Համարը 
ՆԿ-2-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Կարգադրություն
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.02.10/01(292)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
05.02.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.02.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.02.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.10.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԿ-2-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԿ-2-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2010 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-2-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) կարգադրության հավելվածից հանել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը`

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 3».

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության արխիվի վարիչի պաշտոնի անձնագիր N 25».

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 332».

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 35».

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 41».

2) կարգադրության հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով՝

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության արխիվի վարիչի պաշտոնի անձնագիր N 111».

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 163».

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 251».

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 311».

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության արխիվի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 415»։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

 

 

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ 

2016թ. փետրվարի 5

Ստեփանակերտ

ՆԿ-2-Ն