Համարը 
ՀՕ-68-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.12.30/24(291)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.12.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՏԵՍ ՀՈԴՎԱԾ 3-Ը

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2015 թվականի

դեկտեմբերի 23-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունում «50» թիվը փոխարինել «20» թվով, իսկ «գումարի չափով» բառերը` «40 տոկոսի չափով» բառերով:

 

Հոդված 3.

1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից։

2. Uույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` քuան oրվա ընթացքում Օրենքի 7-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված` հանրակրթական դպրոցների, պրոֆտեխնիկական ուսումնարանների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերում տեղակայված հանրային սննդի գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հայտարարություն` ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

3. Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերության դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված խախտումների մասով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-68-Ն