| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«17» դեկտեմբերի 2008թ.
Պետական գրանցման համարը 982 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«06» օգոստոսի 2008թ. |
թիվ 105-Ն |
ք. Ստեփանակերտ
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻՆ, ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻՆ ՈՒ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-2.2.5 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 90 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 7-րդ կետի «գ» ենթակետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 558 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետը, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների կազմակերպմանը, տեղակայմանը, շահագործմանը, կահավորմանը, սանիտարահամաճարակային ռեժիմին, աշխատողների անձնական հիգիենային ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներին, կաբինետներին ու ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.5 սանիտարական կանոնները և նորմերը (համաձայն հավելվածի):
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օ.Հարությունյանին` սահմանել հսկողություն «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներին, կաբինետներին ու ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.5 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան Հ.Գասպարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ա.Գրիգորյանին:
| |
Հավելված
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
առողջապահության նախարարի
2008 թվականի օգոստոսի 6-ի
թիվ 105-Ն հրամանով |
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻՆ, ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻՆ ՈՒ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
N 2-III-2.2.5
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ՝ Սանիտարական կանոններ) սահմանում են ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների, ատամնատեխնիկական լաբորատորիաների և դրանց սենքերի կազմակերպմանը, տեղակայմանը, սարքավորմանը, շահագործմանը, սանիտարահամաճարակային ռեժիմին, աշխատողների անձնական և աշխատանքային հիգիենային ներկայացվող հիգիենիկ պահանջները:
2. Սանիտարական կանոնների պահանջների կատարումը, պարտադիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների համար, անկախ սեփականության ձևից:
3. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների տեղակայումը, սենքերի ցանկը և դրանց մակերեսները սահմանվում են սույն կանոնների և «Հասարակական շենքեր և շինություններ» ՇՆուԿ N2.08.02-89 շինարարական նորմերի և դրան կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկի (բաժին 4) համաձայն:
4. Կլինիկական վիրաբուժության ստոմատոլոգիայի սենքերի ցանկը և մակերեսները սահմանվում են «Հասարակական շենքեր և շինություններ» ՇՆուԿ N2.08.02-89 շինարարական նորմերի և դրան կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկի (բաժին 4) համաձայն:
5. Առանձին շինությունում, բնակելի և հասարակական շենքերում տեղակայված ստոմատոլոգիական կաբինետները պետք է ապահովված լինեն առանձին մուտքով, սպասասրահով, իր հանդերձարանով (1,2մ2-1 աշխատատեղի հաշվարկով, բայց 6մ2-ից ոչ պակաս), հանգստի սենյակով և սանհանգույցով:
6. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում, կաբինետներում 1-4 աշխատատեղով շահագործման դեպքում մանրէազերծման աշխատանքները կարող է կազմակերպվել 10մ2 մակերեսով սենքում: 4-ից ավելի աշխատատեղով ստոմատոլոգիական կաբինետների համար այն կազմակերպվում է «Հասարակական շենքեր և շինություններ» ՇՆուԿ N2.08.02-89 շինարարական նորմերի և դրան կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկի (բաժին 4) պահանջների համաձայն:
7. Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների սենքերի կազմը, մակերեսները, ինչպես նաև բուժական հիմնարկների և բնակելի շենքերի տարածքներում դրանց տեղակայման պայմանները սահմանվում են «Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները» սանիտարական կանոնների և նորմերի պահանջների համաձայն:
8. Բուժաշխատող անձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին» թիվ 169 որոշման:
2. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ, ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ՈՒ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ, ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ, ՕԴԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
9. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների սենքերի պատերը, առաստաղը և հատակը պետք է լինեն հարթ, ամբողջական, ջրաանթափանց, մակերեսները ծածկող նյութերը հնարավորություն ընձեռնեն որակյալ խոնավ մաքրման և ախտահանման համար:
10. Միևնույն աշխատասենյակում տեղակայված աշխատատեղերը պետք է միմյանցից բաժանվեն անթափանց միջնապատերով:
11. Թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի աշխատասենյակները ամալգամայի և պոլիմերային նյութերի հետ աշխատելու դեպքում ապահովվում են մեխանիկական ձգումով քարշիչ պահարաններով, որը պետք է ապահովի հետևյալ պահանջները՝
1) պահարանի աշխատանքային 30x60սմ բացվածք, օդի ավտոնոմ մեխանիկական արտաձգմամբ և օդի շարժման 0,7մ/վրկ արագության ապահովմամբ,
2) պահարանի բոլոր գոտիներից օդի հեռացում,
3) պահարանի հարթ, ամբողջական, սնդիկաանթափանց ներքին մակերեսներ,
4) պահարանի աշխատանքային մակերեսի 1 գծամետրի վրա 1-2սմ թեքություն դեպի ջրհորդան, ապահովված հատուկ անոթով՝ սնդիկի կաթիլների հավաքման համար,
5) սնդիկորսիչ հարմարանք ունեցող լվացարան,
6) փոքրիկ պահարան՝ ամալգամայի, սնդիկի, ամալգամայի պատրաստման ամանեղենի, ամալգամա խառնիչի և դեմերկուրիզացիոն միջոցների օրվա պաշարները պահելու համար:
12. Ամալգամայով աշխատանքներ տարվող սենքերում կահույքը պետք է ապահովված լինի հատակից 20սմ բարձրություն ունեցող ոտքերով, իսկ աշխատանքային սեղանների մակերեսները պատվում են սնդիկաանթափանց նյութով (վինիպլաստ, ռելին, լինոլենիում), եզրերը` կողիկներով, սնդիկի կաթիլների հոսքը դեպի հատակ հոսքը խոչընդոտելու համար:
13. Ատամնատեխնիկի աշխատատեղը ապահովվում է՝
1) 1,0 x 0,7մ չափսեր ունեցող ատամնատեխնիկական հատուկ սեղանով,
2) տեղային փոշեկլանիչով ապահովված էլեկտրական հղկող մեքենայով
3) գազատրման սարքով (թույլատրվում է նաև անվտանգ սպիրտայրոցներ կամ էլեկտրատաքացուցիչ սարքեր):
14. Ձուլման տեղամասի վառարանի, զոդման տեղամասի գազօջախի և պոլիմերիզացիոն տեղամասի աշխատասեղանների վրա տեղադրվում են քարշիչ զոնդեր:
15. Սնդիկի գոլորշիների և ծանր մետաղների փոշու հեռացման օդափոխիչ սարքավորումները ապահովվում են համապատասխան ֆիլտրերով:
16. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաները, կաբինետները ու ատամնատեխնիկական լաբորատորիաները ապահովվում են կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով: Օգտագործվող խմելու ջուրը պետք է համապատասխանի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N2-III-Ա2-1 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:
17. Բուժական և ատամնատեխնիկական լաբորատորիայի սենքերում անձնակազմի ձեռքերի լվացման համար հատկացվում են մշտական կենտրոնացված սառը և տաք ջրով ապահովված արմնկային կամ ոտքային կառավարման ծորակներով առանձին լվացարաններ և հատուկ ավազաններ՝ այլ արտադրական նպատակների համար (գործիքների, գույքի սարքավորումների և այլնի լվացման համար): Սանհանգույցների լվացարանները ևս պետք է ապահովված լինեն արմնկային կամ ոտքային կառավարման ծորակներով:
18. Ստոմատոլոգիական կաբինետները և գործիքների մանրէազերծման բաժինները պետք է ապահովվեն մանրէասպան լամպերով:
19. Սնդիկ պարունակող կեղտաջրերի հեռացման համակարգը պետք է ապահովված լինի հատուկ սիֆոններով: Սիֆոնների մաքրումը սնդիկի մնացորդներից կատարվում է 3-4 ամիսը մեկ անգամ: Գիպս պարունակող կեղտաջրերը նախքան ջրահեռացման համակարգ բաց թողելը մաքրվում են գիպսից:
20. Յուրաքանչյուր ստոմատոլոգիական աշխատասենյակում տեղադրվում է սեղան՝ մանրէազերծված նյութերի և գործիքների համար:
21. Սպասասրահներում և ընդունարաններում տեղադրվում են էմալապատ կամ ճենապակյա թքամաններ:
22. Բոլոր բաժանմունքներն ապահովվում են առաջին բուժօգնության դեղորայքի արկղիկներով:
23. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների միկրոկլիմայի չափորոշիչների նորմավորումը, ջեռուցման, օդափոխանակության, օդի լավորակման համակարգերի տեղադրումը և շահագործումը կատարվում է համաձայն սույն կանոնների և «Ջեռուցում, օդափոխանակում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.01-2000 շինարարական նորմերի:
24. Բոլոր սենքերը պետք է ապահովված լինեն հեշտ բացվող օդանցքներով կամ վերնափեղկերով:
25. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների և ատամնատեխնիկական լաբորատորիաների արտադրական սենքերի արհեստական լուսավորվածությունը սահմանվում է «Հասարակական շենքեր և շինություններ» ՇՆուԿ N 2.08.02-89 շինարարական նորմերում և դրան կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկում (բաժին 1) տրված նորմերին համապատասխան:
26. Լուսային գործակիցը (պատուհանների ապակեպատ մակերեսի և հատակի մակերեսի հարաբերությունը) հիմնական սենքերում պետք է լինի 1:4-1:5, իսկ օժանդակ սենքերում` 1:8 հարաբերությամբ:
27. Բնական լուսավորվածության գործակիցը (աշխատատեղում և բաց երկնքի տակ բնական լուսավորության տոկոսային հարաբերությունը) մշտական աշխատատեղերում պետք է լինի 1.5%-ից ոչ պակաս:
28. Լուսատուները պետք է ունենան պաշտպանիչ լուսամփոփներ:
29. Ստոմատոլոգիական և ատամնատեխնիկական աշխատատեղերը պետք է ապահովված լինեն նաև տեղային լուսավորությամբ:
3. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ, ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ, ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
30. Բոլոր աշխատողները պետք է ապահովված լինեն հատուկ արտահագուստով, անձնական պաշտպանիչ միջոցներով և անհատական հիգիենայի պարագաներով (միանվագ օգտագործման կամ հեղուկ օճառ, անհատական սրբիչ կամ թղթե անձեռոցիկ, ձեռքերի լվացման խոզանակ և այլն):
31. Աշխատանքի ընթացքում առաջացող զանազան աերոզոլներից շնչուղիները պաշտպանելու համար կրում են մարէազերծված թանզիֆից պատրաստված 4 շերտանի դիմակ, որը 4 ժամը մեկ փոխվում և վարակազերծվում է: Կարելի է նաև օգտագործել միանվագ օգտագործման շնչադիմակներ: Տեսողական օրգանները պետք է պաշտպանել հատուկ պաշտպանիչ ակնոցներով:
32. Ձեռքերը ախտահանում են հետևյալ մանրէասպան պատրաստուկներից որևէ մեկով, այդ թվում՝ 80%-անոց էթիլ սպիրտ, 0.5%-անոց քլորհեքսիդին բիգլյուկոնատի լուծույթ 70%-անոց էթիլ սպիրտում, քլորամինի 0.5%-անոց լուծույթ (1.125% քլորի ակտիվությամբ), որից հետո ձեռքերը լվանում են 400C ջրով:
33. Էթիլ սպիրտով կամ քլորհեքսիդինի պատրաստուկով ձեռքերի ախտահանման դեպքում, վերջիններս 5-8 մլ քանակությամբ քսում են ափային մակերեսներին և շփում 2 րոպեի ընթացքում:
34. Քլորամինի լուծույթով ախտահանման դեպքում, 3լ քանակությամբ լուծույթը լցվում է թասի մեջ, որում ձեռքերը ընկղմվում են 2 րոպե տևողությամբ: Նշված լուծույթը պիտանի է ձեռքերի 10 մշակման համար: Բանվորական լուծույթներով տարողությունները տեղադրվում են աշխատասենյակներում:
35. Աշխատանքային օրվա վերջում ձեռքերի մաշկը քլորի ազդեցությունից պաշտպանելու նպատակով մշակում են 1%-անոց նատրիում հիպոսուլֆիդի լուծույթով թրջած վիրախծուծով:
36. Ամալգամայի հետ աշխատելիս` սնդիկով շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստորեն կատարել հետևյալ միջոցառումները.
1) սնդիկի արծաթային ամալգամայի պատրաստումն իրականացնել միայն քարշիչ պահարանի ներսում՝ միացված արտաձգման պայմաններում,
2) պատրաստի ամալգաման պահել կափարիչով ամուր փակված ջրով լցված լայնաբերան ապակյա կամ ճենապակյա անոթների մեջ, քարշիչ պահարանում,
3) ատամը պլոմբելու ժամանակ ավելցուկ ամալգաման պետք է հավաքել ջրով լցված անոթի մեջ,
4) սնդիկի հետքերից սպասքի մաքրումը կատարել քրոմային խառնուրդով մանրակրկիտ մշակմամբ, որից հետո ողողել ջրով, ապա լվանալ 2.5%-ոց յոդի լուծույթով, 30%-անոց կալիում յոդիտի լուծույթում,
5) անզգուշորեն թափված սնդիկն անհապաղ հավաքել ռետինե տանձիկով, իսկ մանր կաթիլները՝ պղնձե մետաղալարից պատրաստված վրձնի միջոցով և տեղափոխել քարշիչ պահարանում դրված ջրով լցված անոթի մեջ: Սնդիկով աղտոտված մակերեսներն անմիջապես ենթարկել դեմերկուրիզացիայի 20%-անոց քլորային երկաթի կամ կալիումի պերմանգանատի թթվեցրած լուծույթի միջոցով (1լ 0.2%-անոց կալիումի պերմանգանատի լուծույթին ավելացնել 5մլ կոնցենտրիկ աղաթթու),
6) այն աշխատանքների ժամանակ, երբ ձեռքերը կարող են կեղտոտվել ամալգամայով, թքով, խորխով, վերքի արտադրությամբ, կրել միանվագ օգտագործման ձեռնոցներ,
7) ամալգամայի հետ աշխատելիս կրել առանց գրպանների արտահագուստ,
8) սնունդ չընդունել այն սենքերում, որտեղ կատարվում են աշխատանքներ սնդիկի հետ,
9) ամալգամայի հետ աշխատելիս օգտագործվող արտահագուստը պահել առանձին մյուս արտահագուստներից և անձնական հագուստից,
10)այն սենքերում, որտեղ աշխատում են ամալգամայի հետ, 2 շաբաթը մեկ անգամ ինդիկատորային թղթերի օգնությամբ իրականացնել օդի որակական հետազոտություն՝ սնդիկի գոլորշիների առկայության նկատմամբ,
11) կատարել դիմերկուրիզացիոն աշխատանքներ, եթե հայտնաբերվում են սնդիկի գոլորշիների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (0.01մգ մ3) գերազանցում: Դիմերկուրիզացիայի համար նախատեսված լուծույթների և ինդիկատորների պատրաստումը կատարվում է` համաձայն ենթահավելված 1-ի:
4. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ, ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ, ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ
37. Բոլոր գործիքները, վիրակապական նյութերը, որոնք շփվում են վերքային մակերեսի, լորձաթաղանթների, արյան և ներարկիչ պատրաստուկների հետ, ենթարկում են նախամանրէազերծումային մշակման և մանրէազերծման` համաձայն սույն կանոններում տրված (ենթահավելված 4) կամ սահմանված կարգով թույլատրված այլ մեթոդներից որևէ մեկի: Գործիքների նախամանրէազերծումային մշակման որակի հսկողությունը ևս կատարվում է սույն կանոններում տրված (ենթահավելված 3) կամ սահմանված կարգով թույլատրված այլ մեթոդներից որևէ մեկի համաձայն:
38. Այն գործիքները, որոնք շփում չունեն լորձաթաղանթների, վերքային մակերեսի, արյան կամ ներարկման դեղորայքի հետ, գույքի և սարքավորումների մակերեսները պետք է ենթարկվեն ախտահանման համաձայն սույն կանոններում տրված (ենթահավելված 5) կամ սահմանված կարգով թույլատրված մեթոդներից որևէ մեկի, թույլատրված ախտահանիչ նյութերով, վերջիններիս կիրառման հրահանգին համապատասխան:
39. Թարախային վիրահատությունների և վարակիչ հիվանդություններով հիվանդների բուժման ժամանակ օգտագործված ստոմատոլոգիական գործիքները նախքան նախամանրէազերծումային մշակումը պետք է ախտահանվեն (500C–ում-30 րոպե) 3%-անոց ջրածնի գերօքսիդով և լվացող նյութով պատրաստված հեղուկում կամ էլ 45 րոպե տևողությամբ եռակի լուծույթում:
40. Լվացող, ախտահանող և մանրէազերծող լուծույթների պատրաստումը կատարվում է` համաձայն ենթահավելված 2-ի:
41. Ամալգամայի հետ աշխատանքներ տարվող սենքերում ամիսը մեկ անգամ կատարվում է հատուկ մաքրում, որի ժամանակ սենքի մակերեսները, կահույքը, սարքավորումները և ամանեղենը մշակվում են կալիումի պերմանգանատի թթվեցրած լուծույթով: Այդ նպատակով օգտագործվող մաքրող պարագաները առանձնացվում են և պահվում քարշիչ պահարանի ներքևի հատվածում առանձնացված տեղում: Մյուս մաքրող պարագաները ևս մակնշվում և պահվում են առանձին:
42. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների և ատամնատեխնիկական լաբորատորիաների սենքերի ամենօրյա մաքրումը կատարվում է խոնավ եղանակով թույլատրված ախտահանիչ լուծույթից որևէ մեկի օգտագործմամբ, օրը 2 անգամից ոչ պակաս հաճախականությամբ:
43. Ստոմատոլոգիական աշխատասենյակների, լաբորատոր սենքերի հիմնական մաքրումը կատարվում է շաբաթը մեկ անգամ ախտահանիչ նյութերի օգտագործմամբ (6%-անոց ջրածնի գերօքսիդի և 0.5%-անոց լվացող նյութի խառնուրդով): Ախտահանումից հետո սենքերը ենթակա են ճառագայթման մանրէազերծիչ լամպերի միջոցով` 1խմ 1 վատտ հզորության հաշվարկով: Մյուս ստոմատոլոգիական աշխատասենյակների հիմնական մաքրումը կատարվում է ամիսը 1 անգամ:
ԻՆԴԻԿԱՏՈՐԱՅԻՆ ԹՂԹԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Ապակյա թասի մեջ (քարշիչ պահարանի ներքո) լցնում են 10%-անոց կալիում յոդիտի և պղնձարջասպի հավասար ծավալներ: 1օր հետո առաջացած հեղուկ շերտը հեռացնում են, իսկ նստվածքը ֆիլտրում են: Ֆիլտրի վրա առաջացած նստվածքը բազմակի լվանում են թորած ջրով, իսկ հետո 1%-անոց նատրիում սուլֆիդի լուծույթով մինչև անգունացումը, որից հետո մի քանի անգամ լվանում են: Նստվածքը ֆիլտրից տեղափոխում են հերմետիկ փակվող մաքուր անոթի մեջ, ավելցնում են էթիլ սպիրտ մինչև ստացվի մածուկանման զանգված, որը թթվեցնում են 25%-անոց ազոտաթթվով, 50մլ զանգվածին 1 կաթիլ հաշվարկով և ապակյա ձողիկով քսում են 10մմ լայնությամբ ֆիլտրի թղթերի վրա և չորացնում են էքսիկատորում: Ստացված ինդիկատորային թղթերը պահվում են մուգ հերմետիկ փակվող տարայի մեջ: Ռեակտիվ թղթի ներկման և սնդիկի կոնցենտրացիաների միջև եղած կապը արտահայտվում է հետևյալով՝
|
Ներկման սկիզբը |
Սնդիկի գոլորշիների կոնցենտրացիա |
|
15 րոպե հետո |
0.7մգ/մ3 |
|
20 |
0.3 |
|
50 |
0.2 |
|
70 |
0.1 |
|
90 |
0.05 |
|
180 |
0.03 |
|
1140 (1օր) |
0.01 |
ԴԵՄԵՐԿՈՒՐԻԶԱՑԻՈՆ ԼՈՒԾՈՒՅԹԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
1լ 20%-անոց քլորերկաթային լուծույթի պատրաստման համար 200գր քլորային երկաթի փոշին սառը միջավայրում աստիճանաբար լուծում են 800մլ ջրի մեջ: Լուծումը կատարվում է ապակյա անոթի մեջ:
ԼՎԱՑՈՂ, ԱԽՏԱՀԱՆՈՂ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՂ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
|
Բաղադրամասերի անվանումը |
Բաղադրա-մասերի քանակը 1լ լուծույթում |
Կիրառումը |
|
Պերհիդրոլ (մլ)
լվացող նյութ (գր) խմելու ջուր (մլ) |
20
5
975 |
Գործիքների լվացման համար |
|
Պերհիդրոլ (մլ)
լվացող նյութ (գր) խմելու ջուր (մլ) |
100
5
895 |
գործիքների ախտահանման համար |
|
30%-անոց պերհիդրոլ թորած ջուր |
200
800 |
6%-անոց ջրածնի գերօքսիդի լուծույթը նախատեսվում է ստոմատոլոգիական գործիքների (բացառութամբ՝ բորի, բոր մեքենայի ծայրադիրի և հայելիի) մանրէազերծման համար |
|
31%-անոց պերհիդրոլ թորած ջուր |
193
807 |
|
|
32%-անոց պերհիդրոլ թորած ջուր |
187
813 |
|
|
33%-անոց պերհիդրոլ թորած ջուր |
182
818 |
|
ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐ
Ազոպիրամային փորձ
Ազոպիրամ ստանալու համար խառնում են իրար ամիդոպիրինի փոշի, թորած ջուր և ջրածնի գերօքսիդի 3%-անոց լուծույթ: Արյան հետքերի դեպքում առաջանում է մանուշակագույն երանգավորում, որը մի քանի վայրկյանի ընթացքում փոխվում է վարդայասամանի կամ գորշ գույնի:
Ֆենոլֆտալենիային փորձ
Լվացված գործիքին կաթեցվում է 3 կաթիլ ֆենոլֆտալեինի 1%-անոց սպիրտային լուծույթ: Լվացող նյութի մնացորդային քանակների առկայության դեպքում առաջանում է վարդագույն երանգավորում:
ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ
ԳՈԼՈՐՇՈՒ ԵՂԱՆԱԿ
|
Օբյեկտների անվանումը |
Մանրէազերծման ռեժիմը |
Օգտագործվող սարքավորումներ |
Մանրէազերծման պայմանները |
|
գոլորշու ճնշումը կգ/քառ.սմ |
պահման ժամանակա-հատվածը րոպեներով |
|
վիրակապական նյութեր, հակակոռոզիոն
մետաղից պատրաստված գործիքներ,
սարքավորումների և ապարատների մասեր,
ներարկիչներ 2000C գրառումով:
Ապակյա սպասք |
2.0±0.1 (1320C) 1.1±0.1 (1200C) |
20±2
45±3 |
գոլորշային մանրէազերծիչ |
մանրէազերծման արկղներում կամ երկշերտ քաթանե փափուկ փաթեթա-վորում կամ Ա և Բ մակնիշների մագաղաթաթղթում |
|
Ռետինե իրեր |
միայն 1.1±0.1 (1200C) |
45±3 |
գոլորշային մանրէազերծիչ |
-//-//- |
ՕԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿ
|
Օբյեկտների անվանումը |
Մանրէազերծման ռեժիմը |
Օգտագործվող սարքավորումները |
Մանրէազերծման պայմանները |
|
ջերմաստիճան (0C) |
պահման ժամանակա- հատվածը րոպեներով |
|
հակակոռոզիոն մետաղներից
պատրաստված վիրաբուժական
և ստոմատոլոգիական գործիքներ,
սարքավորումների և ապարատների
մասեր |
180±11
180±12 |
60±5
60±5 |
օդային մանրէազերծիչ մինչև 25դմ3 խցիկի ծավալով -//-//- 25-500դմ3 ծավալով |
չոր իրեր
փաթեթավորված կամ բաց տարողությունում |
|
Ներարկիչներ 2000C գրառումով, ապակյա սպասք |
180±14 |
60±5 |
-//-//- 500դմ3 բարձր |
-//-//- |
ՔԻՄԻԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ (ՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐՈՎ)
|
Օբյեկտների անվանումը |
Մանրէազերծման գործոն |
Մանրէազերծման ռեժիմ |
Օգտագործվող սարքերը |
Մանրէազերծման պայմանները |
|
ջերմաստիճան (0C) |
պահման ժամանա-կահատված րոպեներով |
|
Հակակոռոզիոն մետաղներից գործիքներ |
Փակ անոթում ջրածնի գերօքսիդի 6%-անոց լուծույթ, պիտանի է մինչև 7 օր |
ոչ պակաս 18
- |
360±15 |
ապակյա կամ չվնասված էմալե փակ տարողու-թյուններ |
Լրիվ ընկղմում են լուծույթում ամբողջ պահպանման ժամանակամիջոցի ընթացքում, որից հետո լվանում են մանրէազերծված ջրով |
ՏԱՐԲԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ
|
Օբյեկտների անվանումը |
Ախտահանող ռեագենտ |
Ախտահանման ռեժիմը |
Օգտագործվող սարք |
Մշակման եղանակը |
|
լուծույթի խտ. տոկոսներով |
ժամանակա-հատվածը րոպեներով |
|
Զննման համար օգտա-գործվող մետաղյա և ապակյա ստոմատոլոգի-ական գործիքներ |
ա) եռման ջերմաստիճան
բ) եռակի լուծույթ
գ) չոր տաք օդ 120±40 C |
-
2% ֆորմալին 0.3% ֆենոլ 1.5% երկած-խաթթվային սոդա
- |
30
45
45 |
ախտահանիչ եռացուցիչ
ապակե և պլաստմասե փակ տարողու-թյուններ կամ անոթներ չվնաս-ված էմալից
օդային մանրէազերծիչ |
ջրում
լրիվ ընկղմվում է լուծույթի մեջ
մանրէազերծիչում |
|
Բոր մեքենաների և տուրբինների համար կիրառվող ստոմատո-լոգիական ծայրադիրներ |
ա) քլորամին Բ
բ) ֆորմալդե-հիդ
գ) եռակի լուծույթ |
1
3 |
30
30
45 |
|
ախտահանիչ լուծույթների մեջ թրջած մանրէա-զերծված վիրախ-ծուծով ամեն 15 րոպեն մեկ 2 ան-գամ մաքրվում են ծայրադիրների մակերեսները և բորի անցքերը |
|
Ստոմատոլոգիական հայելիներ |
ա) ջրածնի գերօքսիդ
բ) եռակի լուծույթ |
3 |
80
45 |
ապակե տարո-ղություն լուծույթով |
ընկղմվում է լուծույթի մեջ, ապա լվացվում է ջրով |
|
Մետաղական մածկիչներ |
եռման ջերմաստիճան |
- |
15 |
ախտահանիչ եռացուցիչ |
ջրի մեջ |
|
Բժշկական ջերմաչափեր |
ա) քլորամին Բ
բ) ջրածնի գերօքսիդ |
0.5
3 |
30
80 |
ապակե տարողություն լուծույթով |
լրիվ ընկղմվում է լուծույթի մեջ, ապա լվացվում ջրով |
|
Ռետինե և պլաստմասե գործիքներ և իրեր (թաղանթներ, մոմլաթներ և այլն) |
ա) քլորամին Բ
բ) քլորամինի Բ-ի և 0.5% լվացող նյութերի լուծույթ
գ) ջրածնի գերօքսիդ
դ) ջրածնի գերօքսիդի և 0.5 %-անոց լվացող նյութի լուծույթ |
0.5
0.5
3
3 |
30
15
80
30 |
չվնասված էմալապատ տարողություն
-//-//-
-//-//-
-//-//- |
լրիվ ընկղմվում է լուծույթի մեջ, ապա լվացվում ջրով |
|
Լաքապատված, գալվանապատված կամ պոլիմերային ծածկույթ ունեցող բժշկական սարքեր, ապարատներ և գործիքներ |
ա) քլորամին Բ
բ) քլորամին Բ-ի և 0.5%-անոց լվացող նյութի խառնուրդ
գ) ջրածնի գերօքսիդի և 0.5%-անոց լվացող նյութի խառնուրդ |
1
0.75
3 |
|
|
շփում 2 անգամ |
|
Մաքրման պարագաներ |
քլորամին Բ |
1 |
60 |
չվնասված էմալապատ տարողություններ |
ընկղմվում են լուծույթի մեջ, հետո լվացվում և չորացվում են |
|
Սանիտարատեխնիկական սարքեր (լվացարաններ, դռան բռնակներ, ջրի փականներ և այլն) |
ա) լվացող ախտահանող նյութեր՝
բ) մաքրող-ախտահանող նյութեր
գ) քլորամին Բ
դ) 0.5 %-անոց լվացող նյութի և քլորամին Բ-ի խառնուրդ
ե) 0.5 %-անոց լվացող նյութի և ջրածնի գերօքսիդի խառնուրդ |
0.5 գ. 100սմ2 մակերեսի վրա
-//-//-
1
0.75
3 |
5 |
|
մաքրում են խոնավացրած հնոտիով շփում 2 անգամ
|
|
Սենքեր, կահավորման իրեր |
ա) քլորամին Բ
բ) քլորամին Բ-ի 0.5 %-անոց լվացող նյութի խառնուրդ
գ) 0.5 %-անոց լվացող նյութի և ջրածնի գերօքսիդի խառնուրդ |
1
0.75
3 |
|
|
շփում 2 անգամ |