Համարը 
N 301
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.06.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.06.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''28'' հունիսի 2005թ.

N 301

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«28» հունիսի 2005թ.

թիվ 301 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների /այսուհետ՝ համայնք/ գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:

2. Համայնքի գլխավոր հատակագիծն /այսուհետ՝ գլխավոր հատակագիծ/ այն հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթն է, որը, ելնելով համայնքի զարգացման ծրագրից՝ տարածքային ռեսուրսների համալիր վերլուծության հիման վրա հիմնավորում և սահմանում է համայնքի տարածքային զարգացման ուղղությունները, որոշում սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, ինժեներական և տրանսպորտային համակարգերի տեղադրման ու զարգացման, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, բնական լանդշաֆտների, պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները, ինչպես նաև տարածքի իրացման և կառուցապատման հերթականությունը պաշարների կայուն և արդյունավետ օգտագործման պայմանների պարտադիր պահպանմամբ:

3. Գլխավոր հատակագծի հիմնական նպատակը տարածքային պլանավորման միջոցով համայնքի և դրա կազմում ընդգրկված բնակավայրի /բնակավայրերի/՝ համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման ու կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:

4. Գլխավոր հատակագիծը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն ենթակա է պարտադիր մշակման և սույն կարգին համապատասխան հաստատվելուց հետո հիմք է հանդիսանում քաղաքաշինական գործունեության իրականացման, վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար: Գլխավոր հատակագծի իրականացումն ապահովում է համայնքի ղեկավարը՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:

5. Գլխավոր հատակագիծը մշակվում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների ներառմամբ և պարտադիր է քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար:

6. Գյուղական համայնքների և մինչև 15 հազար բնակիչ ունեցող քաղաքային համայնքների գլխավոր հատակագծերի կազմում «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գոտիավորման փաստաթղթերը մշակվում են լրիվ:

7.15 հազարից ավելի բնակիչ ունեցող քաղաքային համայնքների գլխավոր հատակագծի կազմում օրենքով սահմանված գոտիավորման փաստաթղթերից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով մշակվում է հողերի գոտիավորման և օգտագործման սխեման:

8. Գլխավոր հատակագիծը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից կազմված նախագծման առաջադրանքի /այսուհետ՝ առաջադրանք/ հիման վրա ու նրա պատվերով՝ համայնքի բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

9. Համայնքի ղեկավարի կողմից մշակված առաջադրանքի նախագիծը համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին՝ համաձայնեցման:

10. Առաջադրանքին ներկայացվում են պահանջներ՝ համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի:

11. Վարչակազմի ղեկավարը 5-օրյա ժամկետում համաձայնություն տալուց հետո առաջադրանքի նախագիծը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության պետին` (այսուհետ` շահագրգիռ պետական կառավարման մարմիններ) համաձայնեցման:

(11-րդ կետը խմբ. 01.12.2008 N 853)

12. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնություն են տալիս առաջադրանքի նախագծին կամ վարչակազմի ղեկավարին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

13. Վարչակազմի ղեկավարը նշված պետական մարմինների առաջարկություններն ու դիտողություններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրանց հիման վրա լրամշակում է առաջադրանքի նախագիծը և համայնքի ղեկավարին տրամադրում դրա լրամշակված ու համաձայնեցված տարբերակը, ինչպես նաև գլխավոր հատակագծի մշակման համար ելակետային տվյալները տրամադրող պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը:

14. Գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ է ելակետային նյութերի կազմը՝ համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի:

15. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի լրամշակված տարբերակն ստանալուց հետո եռօրյա ժամկետում համայնքի բնակչությանը զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է դրա հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին:

16. Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10 օր անց՝ 5-օրյա ժամկետում:

17. Համայնքի բնակիչները կարող են մինչև քննարկման օրը համայնքի ղեկավարին ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ՝ անհրաժեշտ հիմնավորումներով:

18. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա 10-օրյա ժամկետում լրամշակում է առաջադրանքի նախագիծը և այն հաստատում համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո:

19. Համայնքի ղեկավարը /պատվիրատուն/ առաջադրանքը հաստատելուց հետո՝ «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված՝ նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի հետ /այսուհետ՝ կատարող/ կնքում է պայմանագիր և տրամադրում անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը: Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ՝ կատարողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել ելակետային նյութերը կամ դրանց մի մասը:

20. Գլխավոր հատակագծի կազմին և բովանդակությանը ներկայացվում են հիմնական պահանջները՝ համաձայն սույն կարգի թիվ 3 և թիվ 4 հավելվածների:

21. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո գլխավոր հատակագիծը ներկայացնում է համապատասխան լիցենզիա ունեցող անձին՝ համալիր փորձաքննության: Նախագծային փաստաթղթերը կատարողի կողմից կարող են ներկայացվել փորձաքննության, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի /կամ պայմանագրով նախատեսված դեպքերում՝ կատարողի/ և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

22. Համայնքի ղեկավարը փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո եռօրյա ժամկետում հասարակությանն իրազեկում է՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 218 որոշմամբ հաստատված կարգի, որից հետո գլխավոր հատակագիծը ներկայացնում է վարչակազմի ղեկավարին՝ համաձայնեցման:

23. Վարչակազմի ղեկավարը 5-օրյա ժամկետում համաձայնություն է տալիս գլխավոր հատակագծին և այն ներկայացնում է շահագրգիռ պետական կառավարման մարմիններ՝ համաձայնեցման:

24. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնեցնում են գլխավոր հատակագիծը կամ վարչակազմի ղեկավարին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

25. Վարչակազմի ղեկավարը շահագրգիռ պետական մարմինների համաձայնությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում գլխավոր հատակագիծն իր եզրակացության հետ միասին տրամադրում է համայնքի ղեկավարին:

26. Համայնքի ղեկավարը վարչակազմի ղեկավարի և շահագրգիռ պետական մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գլխավոր հատակագիծը ներկայացնում է համայնքի ավագանուն՝ հաստատման:

27. Գլխավոր հատակագիծը մշակվում է 3 բնօրինակից, որոնցից մեկական օրինակը մնում է վարչակազմում, համայնքի ղեկավարի ու կատարողի մոտ: Գլխավոր հատակագծի մեկ օրինակը մագնիսական /կամ թղթային/ կրիչով ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

28. Գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի կազմում հաստատված հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի մեկ օրինակը մագնիսական /կամ թղթային/ կրիչով ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

29. Գլխավոր հատակագծում ցանկացած փոփոխություն կարող է կատարվել նույն կարգով, ինչով հաստատվում է գլխավոր հատակագիծը:

30. Գլխավոր հատակագծի փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ քաղաքային և գյուղական համայնքների

գլխավոր հատակագծերի մշակման,

փորձաքննության, համաձայնեցման,

հաստատման և փոփոխման կարգի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի /այսուհետ՝ գլխավոր հատակագիծ/ նախագծման առաջադրանքում նշվում են՝

ա/ համայնքի անվանումը, հիմնական բնութագիրը /տարածքը, հողային ֆոնդի փաստացի բաշխումը, բնակչության թիվը, ռեսուրսների հիմնական տեսակները, արտադրության գերիշխող ճյուղերը, ինժեներատրանսպորտային ապահովվածությունը, զարգացման հիմնական հեռանկարները/.

բ/ նախագծման հիմքը.

գ/ տվյալներ նախկինում հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական ծրագրային փաստաթղթերի մասին.

դ/ համայնքի զարգացման ծրագրից բխող՝ համայնքի ճարտարապետահատակագծային և գործառական զարգացմանը, տրանսպորտային սպասարկման կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, լանդշաֆտների պահպանությանն ու կատարելագործմանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը ներկայացվող հիմնական պահանջները.

ե/ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով առաջարկվող համայնքի տարածքային զարգացման հեռանկարային ուղղությունները.

զ/ բնակավայրի /բնակավայրերի/ տարածքային զարգացմանը ներկայացվող պահանջները.

է/ քաղաքաշինական, գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին, ինչպես նաև հատուկ կարգավորման դրույթներին վերաբերող պահանջները.

ը/ ինժեներաերկրաբանական նախապատրաստմանը, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին, հողերի պահպանությանը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներկայացվող հիմնական պահանջները.

թ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 301 որոշմամբ հաստատված կարգի թիվ 3 հավելվածին համապատասխան գրաֆիկական ու տեքստային մասերին ներկայացվող պահանջները /գծագրերի թիվը՝ համապատասխան մասշտաբներով, տեքստային մասի կազմը և ծավալը/.

ժ/ նախագծային նյութերի ձևին և բովանդակությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները.

ժա/ համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 301 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված դեպքերում՝

ա/ հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի նախագծման առաջադրանքները կազմվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով.

բ/ գոտիավորման նախագծերի առաջադրանքները կազմվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 24-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ195 որոշմամբ սահմանված կարգով:

3. Սույն հավելվածի 2-րդ կետի «ա» և /կամ/ «բ» ենթակետերով սահմանված նախագծման առաջադրանքները /առաջադրանքը/ կցվում են /է/ սույն հավելվածի 1-ին կետին համապատասխան կազմված համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքին և կազմում դրա անբաժանելի մասը:

4. Գլխավոր հատակագծերի ու հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների համատեղ մշակման պարագայում սույն հավելվածի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերի պահանջները համատեղվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» թիվ 302 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ հավելվածի 16-րդ կետի «ե» և «զ» ենթակետերի հետ:

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ  քաղաքային և գյուղական համայնքների

գլխավոր հատակագծերի մշակման,

փորձաքննության, համաձայնեցման,

հաստատման և փոփոխման կարգի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄԸ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի /այսուհետ՝ գլխավոր հատակագիծ/ նախագծման համար անհրաժեշտ ելակետային նյութերի կազմը ներառում է՝

ա/ տարածքի ուսումնասիրվածության մասին տեղեկություններ, այդ թվում՝ տարածքի սահմանված կարգով հաստատված սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը, ինժեներաերկրաբանական շրջանացման /պայմանների/ քարտեզը, գեոդեզիական հանույթներ, կադաստրային քարտեզագրման նյութեր, հողօգտագործման քարտեզներ և այլն, արխիվային նյութերի ցանկը /առկայության դեպքում/.

բ/ տվյալներ տարածքի փաստացի օգտագործման, իրավիճակի և զարգացման հեռանկարների մասին.

գ/ տեղեկություններ էկոլոգիական իրավիճակի, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային պայմանների մասին.

դ/ դեմոգրաֆիական տվյալներ.

ե/ տվյալներ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների մասին.

զ/ տվյալներ նյութերի բնական, բուժական, առողջարարական և այլ պաշարների մասին.

է/ տվյալներ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, պատմաճարտարապետական հատակագծերի, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասին.

ը/ համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները.

թ/ առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջին վերաբերող նյութեր:

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ քաղաքային և գյուղական

համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման

հաստատման ու փոփոխման կարգի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄԻՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի /այսուհետ՝ գլխավոր հատակագիծ/ նախագծային փաստաթղթերի կազմում պարտադիր մշակվում են գոտիավորման փաստաթղթերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 301 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված կարգով:

2. Հողերի գոտիավորման և օգտագործման սխեման մշակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

3. Գոտիավորման նախագծերը մշակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 24-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 195 որոշմամբ սահմանված կարգով:

4. Գլխավոր հատակագծի նախագծային նյութերը բաղկացած են գրաֆիկական ու տեքստային մասերից:

5. Գրաֆիկական մասի գծագրերը ներկայացվում են համաձայն առաջադրանքի /Մ 1:5000 և Մ 1:10000/: Առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշտվել պատվիրատուի առաջադրանքով:

6. Գլխավոր հատակագծերի համար որպես հանութային հիմք օգտագործվում են հանքագրական հանույթները, ինժեներաերկրաբանական, միկրոսեյսմաշրջանացման, կադաստրային և հողաշինարարական քարտեզները:

7. Տարածքի փաստացի օգտագործման հատակագծում /հենակետային հատակագիծ/ ցույց են տրվում՝

ա/ տարածքի հատակագծային և ծավալատարածական կառուցվածքը /բնակելի, հասարակական, ընդհանուր օգտագործման, արտադրական, գյուղատնտեսական, կոմունալ-պահեստային և այլ տարածքները՝ ըստ գործառական նշանակության /հողատեսքերի/, հարկայնության և տեխնիկական բնութագրի/.

բ/ տրանսպորտային /այդ թվում՝ արտաքին տրանսպորտային/ կապերը և ճանապարհային ցանցը.

գ/ ինժեներական ենթակառուցվածքի տարածքները և ուղեգծերը.

դ/ բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները.

ե/ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիների սահմանները.

զ/ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները.

է/ հողի սահմաններն ըստ սեփականության ձևի՝ պետության, համայնքի և մասնավոր.

ը/ բնակավայրի փաստացի սահմանագիծը.

թ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված հողահատկացումները:

8. Տարածքի համալիր գնահատման հատակագծում ցույց են տրվում`

ա/ ինժեներաերկրաբանական շրջանացման և սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզագրական նյութերը.

բ/ օգտակար հանածոների տեղադիրքի սահմանները.

գ/ բնական ու տեխնածին վտանգավոր երևույթների պատճառով կառուցապատման և այլ նպատակներով հողօգտագործման համար անբարենպաստ տարածքները.

դ/ միջավայրն աղտոտող արդյունաբերական օբյեկտների տարածքներն ու սանիտարապաշտպանիչ գոտիները.

ե/ առողջարանների, ջրամբարների, ջրամատակարարման ակունքների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների տարածքները, սանիտարապաշտպանիչ և պահպանման գոտիները.

զ/ էկոլոգիական իրավիճակի նկարագիրը,

է/ աղմուկի, էլեկտրամագնիսական ճառագայթման, ռադիոակտիվ աղտոտվածության և այլ էկոլոգիական խախտումների գոտիները.

ը/ տարածքների օգտագործման և կառուցապատման վրա ազդող մյուս գործոններն ու սահմանափակումները:

9. Տրանսպորտի ուրվագծում ցույց են տրվում`

ա/ արտաքին տրանսպորտի /երկաթուղային գծեր և կայաններ, օդանավակայաններ, կամուրջներ, ուղեկամուրջներ, թունելներ, ճոպանուղիներ և այլն/ տարածքները և կառույցները.

բ/ ճանապարհների ցանցը և դրանց դասակարգումը.

գ/ հասարակական տրանսպորտի ուղիների ու կառուցվածքների տեղադրումը /մետրապոլիտենի դեպո,տրամվայների, տրոլեյբուսների և ավտոբուսների հավաքակայաններ, մարդատար ավտոմեքենաների խոշոր ավտոկանգառներ և ավտոհանգրվաններ/:

10. Ինժեներական ենթակառուցվածքների և տարածքի ինժեներական նախապատրաստման ուրվագծում ցույց են տրվում՝

ա/ տարածքի ինժեներական սարքավորումների հիմնական կառուցվածքները.

բ/ խողովակաշարերի մայրուղիները /ջրագիծ, կոյուղի, ջերմամատակարարում, գազամատակարարում, բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր, կապի հիմնական գծեր և այլն/:

գ/ հիդրոտեխնիկական կառույցները.

դ/ մեծ ծավալի հողային աշխատանքներ պահանջող տարածքները /տորֆահանում, դրենաժ և այլն/:

11. Լանդշաֆտային կազմակերպման ուրվագծում ցույց են տրվում՝

ա/ համայնքի սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական, անտառային, ջրային և այլ նպատակային նշանակության, ինչպես նաև քաղաքային /գյուղական/ բնակավայրերում ներառված բնական համալիրի տարածքները.

բ/ լանդշաֆտների դասակարգումն ու գնահատումը՝ ներառելով ինչպես բնության հատուկ պահպանվող, այնպես էլ բնական համալիրի այլ, այդ թվում՝ հետընթաց ապրող /դեգրատացվող/ տարածքները.

գ/ դասակարգված և գնահատված լանդշաֆտային գոտիների առանձնացումն ըստ օգտագործման ռեժիմների.

դ/ լանդշաֆտի առանձնահատուկ և էական հատականիշների պահպանության միջոցառումները.

ե/ լանդշաֆտի զարգացման, վերականգնման և կազմավորման /ստեղծման/ վերաբերյալ նախագծային առաջարկությունները:

12. Համայնքի տարածքային զարգացման հատակագծում /հիմնական գծագիր/ տարածքի փաստացի օգտագործման հատակագծի և տարածքի համալիր գնահատման հատակագծի վերլուծության հիման վրա ցույց են տրվում՝

ա/ սույն հավելվածի 7-րդ կետի «ա»-«ը» ենթակետերում նշված համապատասխան դրույթների զարգացման և կատարելագործման վերաբերյալ նախագծային առաջարկությունները.

բ/ սույն հավելվածի 8-11-րդ կետերում նշված համապատասխան դրույթների հիմնական նախագծային լուծումները.

գ/ բնակավայրի /բնակավայրերի/ տարածքային զարգացման վերաբերյալ նախագծային առաջարկությունները.

դ/ գլխավոր հատակագծի իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը՝ առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների առանձնացմամբ՝ /7-10 տարվա հեռանկարով/:

13. «Համայնքի դիրքը շրջանի տարաբնակեցման համակարգում» ուրվագծում /Մ 1:50000 կամ Մ 1:25000/ ցույց են տրվում՝

ա/ համայնքի հիմնական գործառական, ինժեներական, տրանսպորտային և հատակագծային կապերը շրջապատի հետ /շրջանի սահմաններում/.

բ/ շրջանի վարչատարածքային բաժանումը:

14. Սույն հավելվածի 7-12-րդ կետերում նշված գծագրերից յուրաքանչյուրն իր հերթին կարող է բաժանվել համապատասխան թվով շերտերի /ըստ առանձին հատակագծային գործոնների հագեցվածության, ինչպես նաև տարածքային պլանավորման գործընթացում դրանց նշանակության/:

15. Գլխավոր հատակագծի կազմում կարող են մշակվել այլ ուրվագծեր, որոնց կազմը, բովանդակությունը և մասշտաբը նշվում են նախագծման առաջադրանքում:

16. Գլխավոր հատակագծի տեքստային մասը ներառում է ՝

ա/ գլխավոր հատակագծի հիմնական դրույթների, համայնքի տարածքային կազմակերպման և զարգացման փուլերի հիմնավորումը՝ սույն հավելվածի 11-րդ կետում նշված դրույթներին համապատասխան.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 301 որոշմամբ հաստատված կարգի թիվ 4 հավելվածում ներկայացված գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական ցուցանիշները:

 

 

 

Հավելված 4

ԼՂՀ քաղաքային և գյուղական

համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման

հաստատման ու փոփոխման կարգի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի /այսուհետ՝ գլխավոր հատակագիծ/ տեխնիկատնտեսական ցուցանիշները ներկայացնում են հետևյալ փուլերի համար

ա/ գլխավոր հատակագծի մշակման ելակետային տարվա.

բ/ գլխավոր հատակագծի իրականացման առաջնահերթ ծրագրային փուլի.

գ/ գլխավոր հատակագծի իրականացման հեռանկարային փուլերի /խոշորացման ցուցանիշներով/:

2. Կոմունալ-կենցաղային և արտադրական կարիքների համար էլեկտրաէներգիայի, ջերմության, ջրի, գազի պահանջարկի, տնտեսական ու խմելու ջրերի և արտադրական կեղտաջրերի արտանետման ծավալների ցուցանիշներն ընդունվում են ըստ շրջանային և քաղաքային ծառայությունների տվյալների:

3. Անհրաժեշտության դեպքում կարող են ավելացվել այլ ցուցանիշներ:

4. Գլխավոր հատակագծերի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներն են

 

Ցուցանիշը

Չափի միավորը

1. Տարածքը

    

Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերի ընդհանուր մակերեսը ընդամենը

հա

այդ թվում

  

բնակավայրերի փաստացի սահմաններում ընդգրկված հողեր

հա/տոկոս /ընդհանուր տարածքից/

բնակավայրերի նախագծային սահմաններում ընդգրկված հողեր

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

բնակավայրերի հողեր

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

որից՝

   

բնակելի կառուցապատման

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

հասարակական կառուցապատման

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

խառը կառուցապատման

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

ընդհանուր օգտագործման

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

որից՝

   

ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

փողոցներ, հրապարակներ

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

այլ տարածքներ

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

այլ հողեր

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր,

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

որից`

    

արդյունաբերական օբյեկտների

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

գյուղատնտեսական արտադրական օբյեկտների

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

պահեստարանների

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

ընդերքի օգտագործման

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողեր,

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

որից՝

   

էներգետիկայի

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

կապի

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

տրանսպորտի

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

կոմունալ ենթակառուցվածքների

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

հատուկ պահպանվող տարածքների հողեր,

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

որից՝

   

բնապահպանական

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

առողջարարական նպատակներով նախատեսված

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

հանգստի համար նախատեսված

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

պատմական և մշակութային

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

հատուկ նշանակության հողեր

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

գյուղատնտեսական նշանակության հողեր,

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

որից`

   

վարելահող

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

բազմամյա տնկարկներ

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

խոտհարքեր

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

արոտավայրեր

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

այլ հողատեսքեր

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

ջրային հողեր

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

պահուստային հողեր

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

 

2. Տարածքն ըստ սեփականության ձևերի

 

պետական սեփականություն

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

համայնքի սեփականություն

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

‎ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն

հա/տոկոս /ընդհանուր տարածքից

 

3. Դեմոգրաֆիական տվյալներ

 

բնակչության թիվը

հազ. մարդ

բնակչության խտությունը

հազ. մարդ/հա

բնակչության տարիքային կազմը, այդ թվում`

  

մինչև 15 տարեկան երեխաներ

հազ. մարդ/տոկոս

աշխատունակ հասակի բնակչություն

հազ. մարդ/տոկոս

թոշակառու բնակչություն

հազ. մարդ/տոկոս

 

4. Բնակելի ֆոնդը

 

ընդհանուր բնակելի ֆոնդը

հազ. քառ.մ.

ընդհանուր մակերեսը

որից

    

բազմաբնակարան տներ

բնակ.մակերեսը/տոկոս

/ընդհանուր բնակ. մակերեսից/

մենատներ

բնակ.մակերեսը/տոկոս /

ընդհանուր բնակ. մակերեսից/

բնակելի ֆոնդն՝ ըստ հարկայնության

բնակ.մակերեսը/տոկոս

/ընդհանուր բնակ. մակերեսից/

1-2 հարկանի

բնակ.մակերեսը/տոկոս /ընդհանուր բնակ. մակերեսից/

3-4 հարկանի

բնակ.մակերեսը/տոկոս

 /ընդհանուր բնակ. մակերեսից/

5 հարկ և ավելի

բնակ.մակերեսը/տոկոս

/ընդհանուր բնակ. մակերեսից/

բնակչության միջին ապահովվածությունը բնակելի ընդհանուր մակերեսով

քառ. մ/մարդ

Առկա բնակելի ֆոնդի նվազումը

քառ. մ/մարդ

այդ թվում

    

ըստ տեխնիկական վիճակի

քառ. մ/մարդ

ըստ վերակառուցման

քառ. մ/մարդ

ըստ այլ պատճառների/սանիտարապահպանիչ գոտիների կազմակերպում վերակառուցում և այլն/

քառ. մ/մարդ

 

5. Բնակչության մշակութային և կենցաղային սպասարկման համակարգը

 

մանկական նախադպրոցական կազմակերպություններ

տեղ

ընդամենը/1000մարդ

 

հանրակրթական դպրոցներ

տեղ

ընդամենը/1000մարդ

  

հիվանդանոցներ

մահճակալ

ընդամենը/1000մարդ

 

պոլիկլինիկաներ

հերթում հաճախում

ընդամենը/1000մարդ

 

առևտրի

քառ. մ առևտր. մակերես

ընդամենը/1000մարդ

 

կենցաղային սպասարկման

աշխ. տեղ

ընդամենը/1000մարդ

 

առողջարանային հանգստի հիմնարկներ

տեղ

ընդամենը/1000մարդ

 

այդ թվում՝

 

հանգստյան տներ, պանսիոնատներ և այլն /առողջարանային քաղաքների համար՝ հյուրանոցները ներառյալ

տեղ

երեխաների համար ճամբարներ

տեղ

 

6. Տրանսպորտային սպասարկում

 

Ուղևորատար հասարակական տրանսպորտի գծերի երկարությունը՝ ընդամենը

 

այդ թվում՝

  

էլեկտրաֆիկացված երկաթուղի

կրկնակի ուղեգիծ/կմ

մետրապոլիտեն

կրկնակի ուղեգիծ/կմ

տրամվայ

կրկնակի ուղեգիծ/կմ

տրոլեյբուս

կրկնակի ուղեգիծ/կմ

ավտոբուս

կրկնակի ուղեգիծ/կմ

ճոպանուղի

կրկնակի ուղեգիծ/կմ

Մայրուղային ճանապարհների և փողոցների երկարությունը ընդամենը

կմ

այդ թվում՝

 

արագընթաց շարժման մայրուղային ճանապարհների

կմ

չընդհատվող շարժման համաքաղաքային նշանակության մայրուղիների

կմ

Արտաքին տրանսպորտ

 

այդ թվում՝

  

էլեկտրաֆիկացված երկաթուղի

կրկնակի ուղու կմ

ավտոբուս

ուղու կմ

օդային տրանսպորտ

ուղու կմ

կամուրջներ, ուղեկամուրջներ, տրանսպորտային հանգույցներ

ուղու կմ

փողոցաճանապարհային ցանցի խտություն

կմ/քառ.կմ

քաղաքային /գյուղական/ կառուցապատման սահմաններում

կմ/քառ.կմ

 

7. Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում

 

Ընդհանուր ջրօգտագործում

հազ. խոր.մ/օր

-տնտեսական-խմելու նպատակով

հազ. խոր.մ/օր

-արտադրական կարիքների համար

հազ. խոր.մ/օր

Ջրամատակարարման համակարգի գլխամասային կառույցների հզորություն

հազ. խոր.մ/օր

Ջրամատակարարման օգտագործման աղբյուրներ

հազ. խոր.մ/օր

Մաքուր ջրօգտագործում

լ /օր

այդ թվում

 

տնտեսական-խմելու նպատակով

լ / օր

կոյուղի

հազ. խոր.մ/օր

Կեղտաջրերի ընդհանուր ելքը՝ ընդամենը

հազ. խոր.մ/օր

այդ թվում

  

կենցաղային կոյուղի

հազ. խոր.մ/օր

արտադրական կոյուղի

հազ. խոր.մ/օր

կոյուղու մաքրման կայանների արտադրողականություն

հազ. խոր.մ/օր

էլեկտրամատակարարում

 

էլեկտրաէներգիայի գումարային օգտագործում

կՎտ,ժամ/տարի

այդ թվում՝

 

արտադրական օբյեկտների կարիքների համար

կՎտ,ժամ/տարի

կոմունալ-կենցաղային կարիքների համար

կՎտ,ժամ/տարի

1 մարդու կողմից տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործում

կՎտ/ժամ

այդ թվում՝

 

կոմունալ-կենցաղային կարիքների համար

կՎտ/ժամ

էլեկտրաբեռնվածության ծածկման աղբյուրներ

մլն կՎտ

այդ թվում՝

 

Ջերմամատակարարում

 

Բնակավայրի վառելիքային հաշվեկշռում գազի տեսակարար կշիռը

տոկոս

Գազի օգտագործումը ընդամենը

մլն խոր. մ

այդ թվում՝

 

կոմունալ-կենցաղային կարիքնեի համար

մլն խոր. մ

արտադրական կարիքների համար

մլն խոր. մ

Մակերևույթային ջրերի հեռացման ցանց

կմ

Փողոցային ցանցի ընդհանուր երկարություն

կմ

8. Տարածքի ինժեներական նախապատրաստում

Տարածքի պաշտպանությունը ջրածածկումից

  

մակերեսը

հա

պաշտպանիչ կառույցների երկարությունը

կմ

Գետափերի ամրացում

կմ

Տարածքի սահմաններում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում և այլ միջոցառումներ

հա

Տարածքի սանիտարական մաքրում

հա

Կենցաղային աղբի ծավալը

հազ.խոր. մ

Աղբի այրման և աղբավերամշակման կազմակերպություններ

միավոր/հազ.մ

3 օրում

 

9. Շրջակա միջավայրի պաշտպանություն

 

Աղտոտվածության աղբյուրներից, աղմուկի ներգործությունից պաշտպանող սանիտարապաշտպանիչ գոտիներ ընդամենը

   հա

այդ թվում`

 

կանաչապատում

հա

Մթնոլորտի օդի աղտոտվածության մակարդակը

սահմանային թույլատրելի

խտությունից /ՍԹԽ/ տոկոս

Ջրամբարների աղտոտվածության մակարդակը

սահմանային թույլատրելի

խտությունից /ՍԹԽ/ տոկոս

Հողի և ընդերքի մակարդակը

սահմանային թույլատրելի

խտությունից /ՍԹԽ/ տոկոս

Աղմուկի ազդեցության մակարդակը

դեցիբել /ԴՑԲ/