Համարը 
ՀՕ-5-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.03.21/03(294)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.02.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.03.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՏԵՍ ՀՈԴՎԱԾ 2-Ը

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2016 թվականի

փետրվարի 24-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածի`

1) 3-րդ մասի «ա» կետի 2-4-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« - Ստեփանակերտի և շրջկենտրոնների միջև՝ 1.0

- այլ միջշրջանային երթուղիներում, այդ թվում՝ Ստեփանակերտ քաղաքի հետ՝ 0.6

- ներշրջանային՝ 0.2».

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.

«գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված երթուղիների համար՝ լրացուցիչ 0.5»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի ապրիլի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո՝ քսան օրվա ընթացքում, Օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված՝ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2016թ. մարտի 14

Ստեփանակերտ

ՀՕ-5-Ն