ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի
մարտի 22-ին
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք) «ավտոմեքենաներ» բառը փոխարինել «ավտոտրանսպորտային միջոցներ» բառերով:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել 17-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 171-րդ հոդվածով.
|
«Հոդված 171. |
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների պահպանման կարգը |
1. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում են տրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ:
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող չափիչ կետերի միջոցով (այսուհետ` չափիչ կետեր):
2. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձը:
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինող իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողներ) միջոցների հաշվին:
3. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են տարեկան մեկ անգամ` ավտոտրանսպորտային միջոցները տեխնիկական զննման ներկայացնելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում:
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների համար սահմանված նորմատիվների համապատասխանության դեպքում ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողներին տրվում է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոն, որում նշվում են չափումներն իրականացրած իրավաբանական անձի անվանումը, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի տվյալները, վառելիքի տեսակը (տեսակները), որով աշխատում է ավտոտրանսպորտային միջոցը, ինչպես նաև վառելիքի յուրաքանչյուր տեսակի (տեսակների) և դրա առանձին մակնիշների օգտագործման դեպքում ավտոտրանսպորտային միջոցից արտանետվող չափման ենթակա աղտոտող նյութերի արտանետումների քանակը:
Տարվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների մեկից ավելի չափումներ կարող են իրականացվել ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողների հայեցողությամբ:
4. Ավտոտրանսպորտային միջոցների հերթական տեխնիկական զննումն իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոնի առկայության դեպքում:
5. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված պետական մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Չափիչ կետերում ավտոտրանսպորտային միջոցներից չափման ենթակա աղտոտող նյութերի արտանետումների ցանկը և չափման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոնի ձևը հաստատում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված պետական մարմինը:»:
Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը ուժի մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր շրջանում և Ստեփանակերտ քաղաքում առնվազն մեկ չափիչ կետի առկայության դեպքում՝ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման վերջնաժամկետից երեք ամիս առաջ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
19 ապրիլի 2006թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-276 |
|