Համարը 
ՀՕ-1-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.03.21/03(294)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.02.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.03.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.03.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 6-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2016 թվականի

փետրվարի 24-ին

 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)11-րդ կետում «կետերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետ.

«15) աշխատող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված անձ:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1 Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:».

2) 3-րդ մասում «չունեցող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին հինգ տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «և» բառից հետո լրացնել «աշխատանք փնտրող անձի» բառերով.

2) 4-րդ մասը «կետերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հաշվառումը,» բառից հետո լրացնել «հաշվառումից հանումը,» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասում և 24-րդ հոդվածի 5-րդ մասում «անհատական» բառը փոխարինել «անձնական» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի երեք տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:

4. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի մեկ տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ մասեր.

«4.1. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով 12-ի, իսկ տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը՝ ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով կազմակերպության ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ամիսների թվի վրա:

4.2. Եթե կազմակերպությունը ստեղծվել է տվյալ տարվա դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունում առկա աշխատողների քանակը:

4.3. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի նկատմամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տոկոսների կիրառման արդյունքում տասնորդական կոտորակային թիվ ստացվելու դեպքում այն կլորացվում է մինչև միավորները, ընդ որում՝ տասնորդական կոտորակի ստորակետից հետո հինգից ցածր թվանշանի դեպքում հավասարեցվում է իրենից ցածր բնական թվին, իսկ տասնորդական կոտորակի ստորակետից հետո հինգ և բարձր թվանշանի դեպքում՝ իրենից վերև ընկած բնական թվին:».

3) 5-րդ մասի «աշխատատեղը» բառը փոխարինել «յուրաքանչյուր աշխատատեղ» բառերով.

4) 7-րդ մասից հանել «՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը.

5) 10-րդ մասի «կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին» բառերը փոխարինել «պետական բյուջե» բառերով.

6) ուժը կորցրած ճանաչել 11-րդ մասը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2016թ. մարտի 14

Ստեփանակերտ

ՀՕ-1-Ն