ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի
դեկտեմբերի 23-ին
«ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.«Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-207 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից, գերազանցում է 4 000 000 ՀՀ դրամը.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) եռամսյակի ընթացքում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից, գերազանցում է 1 000 000 ՀՀ դրամը:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Առևտրի հարկով հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու հետևանքով բյուջե վճարման ենթակա առևտրի հարկի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված առևտրի հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում առևտրի հարկով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` տուգանք` այդ գումարի 40 տոկոսի չափով:»:
Հոդված 4.
1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից։
2. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված խախտումների մասով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2015թ. դեկտեմբերի 29
Ստեփանակերտ
ՀՕ-67-Ն |
|