Համարը 
N 626-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.10.05/18(285)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.09.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.09.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» և «գ» պարբերությունների գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ «բ» պարբերության գործողությունը՝ 2015 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 25 սեպտեմբերի 2015թ.

N 626-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 39-րդ կետի 2-րդ ենթակետում «փոխվելու» բառը փոխարինել «, կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության կենսաթոշակի չափը փոխվելու» բառերով,

բ. 40-րդ կետի 2-րդ ենթակետում «հիմնական կենսաթոշակի չափը» բառերը փոխարինել «սոցիալական կենսաթոշակների չափերը» բառերով,

գ. 40-րդ կետի 3-րդ ենթակետում «փոխվելու» բառը փոխարինել «, կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը փոխվելու» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի`

ա. 11-րդ կետում «Այդ» բառը փոխարինել «Անդամատոմսերում կատարված» բառերով,

բ. 22.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 4-րդ ենթակետով.

«4) 1968-1992 թվականներին՝

ա. Երևանի պետական համալսարանում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում հինգ տարին՝ բացառությամբ տնտեսագիտական և ապրանքագիտություն ու առևտրի էկոնոմիկա ֆակուլտետների,

բ. Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում հինգ տարին,

գ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում հինգ տարին,

դ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում չորս տարին,

ե. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում չորս տարին,

զ. մանկավարժական ինստիտուտներում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում չորս տարին,

է. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում,

ը. Երևանի Վ. Յա. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում,

թ. Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումում:».

3) որոշման N 10 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետով.

«24.1. Եթե համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկվել է այդ պետություն, ապա նրան չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար, բացի սույն կարգի 24-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև այդ պետության իրավասու մարմնի տված փաստաթուղթը՝ նրան կենսաթոշակ նշանակելու ժամկետի մասին:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» և «գ» պարբերությունների գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ «բ» պարբերության գործողությունը՝ 2015 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ