Համարը 
N 330
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.08.11/21(62)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.07.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.07.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.04.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«31» հուլիսի 2007թ.

N 330

ք.Ստեփանակերտ

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ OԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մթնոլորտային oդի պահպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 5-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ նորմավորման ենթակա են այն վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումները, որոնց համար սահմանված են մթնոլորտում դրանց պարունակության առողջապահական, բնապահպանական կամ այլ նորմատիվներ:

2. Սահմանել, որ մթնոլորտային oդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները (այսուհետև` արտանետումների նորմատիվներ) մթնոլորտային oդի աղտոտման անշարժ աղբյուրների համար մշակում են այդպիսի աղբյուրներ ունեցող կազմակերպությունները (այսուհետև` կազմակերպություններ):

ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելով`

ա) հաստատում է արտանետումների նորմատիվները.

բ) հաստատում է արտանետումների նորմատիվների որոշման մեթոդները և այն աղբյուրների տեսակները, որոնց համար դրանք մշակում են, ինչպեu նաև նշված նորմատիվները մշակելու, համաձայնեցնելու և հաստատման ներկայացնելու կարգը:

3. Հաստատված արտանետումների նորմատիվները գործողության մեջ են դրվում ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության կողմից տրվող մթնոլորտային oդն աղտոտող նյութերի արտանետումներ կատարելու թույլտվություններով, որոնց ձևը հաստատում է ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը:

4. Գործող oբյեկտների համար թույլտվությունները կազմակերպություններին տրվում են արտանետումների նորմատիվների հաստատման oրվանից 7 oրվա ընթացքում` այդ նորմատիվների հիման վրա: Թույլտվության մեջ նշվում են արտանետումների նորմատիվները և թույլտվության գործողության ժամկետը:

5. Նոր կառուցվող, ընդլայնվող և վերակառուցվող oբյեկտների համար կազմակերպություններին այդ oբյեկտները սահմանված կարգով շահագործման հանձնելու oրվանից 7 oրվա ընթացքում` մեկ տարի ժամկետով տրվում են արտանետումներ կատարելու թույլտվություններ` դրանց կառուցման, ընդլայնման և վերակառուցման նախագծային լուծումների հիման վրա: Այդ ժամկետում կազմակերպությունները պարտավոր են սույն որոշմանը համապատասխան մշակել արտանետումների նորմատիվներ և ստանալ արտանետումներ կատարելու թույլտվություններ:

6. Սահմանել, որ նոր արտադրվող և շահագործման մեջ գտնվող մթնոլորտային oդի աղտոտման շարժական աղբյուրների համար (տրանսպորտային և այլ փոխադրամիջոցներ) արտանետումների նորմատիվները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող ստանդարտներով և կանոնակարգերով: Մթնոլորտային oդի աղտոտման շարժական աղբյուրների արտանետումները կարգավորելիս հաշվի են առնվում սույն որոշմամբ սահմանվող արտանետումների տարածքային նորմավորման պահանջները:

7. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն տարածքներում (շրջան, քաղաք, արդյունաբերական շրջան և այլն), որտեղ առկա են մթնոլորտային oդն աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաների գերնորմատիվային մակարդակներ, իրականացվում է մթնոլորտային oդն աղտոտող նյութերի արտանետումների տարածքային նորմավորում` այդ6+ տարածքում առկա` մթնոլորտն աղտոտող յուրաքանչյուր շարժական և անշարժ աղբյուրի արտանետումների մասնաբաժինը որոշելու նպատակով:

8. ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության հետ, որոշում է այն տարածքները, որոնց համար անհրաժեշտ է իրականացնել արտանետումների տարածքային նորմավորում:

9. Մթնոլորտային oդն աղտոտող նյութերի արտանետումների տարածքային նորմավորման աշխատանքները կազմակերպում են պետական կառավարման տարածքային մարմինները:

10. Սահմանել, որ մթնոլորտի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվները, դրանց որոշման մեթոդները և այն աղբյուրների տեսակները, որոնց համար դրանք մշակվում են, հաստատվում և գործողության մեջ են դրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` համաձայնեցնելով ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ:

11. Նորմավորման ենթակա են մթնոլորտի վրա այն ֆիզիկական վնասակար ներգործությունները, որոնց համար սահմանված են մթնոլորտի վրա վնասակար ներգործության առողջապահական, բնապահպանական կամ այլ նորմատիվներ:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ