Համարը 
N 487
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.10.20/26(35)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.09.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.09.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ԹԻՎ 168 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» սեպտեմբերի 2006թ.

N 487

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ կառավարության 2001 թվականի հունիսի 19-ի թիվ 168 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 19-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» թիվ 168 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման նախաբանը «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի» բառերից հետո լրացնել «9-րդ հոդվածի «բ» ենթակետին,» բառերով.

բ) որոշման 3-րդ կետի`

«ը» ենթակետը «8 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով» բառերից հետո լրացնել «, ընդ որում մոնտաժային, կարգավորման և շինարարական աշխատանքներ իրականացնող հարկ վճարողների համար օրապահիկի ծախսերի ամսական գումարը չի կարող գերազանցել տվյալ աշխատանքում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարից» բառերով, իսկ «25 հազ. դրամը» բառերից հետո` «, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարը» բառերով,

«թ» ենթակետը «2 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով» բառերից հետո լրացնել «, ընդ որում մոնտաժային, կարգավորման և շինարարական աշխատանքներ իրականացնող հարկ վճարողների համար օրապահիկի ծախսերի ամսական գումարը չի կարող գերազանցել տվյալ աշխատանքում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարից» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ընդ որում, գործուղման օրապահիկի ծախսերը չեն հատուցվում հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ գործուղված աշխատողին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ