Համարը 
ՀՕ-274
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.02/12(21)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.03.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.04.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի

մարտի 22 -ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենքի գործողությունը չի տարածվում օտարերկրյա անձանց կողմից հեռուստառադիոընկերություններին մատուցվող հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների վրա:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի.

 - առաջին մասում «անձանց» բառից հետո ավելացնել «,վճարահաշվարկային կազմակերպությունների (բացառապես սույն կետով նախատեսված վճարահաշվային ծառայությունների մասով)» բառերը.

- իններորդ մասում «բանկերի» բառից հետո ավելացնել «և վարկային կազմակերպությունների» բառերը.

- տասնհինգերորդ մասում «բանկի» բառից հետո ավելացնել «և վարկային կազմակերպության» բառերը.

- տասնվեցերորդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասեր.

«-բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներմուծված այն ապրանքների ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրումը, որոնց ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվել և չի գանձվել.

- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական վարձակալությունից (լիզինգից) ստացված տոկոսագումարները:»:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝

ա) ուժը կորցրած ճանաչել երկրորդ մասը.

բ) հինգերորդ մասի «ամսվա 25-ը» բառերը փոխարինել «ամսվա 20-ը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 241-րդ հոդվածում «2006 թվականի» բառերը փոխարինել «2009 թվականի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի չորրորդ մասում «բացասական տարբերությունը» բառերից հետո ավելացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունն առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 442 -րդ հոդվածում.

ա) ուժը կորցրած ճանաչել առաջին մասը.

բ) երկրորդ մասից հանել «, առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դուրս գրված հարկային հաշիվներում, ինչպես նաև «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի հրապարակած ցանկերում ընդգրկված անձանց կողմից դուրս գրված` հարկերի հաշվարկման կամ հաշվանցումների համար հիմք չհանդիսացող հարկային հաշիվներում» բառերը, իսկ «Առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դուրս գրված» բառերը փոխարինել «Անապրանք փաստաթղթերի օգտագործման միջոցով» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

14 ապրիլի 2006թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-274