ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
25 սեպտեմբերի 2015թ. |
N 617-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը, «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի ««Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 128 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով (այսուհետ` աղյուսակ) նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը` աղյուսակի 3-րդ բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` աղյուսակի 7-րդ բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` աղյուսակի 101 -ին բաժնի 1-ին, 15-րդ բաժնի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով, 161 -ին բաժնի 1-ին և 2-րդ կետերով, 16.2-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերով և 17-րդ բաժնի 12-րդ կետով.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` աղյուսակի 16-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ կետով, 14-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ և 17-րդ բաժնի 8-րդ կետով.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 8-րդ կետով.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` աղյուսակի 1-ին բաժնի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով.
9) համապատասխան լիցենզավորող մարմինները` աղյուսակի 17-րդ բաժնի 1-ին կետով:».
2) Որոշման 2-րդ և 61 -ին կետերից հանել «և էկոնոմիկայի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Որոշման 1-ին կետում նշված նախարարություններին և գերատեսչություններին` անհրաժեշտության դեպքում մեկամսյա ժամկետում մշակել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան լիցենզավորման կարգերի փոփոխությունները:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |