ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.06.2013 N 383-Ն)
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
(որոշման տեքստը փոփ. 18.06.2013 N 383-Ն)
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. ապրիլի 27-ի
թիվ 183 որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է ոստիկանությունում ծառայության անցնող անձանց կողմից երդում (այսուհետ` երդում) տալու ընթացակարգը:
(1-ին կետը փոփ. 18.06.2013 N 383-Ն)
2. Ոստիկանությունում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ երդում է տալիս անհատապես և այն հաստատում անձնական ստորագրությամբ:
2.1. Երդումը տրվում է մեկ անգամ, այն չի կրկնվում հետագայում (ծառայությունը փոխելիս, ծառայության կամ ուսման վերականգնվելիս, կրկին ոստիկանությունում ծառայության նշանակվելիս և այլն):
(2.1-ին կետը լրաց. 18.06.2013 N 383-Ն)
3. Երդում տալիս են`
1) ոստիկանությունում առաջին անգամ ծառայության անցնող անձինք` պաշտոնի նշանակվելուց ու ծառայության վայր ներկայանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում.
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություն ուսումնառության ուղարկված սովորողները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող սովորողները` միջգերատեսչական կամ միջկառավարական պայմանագրով նախատեսված ժամկետում.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լիազոր մարմնից ոստիկանություն տեղափոխված զինծառայողները` ոստիկանության թափուր պաշտոններում նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
(3-րդ կետը փոփ. 21.06.2011 N 414-Ն, խմբ. 18.06.2013 N 383-Ն)
4. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում երդում տվողների հետ, մինչև երդման արարողության օրը, տարվում է բացատրական աշխատանք, որի ընթացքում պարզաբանվում են երդման նշանակությունը, ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններն ու «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված երդման տեքստի բովանդակությունը և հայտարարվում է երդման արարողության վայրն ու օրը:
5. Նշանակված ժամին ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը ոստիկանության նշանակության, խնդիրների և պարտականությունների մասին ներածական խոսքից հետո հայտարարում է երդման արարողությունն սկսելու մասին:
6. Երդման արարողությունը անցկացվում է հանդիսավոր պայմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի առջև, ոստիկանության ստորաբաժանման ղեկավարության մասնակցությամբ:
7. Երդում տվողները հերթականությամբ կանչվում են շարքից և նրանցից յուրաքանչյուրը շարքի առջև բարձրաձայն ընթերցում է օրենքով սահմանված երդման տեքստը, ստորագրում ազգանվան դիմաց և գրավում իր տեղը շարքում: Այնուհետև ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը շնորհավորում է ոստիկանության ծառայողներին երդում տալու, իսկ ստորաբաժանմանը նոր համալրման կապակցությամբ, որից հետո հնչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգը:
8. Ոստիկանության ծառայողի կողմից ստորագրված երդման ձևաթուղթը (ձևը կցվում է) 10-օրյա ժամկետում կադրային ծառայության կողմից կցվում է նրա անձնական գործին:
(8-րդ կետը փոփ. 21.06.2011 N 414-Ն)
9. Ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու արարողակարգը կազմակերպում և իրականացնում է ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարությունը:
10. Որպես կանոն, երդման արարողությունն անցկացվում է բացօթյա պայմաններում, ոչ բարենպաստ կլիմայական պայմանների դեպքում՝ դահլիճում:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Ե Ր Դ ՈՒ Մ
Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում՝ երդվում եմ.
հավատարիմ լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը:
Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս:
_____________________
(ստորագրությունը)
____ __________200__թ.