Համարը 
N 211
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.04.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“26” ապրիլի 2005թ.

 N 211

ք.Ստեփանակերտ

 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը և շահագործման կանոնները հաստատելու մասին

 

«Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը և շահագործման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005թ. մայիսի1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2005թ. ապրիլի 26 -ի

թիվ 211 որոշման

 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգ և շահագործման կանոններ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը և կանոնները (այսուհետ` կանոններ) մշակվել են «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Օրենքով սահմանված ոլորտներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ ՀԴՄ-ներ) պարտադիր կիրառմամբ մանրածախ վաճառք իրականացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող` կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) կողմից կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկները, բացառությամբ բանկային հաշիվների միջոցով կատարվողների, իրականացնում են ՀԴՄ-ի միջոցով:

Կազմակերպությունները հաշվարկները կատարում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում (այսուհետ` հարկային մարմին) սույն կանոններով սահմանված կարգով գրանցված և կապարակնքված ՀԴՄ-ների միջոցով:

3. ՀԴՄ-ի շահագործման կանոնների և ՀԴՄ-ի միջոցով հասույթների հաշվառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

 

II. ՀԴՄ-ների գրանցումը հարկային մարմնում

 

4. Օրենքով սահմանված կարգով ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպություններն հարկային մարմին են ներկայացնում դիմում` համաձայն N1 ձևի, իրենց կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող ՀԴՄ-ի (այդ թվում` վարձակալված և (կամ) ժամանակավորապես օգտագործվող) գրանցման մասին:

Դիմումին կից ներկայացվում են ՀԴՄ-ի (ՀԴՄ-ների) անձնագիրը (անձնագրերը), պետական գրանցում ստացած` տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնի (այսուհետ` կենտրոն) հետ կնքված ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները)` մինչև ՀԴՄ-ի գրանցումն այդպիսի պայմանագրի կնքման դեպքում, հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից ՀԴՄ-ի տեղակայման ենթակա տարածքների ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքը, իսկ շրջիկ կետի միջոցով մանրածախ առևտրի իրականացման դեպքում` նաև այդ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված առևտրի իրականացման թույլտվության պատճենները: ՀԴՄ-ի գրանցումից հետո կենտրոնի հետ կնքված պայմանագրերը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված առևտրի իրականացման նոր թույլտվության պատճենները ևս ենթակա են ներկայացվելու հարկային մարմին:

5. Հարկային մարմինը սույն կանոնների 4-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է ՀԴՄ-ի գրանցում:

6. Սույն կանոնների 4-րդ կետում նշված փաստաթղթերը թերի ներկայացվելու, իսկ շրջիկ կետի միջոցով մանրածախ առևտրի իրականացման դեպքում առանց տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված առևտրի իրականացման առնվազն մեկ թույլտվության պատճենը չներկայացվելու դեպքերում հարկային մարմինը եռօրյա ժամկետում բոլոր փաստաթղթերը վերադարձնում է կազմակերպություն` ՀԴՄ-ի չգրանցման պատճառների գրավոր հիմնավորմամբ:

7. Հարկային մարմինը ՀԴՄ-ի գրանցումից հետո այն կապարակնքում է հարկային մարմնի կլոր կնիքով` 2 տեղից (հանդիպակաց): Կապարակնքված ՀԴՄ-ն և սույն կանոնների 4-րդ կետում նշված բնօրինակները վերադարձվում են կազմակերպություններին միաժամանակ նրանց տալով հարկային մարմնում ՀԴՄ-ի գրանցման քարտի (Ձև N 2) մեկ օրինակը, իսկ սույն կանոնների 4-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները պահվում են հարկային մարմնում:

8. Օգտագործվող ՀԴՄ-ն ներով փոխարինելու կամ լրացուցիչ ՀԴՄ տեղակայելու անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը պարտավոր է, նախքան նոր ՀԴՄ-ի օգտագործումը, հարկային մարմին ներկայացնել դիմում` նոր ՀԴՄ-ի գրանցման և նախկինում գրանցված` փոխարինման ենթակա ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին:

Կազմակերպությունը մեկ տրանսպորտային միջոցի վրա տեղակայված ՀԴՄ-ն մեկ այլ տրանսպորտային միջոցի վրա տեղակայելու համար պարտավոր է հարկային մարմին ներկայացնել դիմում, նախկինում գրանցված ՀԴՄ-ն գրանցումից հանելու և այն նոր տրանսպորտային միջոցի վրա գրանցելու մասին: Դիմումին կից ներկայացվում են նաև սույն կանոնների 4-րդ կետում նշված փաստաթղթերը:

9. Հարկային մարմինը ՀԴՄ-ի փոխարինման կամ լրացուցիչ ՀԴՄ-ի տեղակայման, կամ տրանսպորտային միջոցի փոխանակման մասին դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նոր ՀԴՄ-ն և (կամ) գրանցումից հանում նախկինում գրանցված ՀԴՄ-ն` կազմակերպությանը տալով նոր քարտ:

10. Կազմակերպության լուծարման, վերակազմավորման կամ բոլոր այն դեպքերում, երբ տվյալ կազմակերպությունում ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս հարկային մարմին է ներկայացնում դիմում` ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին: Հարկային մարմինը 3 օրվա ընթացքում ՀԴՄ-ն հանում է գրանցումից և դրա մասին քարտում կատարում է համապատասխան գրառում, որը հաստատվում է հարկային մարմնի համապատասխան գործառույթ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ և կնքվում հարկային մարմնի կնիքով:

11. Կազմակերպությունը քարտը պահպանում է ՀԴՄ-ի օգտագործման վայրում` օգտագործման ամբողջ ժամանակահատվածում, և ներկայացնում է հարկային մարմնի պահանջով: ՀԴՄ-ն օգտագործումից հանելու ժամանակ քարտը վերադարձվում է հարկային մարմին: Վերադարձված քարտը հարկային մարմնում պահվում է տվյալ ՀԴՄ-ն օգտագործումից հանելու օրվանից սկսած 3 տարվա ընթացքում: Շահագործողի պահանջով հարկային մարմնի կողմից նրան տրվում է տեղեկանք տվյալ ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին:

 

III. ՀԴՄ-ների գործարկումը, տեխնիկական սպասարկումը և նորոգումը

 

12. ՀԴՄ-ի տեղակայման, գործարկման ժամանակ կատարվում են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններով նախատեսված պարտադիր գործողություններ, և միաժամանակ լրացվում է ՀԴՄ-ի գործարկման ակտ` համաձայն N 3 ձևի:

13. Կազմակերպությունը վարում է ՀԴՄ-ի և նրա հանգույցների` բոլոր տեսակի խախտումների, կենտրոնում կատարվող նորոգումների և կազմակերպությունում կատարվող տեխնիկական սպասարկման (որոնք նախատեսված են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններով) մասին տվյալների գրանցման գիրք` համաձայն N 6 ձևի: Գրանցման գրքի էջերը համարակալվում և թելակարվում են կազմակերպության կողմից: Գիրքը կնքվում և համարակալվում է հարկային մարմնի կողմից: Կազմակերպություններն այդ տվյալները յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, ներկայացնում են հարկային մարմին:

14. Կենտրոնն իր կողմից կատարված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների գծով վարում է հաշվառում այդ նպատակով բացված գրքում (N 7 ձև): Այդ գրքի էջերը համարակալվում և թելակարվում են սպասարկող կենտրոնի կողմից: Գիրքը կնքվում և համարակալվում է հարկային մարմնի կողմից: Կենտրոնները յուրաքանչյուր սպասարկվող և նորոգվող ՀԴՄ-ի նորոգման (տեխնիկական սպասարկման) աշխատանքների ավարտից անմիջապես հետո հարկային մարմին են ներկայացնում տեղեկանք տվյալ ՀԴՄ-ի վրա կատարված սպասարկման և նորոգման աշխատանքների մասին:

Կենտրոնները յուրաքանչյուր եռամսյակի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից սահմանված կարգով և ժամկետում տեղեկություններ են ներկայացնում իրենց կողմից իրականացված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների մասին:

15. Շահագործման գործարանային համարները, ՀԴՄ-ն շահագործող հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ), հարկային մարմնում ՀԴՄ-ի գրանցման համարը և գործունեության իրականացման վայրը (հասցեն) նշվում են ՀԴՄ-ին առնչվող բոլոր փաստաթղթերում (դրամարկղային չեկ (կտրոն), հաշվետվություն և այլն):

 

IV. ՀԴՄ-ն աշխատանքին նախապատրաստելը

 

16.Կազմակերպությունում ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներն իրականացնելու համար այդ պարտականությունները սահմանված կարգով (հրամանով) դրվում են համապատասխան աշխատողի վրա (այսուհետ` պատասխանատու անձ):

17. Հարկային մարմնում ՀԴՄ-ի գրանցման քարտը, ՀԴՄ-ի անձնագիրը և կենտրոնների հետ կնքված պայմանագրերը պահպանվում են կազմակերպության գործունեության իրականացման վայրում:

18. Կազմակերպության պատասխանատու անձը պարտավոր է աշխատանքային օրվա (հերթափոխի) սկզբում ստուգել ՀԴՄ-ի աշխատանքը, ՀԴՄ-ում տեղադրել չեկային (կտրոնային) ժապավեն և այն միացնել:

 

V. Պատասխանատու անձի աշխատանքը հերթափոխի ընթացքում

 

19. Պատասխանատու անձը պարտավոր է`

ա) հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել դրամական գումարը, որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել գնորդին, պատվիրատուին և այլն,

բ) ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարն ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել դրամարկղային չեկ (կտրոն),

գ) ծառայությունների մատուցման դեպքում` չեկը (կտրոնը) տրամադրվում է այդ ծառայության դիմաց կանխիկ վճարում ստանալու պահին:

20. Վաճառված ապրանքների հետընդունման և գումարների` սխալմամբ գրանցման դեպքերում կատարվում են հետևյալ ձևակերպումները`

ա) կազմակերպությունը դրամական հաշվարկների կատարման ընթացքում գնորդի կողմից վճարված գումարների` ՀԴՄ-ում գրանցման պահին, մինչև գնման չեկի (կտրոնի) փակումը, սխալմամբ մուտքագրված գումարները, կամ ապրանքի գնումից գնորդի հրաժարվելու դեպքում` այդ գումարները` ՀԴՄ-ի միջոցով չեղյալ է համարում:

Չեղյալ համարված գումարը չի ներառվում հասույթի գումարի մեջ.

բ) կազմակերպությունը գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ժամանակ վերադարձի ձևակերպման պահին, գնման չեկի (կտրոնի) հիման վրա կազմում է վաճառված ապրանքների հետընդունման ակտ` համաձայն N 8 ձևի.

գ) գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ակտի հիման վրա ՀԴՄ-ի միջոցով տպվում է վերադարձի չեկ (կտրոն), որը ներառում է ՀԴՄ-ի գրանցման և գործարանային համարները, ՀՎՀՀ-ն, հետ ընդունվող ապրանքների գինը, օրը, ամիսը, տարեթիվը և ժամը, ինչպես նաև «Վերադարձ» նշագրումը:

Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը, տվյալ դեպքում վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում.

դ) եթե հետ է ընդունվում գնման չեկով (կտրոնով) գնված ապրանքների մի մասը, ապա վերադարձի չեկը (կտրոնը) տպվում է հետ ընդունվող ապրանքների համար վճարված գումարի չափով: Կազմակերպությունում պահպանվում է գնման չեկի (կտրոնի) պատճենը: Գնման չեկի (կտրոնի) բնօրինակի և պատճենի վրա հետ ընդունված ապրանքների համար վճարված գումարի դիմաց կարմիր գույնով կատարվում է «Վերադարձված է» գրառումը.

ե) դրամական հաշվարկների կատարման ընթացքում սխալմամբ մուտքագրված գումարների գրանցման դեպքում, եթե սխալը հայտնաբերվել է գնման չեկի (կտրոնի) փակումից հետո մինչև օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումը, ապա սխալ գրանցումից անմիջապես հետո սխալ գումարով տպված չեկի (կտրոնի) հիման վրա լրացվում է գումարների` սխալմամբ գրանցման ակտը` համաձայն N 9 ձևի, և ՀԴՄ-ի միջոցով կատարվում է վերադարձ` տպվելով վերադարձի չեկ (կտրոն):

Այն դեպքում, երբ սխալը հայտնաբերվել է օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը, տվյալ դեպքում վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում.

զ) հետ ընդունված ապրանքների գնման, գումարների` սխալմամբ գրանցման և վերադարձի չեկերը (կտրոնները) ու լրացված ակտերի մեկական օրինակները պահպանվում են կազմակերպությունում` տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարվա ընթացքում.

է) կազմակերպությունները, յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ, յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում տվյալ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին տեղեկանք` համաձայն N 10 ձևի.

ը) վաճառված ապրանքների հետընդունման և գումարների` սխալմամբ գրանցման ակտերում նշված գումարները չեն ներառվում կազմակերպության իրացման շրջանառության մեջ, իսկ արդեն ներառված գումարների չափով կատարվում է ճշգրտում (կարմիր ստոռնոյով):

Չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված գումարները ներառվում են կազմակերպության իրացումից հասույթի գումարի մեջ, եթե`

բացակայում է համապատասխան ակտը կամ ակտի տվյալներից որևէ մեկը, և հարկային մարմնի կողմից ըստ անհրաժեշտության ձեռնարկված վերահսկողական գործողությունների ընթացքում չի հիմնավորվում տնտեսավարող սուբյեկտի ներկայացված փաստարկները` ակտի տվյալների բացակայության վերաբերյալ,

սույն կետի «է» ենթակետով սահմանված կարգով և ժամկետում հարկային տեսչություն չի ներկայացվել կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին տեղեկանքը,

չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված տվյալ գումարը չի ներառվել հարկային տեսչություն ներկայացված տեղեկանքում:

201. Հարկային մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնման (գնումների) արդյունքում, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), եթե չեն փոփոխվել դրա (դրանց) գնման պահին առկա ապրանքային հատկանիշները:

Հսկիչ-դրամարկղային մեքենայի գնման չեկի (կտրոնի) հիման վրա երկու օրինակից կազմվում է վաճառված ապրանքի հետընդունման ակտ` համաձայն N 8 ձևի: Կազմակերպության պատասխանատու անձը ընդունում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձնում է ստացված գումարը, հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով տպում է վերադարձի չեկ (կտրոն): Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը, իսկ վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում:

Վաճառված ապրանքի հետընդունման ակտն ստորագրում են հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Հետընդունման ակտի մեկ օրինակը հսկիչ գնման արձանագրության մեկ օրինակի հետ հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր: Հսկիչ գնման ժամանակ տպված հսկիչ-դրամարկղային մեքենայի չեկի (կտրոնի) վրա հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձը կատարում է «Վերադարձ» նշումը, լրացնում ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը և ստորագրում:

Եթե վերադարձվում է հսկիչ-դրամարկղային մեքենայի չեկով (կտրոնով) վաճառված ապրանքների մի մասը, ապա կատարվում է բոլոր ապրանքների և գումարի հետվերադարձ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հետընդունման ոչ ենթակա ապրանքների համար հսկիչ գնում կատարողի կողմից կատարվում է վճարում, որի համար հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով տպվում և տրամադրվում է հսկիչ-դրամարկղային մեքենայի նոր չեկ (կտրոն):

Սույն կետով նախատեսված դեպքերում հետընդունման ակտում նշված վերադարձի գումարները չեն ներառվում կազմակերպության իրացումից հասույթի մեջ` անկախ սույն կանոնների 20-րդ կետի «է» ենթակետում նշված տեղեկանքում (N 10 ձևում) ներառվելու կամ տեղեկանքը հարկային մարմին ներկայացնելու հանգամանքից: Հսկիչ գնման ժամանակ տպված և վերադարձի չեկերը (կտրոնները) հետընդունման ակտերի մեկական օրինակների հետ պահպանվում են կազմակերպությունում տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարի:

(201-ին կետը լրաց. 22.12.2009 N 822-Ն)

21. ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս` պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և դրա մասին անհապաղ տեղեկացնել իրավասու ղեկավար անձին: Իրավասու ղեկավար անձն անհրաժեշտության դեպքում սպասարկող կենտրոն է ներկայացնում հայտ` համաձայն N 4 ձևի` անսարքության վերացման համար` հայտի մեկ օրինակը ներկայացնելով հարկային մարմին: Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը` ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է:

22. Պատասխանատու անձին արգելվում է կողմնակի անձանց թույլատրել աշխատել ՀԴՄ-ի հետ` բացառությամբ հարկային մարմնի լիազորված աշխատակիցների և տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների:

 

VI. ՀԴՄ-ի վրա աշխատանքի ավարտը

 

23. Պատասխանատու անձը հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտից հետո ՀԴՄ-ից դուրս է բերում հաշվետվության համարը, ընթացիկ հսկիչ ժապավենի համարը, գնումների թիվը, գնումների գումարը, վերադարձի թիվը, վերադարձի գումարը, չեղյալ համարման թիվը, չեղյալ համարման գումարը, հերթափոխային հասույթը, պատասխանատու անձի մոտ առկա կանխիկ գումարը, ինչպես նաև պատասխանատու անձի հերթափոխային հաշվետվությունը, որը հանդիսանում է սկզբնական փաստաթուղթ` հասույթը հաշվառելու համար, և պահպանվում է կազմակերպությունում` տպվելու օրվանից` 5 տարի:

Հերթափոխային հասույթը` օրենսդրությամբ սահմանված կարգով, մուտքի օրդերի հիման վրա մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ:

24. Պատասխանատու անձի հերթափոխային հաշվետվությունը տպվում է հսկիչ ժապավենի վրա, այն կարող է ստացվել ինչպես ընդլայնված` որպես էլեկտրոնային օրագիր` չեկերի (կտրոնների) համարների և չեկերը (կտրոնները) տպելու ժապավենի նշմամբ, այնպես էլ համառոտ` գնումների ընդհանուր հանրագումարով: Չեկի հաշվիչի մարումը պետք է իրականացվի հերթափոխի առաջին չեկի (կտրոնի) ստացումից 24 ժամվա ընթացքում:

 

VII. Հարկային տեսուչի աշխատանքը ՀԴՄ-ի ‎‎ֆիսկալային

(հարկային) հիշողության հետ

 

25. Հարկային տեսուչը ՀԴՄ-ի առաջին գրանցման ժամանակ մեքենայի հիշողություն է մուտքագրում հարկային մարմնի կողմից սահմանված` տվյալ հարկային տեսուչի նշանաբառը, որը հնարավորություն է տալիս նրան աշխատել ՀԴՄ-ի ‎‎ֆիսկալային (հարկային) հիշողության հետ:

Նշանաբառի հիման վրա հարկային տեսուչը կարող է ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողությունից դուրս բերել ինչպես համառոտ, այնպես էլ ընդլայնված հաշվետվություններ: Հաշվետվությունները կարող են դուրս բերվել ինչպես առանձին ամսաթվերով սահմանափակված ժամանակահատվածի, այնպես էլ կոնկրետ հերթափոխերի համարներով սահմանափակված ժամանակահատվածի համար: ՀԴՄ-ի ‎ֆիսկալային (հարկային) հիշողությունից դուրս բերված հաշվետվությունները կցվում են հարկ վճարողի հարկային գործին:

26. Հարկային տեսուչը ՀԴՄ-ի գրանցման ժամանակ ՀԴՄ է մուտքագրում հետևյալ տվյալները` գրանցման տարեթիվը, մեքենայի գործարանային համարը, հարկային մարմնում մեքենայի գրանցման համարը , օգտագործողի ՀՎՀՀ-ն և հարկային տեսուչի նշանաբառը:

27. Կազմակերպության կողմից հարկային մարմին ներկայացված ՀԴՄ-ի ֆ‎իսկալային (հարկային) հիշողության համար կազմվում է ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ‎‎ֆիսկալային (հարկային) հիշողության տվյալների մասին ակտ` համաձայն N 5 ձևի, հարկային տեսուչի, կազմակերպության և կենտրոնի ներկայացուցչի ստորագրությամբ:

28. ՀԴՄ-ի վրա փակցված կապարակնիքները վնասելու իրավասություն ունեցող հարկային մարմնի պաշտոնատար անձանց շրջանակները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

 

VIII. Ժամանակավորապես տրամադրվող կամ վարձակալությամբ

վերցված ՀԴՄ-ների շահագործումը

 

29. Կենտրոնի կողմից կազմակերպությանը` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ները, ինչպես նաև կազմակերպության կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցված լինեն հարկային մարմնում:

30. Կենտրոնի կողմից կազմակերպությանը` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ն տրամադրելու պահին գրանցվում են նրա ֆ‎իսկալային (հարկային) հիշողության տվյալները, տվյալ մեքենայի համար կազմվում է գործարկման ակտ` համաձայն N 3 ձևի, և նշված ՀԴՄ-ն կապարակնքվում է:

Կազմակերպության ՀԴՄ-ն նորոգումից վերադարձնելու պահին` ժամանակավորապես տրամադրված ՀԴՄ-ից տպագրվում է ընդլայնված ‎ֆ‎իսկալային (հարկային) հաշվետվությունը, որը կարվում է հարկային մարմնում կազմակերպությանը սպասարկող ստորաբաժանման կողմից պահվող հարկային գործում: Նշված հաշվետվության` կազմակերպությանը վերաբերող մասը պետք է ներառված լինի կազմակերպության ընթացիկ հաշվապահական հաշվառման մեջ: Իսկ ժամանակավորապես տրամադրվող մեքենայի պատասխանատու անձի հերթափոխի հաշվետվությունները սույն կանոններով սահմանված կարգով ձևակերպվում են կազմակերպությունում, և դրա մասին կազմվում է ակտ (N 11 ձև):

31. Կազմակերպության կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցվեն հարկային մարմնում` սահմանված ընդհանուր կարգով:

 

IX. Պատասխանատվությունը` սույն կանոնները խախտելու համար

 

32. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

X. Եզրափակիչ դրույթներ

 

33. Սույն կանոնների II գլխով սահմանված դրույթները տարածվում են դրանք ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմնում ՀԴՄ-ները գրանցող անձանց վրա:

34. Մինչև սույն կանոնների ուժի մեջ մտնելը հարկային մարմնում գրանցված ՀԴՄ-ների կապարակնքումը մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է համապատասխանեցվի սույն կանոնների 7-րդ կետի պահանջներին: Նշված ժամկետից հետո սույն կանոնների 7-րդ կետի պահանջներին համապատասխան չկապարակնքված ՀԴՄ-ների շահագործումը համարվում է շահագործման կանոնների խախտմամբ ՀԴՄ-ների կիրառում:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոններին համապատասխան

_____________________________________________________________________________

                                        (կազմակերպության լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն)

      _____________________________________________________________________________

 

խնդրում է գրանցել հսկիչ-դրամարկղային մեքենաներ՝ թվով_հատ:

Նշված հսկիչ-դրամարկղային մեքենաները գրանցելու համար ներկայացնում ենք հետևյալ տվյալները՝

 

1. ____________________________________________________________________________

                            (կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը,

______________________________________________________________________________

                  պետական ռեգիստրում գրանցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը, ՀՎՀՀ-ն և հեռախոսահամարը)

 

________________________________________________________________________________________________________

 

2. ____________________________________________________________________________

                                                            (ղեկավարի անունը,ազգանունը ծառ.հեռախոսահամարը)

________________________________________________________________________________________________________

 

3. ____________________________________________________________________________

                                                                 (հաշվապահի անունը,ազգանունը ծառ.հեռախոսահամարը)

 

4. ____________________________________________________________________________

                                              (ՀԴՄ-ների մոդելները, արտադրության տարեթիվը, հաշվիչների տվյալները , ՀԴՄ-ների

           

             ______________________________________________________________________________________________________

                                       շահագործման վայրերը՝ նշելով դրանց կոնկրետ գտնվելու տեղը, (կամ տրանսպորտային միջոցի

 

             ______________________________________________________________________________________________________

                                              պետական գրանցման համարը) ՀԴՄ-ների տեխնիկական անձնագրերի համարները)

            _______________________________________________________________________________________________________            

 

5. ____________________________________________________________________________

                  (տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնների անվանումները, գտնվելու վայրը, հեռախոսահարները)

 

            ______________________________________________________________________________________________________

 

            ______________________________________________________________________________________________________

 

Դիմումին կից ներկայացվում են՝

ՀԴՄ-ների տեխնիկական անձնագրերը՝ __________  հատ,

տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող կենտրոնների հետ կնքված

պայմանագրերը՝_________ թերթ:

տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը՝_______ հատ,

ՀԴՄ տեղակայման ենթակա տարածքի ուսումնասիրության (այցելության) մասին հաշվառման վայրի հարկային մարմնի տեղեկանքը՝ _______հատ,

մանրածախ առևտրի իրականացման համար տեղական ինքնակառավարման մարմնի թույլտվության պատճենը՝_______ հատ:

 

Կազմակերպության

ղեկավար (անհատ ձեռնարկատեր)   ________________________________________

                                                                                      (ստորագրությունը)

Կ.Տ.

գլխավոր հաշվապահ                   _____________________________________

                                                                                     (ստորագրությունը)

 

Դիմումի ստացման օրը, ամիսը,տարեթիվը  «____ » ________________200__ թ.

 

Հարկային մարմնի  _____________________   պետ          _______________________

                               (ստորաբաժանման անվանումը)                                       (Ա.Ա.Հ.,ստորագրություն)

 

 

 

Ձև N 2

Ք Ա Ր Տ N ________

 

Հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման

 

 

Հսկիչ-դրամարկղային մեքենան __________________________________________________

                                                                                                     (մոդելը)

Գործարանային համարը   ______________________________________________________

 

Պատկանում է  _______________________________________________________________

                                               (կազմակերպության լրիվ անվանումը. կազմակերպական-իրավական ձևը, հեռախոսահամարը)

 

Գրանցված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային

 

պետական ծառայության _______________________________________________________

                                                                       ստորաբաժանման անվանումը

ՀԴՄ-ի գրանցման համարը N _______________________________

 

Տեղակայված է ________________________________________________________________

 

_____________________________________________________________________________

               (Գործունեության իրականացման (հասցեն) վայրը կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը)

 

Հաշվիչների տվյալները _________________________________________________________

 

_____________________________________________________________________________

 

Տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարում է _______________________________

 

_____________________________________________________________________________

                  (տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը

 

        _______________________________________________________________________________________________________

                                                                                պայմանագրի համարը)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության

 

_____________________  պետ   __________________________

    ստորաբաժանման անվանումը                              (ստորագրությունը)

 

 

       Կ.Տ                                                                            ______ _________________ 200 թ.

 

Գրառում գրանցումից հանելու մասին

Հսկիչ-դրամարկղային մեքենան հանված է գրանցումից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական

ծառայության__________________________ պետ_______________________

                       (ստորաբաժանման անվանումը)                    (ստորագրություն)

      Կ.Տ                                                                           ______ __________________200 թ.

 

Ձև N 3

ՀԴՄ-ի ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏ N

 

1. Հսկիչ-դրամարկղային մեքենա _________________________________________________

                                                                                                      (մոդելը)

2. Գործարանային համարը ______________________________________________________

 

3. Հարկային մարմնում գրանցման համարը _________________________________________

 

4. Արտադրության տարեթիվը _____________________________________________________

 

5. Տեղադրման վայրը ____________________________________________________________

                                                                                      (կազմակերպության գործունեության իրականացման վայրը (կամ

 

           ______________________________________________________________________________________________________

                                  տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը) , հեռախոսահամարը)

 

6. Գործարկման օրը, ամիսը տարեթիվը _______    ___________________200__թ.

 

7. Գործարկող կազմակերպությունը ________________________________________________

                                                                                     (անվանումը, գտնվելու վայրը)

 

______________________________________________________________________________

 

8. Երաշխիքային նորոգում կատարող կազմակերպությունը _____________________________

 

______________________________________________________________________________

 

9. Տեխնիկական սպասարկում իրականացնող՝ ________________________________________

                                                                                        (իրավաբանական անձի անվանումը, հասցեն

 

______________________________________________________________________________

                                                           (ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը)

 

 

Գործարկումից առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները

Հասույթը

Չեղյալ համարումը

Վերադարձը

գումարը

գնումների թիվը

գումարը

թիվը

գումարը

թիվը

                 

 

Կազմակերպության ղեկավար _____________________________________________________

Կ.Տ.                                                           (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Կազմակերպության հաշվապահ ____________________________________________________

                                                                         (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Պատասխանատու անձ ___________________________________________________________

                                                                                 (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հարկային մարմնի ներկայացուցիչ __________________________________________________

Կ.Տ.                                                                         (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Գործարկող կազմակերպության ներկայացուցիչ _______________________________________

Կ.Տ.                                                                           (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

                                                                             «______»________________ 200__ թ.

 

 

Ձև N 4

 

 

Կազմակերպությունը __________________________________________________________

                                                                                        (անվանումը և ՀՎՀՀ-ն)

Գործունեության իրականացման վայրը ___________________________________________

                                                                                      (հասցեն, հեռախոսահամարը)

կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը ________________________

 

 

Հ Ա Յ Տ N_______

 

Տեխնիկական սպասարկման և նորոգման մասնագետներ հրավիրելու մասին

 

N/N ը/կ

ՀԴՄ-ի մոդելը

Հարկային մարմնում ՀԴՄ-ի գրանցման համարը

ՀԴՄ-ի գործարանային համարը

Հրավիրման օրը, ժամը

ՀԴՄ-ի խափանման բնույթը

1

2

3

4

5

6

                 
                

 

Կազմակերպության ղեկավար_________________________________________________

 

__________________________________________________________________________

                                         (անունը, ազգանունը, հայրանունը,ստորագրություն)

 

Կ.Տ.

                                                                               «_______ »___________________ 200__ թ.

 

 

Ձև N 5

ԱԿՏ N _______

 

ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության տվյալների մասին

 

1. Կազմակերպությունը ______________________________________________________

                                                                           (անվանումը, ՀՎՀՀ-ն)

2. Հսկիչ-դրամարկղային մեքենան _____________________________________________

                                                                                                (մոդելը)

3. Գործարանային համարը __________________________________________________

 

4. Հարկային մարմնում գրանցման համարը _____________________________________

 

 

Նորոգման առաքելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները

հասույթը

չեղյալ համարումը

վերադարձը

գումար

գնումների թիվը

գումարը

թիվը

գումարը

թիվը

           

 

Նորոգման առաքելուց առաջ

 

Կազմակերպության ղեկավարը ___________________________________________________

Կ.Տ.                                               (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հարկային մարմնի ներկայացուցիչ _________________________________________________

Կ.Տ.                                                   (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Սպասարկող կենտրոնի ներկայացուցիչ _____________________________________________

Կ.Տ.                                                           (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

 

 

Նորոգման առաքելուց առաջ ՀԴՄ-ի բացված կապարակնիքը*

   
         

«______ »________________ 200__ թ.

 

Նորոգումից վերադարձնելու պահին ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները

հասույթը

չեղյալ համարումը

վերադարձը

գումարը

գնումների թիվը

գումարը

թիվը

գումարը

թիվը

               

 

Նորոգումից վերադարձնելու պահին

 

Կազմակերպության ղեկավարը __________________________________________________

Կ.Տ.                                                      (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հարկային մարմնի ներկայացուցիչ _______________________________________________

Կ.Տ.                                                        (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Տեխնիկական սպասարկման կենտրոնի ներկայացուցիչ ______________________________

Կ.Տ.                                                                                   (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Նորոգումից հետո ՀԴՄ-ի կապարակնիքի համարը

                                                                                  «______»__________________ 200__ թ.

____________________________________

*Բացված կապարակնիքով ակտի օրինակը մնում է հարկային մարմնում , մնացած ակտերում նշվում է այդ կապարակնիքի համարը

 

 

 

Ձև N 6

(Գրքի դիմային երես)

 

Գ Ի Ր Ք N

 

ՀԴՄ-ների վերանորոգման և տեխնիկական սպասարկման մասին տվյալների գրանցման

 

1. Կազմակերպությունը ________________________________________________________

                                             (անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) ՀՎՀՀ-ն)

2. Հսկիչ դրամարկղային մեքենան _______________________________________________

                                                                                              (մոդելը)

3.Գործարանային համարը _____________________________________________________

 

4. Արտադրության տարեթիվը ___________________________________________________

 

5. Տեղադրման վայրը _________________________________________________________

                                                     (կազմակերպության գործունեության իրականացման վայրը կամ

                                                                       տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը), հեռախոսահամարը)

 

6. ՀԴՄ-ի կապարակնիքի համարը* ______________________________________________

 

 

(Գրքի էջի ձև)

 

 

N/N ը/կ

 

Նորոգման (տեխնիկական սպասարկման) իրականացման հրավերի հայտի համարը, հայտը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

Խափանման ամսաթիվը և ժամը

Նորոգման հանձնման (տեխնիկական սպասարկման սկսման) օրը, ամիսը, տարեթիվը և ժամը

Նորոգումից վերադարձման (տեխնիկական սպասարկման ավարտի) օրը, ամիսը, տարեթիվը և ժամը

Տեխնիկական սպասարկում և (կամ) նորոգում իրականացնող կազմակերպության անվանումը (ֆիզիկական անձի անունը, ազգանումը, հայրանունը և ՀՎՀՀ-ն

ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության տվյալների հանման ակտի համարը և ստորագրման օրը, ամիսը, տարեթիվը

Պատասխանատու անձի պաշտոնը, ստորագրությունը և անունը, ազգանունը, հայրանունը

նորոգում (տեխնիկական սպասարկում) իրականացնողի

նորոգում (տեխնիկական սպասարկում) ընդունողի

1

2

3

4

5

6

7

8

9

                                    
                                  

 

* Կապարակնիքի համարի փոփոխման դեպքում նշվում են նոր կապարակնիքի համարը և կապարակնքման օրը, ամիսը, տարեթիվը

** Տեխնիկական սպասարկման դեպքում, եթե ՀԴՄ-ի կապարակնիքը չի բացվում և ակտ չի կազմվում, ապա սույն սյունակում գրառում չի կատարվում:

 

 

Ձև N 7

(Գրքի դիմային երես)

Գ Ի Ր Ք N

 

Կատարված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների հաշվառման

 

1. Կազմակերպությունը__________________________________________________________

                                                                         (անվանումը և ՀՎՀՀ-ն)

2. Գործունեության իրականացման վայրը __________________________________________

                                                                                        (հասցեն, հեռախոսահամարը)

կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը _________________________

 

 

(Գրքի էջի ձև)

 

 

N/N ը/կ

 

Նորոգման(տեխնիկական սպասարկման) իրականացման հրավերի հայտի համարը, հայտը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

Հայտը ներկայացնողի անվանումը և ՀՎՀՀ-ն

Խափանված հանգույցի անվանումը

Խափանման բնույթը (պատճառը)

ՀԴՄ-ի նորոգման վերցնելու (տեխնիկական սպասարկման) օրը ամիսը, տարեթիվը և ժամը

ՀԴՄ-ի նորոգման (տեխնիկական սպասարկման) ավարտի օրը, ամիսը, տարեթիվը և ժամը

1

2

3

4

5

6

7

             
               

 

 

 

 

Ձև N 8

 

Ա Կ Տ N _______

 

Վաճառված ապրանքների հետընդունման

 

Վաճառողը*

1.Անվանումը__________________________

2. ՀՎՀՀ-ն _____________________________

3. Հասցեն_____________________________

 

Գնորդը**

1.Անվանումը__________________________

2. ՀՎՀՀ-ն ____________________________

3. Հասցեն____________________________

 

Վաճառքը ձևակերպող ՀԴՄ-ի` գործարանային համարը _______________________________

 

հարկային մարմնում գրանցման համարը ___________________________________________

 

Ապրանքի վերադարձի (չփոխարինման) պատճառը __________________________________

 

_____________________________________________________________________________

 

 

N/N

ը/կ

Հետընդունված

ապրանքների անվանումը

Քանակը

Միավորի գինը

Գումարը

թվերով

տառերով

թվերով

տառերով

թվերով

տառերով

              
            

Ընդամենը

Հետընդունված ապրանքների

գնման չեկի (կտրոնի) համարը _____________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը_______

 

Ձևակերպված վերադարձի

չեկի (կտրոնի) համարը ________________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը _________

 

Վաճառող`

Ղեկավար (անհատ ձեռնարկատեր) ________________                Գնորդ    ________________

                                                       (ստորագրությունը)                                 (ստորագրությունը)

 

Գլխավոր հաշվապահ _________________

                                    (ստորագրությունը)

 

                                                                                                   _____ ________________ 200 թ.

 

 

* Լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:

** Եթե գնորդը քաղաքացի է, ապա բաժինը չի լրացվում:

 

 

 

Ձև N 9

 

Ա Կ Տ N _________

 

Գումարների` սխալմամբ գրանցման

 

Կազմակերպության

անվանումը* _________________________________________________________________

 

ՀՎՀՀ-ն ____________________________

 

Գործունեության իրականացման վայրը ____________________________________________

 

կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը _________________________

 

Օգտագործվող ՀԴՄ-ի`

գործարանային համարը ________________________________________________________

 

հարկային մարմնում գրանցման համարը ___________________________________________

 

Սխալ գումարով տպված չեկի (կտրոնի)`

 

համարը ___________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը _________________________

 

սխալմամբ գրանցված գումարը __________________________________________________

                                                                             (թվերով և տառերով)

 

Ձևակերպված վերադարձի չեկի (կտրոնի)`

 

համարը ___________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը ____________

 

Կազմակերպության

ղեկավար (անհատ ձեռնարկատեր) _________________________________

                                                                          (ստորագրությունը)

գլխավոր հաշվապահ ______________________________

                                                    (ստորագրությունը)

                                                                                     _____ _____________________ 200 թ.

 

* Եթե վաճառողն անհատ ձեռնարկատեր է, լրացվում են նրա անունը և ազգանունը:

 

 

Ձև N 10

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային

պետական ծառայության ստորաբաժանման անվանումը ________________________

 

Փաստաթղթի հերթական համարը

N __________________________________    

                   (լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

200 թ. ________________ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին

 

 

ՀԴՄ-ն օգտագործող կազմակերպության տվյալները`

անվանումը* __________________________________________________________________

 

ՀՎՀՀ-ն ______________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ___________________________________________

 

կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը ________________________

 

հեռախոսահամարը ____________________________________________________________

 

Օգտագործվող ՀԴՄ-ի տվյալները`

գործարանային համարը _______________________________________________________

 

Հարկային մարմնում գրանցման համարը __________________________________________

 

Չեղյալ համարման`

թիվը ______________ ընդհանուր գումարը ________________________________________

 

Կատարված վերադարձի `

թիվը ______________ ընդհանուր գումարը ________________________________________

 

Սխալմամբ կատարված գրանցումների`

թիվը ______________ ընդհանուր գումարը ________________________________________

 

Կազմակերպության

ղեկավար (անհատ ձեռնարկատեր) _____________________________________                                                                                 

                                                                          (ստորագրությունը)

 

գլխավոր հաշվապահ ______________________________

                                                 (ստորագրությունը)

                                                                                         _____ _____________________ 200 թ.

 

* Եթե վաճառողն անհատ ձեռնարկատեր է, լրացվում են նրա անունը և ազգանունը:

 

 

Ձև N 11

 

ԱԿՏ N_______

 

Ժամանակավորապես օգտագործվող ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության տվյալների մասին

 

1. Կազմակերպությունը ________________________________________________________

                                                                                (անվանումը , ՀՎՀՀ-ն)

2. Ժամանակավորապես օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան ________________

                                                                                                                             (մոդելը)

3. Կապարակնիքի համարը* ____________________________________________________

 

4. Գործարանային համարը _____________________________________________________

 

5. Հարկային մարմնում գրանցման համարը ________________________________________

 

 

Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ

ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները

Հասույթ

Զրոյացում

Վերադարձ

գումարը

գնումների թիվը

գումարը

թիվը

գումարը

թիվը

           

 

Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ

 

Կազմակերպության ղեկավար ______________________________________________________

Կ.Տ.                                                    (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հարկային մարմնի ներկայացուցիչ ___________________________________________________

Կ.Տ.                                                        (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

ՀԴՄ-ի ժամանակավորապես տրամադրվող

կազմակերպության ներկայացուցիչը __________________________________________________

                                                                (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

  Կ.Տ.                                                                        «_____»___________________ 200 թ.

 

 

Ժամանակավորապես շահագործելուց հետո ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները

հասույթը

չեղյալ համարումը

վերադարձը

գումարը

գնումների թիվը

գումարը

թիվը

գումարը

թիվը

                

 

Նորոգումից վերադարձնելու պահին

 

Կազմակերպության ղեկավար _____________________________________________________

Կ.Տ                                                       (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հարկային մարմնի ներկայացուցիչ _________________________________________________

Կ.Տ                                                         (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

ՀԴՄ-ի ժամանակավորապես տրամադրվող

կազմակերպության ներկայացուցիչ _________________________________________________

Կ.Տ                                                          (ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

 

Ժամանակավորապես օգտագործված ՀԴՄ-ի կապարակնիքը**

      
     

 « _______»_____________200__ թ.

_________________________________

* Նշվում է ժամանակավորապես օգտագործելուց առաջ ՀԴՄ-ի կապարակնիքի համարը

**Բացված կապարակնիքով ակտի օրինակը մնում է հարկային մարմնում, մնացած ակտերում նշվում է այդ կապարակնիքի համարը