Համարը 
N 579-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.08.24/16(206)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.08.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.08.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.08.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ  ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐԴԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«16» օգոստոսի 2012թ.

N 579-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐԴԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 12-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Կաշենի հանքավայրի արդյունաբերական շահագործման նախապատրաստական աշխատանքների ծրագրի իրականացման համար սույն որոշման հավելվածում նշված` Կաշենի հանքավայրի շահագործման նպատակով հանքավայրի արտադրական կառույցներին և տեղամասերին հարող սանիտարական պաշտպանիչ գոտու եզրագծում` օտարման գոտում, ներառված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) նշված աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի (օգտատերերի) շահերից, քանի որ այն նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության վրա դրական առաջընթացի համար նախատեսվող լայնածավալ ծրագրի իրագործմամբ ապահովել նաև կայուն պայմաններ` գյուղի զարգացման համար.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ դրանք գտնվում են ծրագրով նախատեսված օտարման գոտու տարածքում, և նպատակահարմար է օտարել դրանք` ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով.

3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքների սեփականատերերին (օգտատերերին):

2. Սահմանել, որ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

(2-րդ կետը խմբ. 03.12.2012 N 866-Ն)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմին` ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված օբյեկտների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

(3-րդ կետը խմբ. 03.12.2012 N 866-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության «16» օգոստոսի 2012թ. N 579-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN

Հողամասի ծածկագիրը (կադաստրային համարը)

Հողատեսքը

Մակերեսը (հա)

Սեփականատիրոջ (օգտատիրոջ) ազգանունը, անունը

1.

106-036

վարելահող

0,49

Զաքարյան Ֆլորա

2.

106-031

վարելահող

0,40

Մինասյան Արևհատ

3.

106-013

վարելահող

1,3

Զաքարյան Նիկոլայ

Զաքարյան Սեդա

4.

106-008

վարելահող

1,18

Գաբրիելյան Սիրան

5.

106-028

վարելահող

1,06

Հարությունյան Յուրա

Սահակյան Սվետա

6.

033-014

տնամերձ

0,03

 

Հովհաննիսյան Սուրեն

109-002

վարելահող

0,39

7.

031-005

տնամերձ

0, 2077

Սարգսյան Աշխեն

107-006

վարելահող

1,09

8.

035-003

տնամերձ

0,1527

Գրիգորյան Վոլոդյա

Հայրապետյան Ելենա

Գրիգորյան Կարեն

105-004

վարելահող

1,53

9.

034-007

տնամերձ

0, 2606

Հովսեփյան Ալեքսանդր

106-043

վարելահող

0,46

10.

033-006

տնամերձ

0,08

 

Դանիելյան Արկադյա

033-007

տնամերձ

0,12

11.

033-015

տնամերձ

0,05

Հովհաննիսյան Արմեն

12.

106-005

վարելահող

0,44

Զաքարյան Բերժիկ

13.

106-010

վարելահող

0,34

 

Ավանեսյան Գավրուշա

103-002

վարելահող

0,08

14.

106-009

վարելահող

1,1

Սարգսյան Դուխանիկ

Դանիելյան Արարատ

15.

106-032

վարելահող

0,5

Ավագիմյան Աստղիկ

16.

106-048

վարելահող

1,1

Բաղդասարյան Արաքսյա Բաղդասարյան Համեստ

17.

030-004

տնամերձ

0,05

Հովսեփյան Վիլյաթ

18.

031-006

տնամերձ

0,1

Միխայիլիդիս Դմիտրի

19.

030-007

տնամերձ

0,04

 

Հովսեփյան Հրանտ

031-004

տնամերձ

0,15

20.

030-009

տնամերձ

0,04

 

Գաբրիելյան Ալբերտ

031-010

տնամերձ

0,15

21.

031-003

տնամերձ

0,2

Հովսեփյան Վլադիկ

22.

031-008

տնամերձ

0,07

Հովհաննիսյան Լյովա

23.

031-011

տնամերձ

0,2

Գաբրիելյան Արամ

24.

032-001

տնամերձ

0,08

Ավագիմյան Մովսես

25.

032-002

տնամերձ

0,07

Հարությունյան Միշա

26.

033-002

տնամերձ

0,07

Գաբրիելյան Մակարդում

27.

033-004

տնամերձ

0,05

Միրզաբեկյան Սիրան

28.

033-005

տնամերձ

0,05

Միրզաբեկյան Միշա

29.

033-008

տնամերձ

0,1

Բաբայան Արշակ

30.

033-010

տնամերձ

0,05

Միրզաբեկյան Խորեն

31.

033-011

տնամերձ

0,04

Գաբրիելյան Մուխան Ս.

32.

033-012

տնամերձ

0,06

Գաբրիելյան Մուխան Պ.

33.

033-017

տնամերձ

0,06

Միրզաբեկյան Լավրենտ

34.

033-018

տնամերձ

0,03

Մուսայելյան Լիզա

35.

106-037

վարելահող

0,53

Շահնազարյան Օնիկ

36.

106-026

վարելահող

0,42

Դանիելյան Զմրուխտ

102-001

վարելահող

0,08

37.

106-020

վարելահող

0,52

Գրիգորյան Աղավնիկ

38.

033-013

տնամերձ

0,07

Աղաբեկյան Ծովինար

106-027

վարելահող

0,53

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ