Համարը 
N 14
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.02.06/07(79)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.01.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.01.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

         Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» հունվարի 2008թ.

N 14

ք.Ստեփանակերտ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

 1. Սահմանել փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները` համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«15» հունվարի 2008թ.

թիվ 14 որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ`

ԿԱՊՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները:

2. Ծառայողի մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածությունը և նրա առողջական վիճակն օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունն է:

3. Ծառայողի մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության նպատակն ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան ֆիզիկական և բարոյակամային որակների ձևավորումն է:

 

II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Փրկարարական ծառայության միջին, ավագ պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, ըստ տարիքային խմբերի, ներկայացվում են հետևյալ ֆիզիկական պատրաստվածության պահանջները`

 

N/N ը/կ

Վարժության տեսակը

Գնահա-

տականը

Բժշկատարիքային խմբերը

1-ին խումբ (19-23 տարեկան)

2-րդ խումբ (24-29 տարեկան)

3-րդ խումբ (30-34 տարեկան)

4-րդ խումբ (35-39 տարեկան)

5-րդ խումբ

(40 տարեկան

և բարձր

1.

Ձգումներ պտտաձողի վրա (անգամ)

բավարար

7

6

5

4

 

 

 

 

 

 

 

 

 

40 տարեկան և

բարձր տարիք ունեցողները ֆիզիկական պատրաստվա- ծության նորմատիվներ

չեն հանձնում:

լավ

11

10

9

7

գերազանց

15

14

13

10

2.

Վազք` 60 մետր (վայրկյան)

բավարար

8.4

9.0

9.2

9.6

լավ

8.0

8.4

8.8

9.2

գերազանց

7.6

8.0

8.4

8.8

3.

Վազք` 2000 մետր (րոպե)

բավարար

8.3

8.5

-

-

լավ

7.8

8.0

-

-

գերազանց

7.3

7.5

-

-

4.

Վազք` 1000 մետր (րոպե)

բավարար

-

-

4.5

5.0

լավ

-

-

4.0

4.5

գերազանց

-

-

3.5

4.0

5.

Ռոմբերգի դիրք (վայրկյան)

բավարար

10

10

10

8

լավ

20

20

20

20

գերազանց

30

30

30

30

6.

Եռացատկ (մետր)

բավարար

-

-

6.6

6.2

լավ

-

-

7.0

6.6

գերազանց

-

-

7.4

7.0

7.

Տասնակի ցատկ (մետր)

բավարար

24.2

24

-

-

լավ

25.2

25

-

-

գերազանց

26.2

26

-

-

(4-րդ կետը փոփ. 12.09.2013 N 614-Ն)

5. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստվածության պահանջները և գնահատման ցուցանիշներն են`

 

Վարժությունը

Չափման

միավորը

Գնահատման միավորները` ըստ ցուցանիշների

20

19

18

17

16

15

14

13

12

Ձգումներ

հատ

18

17

16

15

14

13

12

11

10

Տասնակի ցատկ

մետր

26.40

26.20

26.0

28.80

25.60

25.40

25.20

25.0

24.80

Վազք` 60 մետր

վրկ

7.6

7.7

7.8

7.9

8.0

8.1

8.2

8.3

8.4

Վազք` 2000 մետր

րոպե

7.3

7.35

7.4

7.45

7.5

7.55

8.0

8.5

8.10

Վազք` 1000 մետր

րոպե

3.25

3.3

3.35

3.4

3.45

3.5

3.55

4.0

4.05

Ռոմբերգի դիրք

վրկ

32

30

28

26

24

22

20

18

16

Ձգումներ (ըստ տարիքի)

հատ

16

15

14

13

12

11

10

9

8

Վազք` 60 մետր

(ըստ տարիքի)

վրկ

8.4

8.5

8.6

8.7

8.8

8.9

9.0

9.1

9.2

Եռացատկ

մետր

7.4

7.3

7.2

7.1

7.0

6.9

6.8

6.7

6.6

Վարժությունը

Չափման միավորը

Գնահատման միավորները` ըստ ցուցանիշների

Տարիքային խմբերը

11

10

9

8

1-2-րդ

Ձգումներ

հատ

9

8

7

6

1-2-րդ

Տասնակի ցատկ

մետր

24.60

24.40

24.20

24.0

1-2-րդ

Վազք` 60 մետր

վրկ

8.5

8.6

8.7

8.8

1-2-րդ

Վազք` 2000 մետր

րոպե

8.15

8.20

8.25

8.30

1-ին

Վազք` 1000 մետր

րոպե

4.1

4.15

4.2

4.25

2-4-րդ

Ռոմբերգի դիրք

վրկ

14

12

10

8

1-4-րդ

Ձգումներ (ըստ տարիքի)

հատ

7

6

5

4

3-4-րդ

Վազք` 60 մետր

(ըստ տարիքի)

վրկ

9.3

9.4

9.5

9.6

3-4-րդ

Եռացատկ

մետր

6.5

6.4

6.3

6.2

3-4-րդ

Տարիքային խմբերն են` 1-ին տարիքային խումբ` 19-23 տարեկան, 2-րդ տարիքային խումբ` 24-29 տարեկան, 3-րդ տարիքային խումբ` 30-34 տարեկան, 4-րդ տարիքային խումբ` 35-39 տարեկան:

Վարժությունների 5 ձևերից յուրաքանչյուրից պարտադիր պետք է հավաքել առնվազն 8 միավոր:

Գնահատումը կատարվում է` 81 միավոր և բարձր` 5 (գերազանց), 61-80 միավոր` 4 (լավ), 40-60 միավոր` 3 (բավարար), 40-ից ցածր` 2 (անբավարար):

 

5.1 Փրկարարական ծառայողի հագուստի, սեփական քաշի և տեղանքի առանձնահատկություններից կախված նախատեսվում է նորմատիվների թեթևացում՝

 

Վարժության տեսակը

Չափի միավորը

Ամենօրյա

 ծառայողական համազգեստով

Արական սեռի

90 կգ-ից և

իգական սեռի

70 կգ-ից բարձր

քաշ ունեցողներ

Ծովի մակերևույթից

1500 մետր և ավելի բարձրություն-

ներում

Ձգումներ

քանակ

-

1

1

Վազք 60 մետր

վայրկյան

1

2

1

Վազք 1000 մետր

վայրկյան

10

10

10

Վազք 2000 մետր

վայրկյան

20

20

20

(5.1-ին կետը լրաց. 12.09.2013 N 614-Ն)

 

III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Փրկարարական ծառայողները պաշտոնի նշանակվելիս պետք է համապատասխանեն տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված մասնագիտական պահանջներին և անցնեն համապատասխան մասնագիտական ուսուցում: Փրկարարական ծառայողների մասնագիտական իմացությունը խորացվում և գիտելիքները հարստացվում են փրկարարական ծառայողի վերապատրաստման ուսումնական ծրագրերի համաձայն:

7. Փրկարարական ծառայողին ներկայացվում են նրա առողջության մասին եզրակացություն տվող բուժհիմնարկում փորձաքննության համար սահմանված պահանջները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կանոնակարգին համապատասխան:

(հավելվածը փոփ., լրաց. 12.09.2013 N 614-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան