ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» հոկտեմբերի 2008թ. |
N 724 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՒՄԱՐԱՉԱՓԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 26.05.2015 N 318-Ն)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին պետական ֆինանսական աջակցության ապահովման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 26.05.2015 N 318-Ն)
1.1 Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցության գումարաչափի ձևավորման չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 26.05.2015 N 318-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 2008 թվականի
հոկտեմբերի 28-ի թիվ 724 որոշման
(փոփ. 26.05.2015 N 318-Ն) |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից մարզաձևերի ֆեդերացիաներ հասարակական կազմակերպություններին /այսուհետ` ֆեդերացիաներ/ ֆինանսական աջակցության ապահովման պայմանները:
2. ՆՊԱՏԱԿԸ
1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով նախատեսված պետական ֆինանսական միջոցների հատկացում այն ֆեդերացիաներին, որոնց գործունեությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, սպորտի բնագավառում վարկանիշի բարձրացմանը և հեղինակության ամրապնդմանը, ազգաբնակչության շրջանում առողջ ապրելակերպի ներդրմանը, բարոյապես կայուն, հոգով արի և ֆիզիկապես ուժեղ պատանիների ու երիտասարդների դաստիարակմանը և կայացմանը:
2. Ֆեդերացիաների զարգացման ծրագրերում նրանց նպատակների, խնդիրների հստակեցում և արդյունքների կանխատեսում:
3. Սերտ համագործակցության և գործընկերության մթնոլորտի ստեղծում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի /այսուհետ` լիազորված մարմին/ և ֆեդերացիաների միջև:
4. Արդյունքների գնահատման չափորոշիչների կիրառում:
3. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Ֆեդերացիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է լիազորված մարմին ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
1/ պետական գրանցման վկայականը և կանոնադրությունը.
2/ պետական ֆինանսական աջակցություն ստանալու հայտ ներկայացնելու համաձայնության մասին ֆեդերացիայի ղեկավար մարմնի նիստի արձանագրությունը.
3/ մարզաձևի զարգացման ծրագիրը` ներառելով ակնկալվող արդյունքները, մարզական միջոցառումների օրացուցային պլանը, ներկայացվող միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշիվները և հիմնավորված տեղեկանք նախորդող տարվա մարզական արդյունքների վերաբերյալ.
4/ ֆեդերացիայի կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջնությունների անցկացման կանոնադրությունը.
5/ ֆեդերացիայի կողմից հաստատված հավաքական թիմերի կազմերը /այդ թվում` երիտասարդների և պատանիների, եթե այդպիսիք կան/.
6/ համառոտ տեղեկանք հաշվետու տարում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման մասին:
4. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Պետական ֆինանսական աջակցության միջոցները հատկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարզադպրոցներում զարգացվող այն մարզաձևերի ֆեդերացիաներին, որոնք միջազգային պաշտոնական միջոցառումներում /Օլիմպիական խաղեր, աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, Շախմատային համաշխարհային օլիմպիադա և Հայաստանի Հանրապետության առաջնություն/ նվաճել են բարձր արդյունքներ, ապահովված են համապատասխան որակավորում ունեցող մարզիչներով և մարզաձևի զարգացման համար հանրապետությունում առկա է համապատասխան նյութատեխնիկական բազա և մարզական ավանդույթներ:
7. Պետական ֆինանսական աջակցության միջոցներից չի թույլատրվում կատարել ֆեդերացիայի/ների/ ղեկավար կազմի և աշխատակիցների աշխատավարձերի, գործուղումների, տնտեսական, մարզական գույքի, հանդերձանքի և այլ ծառայությունների վճարումների հետ կապված ծախսերը:
8. Եթե ֆեդերացիան/ները/ օբյեկտիվ պատճառներով չի մասնակցել կամ չի անցկացրել այն միջոցառումը/ները/, որի/որոնց/ համար հատկացվել է պետական ֆինանսական աջակցություն, ապա չծախսված գումարն այլ մարզական միջոցառումների /այսուհետ` միջոցառում/ համար կարող է օգտագործել միայն փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում` լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ: Եթե լիազորված մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը նպատակահարմար չի գտնում տվյալ միջոցառման կազմակերպումը կամ այլ միջոցառմանը մասնակցությունը, ապա այդ չօգտագործված միջոցները վերադարձվում են պետական բյուջե:
9. Եթե լիազորված մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ ֆեդերացիայի ներկայացրած փաստաթղթերում առկա են միտումնավոր անճշտություններ, ապա այդ ֆեդերացիան զրկվում է պետական ֆինանսական աջակցությունից:
10. ֆեդերացիային պետական ֆինանսական աջակցության միջոցների հատկացումը դադարեցվում է, եթե պայմանագրով սահմանված ժամկետում չի ներկայացվում պայմանագրով պահանջվող հաշվետվությունը /ները/:
5. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
11. Պետական ֆինանսական աջակցություն ստանալու ենթակա ֆեդերացիաների ցանկը հաստատում է լիազորված մարմինը, ինչի մասին նրանց ծանուցվում է 10-օրյա ժամկետում:
12. Ցանկում ընդգրկված ֆեդերացիաները հաջորդ բյուջետային տարում պետական ֆինանսական աջակցություն ստանալու դիմումը լիազորված մարմին ներկայացնում են ընթացիկ տարվա մարտի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:
13. Այն ֆեդերացիան, որը չի նախատեսել անցկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջնություն/ներ/, զրկվում է պետական ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորությունից:
(13-րդ կետը փոփ. 26.05.2015 N 318-Ն)
14. Ֆեդերացիային պետական ֆինանսական աջակցության միջոցները հատկացնելու համար վերջինիս և լիազորված մարմնի միջև կնքվում է երկկողմ պայմանագիր:
15. Նախատեսված պետական ֆինանսական աջակցության միջոցները լիազորված մարմինը ֆեդերացիաներին փոխանցում է պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան, եռամսյակային համամասնությունների շրջանակներում, մինչև յուրաքանչյուր ամսին հաջորդող ամսվա 10-ը:
16. Ֆեդերացիաների կողմից սույն կարգի 3-րդ գլխում նշված ներկայացվող փաստաթղթերի ուսումնասիրման և պետական ֆինանսական աջակցության վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով լիազորված մարմնի ղեկավարի հրամանով յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը ստեղծվում է 5 անդամից բաղկացած փորձագիտական հանձնաժողով /այսուհետ` հանձնաժողով/, որի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի 3, մարզական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների 1 /բացառությամբ` մարզաձևերի ֆեդերացիաների/, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի գիտական-ուսումնական հաստատությունների 1 ներկայացուցիչներ:
(16-րդ կետը փոփ. 26.05.2015 N 318-Ն)
17. Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա ընթացիկ տարվան հաջորդող բյուջետային տարում պետական ֆինանսական աջակցություն ստացող ֆեդերացիաների ցանկը, իրենց հատկացվող միջոցներով, հաստատում է լիազոր մարմինը, որը սահմանված ժամկետում բյուջետային հայտի հետ միասին ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 2008 թվականի
հոկտեմբերի 28-ի թիվ 724 որոշման |
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԱՉԱՓԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն չափորոշիչները կարգավորում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին տրամադրվող ֆինանսական աջակցության գումարաչափի ձևավորման պայմանները:
II. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԱՉԱՓԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
1. Լիազոր մարմնի կողմից ստեղծված փորձագիտական հանձնաժողովը, հիմք ընդունելով բյուջետային տարվան հաջորդող տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գումարաչափը, որոշում է աջակցություն ստացող ֆեդերացիաների ցանկը և նրանց հատկացնում նախատեսված գումար:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավանդական դարձած, մասսայականություն վայելող և օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի ու Հայաստանի Հանրապետության առաջնություններում, միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ ցուցաբերած ֆեդերացիաներին տրվում է`
1) Օլիմպիական մարզաձևեր
ա. խաղային` մինչև 3 500 000 ՀՀ դրամ,
բ. անհատական` մինչև 2 500 000 ՀՀ դրամ.
2) Ոչ օլիմպիական` մինչև 2 000 000 ՀՀ դրամ:
III. ՆՎԱՃԱԾ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
3. Ֆինանսական աջակցություն ստացող ֆեդերացիային, որպես խրախուսում, հատկացվում է նախատեսված գումար` դիմումը ներկայացնելու նախորդ տարվա նվաճած յուրաքանչյուր բարձր արդյունքի համար 100 000 ՀՀ դրամ` օլիմպիական մարզաձևերի, 50 000 ՀՀ դրամ` ոչ օլիմպիական մարզաձևերի համար` կիրառելով միջոցառման գործակիցը` աղյուսակով սահմանված չափերով:
|
Հ/Հ |
Միջոցառման անվանումը |
Գործակիցը |
|
Խաղային մարզաձևեր |
Անհատական
մարզաձևեր |
| |
|
|
|
|
1. |
Օլիմպիական խաղեր
1-ին տեղ
2-րդ տեղ
3-րդ տեղ
4-րդ տեղ
5-րդ տեղ
6-րդ տեղ |
45
40
35
30
25
20 |
25
20
15
13
12
10 |
|
2. |
Աշխարհի առաջնություն, գավաթի խաղարկություն
1-ին տեղ
2-րդ տեղ
3-րդ տեղ
Երիտասարդներ կամ համաշխարհային ուսանողական խաղեր
1-ին տեղ
2-րդ տեղ
3-րդ տեղ
Պատանիներ
1-ին տեղ
2-րդ տեղ
3-րդ տեղ |
18
16
14
11
10
9
10
9
8 |
13
11
9
6
5
4
5
4
3 |
|
3. |
Եվրոպայի առաջնություն,
օլիմպիական պատանեկան խաղեր
կամ շախմատի համաշխարհային
օլիմպիադա
1-ին տեղ
2-րդ տեղ
3-րդ տեղ
Երիտասարդներ
1-ին տեղ
2-րդ տեղ
3-րդ տեղ
Պատանիներ
1-ին տեղ
2-րդ տեղ
3-րդ տեղ |
14
12
10
10
9
8
9
8
7 |
9
7
5
5
4
3
4
3
2 |
|
4. |
ՀՀ առաջնություն, գավաթի խաղարկություն
1-ին տեղ
2-րդ տեղ
3-րդ տեղ |
10
9
8 |
5
4
3 |
(Հավելված N 2-ը լրաց. 26.05.2015 N 318-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |