Համարը 
ՀՕ-285
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.06.08/15(24)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
19.04.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.05.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի

ապրիլի 19-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածում`

ա) չորրորդ մասի «(բացառությամբ անշարժ գույքի կամ շարժական գույքի հիփոթեքի)» բառերը փոխարինել «(բացառությամբ անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի)» բառերով.

բ) հինգերորդ մասի «անշարժ գույքի գրավի» բառերը փոխարինել «անշարժ գույքի հիփոթեքի», իսկ «շարժական գույքի հիփոթեքի» բառերը՝ «շարժական գույքի կոշտ գրավի» բառերով.

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի հինգերորդ մասից և 15-րդ հոդվածի 31-րդ կետի «ժե» ենթակետից հանել «հնգապատիկի» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 16-րդ կետի «դ» ենթակետի «տեղագրական և կադաստրային քարտեզագրման համար` տարեկան» բառերը փոխարինել «տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման համար՝ տարեկան» բառերով:

 

Հոդված 4. Oրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» և «ժբ» ենթակետերով`

«ժա) սեփականատերերը և օգտագործողները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված բնակելի տարածության օգտագործման պայմանագրերը վավերացնելու համար.

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերը վավերացնելու համար:»:

 

Հոդված 5. Oրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկու պարբերություններով՝

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված դեպքերում բնակելի տարածության օգտագործման իրավունքը գրանցելու համար սեփականատերերը և օգտագործողներն ազատվում են պետական տուրքի վճարումից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերով սեփականության իրավունքը գրանցելու համար սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

27 մայիսի 2006թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-285