| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«17» դեկտեմբերի 2008թ.
Պետական գրանցման համարը 983 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«13» հոկտեմբերի 2008թ. |
թիվ 135-Ն |
ք. Ստեփանակերտ
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ» N 2.III.4-2 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-36 օրենքի 4-րդ հոդվածի, հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 90 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 7-րդ կետի «գ» ենթակետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 558 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետը, ելնելով դպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման սկզբունքներից, հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման սանիտարահիգիենիկ պահանջներ սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4-2 սանիտարական կանոնները և նորմերը (համաձայն հավելվածի):
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օ.Հարությունյանին` սահմանել հսկողություն «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4-2 սանիտարական կանոնների պահանջների կատարման նկատմամբ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան Հ.Գասպարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ա.Գրիգորյանին:
| |
Հավելված
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
առողջապահության նախարարի
2008 թվականի հոկտեմբերի 13-ի
թիվ 135-Ն հրամանով |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ)
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ
N 2-III-1
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) սույն սանիտարական կանոնները տարածվում են քաղաքներում, գյուղական բնակավայրերում գործող բոլոր մանկամսուրների, մանկապարտեզների և մսուր-մանկապարտեզների վրա, անկախ սեփականության ձևից:
2. Կառուցվող և վերակառուցվող մանկական նախադպրոցական օբյեկտների կառուցվածքի, գույքով ու սարքավորումներով ապահովման վերաբերյալ նորմատիվային դրույթները պետք է համապատասխանեն սույն կանոնների պահանջներին:
3. Մանկական նախադպրոցական օբյեկտները կազմակերպվում են 2 ամսականից մինչև 6 տարեկան երեխաների համար, կազմելով տարիքային խմբեր 1-ին աղյուսակի համաձայն.
|
Խմբերը |
Տարիքը |
Տեղերի քանակը խմբերում |
|
Մսուրային
Վաղ տարիքի առաջին խումբ |
2 ամսականից մինչև 1 տարեկան |
15 |
|
Վաղ տարիքի երկրորդ խումբ |
1 տարեկանից մինչև 2 տարեկան |
20 |
|
Կրտսեր տարիքի առաջին խումբ |
2 տարեկանից մինչև 3 տարեկան |
20 |
|
Նախադպրոցական
Կրտսեր երկրորդ խումբ |
3 տարեկանից մինչև 4 տարեկան |
25 |
| Միջին խումբ |
4 տարեկանից մինչև 5 տարեկան |
25 |
| Ավագ խումբ |
5 տարեկանից մինչև 6 տարեկան |
25 |
4. Մսուր-մանկապարտեզները նախագծվում են մեկ, երկու, չորս, վեց, ութ, տասներկու և տասնչորս խմբերի համար 25, 50, 95, 140, 190, 280 և 330 տեղից ոչ ավելի: Կառուցվող մանկական օբյեկտների խմբերը և համապատասխանաբար երեխաների քանակը որոշվում է համաձայն նախագծմանը տրվող խնդրի: Մսուր-մանկապարտեզների շենքերի տիպերը, դրանցում տեղերի քանակը պետք է ընդունել (ըստ «Հանրային շենքեր և կառույցներ» ՇՆուԿ 2.08.02-89 կետ 2.1. աղյուսակ 14) 2-րդ աղյուսակի համաձայն՝
ՄԱՆԿԱԿԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱԶՄՆ ՈՒ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ
|
Տեղի անվանումը |
Ըստ խմբերի քանակի տեղերի մակերեսները (մ2) |
|
|
2
(50) |
4
(95) |
6
(140) |
7
(190) |
12
(280) |
14
(330) |
|
1. Մսուրային խմբեր ընդունարան |
18 |
18 |
36/18x2 |
36/ 18x2 |
72/18x4 |
72/18x4 |
|
խաղասենյակ |
50 |
50 |
100/50x2 |
100/50x2 |
200/50x4 |
200/50x4 |
|
ննջասենյակ |
50 |
36 |
72/36x2 |
72/36x2 |
144/36x4 |
144/36x4 |
|
զուգարան |
16 |
12 |
24/12x2 |
24/12x2 |
48/12x4 |
48/12x4 |
|
բուֆետային մաս |
3 |
3 |
6/3x2 |
6/3x2 |
12/3x4 |
12/3x4 |
|
ընդամենը |
137 |
119 |
238 |
238 |
476 |
476 |
|
2. Նախադպրոցական խմբեր |
|
|
|
|
|
|
|
հանդերձարան |
18 |
54/18x3 |
72/18x4 |
108/18x6 |
144/18x8 |
180/18x10 |
|
խմբասենյակ |
50 |
150/50x3 |
200/50x4 |
300/50x6 |
400/50x8 |
500/50x10 |
|
ննջասենյակ |
50 |
150/50x3 |
200/50x4 |
300/50x6 |
400/50x8 |
500/50x10 |
|
զուգարան |
16 |
48/16x3 |
64/16x4 |
96/16x6 |
128/16x8 |
160/16x10 |
|
բուֆետային մաս |
3 |
9/3x3 |
12/3x4 |
18/3x6 |
24/3x8 |
30/3x10 |
|
ընդամենը |
137 |
411 |
548 |
822 |
1096 |
1370 |
Գյուղական բնակավայրերի մսուր-մանկապարտեզներում, ամռան շրջանում թույլատրվում է ավելացնել տեղերի քանակը՝ ի հաշիվ կառուցվող ամառային տաղավարների: Ամառային տաղավարներում տեղերի ընդհանուր քանակը պետք է կազմի հիմնական շենքի տեղերի 50 %-ը և չգերազանցի 100-ից:
2. ՏԵՂԱՄԱՍ
5. Հողամասերի տարածությունը պետք է բավարարի մանկական նախադպրոցական կազմակերպության բոլոր շենքերի ու կառույցների տեղադրմանը և ընդունվի (ըստ «Քաղաքների և գյուղական բնակավայրերի կառուցապատում և հատակագծում» ՇՆուԿ 2.07.01-89 հավելված 7) մեկ տեղի հաշվարկով.
1) մսուր-մանկապարտեզներում, որոնցում ամռան ժամանակաշրջանում տեղերի քանակը ավելանում է 25-ից մինչև 50, 50-ից մինչև 95 և 95-ից մինչև 180, ելնելով 1 տեղի հաշվարկից՝ 45 քմ,
2) մինչև 95 տեղով մսուր-մանկապարտեզի համար՝ 40 մ2,
3) 140-320 տեղով մսուր-մանկապարտեզի համար՝ 35 մ2,
4) իսկ մսուր-մանկապարտեզի համալիրների 560-660 տեղի համար՝ 30 մ2:
Խմբային հրապարակների մակերեսները ևս որոշվում են, ելնելով 1 երեխայի հաշվարկից, վաղ հասակի I և II խմբերում՝ 5մ2, փոքրերի խմբում՝ 7,5մ2, նախադպրոցականների համար՝ 7,2մ2:
6. Յուրաքանչուր խմբի համար պետք է առանձնացնել մանկական խմբային հրապարակներ, դրանք ցանկապատել մացառուտով, մեկուսացնելով մեկը մյուսից և ընդհանուր հրապարակից:
Մանկական հրապարակները պետք է հարմար կապ ունենան շենքում համապատասխան խմբային սենյակների հետ:
1) Մսուրային տարիքի երեխաների համար հրապարակները պետք է տեղակայվեն այդ խմբերի սենյակների ելքերին մոտ ընկած տարածության վրա: Խմբերի հրապարակները, բացի բաց արևահարող մասից, պետք է ունենան ստվերածածկ մաս:
2) Նախադպրոցական հասակի երեխաների համար խմբային հրապարակները բաժանվում են խաղային և մարմնամարզային տեսակների: 1-1,5 մ օղակային շավիղը (հեծանիվով երթևեկելու, դահուկներով սահելու համար) չպետք է հատեն (տրամախաչեն) խմբային հրապարակները:
3) Յուրաքանչուր խումբ հրապարակի վրա պետք է ունենա 40մ2 ստվերածածկ՝ արևից և տեղումներից պաշտպանվելու համար: Շվաքարանները ցանկապատվում են երկու կողմից: Շվաքարաններին (ստվերածածկերին) կից, որպես կանոն, տեղադրվում են պահեստարանները (ներկառուցված պահարաններ, ստելաժներ, դարակներ, նստարաններ՝ արկղերով) խաղալիքներ և գույք պահելու համար: Շենքերին մոտ կառուցվող շվաքարանները չպետք է ստվեր գցեն խմբային և խաղային սեղանատների վրա:
4) Խաղահրապարակների գույքը պետք է լինի տարիքային հասակին համապատասխան: Գույքի մակերեսը չպետք է ունենա սուր ծայրեր, անհարթություններ և դուրս եկած հեղույսներ (բոլտեր): Գույքի հումքը պետք է ունենա բարձր որակ, լինի դիմացկուն, երեխաների պատահական կոտրվածքներից և վնասվածքներից խուսափելու համար: Կոնստրուկցիաների (կառույցների) ծածկույթները պետք է լինեն ջրադիմացկուն:
7. Կենդանիների և թռչունների համար հրապարակները տեղաբաշխվում են տնտեսական հրապարակի մոտ:
8. Տնտեսական հրապարակը պետք է մեկուսացված լինի մյուս հրապարակներից, տեղակայված լինի ճաշարանի և լվացքատան կողմից՝ տարածքի խորությամբ (սահմանագծի վրա) և ունենա ամուր ծածկույթ և առանձին մուտք:
Քաղաքներում և քաղաքատիպ ավաններում մանկական նախադպրոցական կազմակերպությունների հողամասում չի թույլատրվում տեղադրել մառաններ, բանջարեղենի պահեստարաններ և այլ տնտեսական կառույցներ:
9. Աղբահավաքատեղերը պետք է տեղաբաշխվեն միայն տնտեսական հրապարակի վրա՝ աղբարկղները պետք է ունենան կափարիչ և տեղադրվեն բետոնապատ կամ ասֆալտապատ հիմքի վրա, հիմնական մասնաշենքից 25 մետրից ոչ պակաս հեռավորությամբ:
10. Մանկական նախադպրոցական կազմակերպության հողամասը պետք է ունենա 1,6 մետրից ոչ ավելի բարձրությամբ ցանկապատ:
3. ՇԵՆՔ
11. Շենքերը, կախված հզորությունից կարող են ունենալ միաձույլ, սեկցիոն (բաժանմունքային) կամ տաղավարային կառուցվածք՝ բաղկացած մի քանի առանձին կանգնած մասնաշենքերից կամ միմյանց միացված տաքացվող միջանցքներով: Չտաքացվող միջանցք կամ պատշգամբասրահ կառուցել թույլատրվում է միայն 3-րդ և 4-րդ կլիմայական ենթաշրջաններում:
12. Շենքի ներսում և հողամասում պետք է ապահովվի խմբերի, հատկապես մսուրային, առավել մեկուսացումը մեկը մյուսից և վարչատնտեսական մասից: 90 և ավել տեղանոց մսուր-մանկապարտեզների շենքերի սննդի բլոկը, մեկուսարանը և լվացքատունը պետք է ունենան առանձին ելքեր դեպի հողամաս:
13. Կախված կլիմայական պայմաններից, շենքի արտաքին մուտքերը պետք է լինեն կրկնակի կամ մեկ նախամուտքերով: Մուտքերից մեկի դուռը պետք է բացվի դեպի ներս: Նախամուտքի խորությունը չպետք է լինի 1,6մ-ից ավելի:
Ներքին դռները, որոնք ունեն մասնակի ապակեպատում երկու երեսից, երեխայի հասակի բարձրությամբ, պետք է ծածկված լինեն պաշտպանիչ ցանցավոր էկրանով:
14. Մսուրային հասակի երեխաների համար խմբային հատվածները պետք է տեղակայվեն առավելապես առաջին հարկում և առանձին ելք ունենան դեպի յուրաքանչյուր հատված:
1) Մսուրային հասակի երեխաների խմբի կազմում պետք է լինեն ընդունարան, խաղաճաշարան, ննջարան, զուգարան և բուֆետային մաս, բոլոր սենյակները պետք է հարմար կապ ունենան իրար հետ:
2) Վաղ տարիքի 1-ին խմբի ընդունարանում պետք է տեղ առանձնացվի մայրերի կողմից կրծքի երեխաներին կերակրելու համար:
15. Նախադպրոցական հասակի երեխաների համար խմբերը կարող են տեղակայվել ինչպես առաջին, այնպես էլ 2-րդ հարկում: Նախադպրոցական հասակի 4 խմբերի համար թույլատրվում է ունենալ 1 ընդհանուր մուտք:
Նախադպրոցական հասակի երեխաների համար խմբային հատվածի կազմում մտնում են հանդերձարանը, խմբասենյակը, ննջարանը (կամ ննջարան-պատշգամբը), զուգարանը և բուֆետային մասը, որը տեղակայվում է խմբասենյակի տարածքում:
Խմբասենյակի և ննջարան-պատշգամբի միջև թույլատրվում է կառուցել շարժական միջնորմ:
16. Խմբային սենյակների կառուցվածքը և տարածությունները պետք է ընդունել 3-րդ և 4-րդ աղյուսակների համաձայն.
|
Տեղերը |
6
(140) |
8
(190) |
12
(280) |
14
(330) |
|
1. Մսուրային խմբերի տեղեր
ընդունարան |
40/20x2 |
40/20x2 |
80/20x4 |
80/20x4 |
|
խաղասենյակ |
100/50x2 |
200/50x4 |
100/50x2 |
200/50x4 |
|
ննջասենյակ |
80/40x2 |
80/40x2 |
160/40x4 |
160/40x4 |
|
զուգարան |
24/12x2 |
24/12x2 |
48/12x4 |
48/12x4 |
|
բուֆետ |
6/3x2 |
6/3x2 |
12/3x4 |
12/3x4 |
|
Ընդամենը |
250 |
350 |
400 |
500 |
|
2. Նախադպրոցական խմբերի տեղեր |
|
|
|
|
|
հանդերձարան |
80/20x4 |
120/20x6 |
160/20x8 |
200/20x10 |
|
խմբասենյակ |
200/50x4 |
300/50x6 |
400/50x8 |
500/50x10 |
|
ննջարան |
216/54x4 |
324/54x6 |
432/54x8 |
540/54x10 |
|
զուգարան |
64/16x4 |
96/16x6 |
128/16x8 |
160/16x10 |
|
բուֆետ |
12/3x4 |
18/3x6 |
24/3x8 |
30/3x10 |
|
ընդամենը |
572 |
858 |
1144 |
1430 |
17. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների շենքերում հորիզոնի կողմերով սենյակների պատուհանների կողմնորոշումը պետք է ընդունել 5-րդ աղյուսակի համաձայն.
|
Սենյակներ |
Աշխարհագրական գոտիների հաշվարկ հ. լ. |
|
հյուսիսային 600 |
60-450 |
հարավային 450 |
|
լավագույն թույլատրելի ազիմուտ |
լավագ. թույլ. ազիմուտ |
լավագ. թույլ. ազիմուտ |
|
1. Խմբասենյակ |
10-70 մինչև 2900 |
10-85 մինչև 2750 |
10-25 մինչև 3350 |
|
2. Ննջարան |
Արևելք-ցանկացած |
Արևելք-ցանկացած |
Հյուսիս-ցանկացած |
|
3. Երաժշտական և մարմնամարզ. պարապմունքների դահլիճ և մեկուսարանի հիվանդասենյակներ |
Հարավային-ցանկացած |
Հարավային-ցանկացած |
Հարավային-ցանկացած |
|
4. Խոհանոց, մշակման բաժիններ |
Հյուսիս-ցանկացած |
Հյուսիս-ցանկացած |
Հյուսիս-ցանկացած |
|
5. Զբոսանքի համար ապակեպատ պատշգամբ |
Արևելք-ցանկացած |
Արևելք-ցանկացած |
Արևելք-ցանկացած |
Շենքի գերտաքացումը սահմանափակելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել խմբասենյակների, ննջարանների, դահլիճների, մեկուսարանի, մշակման կամ նախամշակման բաժինների պատուհանների արևապաշտպանիչներ, այն դեպքում, երբ պատուհանների օրիենտացիան, 60-450 հյուսիսային լայնության շրջաններում ուղղված է դեպի 200-2750 -ի ազիմուտը և 90-2900 -ի ազիմուտը, հյուսիսային լայնության 450 -ից հարավ շրջանների համար: Որպես արևապաշտպանիչ սարք խորհուրդ է տրվում շերտավոր վարագույր (ժալյուզներ), տեղավորված պատուհանների շրջանակների միջև, վարագույրներ և այլն: Թույլատրվում է բամբակյա կտորից վարագույրներ, որոնք ունեն բավարար աստիճանի լուսաթափանցման և լուսացրման հատկություն՝ պապլին, շտապելային քաթան և ռեպս: Վարագույրները պետք է բաղկացած լինեն շարժվող 2 մասից:
18. Միջին և ավագ մսուրային խմբերի համար զուգարաններում դրվում են 2 մանկական լվացարան, 1 մեծահասակի և 1 մանկական զուգարանակոնք (հիգիենիկ վրադիրով), ջրհոս հարմարանք, ջրացնցուղային տակնոց, ցածր մսուրային խմբի զուգարանում՝ 1 սրբիչ: Իսկ ընդունարանում և խաղասենյակում տեղադրվում է լվացարան արմնկաձև խառնիչով:
Կրտսեր 2-րդ և միջին խմբերում տեղադրվում են 4 մանկական լվացարան, 3 մանկական զուգարանակոնք, միջնապատով առանձնացված խցիկներում ցնցուղի տակդիր, ճկուն փողրակով (շլանգ) ցնցուղ և 1 սրբիչ:
Մեծերի և նախապատրաստական խմբերը պետք է ունենան առանձին զուգարաններ աղջիկների ու տղաների համար, 4 զուգարանակոնք, 4 լվացարան, 1 ջրացնցուղային տակնոց, 1 սրբիչ:
19. 95 և ավելի տեղ ունեցող մանկական հիմնարկները պետք է ունենան դահլիճ երաժշտական և մարմնամարզական պարապմունքների համար: Դահլիճի մակերեսը նախադպրոցական հիմնարկների 140 տեղի դեպքում, պետք է ունենա 75մ2, 140-190 տեղի դեպքում՝ 100մ2 մակերես: 280-330 տեղ ունեցող նախադպրոցական հիմնարկում նախատեսվում է 2 դահլիճ՝ 100 և 50մ2 կամ յուրաքանչյուրը՝ 75մ2 մակերեսով:
Դահլիճների հատակները պետք է ունենան ցածր ջերմահաղորդականությամբ ծածկ (մանրահատակ, տախտակ, տաք հենքով լինոլեում):
Դահլիճները պետք է լինեն անանցանելի: Թույլատրվում է երկու դահլիճները միացնել շարժվող միջնապատով: Դահլիճներին կից անհրաժեշտ է ունենալ պահեստամաս 6մ2 մակերեսով, մարմնամարզական գույքը պահելու համար:
Նախադպրոցական կազմակերպությունների շենքերում և մսուր-մանկապարտեզների համալիրներում թույլատրվում է նախագծել լողավազան՝ 21մ2 մակերեսով և 0,6-0,8մ փոփոխական խորությամբ: Լողավազանի եզրը շրջագծով պետք է ունենա 0,15մ բարձրություն և 0,3մ լայնություն, ինչպես նաև շրջանցիկ ուղիներ՝ 0,75մ լայնությամբ:
20. Նախադպրոցական կազմակերպությունում հիվանդացած երեխաների համար պետք է լինի մեկուսարան իր հիվանդասենյակով (ոչ միջանցիկ), որը պետք է տեղավորված լինի առաջին հարկում և ունենա առանձին ելք դեպի դուրս:
Բոլոր մանկական նախադպրոցական կազմակերպություններում, անկախ հզորությունից նախատեսվում է բժշկական սենյակ՝ տեղակայված մեկուսարանի հիվանդասենյակներից մեկին կից և իրարից բաժանված 1-1,2մ բարձրությամբ միջնորմով:
Բուժական սենյակների կազմը և մակերեսները նշված են 6-րդ աղյուսակում.
|
Բուժ.կետ |
Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում |
|
2
(50) |
4
(95) |
6
(140) |
7
(190) |
12
(280) |
14
(330) |
|
Բժշկական սենյակ |
6 |
8 |
8 |
8 |
10 |
10 |
|
բուժագործության սենյակ |
|
|
- |
8 |
8 |
8 |
|
Մեկուսարան-ընդունարան |
2 |
2 |
2 |
4 |
6 |
6 |
|
հիվանդասենյակ |
6 |
6 |
6 |
6 |
12/6x2 |
12/6x2 |
|
զուգարան |
2 |
2 |
2 |
2 |
4 |
4 |
|
ախտահանիչ միջոցների պատրաստման տեղ |
- |
2 |
2 |
2 |
2 |
2 |
|
Ընդամենը |
16 |
20 |
20 |
30 |
42 |
42 |
21. Նախադպրոցական կազմակերպությունների ծառայողական-կենցաղային շինության կառուցվածքը և մակերեսը նշված են 7-րդ աղյուսակում.
ԾԱՌԱՅՈՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ
|
Ծառայողատնտեսական տեղեր |
Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում |
| |
2
(50) |
4
(95) |
6
(140) |
7
(190) |
12
(280) |
14
(330) |
|
Սրահ |
- |
- |
12 |
12 |
18 |
18 |
|
Վարիչի առանձնասենյակ |
10 |
10 |
10 |
9 |
9 |
9 |
|
Տնտեսվարի առանձնասենյակ |
- |
- |
- |
6 |
6 |
6 |
|
Անձնակազմի սենյակ (հանդերձարան) |
- |
8 |
8 |
10 |
12 |
12 |
|
Տնտեսական պահեստ |
4 |
5 |
5 |
8 |
12 |
12 |
|
Մաքուր սպիտակեղենի պահեստ |
4 |
6 |
6 |
8 |
10 |
10 |
|
Ցնցուղարան |
- |
2 |
2 |
2 |
2 |
2 |
|
Անձնակազմի զուգարան |
3 |
3 |
3 |
3 |
6/3x2 |
6/3x2 |
|
Ընդամենը |
21 |
34 |
46 |
58 |
75 |
75 |
Շենքում պետք է նախատեսել ծառայողական մուտք և նախասրահ, 90-240 տեղով նախադպրոցական հիմնարկի դեպքում 12մ2 մակերեսով և 18մ2 մակերեսով 240 և ավելի հզորության դեպքում:
22. Սննդային բաժինը պետք է տեղավորել 1-ին հարկում, դեպի դուրս ելքով: Բանջարեղենը և չոր մթերքը պահելու մառանները պետք է լինեն խոհանոցից մեկուսացված: Չի թույլատրվում նախատեսել միջանցիկ պահեստներ՝ մուտքը խոհանոցից:
Խոհանոցում պետք է նախատեսել էլեկտրական սարքավորումներ: Սննդի բաժնի կառուցվածքը և մակերեսները նշված են 8-րդ աղյուսակում.
ՍՆՆԴԻ ԲԼՈԿԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ (ՀՈՒՄՔՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ)
|
Սննդի բլոկ (հումքի դեպքում) |
Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում |
|
2
(50) |
4
(95) |
6
(140) |
7
(190) |
12
(280) |
14
(330) |
|
խոհանոց և բաշխասենյակ |
15 |
23 |
23 |
28 |
30 |
30 |
|
նախապատրաստման արտադրամաս |
6 |
8 |
8 |
12 |
14 |
14 |
|
խոհանոցի ամանեղենի լվացարան |
4 |
4 |
4 |
5 |
6 |
6 |
|
սառեցման խցիկ |
- |
- |
- |
- |
9 |
9 |
|
չոր մթերքի պահեստ |
7 |
8 |
8 |
11 |
6 |
6 |
|
բանջարեղենի պահեստ |
4 |
4 |
4 |
5 |
8 |
8 |
|
մթերքի բեռնման մաս |
- |
4 |
4 |
5 |
6 |
6 |
|
Ընդամենը |
36 |
51 |
51 |
66 |
79 |
79 |
23. Սպիտակեղենի լվացման և արդուկի սենյակները պետք է լինեն միջանցիկ: Կեղտոտ սպիտակեղենի հանձնման և մաքուրի ստացման մուտքերը (պատուհանները) պետք է լինեն առանձին: Չի թույլատրվում լվացման սենյակի մուտքը նախատեսել խմբասենյակների և սննդի բլոկի մուտքի դիմաց: Լվացքատան կառուցվածքը և մակերեսը նշված է 9-րդ աղյուսակում.
ԼՎԱՑՔԱՏԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ
|
Լվացքատուն |
Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում |
|
2
(50) |
4
(95) |
6
(140) |
7
(190) |
12
(280) |
14
(330) |
|
Լվացքատուն |
12 |
14 |
14 |
16 |
18 |
18 |
|
Արդուկի սենյակ |
- |
10 |
10 |
12 |
12 |
12 |
|
Ընդամենը |
12 |
24 |
24 |
28 |
30 |
30 |
24. Չի թույլատրվում խոհանոցի, լվացքատան և զուգարանների պատուհանները տեղադրել խմբասենյակների ու ննջարանների պատուհանների տակ:
Սննդային բաժնի (ճաշարանի), լվացքատան, արդուկի սենյակի և զուգարանների հատակները պետք է ծածկվեն կերամիկական խճանկարային սալիկներով:
4. ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ
25. Նախադպրոցական կազմակերպությունների հիմնական շինությունները պետք է ունենան անմիջական բնական լուսավորում: Խմբասենյակներում, ննջարաններում, բժշկական սենյակում, մեկուսարանում, հիվանդասենյակում, մարմնամարզական և երաժշտական պարապմունքների դահլիճներում բնական լուսավորության գործակիցը (ԲԼԳ) պետք է լինի 1,5%ից ոչ պակաս: Երկրորդ լույսով լուսավորումը թույլատրվում է միայն սանհանգույցում, ընդունարանում, հանդերձարանում: Պահեստամասերը, սպասարկող անձնակազմի սանհանգույցները և բուֆետային մասերը թույլատվում է նախագծել առանց բնական լուսավորման:
26. Միակողմանի լուսավորման դեպքում, պատուհաններից խմբասենյակների երկարությունը չպետք է լինի 6 մ-ից ավելի:
27. Արհեստական լուսավորության աղբյուրները բոլոր շինություններում, պետք է ապահովեն բավարար և հավասարաչափ լուսավորում: Լուսամփոփների ընտրությունը և տեղադրումը կատարվում է համաձայն 10-րդ աղյուսակի: Շինությունում ընդհանուր էլեկտրահզորությունը պետք է կազմի 900 վտ, իսկ տեսակարարը՝ 15-18 վտ/մ2:
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
|
ՀՀ |
Տարածք |
Լուսավորության համակարգ |
Լուսավորման տեսակը և հզորությունը |
Լուսամփոփի տեղադրումը |
|
1. |
խմբասենյակ |
Ընդհանուր- հավասարաչափ |
ԼԵ-40/ԼԲ - 40 |
Գծային, սեղանիկների շարքերի ուղղությամբ |
|
2. |
ննջարան |
Ընդհանուր- հավասարաչափ +հերթապահ (գիշերային) |
ԼԵ-40 պլյուս Մ036-25
ԼԲ220, շիկացման լամպ |
Տեսադաշտի գերակշռող մասի ուղղությամբ |
|
3. |
ընդունարան |
Կոմբինացված-տեղային (ընդունման տեղում) +ընդհանուր |
ԼԵ-40 պլ. Մ036 - 40 |
Սենյակի երկարությամբ, տեղային լուսավորություն, երեխաների ընդունման տեղում, պատի վրա |
|
4. |
հանդերձարան |
Ընդհանուր-հավասարաչափ |
ԼԲ - 40 |
Հանդերձարանի պահարան-ների երկարությամբ |
|
5. |
մարմնամարզության և երաժշտական պարապ. դահլիճ |
Ընդհանուր-հավասարաչափ |
ԼԵ-40/ԼԲ - 40 |
Ցանկացած ձևի |
Շիկացման լամպերի օգտագործման դեպքում լուսավորության մակարդակը պետք է լինի 100 լյուքս: Ընդհանուր էլեկտրահզորությունը պետք է կազմի 1800 վտ/մ2, իսկ տեսակարարը՝ 30-36 վտ/մ2:
5. ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
28. Նախադպրոցական կազմակերպությունների շենքերը պետք է ապահովված լինեն ջրամատակարարման ներքին ցանցով, ունենան տաք ջրամատակարարում և կոյուղու համակարգ:
Ավանային և քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման և կոյուղու համակարգերի բացակայության դեպքում, տեղային ջրամատակարարման և կոյուղու համակարգի ապահովման հարցը պետք է լուծել ելնելով տեղական պայմաններից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ոչ կոյուղացված շրջաններում նախադպրոցական կազմակերպությունները պետք է ապահովվեն ներքին կոյուղու համակարգով՝ տեղային մաքրման սարքավորումների կառուցման միջոցով:
Տաք ջրամատակարարումն անհրաժեշտ է ապահովել խոհանոցում, լվացքատանը, վաղ հասակի երեխաների (1-ին խումբ) խաղասենյակներում, բոլոր խմբերի բուֆետային մասում և սանհանգույցներում՝ ծորակ-խառնիչների առկայությամբ:
Ցնցուղներին և լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 370-ից ոչ բարձր: Տաք ջրամատակարարման համակարգին պետք է միանա արտահագուստի չորացման պահարանների տաքացնող սարքերը (ընդունարանում և հանդերձարանում), ինչպես նաև չորացնող սրբիչները-սանհանգույցներում:
Ոչ տիպային նախագծով կառուցվող շենքերի համար պետք է նախատեսել կենտրոնացված ջրամատակարարման սարքավորումներ, որոնց միջոցով ցնցուղներն ու լվացարանները կմատակարարեն 370-ի ջուր:
29. Նախադպրոցական կազմակերպությունների շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով:
Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով, տեղադրվում է միջանցքում և ոչ թե այն տարածքում, որտեղ երեխաներն են: Վառարանները վառվում են երեխաների բացակայությամբ և մարվում են երեխաների գալուց 1,5-2 ժամ առաջ:
Որպես ջեռուցիչ սարքեր կարող են օգտագործվել խողովակային տաքացուցիչները, տեղադրված բետոնե պանելների մեջ, ջեռուցիչներ, ինչպես նաև ծածկոցներով (տաք օդ մղող) կոնվեկտորներ: Այրվածքներից ու վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է ջեռուցման սարքերը արտաքինից ծածկել փայտյա ցանցաճաղով: Չի թույլատրվում ծածկել ԳՍՊ-ով (ՓՏՍ):
30. Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել, կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից՝ համաձայն աղյուսակ 11-ի.
|
ՀՀ |
Տարածքներ |
Օդի ջերմաստիճանը (0) |
|
1Ա,1Բ,1Գ կլիմ. ենթաշրջանում |
2-րդ, 3-րդ կլիմ. շրջ. և 1Վ, 1Դ ենթաշրջ. |
4-րդ կլիմայական շրջանում |
|
1. |
Վաղ հասակի 1-ին խմբի խաղասենյակ, ընդունարան |
24 |
23 |
22 |
|
2. |
Վաղ հասակի 2-րդ խմբի, փոքրերի 1-ին խմբի ընդունարան, խաղասենյակ |
23 |
22 |
21 |
|
3. |
Նախադպրոցական խմբերի,
2-րդ փոքրերի, միջին և ավագ նախադպրոցական խմբերի հանդերձարան, խմբասենյակ |
22
21 |
21
20 |
20
19 |
|
4. |
Ննջասենյակներ՝
մսուրային խումբ,
նախադպրոցական խումբ |
22
20 |
21
19 |
20
18 |
|
5. |
Սանհանգույց՝
մսուրային խումբ,
նախադպրոցական խումբ |
23
21 |
22
20 |
21
19 |
|
6. |
Մարմնամարզ. և երաժշտական պարապմունքների դահլիճ |
20 |
19 |
18 |
|
7. |
Բուֆետային մասեր |
16 |
16 |
16 |
|
8. |
Զբոսանքի պատշգամբ |
- |
- |
- |
|
9. |
Լողավազանի շինություն |
29 |
29 |
29 |
|
10. |
Բժշկի սենյակ |
23 |
22 |
21 |
|
11. |
Ծառայողակենցաղային շինություն |
20 |
18 |
17 |
|
12. |
Խոհանոց |
15 |
15 |
15 |
|
13. |
Լվացքատուն |
18 |
18 |
18 |
|
14. |
Արդուկի սենյակ |
16 |
16 |
16 |
|
15. |
Ջեռուցվող անցումներ |
15 |
15 |
15 |
31. Փակ տարածքում երեխաների հագուստը, չափավոր շարժման ակտիվության դեպքում, կախված օդի ջերմաստիճանից, պետք է լինի համաձայն աղյուսակ 12-ի:
|
Օդի ջերմաստիճանը |
Հագուստ |
Մարմնի շրջանում թույլատրվող հագուստի շերտերը |
|
16-170 |
Բամբակյա սպիտակեղեն, բրդյա կամ բամբամկյա խիտ գործվածքից զգեստ, տրիկոտաժից վերնազգեստ, զուգագուլպաներ (ոտքերին կոշիկներ կամ տաք հողաթափեր) |
3-4 |
|
18-200 |
Բամբակյա սպիտակեղեն, հաստ բամբակյա կամ կիսաբրդյա գործվածքից զգեստ, զուգագուլպաներ, ավագ նախադպրո-ցական երեխաներին կիսագուլպաներ (ոտքերին կոշիկներ) |
2-3 |
|
21-220 |
Բամբակյա սպիտակեղեն, գործվածքից զգեստ, կարճ թևերով (ոտքերին թեթև կոշիկներ կամ բոկոտիկներ) |
2 |
|
230 և բարձր |
Բարակ բամբակյա սպիտակեղեն կամ առանց սպիտակեղենի, թեթև զգեստ՝ ամառային, առանց թևերի, նասկի (ոտքերին բոկոտիկներ) |
1-2 |
32. 1-ին հարկում տեղակայված խաղասենյակներում և խմբասենյակներում հատակի մակերեսին ջերմաստիճանը ձմռան ընթացքում պետք է 220-ից պակաս չլինի:
33. Հարաբերական խոնավությունը երեխաների սենյակներում թույլատրվում է 40-55%, իսկ խոհանոցում և լվացքատանը՝ 60-70%:
34. Երեխանների անընդհատ գտնվելու սենյակները (խմբասենյակ, խաղասենյակ, ննջասենյակ, երաժշտական և մարմնամարզական պարապմունքների սենյակ և այլն) պետք է ապահովված լինեն թարմ մաքուր օդով, 1,5 օդափոխանակության հաճախականությամբ:
6. ՇԻՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
35. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների սարքավորումները պետք է համապատասխանեն երեխայի տարիքային և հասակային առանձնահատկություններին, հաշվի առնելով հիգիենիկ պահանջները:
36. Խմբասենյակներում և խաղասենյակներում պետք է տեղադրվեն տվյալ խմբի երեխաների քանակության համապատասխան սեղաններ և աթոռներ.
1) վաղ տարիքի 2-րդ խմբում և փոքրերի 1-ին խմբում, փոքրերի 2-րդ խմբում և միջին խմբերում 4 տեղանի սեղաններ և (լրացուցիչ) 2 տեղանի նստարան-սեղան,
2) մեծերի և նախադպրոցական խմբերում երկտեղանի սեղաններ, մակերեսի փոխվող թեքությամբ:
37. Մսուրային հասակի երեխաների համար սեղանների և աթոռների չափսերը պետք է համապատասխանեն աղյուսակ 13-ում նշված չափանիշներին:
|
Կահույքի խումբը |
Մակնշող գույնը |
Երեխաների հասակային խումբը |
Սեղանի բարձրու- թյունը սմ |
Աթոռի հենակի բարձրու- թյունը սմ |
Երեխաների հասակը (տարիքը) հասակային խմբերով |
|
Ա |
սպիտակ |
մինչև 80 |
34 |
17 |
7ամս.-1տ. 8ամս. |
|
Բ |
կանաչ |
80-90 |
38 |
20 |
1տ.5ամս.-2տ.8ամս. |
|
Ծ |
երկնագույն |
90-100 |
43 |
24 |
2-4տ. |
|
Գ |
նարնջագույն |
100-115 |
48 |
28 |
3-6տ. |
|
Դ |
դեղին |
115-130 |
54 |
32 |
5-7տ. |
|
Ժ |
կարմիր |
130-ից բարձր |
60 |
36 |
6-7տ. |
38. Աթոռները պետք է լինեն սեղանի հետ խմբավորված և մակնիշավորված: Սեղանների կողմնորոշիչ քանակը (համարիչ) և աթոռների (հայտարար) չափսերը տարբեր հասակային խմբերի համար բերված են աղյուսակ 14-ում:
|
Կահույքի խումբը |
Տարիքային խմբեր |
|
Մսուրային |
Նախապատրաստական |
|
վաղ հասակի
1-ին խումբ |
վաղ հասակի
2-րդ խումբ |
փոքրերի
1-ին խումբ |
փոքրերի
2-րդ խումբ |
միջին խումբ |
ավագ խումբ |
նախա- պատրաստական |
|
|
սեղաններ 4 տեղանի |
|
|
|
երկտեղանի |
|
Ա |
1/4 |
1/4 |
|
|
|
|
|
|
Բ |
|
1/16 |
2/8 |
|
|
|
|
|
Ծ |
|
|
3/12 |
3/12 |
|
|
|
|
Գ |
|
|
|
4/16 |
1/2*//4 |
9/18 |
2/4 |
|
Դ |
|
|
|
|
6/11*//22 |
4/18 |
10/20 |
|
Ժ |
|
|
|
|
|
|
1/2 |
* Երկտեղանի սեղանների քանակը
39. Պարապմունքների համար սեղանների դասավորվածությունը պետք է համապատասխանի հետևյալ հիգիենիկ պահանջներին.
1) սեղանները դրվում են լուսավորվող պատի մոտ, պարտադիր է ձախակողմյան լուսավորությունը,
2) 4 տեղանի սեղանները տեղադրվում են 2 շարքից ոչ ավելի,
3) 2 տեղանի սեղանները՝ ոչ ավելի քան 3 շարք,
4) սեղանների շարքերի միջև հեռավորությունը պետք է լինի 0,5մ-ից ոչ պակաս,
5) 1-ին շարքի սեղանի հեռավորությունը լուսավորված պատից՝ 1մ,
6) 1-ին սեղանի և գրատախտակի միջև հեռավորությունը՝ 3-2,5մ,
7) գրատախտակի ներքևի եզրի բարձրությունը՝ 0,7-0,8մ,
8) գրատախտակի չափսերը պետք է լինեն՝ 0,75-1մ:
Երեխաների նստեցումը սեղան աթոռներին պետք է կատարել հաշվի առնելով նրանց առողջական վիճակը, տեսողությունը և լսողությունը:
Ճաշասենյակ-խաղասենյակում քայլասայլակը և արգելքը պետք է տեղադրվեն պատուհանից 1մ հեռավորությամբ, դրան զուգահեռ երկար կողմով: Վաղ հասակի 1-ին խմբում լվացարանի մոտ տեղադրվում է բարուրի սեղան, սրբիչների կախիչներով և կեղտոտ սպիտակեղենի տարողությամբ: Երեխաներին կերակրելու համար տեղադրվում են 2 տեղանի սեղաններ:
40. Մանկական խմբերի զուգարաններում տեղադրվում են պատի կամ կախովի կախիչներ անձնական բաժիններով, անձնական հիգիենայի առարկաների և սրբիչների համար տնտեսական պահարաններ, մսուրային խմբերում՝ առանձին խցիկներով պահարաններ գիշերանոցների համար: Բոլոր մանկական անշարժ սարքավորումները պետք է լինեն ամրացված՝ վնասվածքից (տրավմայից) խուսափելու համար:
41. 1-ին շարքի հեռուստադիտողից մինչև էկրանը և էկրանից դեպի դիապրոյեկտորը եղած հեռավորության հարաբերությունը ընդունվում է համաձայն աղյուսակ 15-ի:
|
Դիապրոյեկտորից
մինչև էկրանը եղած
հեռավորությունը |
Էկրանի պատկերի
լայնությունը
(մետր) |
1-ին շարքի
հեռավորությունը
էկրանից |
Շարքերում երեխաների
մաքսիմալ քանակը |
| |
|
|
1 շարք |
2 շարք |
3 շարք |
|
4.0 |
1.2 |
2.4 |
8 |
10 |
13 |
|
3.5 |
1.0 |
2.1 |
7 |
9 |
11 |
|
3.0 |
0.9 |
1.8 |
6 |
8 |
10 |
|
2.5 |
0.75 |
1.5 |
6 |
7 |
9 |
|
2.0 |
0.6 |
1.2 |
4 |
6 |
8 |
7. ՏԵՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
42. Բոլոր տարածքները պետք է պահպանվեն մաքուր վիճակում: Տարածքի մաքրումը պետք է կատարվի ամեն օր պարտադիր խոնավ եղանակով, պատուհանները բաց: Հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը պարտադիր կահույքի տեղաշարժով: Կահույքը, պատուհանի գոգերը, ջեռուցիչները սրբել խոնավ շորով, մանկական զգեստապահարանները պետք է սրբել ամեն օր, իսկ շաբաթը 1 անգամ լվանալ: Երաժշտական և մարմնամարզական պարապմունքների սենյակները պետք է մաքրել յուրաքանչյուր պարապմունքից հետո: Խոնավ մաքրումը կատարվում է լվացող նյութերով (օճառ, կալցինացված սոդա, սինթետիկ լվացող փոշիներ)՝ պատուհանները և օդանցքները բաց: Տարածքների լիարժեք մաքրումը պետք է կատարվի ամեն ամիս և համաճարակային ցուցումով՝ հատակի լվացում, լուսատուների, պատուհանների, դռների, պատուհանների լվացում մաքրող և վարակազերծող նյութերով:
Արտաձիգ օդափոխիչ համակարգի երկաթյա վարագույրները պետք է բաց լինեն, մշտապես մաքրվեն փոշուց, փակվեն շինության ներքին ջերմաստիճանի և դրսի ջերմաստիճանի կտրուկ անկման ժամանակ:
Արտաձիգ օդափոխիչ համակարգի հորատանցքերի մաքրումը պետք է կատարվի տարին 2 անգամ: Պատուհանների լվացումը՝ ապակինների լվացումը ներսից և դրսից, տարին 2 անգամ (գարուն, աշուն): Խմբերի գործունեության ընթացքում կտրականապես արգելվում է անցկացնել ընթացիկ ու կապիտալ վերանորոգումներ՝ պատերի և առաստաղի սպիտակեցում, պատուհանների վերանորոգում և այլն:
43. Բոլոր ձեռք բերված խաղալիքները (բացառությամբ փափուկ խաղալիքների) մինչև խմբերին հանձնելն անհրաժեշտ է 15 րոպե լվանալ հոսող ջրի տակ (370C) օճառով, իսկ հետո չորացնել է բացօթյա: Ռետինե, փրփրալատեքսային և այլ նմանատիպ խաղալիքները լվացման ընթացքում պետք է ամուր քամել:
Հետագայում վաղ հասակի 1-ին խմբի խաղալիքներն անհրաժեշտ է լվանալ օրը 2 անգամ տաք ջրով, խոզանակով, օճառով կամ 2%-ոց սննդային սոդայի լուծույթով, մակնշված թասերում, որից հետո լվանալ հոսող ջրի տակ (370C) և չորացնել: Ավելի մեծահասակ երեխաների խաղալիքները՝ ամեն օր, օրվա վերջում: Տիկնիկների շորերը լվանալ, արդուկել ըստ անհրաժեշտության:
Կազմակերպված մանկական կոլեկտիվներում, մինչև 3տ. երեխաներին և մեկուսարանների համար արգելվում է փափուկ և փրփրալատեքսային մազմզոտ խաղալիքների օգտագործումը: Նմանատիպ խաղալիքները խորհուրդ է տրվում օգտագործել միայն մեծերին, որպես դիդակտիկ միջոց:
Փափուկ խաղալիքներն ամեն օր օրվա վերջում վարակազերծվում են բակտերիոցիդ լամպերով, 40 րոպե, որը տեղակայվում է լամպից 25սմ հեռավորության վրա:
44. Ողջ սպիտակեղենը պետք է լինի մակնշված: Անկողնային սպիտակեղենը, մակնշել ստորին անկյունում: Անհրաժեշտ է սպիտակեղենի 3 կոմպլեկտ և ներքնակների 2 փոխնորդ:
45. Սպիտակեղենի և սրբիչների փոխարինումը կատարվում է ելնելով աղտոտվածությունից, բայց ոչ ուշ, քան շաբաթը 1 անգամ: Մաքուր սպիտակեղենը տեղ է հասցվում պարկերով ու պահվում է պահարաններում: Լաթերը և սպիտակեղենը օգտագործումից հետո դրվում են հատուկ տարողություններում կամ մոմլաթե պարկերում: Օրվա վերջում կեղտոտ սպիտակեղենը տեղափոխվում է լվացքատուն կամ հատուկ սենյակ: Սովորական պարկերը տրվում են լվացման, իսկ մոմլաթեն՝ մշակվում է տաք օճառաջրով կամ սոդայի լուծույթով: Անկողնային պարագաները՝ ներքնակներ, բարձեր, վերմակներ, քնապարկեր, պետք է ենթարկել օդափոխության անմիջապես ննջարաններում, բաց պատուհանների պայմաններում, լիարժեք մաքրման ժամանակ՝ պարբերաբար դուրս հանելով: Տարին 1 անգամ անկողնային պարագաները ենթարկվում են քիմիական մաքրման:
46. Գորգերը պետք է ամեն օր մաքրել փոշեկուլով, պարբերաբար թափահարել և սրբել խոնավ խոզանակով, իսկ տարին 1 անգամ ենթարկել քիմիական մաքրման: Երեխաների բարուրման սեղանները, մանկական տակդիր մոմլաթները, արենաների ծածկոցը, բլուրները, անհրաժեշտ է լվանալ ջրով և օճառով՝ օրը 2 անգամ (ճաշից հետո և օրվա վերջում), արտաթորանքներով աղտոտվելու դեպքում՝ թրջել 1%-ոց քլորամինի լուծույթով, օգտագործած իրերը վարակազերծվում են 1%-ոց քլորամինի լուծույթով՝ 4 ժամ տևողությամբ, հատուկ առանձնացված ամաններում:
47. Զուգարանների հատակը, նստակոնքերը պետք է լվանալ օրը 2 անգամ հոսող տաք ջրով, օգտագործելով լվացող նյութեր: Նստակոնքը միզաթթվային աղերից ազատելու համար անհրաժեշտ է ամիսը 2 անգամ լվանալ Սանիտարական նյութով, դրա բացակայության դեպքում՝ աղաթթվի 2%-ոց լուծույթով: Նշված մշակումից հետո նստակոնքերը լվացվում են առատ ջրով: Մսուրային խմբերում հատակը լվացվում է երեխաների յուրաքանչյուր գիշերանոթին նստելուց հետո:
48. Խմբասենյակների սեղանները նախքան սնունդ ընդունելը և հետո լվացվում են տաք ջրով, օճառով, հատուկ լաթերով, որոնք լվացվում, չորացվում և պահվում են չոր վիճակում կափարիչով փակվող հատուկ ամանների մեջ: Աթոռներն ամեն օր սրբվում են տաք ջրով և օճառով:
Համաճարակային իրավիճակի բարդացման դեպքում ամենօրյա խոնավ մաքրումը կատարվում է վարակազերծող նյութերի օգտագործմամբ (1%-ոց քլորամինի, 1 %-ոց քլորակրի լուծույթով): Սեղանները և աթոռները լվացվում են քլորակրի 1 %-ոց լուծույթով, հետո տաք ջրով և չորացվում:
Խաղալիքներն ախտահանվում են 0.5%-ոց քլորամինի և 0.5%-ոց քլորակրի լուծույթով՝ 30 րոպե տևողությամբ, հետո լվացվում և չորացվում:
49. Նստակոնքերի նստատեղերն ամեն օր լվացվում են տաք օճառաջրով: Գիշերանոթները յուրաքանչյուր օգտագործումից հետո լվացվում են հոսող ջրով, իսկ համաճարակային իրավիճակի բարձրացման դեպքում, 30 րոպեի ընթացքում մշակվում են 1%-ոց քլորամինի կամ 1%-ոց քլորակրի լուծույթով: Կոյուղու բացակայության դեպքում անհրաժեշտ է ունենալ արտաթորանքների համար կափարիչով դույլ քլորակրի պարզեցված լուծույթի համար կամ ուրիշ ախտահանիչ լուծույթի համար տարողություն՝ գիշերանոթներն ախտահանումից հետո լվանալու համար, մաքուր ջրով դույլ:
50. Զուգարանների մաքրող պարագաները (լաթեր, դույլ, խոզանակ) պետք է ունենան վառ գույներով համապատասխան մակնշումներ և պահպանվեն զուգարաններում տեղադրված հատուկ պահարաններում: Ողջ մաքրող պարագաները օգտագործումից հետո անհրաժեշտ է լվանալ տաք ջրով և լվացող նյութերով: Ախտահանող լուծույթները պետք է պահվեն մուգ անոթներում, երեխաներին անհասանելի տեղերում:
51. Ճանճերի մուտքը մանկական հիմնարկ կանխելու համար սննդի բլոկի, լվացքատան, զուգարանների և այլ պատուհանները, տաք եղանակին պետք է պատել մետաղյա ցանցերով:
52. Կոյուղու բացակայության դեպքում, հորատիպ զուգարանների և աղբամանների 2/3 լցվելու դեպքում անհրաժեշտ է մաքրել և ամեն օր մշակել 10%-ոց քլորակրի լուծույթով, իսկ շաբաթը 1 անգամ՝ ծածկել քլորակրով (ելնելով 1 կգ 1մ2 մակերեսի հաշվարկից) կամ լավրիցիտով:
Բակային զուգարանների ներքին մակերեսը և դռների բռնակները ամեն օր պետք է լվանալ քլորամինի 1 %-ոց կամ քլորակրի պարզեցված 1%-ոց լուծույթներով:
8. ՕԴԱՅԻՆ ՌԵԺԻՄ
53. Օդային բարվոք միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է ամեն օր օդափոխել ողջ շինությունը: Առավել արդյունավետ է միջանցիկ և անկյունային օդափոխությունը: Այն պետք է անցկացնել միայն երեխաների բացակայության ժամանակ, մինչև նրանց գալը, դահլիճում պարապմունքների, զբոսնելու ժամանակ: Օդափոխության տևողությունը կախված է արտաքին օդի ջերմաստիճանից, քամու ուղղությունից, ջերմամատակարարման համակարգի արդյունավետությունից և դադարեցվում է երեխաների խմբասենյակ վերադառնալուց 30 րոպե առաջ:
Օդափոխությունը զուգարանների միջով չի թույլատրվում: Միակողմանի օդափոխությունը կատարվում է երեխաների ներկայությամբ: Տաք եղանակներին խորհուրդ է տրվում կատարել տարածքների անընդհատ աէրացիա, ցուրտ եղանակին թույլատրվում է կարճատև ջերմաստիճանի իջեցում, մինչև 180 ավագ և 190 կրտսեր նախադպրոցական խմբերի համար:
54. Ննջասենյակներում միջանցիկ օդափոխությունը պետք է կատարել երեխաների բացակայության ժամանակ, պատուհանները և օդանցքները պետք է փակել երեխաների քնելուց 30 րոպե առաջ, քնի ընթացքում անհրաժեշտ է միակողմանի բացել և փակել վերկացից 30 րոպե առաջ: Տաք եղանակին քունն անցկացվում է (ցերեկային ու գիշերային) բաց պատուհանների առկայությամբ (խուսափելով միջանցիկ քամուց):
Ննջասենյակները և պատշգամբները պետք է ունենան արևապաշտպան հարմարանքներ (վարագույրներ, շերտավարագույրներ և այլն):
55. Հսկողությունը կատարվում է կենցաղային ջերմաչափերի միջոցով, որոնք պետք է ամրացվեն սենյակների ներքին պատին, հատակից 0,8-1,2 մ բարձրության վրա, կախված երեխաների հասակից:
56. Երեխաների զբոսանքը մաքուր օդում պետք է կատարվի ոչ պակաս, քան օրը երկու անգամ՝ մանկապարտեզի ուսուցման և դաստիարակման ծրագրին համապատասխան: Առողջարարական բարձր արդյունավետությունը ապահովելու համար:
57. Թույլատրվում է երեխաների մաքուր օդում գտնվելու նախատեսված ժամանակը կրճատել:
58. Անհրաժեշտ է զբոսանքի ժամանակ ապահովել երեխաների շարժման ակտիվությունը, ռացիոնալ հագուստի պայմաններում (աղյուսակ 16):
|
Եղանակ |
Գործունեության տեսակ |
Արտաքին հագուստ |
Շերտերի ընդհանուր քանակ |
|
-3-30 քամին մինչև 2մ/վ |
շարժուն խաղեր |
Դահուկային զգեստ |
3 |
|
քամին մինչև 3-7մ/վ |
-//- |
Դահուկային զգեստ, քամիապաշտպան բաճկոն |
4 |
|
-3-30 քամին մինչև 2մ/վ |
միջին շարժունակության խաղ |
Տաք բաճկոն անդրավարտիքով |
4 |
|
քամին մինչև 3-7մ/վ |
-//- |
-//- |
4 |
|
-4-100 քամին մինչև 2մ/վ. |
-//- |
Ձմեռային վերարկու, մուշտակ |
3 |
|
քամին մինչև 3-7մ/վ |
-//- |
-//- |
5
4 |
|
-11-150 քամին մինչև 2մ/վ |
-//- |
-//- |
5
4 |
|
քամին մինչև 3-7մ/վ |
շարժուն խաղեր
արագ քայլ |
ձմեռային վերարկու,
մուշտակ |
5
4 |
|
-16-200 քամին մինչև 2մ/վ |
-//- |
-//- |
5
4 |
|
քամին մինչև 3-7մ/վ |
-//- |
մուշտակ |
5 |
Ծանոթություն. մինուսային ջերմաստիճանի ժամանակ երեխաները պետք է հագած լինեն տաք երկարաճիտք կոշիկներ: 100 ցածր ջերմության դեպքում մորթով երկարաճիտք կոշիկներ կամ թաղիկավոր կոշիկներ:
Խիստ ցուրտ պայմաններում մանկական ձմեռային հագուստը պետք է ունենա փակ կառուցվածք (կամբինիզոն, կիսակամբինիզոն) սառը օդից պահպանող հարմարանքներով: Վերարկուի հաստությունը պետք է ավելացվի ստանդարտի համեմատ, լրացուցիչ տաքացնող շերտի հաշվին վերարկուի մեջ մինչև 16-18մմ և անդրավարտիքի մեջ 8-10մմ: Ցուցումները շինություններում հագուստի վերաբերյալ (աղյուսակ 12) և տարվա սառը եղանակին զբոսանքի վերաբերյալ (աղյուսակ 16) պետք է կախված լինեն ցուցանակներին՝ ի գիտություն ծնողներին և մանկավարժներին:
9. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍՆՆԴԱՅԻՆ ԲԼՈԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
59. Սննդային բլոկի կազմի մեջ են մտնում խոհանոցը՝ նախապատրաստման և լվացման սենյակներով, մառանները՝ սառնարանային սարքավորումներով ու բանջարեղենի պահպանման պահեստներով: Լվացման, նախապատրաստման սենյակները պետք է առանձնացվեն խոհանոցից՝ կամ որևէ սարքավորումներով, կամ 1,2մ բարձրությամբ թափանցիկ միջնապատով: Լվացման և նախապատրաստման սենյակները պետք է ունենան ջրահոսքի հարմարանքներ (տրապ), որոնք ունեն թեքություն ջրի հոսքի համար ու կոյուղի:
60. Մանկական նախադպրոցական հիմնարկներում շուտ փչացող մթերքի պահպանման համար պետք է լինի ջերմաչափով սառնարանային սարքավորումներ: Շուտ փչացող մթերքի պահպանման ջերմաստիճանը պետք է լինի +2 - +60: Սառնարաններում ջերմաստիճանը պետք է լինի +2 - +60: Սառնարաններում և սառնարանային սարքավորումներում հարկավոր է առանձնացնել մսի և ձկան պահպանման տեղեր՝ մակնշելով Միս, Ձուկ:
61. Մինչև 1 տարեկան երեխաների սննդամթերքը և կերային խառնուրդը պետք է պահել առանձին սառնարաններում: Բանջարեղենը պետք է պահել հատուկ մառաններում, չոր մթերքը՝ պահեստներում, որտեղ պետք է լինեն հատուկ շարահարկեր և պահարաններ: Սառնարանները պետք է լինեն չոր և լավ օդափոխվող: Սեղանները կարող են լինել ամբողջովին թիթեղապատված, չժանգոտվող մետաղից կամ դյուրալյումինից: Թույլատրվում է օգտագործել սեղաններ ծածկված ալյումինով կամ էլ ցինկապատված երկաթով, ծայրերը կլորացված: Սեղանները, որոնք ծածկված են ցինկապատ երկաթով, թույլատրվում է կիրառել հում մսի և ձկան մշակման համար: Խմորի մշակման համար սեղանները պետք է ունենան ամուր փայտե ծածկեր, լավ հարթեցված մակերեսով:
62. Մսի, ձկան և բանջարեղենի մշակման համար հարկավոր է ունենալ հատուկ դանակներ, մշակման տախտակներ (հացենի, կեչի, կաղնի)՝ հարթ մակերեսով, 9 հատից ոչ պակաս: Տախտակները և դանակները պետք է լինեն պիտակավորված. ՀՄ-հում միս, ԵՄ-եփած միս, ՀՁ-հում ձուկ, ԵՁ-եփած ձուկ, ԵԲ-եփված բանջարեղեն, ՀԲ-հում բանջարեղեն, նպարեղեն, Հ-հաց: Տախտակները պետք է պահել կողքի, հատուկ մետաղյա կասետների մեջ կամ անմիջապես աշխատատեղերում:
63. Թափոնները և մնացորդները հավաքվում են մետաղյա կափարիչով դույլերում կամ էլ աղբամաններում, որոնց մաքրումը կատարվում է 2/3-ից ոչ ավելի լցվելուց հետո: Ամեն օրվա վերջում, անկախ լցվելուց, աղբամանները պետք է մաքրվեն, լվացվեն սոդայի 2%-ոց լուծույթով, այնուհետև ողողվեն տաք ջրով և չորացվեն:
64. Խոհանոցային սպասքի լվացման համար պետք է տեղադրված լինեն չժանգոտվող մետաղից, ալյումինից, դյուրալյումինից պատրաստված վաննաներ, հոսող տաք և սառը ջրի ծորակներով: Վաննայի և կոյուղու միացման տեղում պետք է լինի օդային կտրվածք:
Խորհուրդ է տրվում օգտագործել՝ ՎՄ-1, ՎՄ-2, ՎՄ-1ա, ՎՄ-2ա տիպի լվացման վաննաներ:
65. Մանր փայտե գույքը-տախտակներ, խառնիչներ և այլն, տաք ջրով (500 ) լվանալուց հետո (ավելացնելով կալցինացված սոդա, եռնատրիֆոսֆատ և այլն) անհրաժեշտ է մշակել 650 -ից ոչ պակաս տաք ջրով, այնուհետև չորացնել ցանցավոր մետաղյա շարահարկերի վրա:
Խոհանոցային ամանեղենը լվացվում է (45-500 ) տաք ջրով, ավելացնելով թույլատրված լվացող միջոցներ, մաքրաջրվում են 650 ոչ պակաս տաք ջրով և չորացվում ցանցավոր շարահարկերի վրա: Մետաղյա գույքը լվանալուց հետո անհրաժեշտ է շիկացնել չորացնող պահարաններում, մսաղացները օգտագործելուց հետո անհրաժեշտ է քանդել, լվանալ, մշակել եռացող ջրով և լավ չորացնել: Սննդային բլոկերը պետք է ապահովված լինեն հյութաքամիչներով, խառնիչներով (միքսեր), ճզմող և այլ մեքենաներով: Ամանների լվացման սպունգները, լաթի կտորները ամանների լվացումից հետո պետք է եռացնել 15րոպե, չորացնել և պահել հատուկ հատկացված տեղերում, փակ տարաներում: Խոզանակները և նմանատիպ գույքը լվացվում է, չորացվում և պահվում հատուկ հատկացված տեղերում:
66. Խոհանոցային և մառանային շինություններում լայնորեն պետք է օգտագործվեն ճանճերի դեմ պայքարի միջոցներ: Կրծողների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ապահովել մթերքի և սննդային մնացորդների ճիշտ պահպանումը, այնուհետև կատարել մեխանիկական ոչնչացում: Խստիվ արգելվում է քիմիա-մանրէաբանական միջոցների օգտագործումը:
67. Ամբողջ սննդամթերքը, որ ստացվում է մանկական օբյեկտում պետք է համապատասխանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակի և անվտանգության պարտադիր պահանջներին:
Հում մթերքը և մթերքը, որոնք օգտագործվում են առանց թերմիկ մշակման, անհրաժեշտ է պահել առանձին: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել շուտ փչացող սննդամթերքի վրա՝ միս, ձուկ, կիսաֆաբրիկատներ, կաթ, կաթնամթերք: Դրանք պետք է պահել սառնարանային խցիկներում, սառնարաններում 2-60 -ում, սահմանափակ ժամկետով: Սառնարանի ջերմաստիճանը ստուգվում է ջերմաչափով: Եթե սառնարանային խցիկը 1 հատ է, մսի, ձկան, կաթնամթերքի պահպանումը պետք է կատարվի առանձին շարահարկերում, որոնք հեշտ լվացվում և մշակվում են: Մթերքը (հատկապես կաթնամթերքը, ձկնեղենը) պետք է պահել փակ տարաներում: Կարագը պետք է պահել շարահարկի վրա տարաների մեջ կամ էլ փաթեթավորված: Չի կարելի կարագը պահել հոտավետ սննդամթերքի և պանրի հետ: Պանիրները պետք է պահել սառցախցիկներում, պանրի խոշոր կտորները՝ առանց տարաների մաքուր, փայտից շարահարկերի վրա: Պանրի գլուխները մեկը մյուսի վրա դնելու ժամանակ, արանքներում պետք է դնել ստվարաթուղթ կամ դիկտ: Մանր պանրիկները պետք է պահել փայտե շարահարկերի վրա տարաների մեջ կամ առանց դրանց: Պանիրն անհրաժեշտ է դասավորել այնպես, որ գլուխները չհպվեն իրար: Նույնիսկ կարճատև պահպանման ժամանակ պանրի կեղևը խոնավանում և ծածկվում է բորբոսով, առաջացած բորբոսը և լորձը անհրաժեշտ է հեռացնել չոր անձեռոցիկով, որը պետք է թրջել 3%-ոց կերակրի աղի լուծույթով:
Ձուն պահվում է տարաներում կամ առանձին սկուտեղների վրա: Չի կարելի պահել ուժեղ հոտավետ մթերքի հետ: Թթվասերը, կաթնաշոռը պետք է պահել մետաղյա տարաներում կամ տակառներում: Բացելուց հետո դրանք պետք է ծածկել կափարիչներով, որոնք պիտի պատրաստված լինեն նրբատախտակից, թանզիֆով: Կաթ հարկավոր է պահել ստացված ամաններում: Կաթը ստանալուց անմիջապես հետո, եթե չի օգտագործվում, պետք է պահել 2-60-ում: Չպաստերիլիզացված, բաց վիճակում ստացված կաթն անհրաժեշտ է մինչև օգտագործելը եռացնել և պահել փակ կափարիչով:
Բանջարեղենը և մրգերը պետք է պահել չոր, լավ օդափոխվող շինություններում շարահարկերի վրա, ոչ բարձր, քան 80-ում: Բանջարեղենը պետք է պաշարվի 20, իսկ սորուն մթերքը (աղ, ալյուր, շաքարավազ և այլն) 30 օրից ոչ ավելի՝ չոր լավ օդափոխվող շինություններում, մաքուր տարաներում, լավ փակված կափարիչներով կամ պարկերի մեջ, հատակից առնվազն 15սմ բարձրության վրա: Մթերքի և պատի միջև պետք է լինի 20սմ հեռավորություն:
Հացը պետք է պահվի պահարաններում շարահարկերի վրա, սպիտակ և սև տեսակները՝ առանձին: Ներքևի շարահարկը գետնից պետք է 35սմ բարձր լինի: Պահարանների դռները պետք է ունենան անցքեր օդափոխության համար: Հացի պահպանման տեղի մաքրման ժամանակ փշրանքները պետք է հավաքել հատուկ խոզանակների և լավ մաքրել 1 %-ոց սեղանի քացախով թրջված լաթով:
68. Սննդի պատրաստման ժամանակ պետք է օգտվել հետևյալ կանոններից.
1) հում և եփած մթերքի մշակումը պետք է կատարել առանձին սեղանների վրա, մակնշված տախտակներին, մակնշված դանակներով,
2) սալաթների հում լավ մշակված բանջարեղենից պատրաստումը պետք է կատարի առանձին սեղանների վրա ԵԲ եփած բանջարեղեն մակնշված տախտակին,
3) մթերքը մանրելու համար պետք է ունենա 2-ից ոչ պակաս մսաղաց (1-ը սորուն, մյուսը եփածի համար),
4) մսի և ձկան ֆարշից պատրաստված կոտլետները, բիտկիները պետք է տապակվեն 2 կողմից 10 րոպեից ոչ պակաս, որից հետո անհրաժեշտ է պահել ջեռոցում 5-8 րոպե, մինչև պատրաստվելը,
5) եփած մսից ճաշատեսակ պատրաստելու ժամանակ կամ առաջին ճաշատեսակի հետ մատուցելու համար, մանրացված կամ բաժին միսն անպայման պետք է ենթարկել կրկնակի թերմիկ մշակման (արգանակի, սոուսի մեջ եփել, տապակել ջեռոցում) 220-2500 10 րոպեի ընթացքում,
6) թխվածքների և ձվածեղի պատրաստման ժամանակ անհրաժեշտ է եփելը ավարտել ջեռոցում, 5-8րոպե 2500 պայմաններում,
7) մինչև 1 և 2-րդ ճաշատեսակների մատուցումը, այն կարող է մնալ տաք սալիկի վրա՝ ոչ ավելի, քան 2-3 ժամ,
8) թթված կաթը կարելի է օգտագործել միայն խմորի համար:
69. Արգելվում է մածունի, կաթնաշոռի, ինչպես նաև մսով բլիթների (բլինչիկ), թխվածքաճաշի, մսա-մակարոնների, կրեմների, օշարակների, տապակած սննդամթերքի, դոնդողի, պաշտետների պատրաստումը: Կտրականապես արգելվում է սնկերի, բաքերով կաթի օգտագործումը առանց եռացնելու, ինչպես նաև կաթնաշոռի, թթվասերի օգտագործումը առանց թերմիկ մշակման, ձվի և մսի, ջրային թռչնի մսի օգտագործումը առանց անասնաբույժի կողմից ստուգման: Արգելվում է տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումը:
70. Մթերքի խոհանոցային մշակման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները: Բանջարեղենի կեղևը հեռացնել բարակ շերտով, չի կարելի մաքրել գիշերը և թողնել ջրում 1,5 ժամից ավելի, առաջին ճաշատեսակների պատրաստման ժամանակ բանջարեղենը պետք է դնել միայն եռացող ջրում:
Մանկական կերն անհրաժեշտ է վիտամինիզացնել ասկորբինաթթվով (վիտամին C):
71. Սնունդ փոխադրող տրանսպորտով միաժամանակ այլ տեսակի բեռներ տեղափոխել չի թույլատրվում: Սննդամթերք տեղափոխող մեքենայի թափքը ներսից պետք է ցինկապատված լինի: Այն տարաները, որոնցով տեղափոխվում է մթերք, պետք է լինեն մակնշված:
Մոմլաթե և այլ պարկերը, մետաղյա և փայտե արկղերը, բիդոնները և այլ տարաները օգտագործելուց հետո պետք է մաքրել տաք, 2%-ոց սոդայաջրով, շոգեխաշել եռման ջրով ու չորացնել:
72. Թույլատրվում է օգտագործել ճաշի, թեյի հախճապակյա (ափսեներ, պնակներ, գավաթներ), չժանգոտվող մետաղից (գդալներ, պատառաքաղներ) սպասք, որը պետք է լինի յուրաքանչուր խմբի համար, անձնական օգտագործման և պահվի բուֆետում:
73. Սպասքի լվանալու համար, բուֆետներում տեղադրվում են երկբնանի մակնշված լվացարաններ, որոնք պետք է ունենան օդային ընդհատումներ: Առաջնահերթ լվացվում է թեյի սպասքը՝ 2 ջրում 50-600, 1-ին բնիկում ավելացնելով լվացող միջոցներ: Այնուհետև լվացարանը մաքրվում է, ապա լվանում են ճաշի սպասքը: Լվանալու ժամանակ անհրաժեշտ է ամանեղենը լավ մաքրել սննդի մնացորդներից, լվանալ 1-ին բնիկում 50-600 տաք ջրով, որի մեջ ավելացվում է լվացող միջոց, 2-րդ բնիկում պետք է մաքրաջրել հոսող՝ ոչ պակաս, քան 650 տաք ջրով և չորացնել վանդակավոր շարահարկերի վրա: Գդալները, պատառաքաղները անհրաժեշտ է լվանալ լվացող միջոցներով, ապա մաքրաջրել հոսող տաք ջրով՝ ոչ պակաս, քան 650-ում:
Ծծակները օգտագործելուց հետո եռացնել 15 րոպե և պահել ապակյա փակ ամաններում: Կաթնամթերքի օգտագործումից հետո շշերը պետք է լվանալ հոսող տաք ջրով, խոզանակի և ճարպազրկող (մանանեխ, կերակրի սոդա) միջոցների օգնությամբ: Այնուհետև, եռացնել 15 րոպե և պահել մակնշված էմալապատ, փակ ամաններում: Լաթերը ամանեղենը լվանալուց հետո լվացվում, չորացվում և պահվում են մակնշված տարաներում:
Ամեն խմբում պետք է լինի չորացման պահարան, որտեղ ամանեղենը ախտահանվում է, կամ էլ կափարիչով աման, որտեղ սպասքը ախտահանիչ լուծույթներում թրջվում է, ինֆեկցիաների ժամանակ: Սննդի մնացորդը պետք է հավաքել առանձնացված ոտնակներով տարաներում, որոնք աշխատանքից հետո մաքրել և լավ լվանալ սոդայի 2%-ոց լուծույթով, մաքրաջրել տաք ջրով և լավ չորացնել:
10. ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱ
74. Մանկական նախադպրոցական օբյեկտների անձնակազմը պետք է հաճախի մաքուր և կոկիկ հագուստով ու կոշիկներով: Աշխատանքից առաջ պետք է լավ լվանալ ձեռքերը, հագնել մաքուր խալաթ կամ հատուկ զգեստ, ունենան հատուկ փոխնորդ կոշիկներ, մազերը կոկիկ հավաքել գլխաշորի տակ: Տեխնիկական անձնակազմը պետք է ունենա առանձին խալաթներ, տարածքները մաքրելու համար, ինչպես նաև մաքուր գոգնոցներ կերակուրը բաժանելու համար: Զուգարան մտնելուց առաջ պետք է հանել խալաթը, իսկ դուրս գալուց հետո ձեռքերը լավ լվանալ օճառով: Սպասարկող անձնակազմին արգելվում է օգտվել մանկական զուգարաններից: Մանկական նախադպրոցական հիմնարկից դուրս գալուց առաջ խալաթը պետք է հանել և կախել պահարանում:
75. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների անձնակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է անցնել բժշկական զննություն: Նոր ընդունվող անձինք առանց բժշկական հետազոտության արդյունքների աշխատանքի չեն թույլատրվում: Մանկական օբյեկտների աշխատողների անձնական բժշկական գրքույկները պետք է գտնվեն հիմնարկի վարիչի մոտ:
Մանկական օբյեկտների բոլոր աշխատողները, որոնք գործ ունեն երեխաների սպասարկման ու սննդի պատրաստման հետ պարտադիր պետք է անցնեն հիգիենիկ ուսուցման դասընթացներ, հանձնեն քննություն և աշխատանքի ընթացքում պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, իսկ սննդի բլոկի աշխատողները պետք է պահպանեն նաև սննդի պատրաստման տեխնոլոգիայի սանիտարական պահանջները:
Սննդի բլոկի բոլոր աշխատողները ամեն օր պետք է զննվեն բուժքրոջ կողմից, թարախային հիվանդությունների առկայության նկատմամբ, իսկ արդյունքները գրանցվեն հատուկ մատյանում: Հիվանդներն ու կասկածելի համախտանիշներով անձինք չեն թույլատրվում անցնել աշխատանքի:
11. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
76. Մինչև մանկական նախադպրոցական կազմակերպություն երեխայի ընդունվելը առողջական վիճակի շեղումներ հայտնաբերելու նպատակով կատարվում են երեխայի բերանի խոռոչի, քիթ-ըմպանի, տեսողության խանգարման, ակնոցի ընտրության և այլ բուժական, ինչպես նաև առողջարարական միջոցառումներ:
Մանկական նախադպրոցական այլ հիմնարկներից երեխաների տեղափոխման ժամանակ, զարգացման պատմության քաղվածք է կազմվում մանկական կազմակերպություն հաճախող բժշկի կամ տեղամասային մանկաբույժի կողմից:
77. Մանկական նախադպրոցական կազմակերպություն երեխայի ընդունվելիս բժիշկը, որը կատարում է տվյալ հիմնարկի հսկողությունը, ծնողներից հավաքում է լրացուցիչ տվյալներ երեխայի զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, տալիս է առողջության վիճակի գնահատում ֆիզիկական և նյարդա-հոգեկան զարգացման վիճակի վերաբերյալ և մանկավարժի հետ համատեղ կատարում է անհատական ռեժիմի, ինչպես նաև սնուցման և առողջարարական միջոցառումների վերաբերյալ նշանակումներ: Երեխայի ընդունման ժամանակ հավաքած բոլոր տվյալները անցկացվում է երեխայի զարգացման պատմության մեջ՝ մսուրային հասակի երեխաների համար՝ հաշվառման քարտ կամ երեխայի բժշկական քարտ, նախադպրոցական հասակի երեխաների համար-հաշվառման քարտ, և հասցվում է ի գիտություն խմբերի դաստիարակներին:
78. Երեխաների առավոտյան ամենօրյա ընդունումը պետք է կատարվի դաստիարակի կողմից, որը ծնողներին հարցնում է երեխայի առողջական վիճակի մասին, զննում է բկանցքը և մաշկը, չափում է մսուրային խմբի բոլոր երեխաների ջերմությունը, իսկ նախադպրոցական խմբում՝ ելնելով բժշկական ցուցումից:
Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաները չեն ընդունվում, օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաները մեկուսացվում են մեկուսարաններում կամ հիվանդացած երեխաների մեկուսացման սենյակում: Ելնելով առողջական վիճակից երեխան մնում է մեկուսարանում մինչև ծնողի գալը, կամ հոսպիտալացվում է: Մանկական նախադպրոցական օբյեկտում, համաձայն գործող հրահանգների, անցկացվում են սանիտարահակահամաճարակային միջոցառումներ, որոնք ուղղված են ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանը խմբերում կամ խմբերից դուրս կախված ինֆեկցիայի բնույթից, տարածման ձևից, կարանտին, ախտահանում, պատվաստումներ և այլն, համաձայն համաճարակաբանի ցուցման:
79. Կրած հիվանդություններից հետո մանկական նախադպրոցական հիմնարկ ընդունվում են միայն տեղամասային մանկաբույժի տեղեկանքով, որտեղ նշվում է ախտորոշումը, հիվանդության տևողությունը, անցկացված բուժումը, ինֆեկցիոն հիվանդների հետ ունեցած շփման բացառման, ինչպես նաև երեխայի անհատական ռեժիմի վերաբերյալ առաջարկություններ՝ առաջին 10-14 օրվա ռեկոնվալեսցենտներ:
80. Երեխաները պետք է ապահովված լինեն անհատական անկողնային պարագաներով, սրբիչներով, անձնական հիգիենայի պարագաներով (ատամի խոզանակ, սանր, սպունգ և այլն), որոնք պետք է մակնշված լինեն:
12. ՕՐՎԱ ՌԵԺԻՄԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
81. Օրվա ռեժիմը պետք է համապատասխանի քնի տևողության, տարբեր խմբային հասակի երեխաների առույգության հիգիենիկ նորմերին, նախատեսվում է մաքուր օդում գտնվելու բավարար տևողություն, որի ժամանակ իրականացվում է առողջարարական և կանխարգելիչ միջոցառումներ, կազմակերպում պարապմունքներ, որոնք ընդգրկեն մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածության ռացիոնալ համակցությունը: Բոլոր տեսակի գործողությունները կազմակերպվում և երեխաների հանգիստը օրվա ընթացքում կառուցվում է, հիմք ընդունելով մանկապարտեզներում ուսուցման և դաստիարակության տիպային ծրագրերը:
Շաբաթվա ընթացքում ուսումնական պարապմունքների քանակությունը պետք է փոքր և միջին խմբերում-10, ավագ խմբերում-151, նախապատրաստականում-19: Մեկ պարապմունքի տևողությունը փոքրերի խմբերում պետք է լինի ոչ ավելի, քան 10-15 րոպե, միջին խմբերում՝ մինչև 20 րոպե, ավագ խմբերում՝ 20-25 րոպե, նախապատրաստականում՝ 25-30 րոպե: Բոլոր խմբերում պարապմունքների ընթացքում անհրաժեշտ է անցկացնել մարմնամարզական վարժություն՝ 1.5-2 րոպե տևողությամբ: Պարապմունքների միջև եղած ընդմիջումները պետք է լինեն 10-12 րոպե: Ընդմիջումների ընթացքում անհրաժեշտ է անցկացնել չափավոր ակտիվությամբ աշխույժ խաղեր:
82. Պարապմունքների դասացուցակը կազմելիս առաջարկվում է.
1) պլանավորել ուսումնական ծանրաբեռնվածության հավասարաչափ բաժանում՝ ողջ օրվա, շաբաթվա և տարվա ընթացքում,
2) ուսումնական շաբաթվա սկզբում և վերջում նախասիրությունը տալ ավելի թեթև՝ բովանդակությամբ և բարդությամբ պարապմունքներին,
3) միջին խմբի երեխաներից սկսած ընձեռել արձակուրդներ, համաձայն մանկապարտեզներում ուսուցման և դաստիարակման տիպային ծրագրերի:
83. Ուսումնական տարվա սկզբին նախապատրաստական խմբում անհրաժեշտ է որոշել ուսուցմանը երեխաների ֆունկցիոնալ պատրաստականությունը: Այն երեխաների համար, որոնք ուսուցմանը ֆունկցիոնալ պատրաստ չեն և ունեն ձայնային արտահայտության թերություններ մանկապարտեզի ռեժիմում, անհրաժեշտ է նախատեսել հատուկ պարապմունքներ լոգոպեդի հետ, դաստակի փոքր մկանների թույլ զարգացում ունեցող երեխաների համար՝ մկանների զարգացման հատուկ վարժություններ, առողջական վիճակի շեղումներ ունեցող երեխաներին՝ անհրաժեշտ բուժական և առողջարարական միջոցառումներ:
13. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
84. Երեխաների սնունդը պետք է լինի լիարժեք, մթերքի տեսակետից բազմազան և պետք է լրիվ բավարարի զարգացող օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին: Երեխաների սնուցումը պետք է իրականացվի համաձայն առաջարկվող 7 կամ 10 օրվա մենյուով: Բուժանձնակազմը պետք է ունենա կերակրատեսակների քարտադարան և անհրաժեշտության դեպքում առաջարկվող ճաշացանկում մտցնի փոփոխություններ: Ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար պետք է փակցվի երեխաների սնուցման համար նախատեսվող սննդամթերքի ցուցակը:
85. Բուժաշխատողները պետք է մասնակցեն յուրաքանչյուր ճաշացանկի կազմմանը և հետևեն խոհարարական ճիշտ մշակմանը և կաթսաներում մթերքների ճիշտ լցմանը, կերակրատեսակների համային հատկություններին, անցկացնեն 3-րդ կերակրատեսակի Ց վիտամինիզացիա, անմիջապես բաժանումից առաջ, պետք է հսկողություն սահմանի մթերքի պահպանման, դրանց իրացման ժամկետների նկատմամբ, հետևի սննդային բլոկի սանիտարական վիճակին:
Երեխաների պատրաստի սննդամթերքը պետք է մատուցել միայն բուժաշխատողի կողմից համտեսելուց և խոտանիչ մատյանի մեջ գրանցելուց հետո, ճաշատեսակի որակի գնահատումից ու բաժանելու թույլատվություն տալուց հետո: Մատյանի մեջ անհրաժեշտ է նշել յուրաքանչյուր ճաշատեսակի համը, այլ ոչ թե ամբողջ ռացիոնինը, և ցույց տալ կերակրատեսակի համապատասխան քաշը՝ ճաշատեսակում նշված: Ճաշատեսակի ելքի ստուգման համար կշռում են 10 բաժին: Յուրաքանչյուր օր պետք է վերցվի օրական պատրաստի արտադրանքի նմուշները: Նմուշի ընտրությունը և պահպանումը իրականացվում է բուժաշխատողի կողմից, նմուշը պետք է վերցնել ապակյա ամանի մեջ՝ մանրէազերծված կափարիչով (ճաշալրացները (գարնիր) վերցվում են առանձին ամանի մեջ) և պահել սառնարանի մեջ 2-60 ջերմաստիճանի պայմաններում:
Սննդի կալորիականության և բաղադրամասերի հաշվարկը իրականացվում է բուժաշխատողի կողմից ամիսը մեկ անգամ, հաշվապահական ցուցակներով:
14. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
86. Նախադպրոցական հիմնարկներում ֆիզիկական դաստիարակությունը պետք է իրականացնել օրինակելի ծրագրին համապատասխան:
Ծրագիրը կազմված է կյանքի յուրաքանչյուր տարում երեխաների հասակային առանձնահատկությունների հաշվարկով և ուղղված է մանկական օրգանիզմի ֆունկցիոնալ կատարելագործմանը և առողջության ամրացմանը:
Նախադպրոցական հիմնարկներում շարժունակության ռեժիմը պետք է ապահովի ֆիզիկական դաստիարակության հիմնական խնդիրները: Դրա հիմքը կազմում է ամենօրյա ֆիզիկական վարժությունների պարապմունքները և տարբեր տիպի խաղերը (դաստիարակի ղեկավարությամբ) և երեխաների ինքնուրույն շարժուն գործունեությունը:
Յուրաքանչյուր հասակային խմբում ֆիզկուլտուրայի ծրագրով նախատեսվում են աշխատանքի հետևյալ ձևերը (աղյուսակ 17): Ֆիզիկական դաստիարակության բոլոր աշխատանքները պետք է իրականացնեն դաստիարակները, վարիչի և բուժաշխատողի հսկողությամբ:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ
|
|
Պարապմունքի տեսակը և աշխատանքի ձևերը |
Հասակային խմբերը, կազմակերպման առանձնահատկությունները և պարապմունքների երկարատևությունը |
|
Վաղ հասակի
1-ին խումբ |
Վաղ հասակի 2-րդ խումբ |
1-ին փոքր խումբ |
2-րդ փոքր խումբ |
միջին խումբ |
ավագների խումբ |
դպրոցի նախապատ-րաստական խումբ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
1 |
Ուսուցողական աշխատանք (ֆիզկուլտուրայի պարապմունքներ) |
Ամեն օր անհատական կամ փոքր խմբերով խաղապարապմունքներ շարժումների զարգացման ուղղությամբ, մերսում, մարմնամար-զություն
6-10 րոպե՝ հաշվի առնելով տարիքը, ֆիզիկական վիճակը, երեխայի զարգացման առանձնահատկու-թյունները
|
|
|
|
|
2 |
Օրվա վերջում ֆիզ. առողջարարական աշխատանք |
|
|
|
|
ա) առավոտյան մարմնամարզություն |
- |
- |
ամեն օր 4-5 րոպե |
ամեն օր 4-5 րոպե |
ամեն օր 6-8 րոպե |
ամեն օր
8-10 րոպե |
ամեն օր 10-12 րոպե |
|
|
բ) աշխույժ խաղեր և ֆիզ. վարժություններ զբոս. ժամանակ
գ) մարմնամ. րոպե |
անհատական
- |
Ամեն օր 2 անգամ (առավոտյան և երեկոյան
զբոսանքի ժ-կ)
8-10 րոպե 10-15 րոպե 15-20 րոպե 20-25 րոպե 25-30 րոպե 30-40 րոպե Ֆիզկուլտ պարապմունքների անցկացման ժամանակ
|
- |
6-8 րոպե |
6-8 րոպե |
8-10 րոպե |
10-12 րոպե |
12-15 րոպե |
|
- |
5-10 րոպե |
5-10 րոպե |
8-12 րոպե |
10-15 րոպե |
10-15 րոպե |
- - - - Ամեն օր անհրաժեշտության դեպքում 1-3 րոպե, կապված պարապմունքի
ձևից ու բովանդակությունից |
|
3 |
Ակտիվ հանգիստ
ա) ֆիզ. ժամ. անց.
բ) ֆիզ. տոն
գ) առողջության օր |
-
- |
-
- |
-
- |
Ամիսը 1-2 անգամ
20-30 րոպե 20-30 րոպե 30-45 րոպե 45-50 րոպե
|
ոչ քիչ տարին
2 անգամ
մինչև 60 րոպե
Եռամսյակը մեկ
անգամից ոչ քիչ |
Տարին 2-3 անգամ
1 ժամ 30 րոպե
|
|
|
4 |
Երեխաների ինքնուրույն շարժող. գործունեություն |
- |
- |
- |
Ամեն օր: Բնույթը և տևողությունը կախված է երեխայի անհատական տվյալներից ու պահանջներից: Առավոտյան մարմնամար-զությունը և ֆիզ. վարժությունները կատար-վում են ծնող. հսկողությամբ և նրանց հետ: |
|
5 |
Տնային հանձնարա-րություն |
Առաջադրանքները որոշում է դաստիարակը |
87. Մանկական նախադպրոցական հիմնարկներում անհրաժեշտ է ֆիզիկական դաստիարակության նկատմամբ ապահովել բժշկական և մանկավարժական հսկողություն:
88. Դինամիկ դիտում են երեխաների ֆիզիկական զարգացումը և գնահատում ֆիզիկական դաստիարակության միջոցների ազդեցության արդյունավետությունը, որը բժշկի կողմից իրականացվում է մանկական հիմնարկներում կամ պոլիկլինիկաներում:
89. Բուժմանկավարժական հսկողության շարժման ռեժիմի կազմակերպման, ֆիզիկական վարժությունների անցկացման մեթոդիկայի և երեխայի օրգանիզմի վրա դրանց ազդեցության նկատմամբ միջոցառումների հսկողությունն իրականացնում են բժիշկը, բուժքույրը, մանկապարտեզի վարիչը:
90. Հիգիենիկ գիտելիքների քարոզչության աշխատանքները և ուսուցումը, մանկական հիմնարկներում ֆիզիկական դաստիարակության վերաբերյալ, երեխաների և ծնողների հետ անց են կացնում բուժքույրը, բժիշկը, վարիչը և դաստիարակները:
91. Երեխաների կոփումը պետք է բաղկացած լինի միջոցառումների համակարգից՝ ներառյալ ամենօրյա կյանքում կոփման էլեմենտները և հատուկ միջոցառումները, օդային վաննաներ, ջրային պրոցեդուրաներ, ճիշտ կազմակերպված զբոսանք, ֆիզիկական վարժություններ, որոնք անց է կացվում թեթև սպորտային հագուստով և բաց օդում: Կոփման միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է դրանք անցկացնել երեխաների օրգանիզմի ջերմաստիճանի ջերմային կոմֆորտի վիճակում՝ հագուստի ջերմապահպանության հատկության ռացիոնալ համակցությունը շինության ջերմաստիճանի հետ և բացօթյա:
Արտաքին միջավայրի ազդակները (արև, օդ և ջուր) կոփման համակարգում օգտագործվում են տարբերակելով՝ կախված երեխայի տարիքից, առողջական վիճակից, նկատի ունենալով հիմնարկության նյութական բազան և անձնակազմի պատրաստվածությունը: Կոփման մեթոդները ու միջոցները փոփոխվում են, հաշվի առնելով տարվա եղանակը, շինության ջերմաստիճանը, խմբում համաճարակային իրավիճակը:
Կոփման միջոցառումների անցկացման ժամանակ պետք է ապահովված լինեն բոլոր սանիտարա-հիգիենիկ պայմանները և ունենան թեթև պոլիէթիլենային մակնշված բաքեր (2 հատ), 0.5լ տարողությամբ պոչամաններ, ջրով նախակոփման համար, 2-2.5լ տարողությամբ սափոր կամ ցնցուղ ջրով ընդհանուր նախակոփման համար, փայտյա կամրջակներ, անհատական մակնշված սրբիչներ, բաց օդում և ֆիզկուլտ դահլիճում պարապմունքների համար հագուստ:
92. Մանկական նախադպրոցական կազմակերպություններում, համաձայն ծրագրի և սանիտարա-հիգիենիկ պահանջների, անհրաժեշտ է՝ ստեղծել պայմաններ, յուրաքանչյուր տարիքային խմբի երեխաների ֆիզիկական դաստիարակությունը իրականացնելու համար:
15. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
93. Նախադպրոցական հասակի երեխաների հիգիենիկ ուսուցումն ու դաստիարակությունը պետք է իրականացվի սիստեմատիկ, հաշվի առնելով հոգեկան և ֆիզիկական զարգացման շարժը, զարգացող օրգանիզմի հիմնական ֆունկցիաների կարգավորումը:
1) Նախադպրոցականների հիգիենիկ դաստիարակության և ուսուցման հիմնական ձևը` պրակտիկ գործունեությունը, որպես դաստիարակության գործընթացի օրգանական մաս, այդ թվում հետևյալ բաժիններով՝ ֆիզիկական (առողջության ամրապնդում, ընդգրկելով վարժությունների կատարման նորույթները, ակտիվ շարժողական ռեժիմ), հոգևոր (վարվելակերպի կուլտուրայի դաստիարակություն, իր և ընկերոջ առողջության նկատմամբ գիտակցական մոտեցում), աշխատանքային և էսթետիկական դաստիարակություն (աշխատանքային գիտելիքների ընդունում, ինքնասպասարկման սովորում, հիգիենիկ հրահանգների կատարման պահանջի ձևավորում, այդ թվում մտավոր և ֆիզիկական աշխատանքի հիգիենայի հրահանգների):
2) Մանկավարժական բժշկական անձնակազմը մանկական հիմնարկում երեխայի գտնվելու բոլոր տարիներին պարտավոր է իրականացնել հիգիենիկ դաստիարակության շարունակական աշխատանք, ընդգրկելով այդ հարցերը ծրագրային դաստիարակության աշխատանքի բոլոր բաժիններում:
3) Հիգիենիկ դաստիարակության մեջ պետք է լայնորեն ներգրավել ծնողներին, որոնց անհրաժեշտ է տեղեկացնել մանկական հիմնարկում, նաև տանը աշխատանքների կազմակերպմանը և բնույթին, վարքի նորույթների ամրապնդման վերաբերյալ:
4) Նախադպրոցական հասակի երեխաների հիգիենիկ ուսուցման և դաստիարակության հարցերը պետք է արտացոլվեն հիմնարկության և մանկավարժ դաստիարակների աշխատանքային պլաններում:
5) Անհրաժեշտ է երեխաներին շարունակ սովորեցնել լվացվել և ոտքերը լվանալ: Ատամների մաքրման կայուն սովորության ձևավորման նպատակով առաջարկվում է յուրաքանչյուր օր շուրջօրյա խմբերում իրականացնել առավոտյան լվացման արարողակարգը, իսկ ցերեկային խմբերում՝ ճաշից հետո: 2 տարեկան երեխաներից սկսած, ատամները մաքրում են խոնավացրած խոզանակով, իսկ 3 տարեկանից սկսած՝ օգտագործելով ատամի փոշի կամ մածուկ: Ատամի խոզանակները պահվում են անհատական բաժակներում: Անհրաժեշտ է երեխաներին սովորեցնել օգտվել անհատական իրերից հիգիենիկ պրոցեդուրաները իրականացնելու համար (խոզանակներ, սանրեր):
Սպունգները (երեխաների քանակին համապատասխան) օգտագործելուց հետո թրջվում է 1%-ոց քլորամինի լուծույթում 15 րոպե, լվացվում է հոսող ջրով, չորացվում և պահվում կտորե մաքուր պարկերում: