ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
2 նոյեմբերի 2015թ. |
N 706-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 30-ի ««Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման կարգը, «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովի կազմը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 11-ի թիվ 124 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի նոյեմբերի 2-ի N 706-Ն որոշման |
| |
«Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«30» դեկտեմբերի 2009թ. N 853-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| |
|
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
| |
|
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ |
| |
|
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ |
| |
|
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տնտեսական վերլուծության բաժնի պետ |
| |
|
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային կոմունալ քաղաքականության և լիցենզավորման բաժնի պետ |
| |
|
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության ներդրումային քաղաքականության, գործարար միջավայրի բարելավման և փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |