջանում է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար:

Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ԱԱՀ-ի համապատասխան գումարի նկատմամբ հաշվարկվում և գանձվում է տուգանք` սույն հոդվածին համապատասխան հաշվարկվող` պետական բյուջե վճարման ենթակա գումարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն տեսակի խախտումը կրկին կատարելու դեպքում տուգանք` այդ գումարի 40 տոկոսի չափով:

Սույն հոդվածին համապատասխան հաշվարկվող` պետական բյուջե վճարման ենթակա գումարները և տուգանքները հաշվարկվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:»:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

2. Օրենքի 243-րդ հոդվածի դրույթները տարածվում են 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

3. Օրենքի 43-րդ հոդվածի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված խախտումների մասով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-65-Ն