| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«17» դեկտեմբերի 2008թ.
Պետական գրանցման համարը 985 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«27» նոյեմբերի 2008թ. |
թիվ 161-Ն |
ք. Ստեփանակերտ
«ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-2.1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-36 օրենքի 4-րդ հոդվածի, հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 90 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 7-րդ կետի «գ» ենթակետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 558 որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետը, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.1 սանիտարական կանոնները և նորմերը (համաձայն հավելվածի):
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օ.Հարությունյանին` սահմանել հսկողություն «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.1 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան Հ.Գասպարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ա.Գրիգորյանին:
| |
Հավելված
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
առողջապահության նախարարի
2008 թվականի նոյեմբերի 27-ի
թիվ 161-Ն հրամանով |
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
N 2-III-2.1
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ՝ սանիտարական կանոններ) սահմանում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների (հյուրանոցների, մոթելների, հյուրանոցատիպ հանգրվանների, առողջարանների, հանգստյան և մասնագիտացված ճամբարների, պանսիոնների, զբոսաշրջային բնակատեղիների, ճամբարային բնակատեղիների, զբոսաշրջային տների) տեղակայմանը, կառուցվածքին, սարքավորումների, գույքի շահագործմանը, միկրոկլիմային, լուսավորությանը, աղմուկի մակարդակին, անձնակազմի աշխատանքային պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները:
2. Սույն սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարումը պարտադիր է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք իրականացնում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների (բացառությամբ մանկապատանեկան բնակատեղիների և մանկապատանեկան առողջարանների) նախագծում, կառուցում, վերակառուցում և շահագործում:
3. Հասարակական շենքերում տեղակայված հյուրանոցային տնտեսության օբյեկտները ապահովվում են առանձին մուտքով:
2. ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4. Արգելվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցումը նախկինում որպես անասնագերեզմանոց, գերեզմանոց, ասենիզացիոն դաշտ, աղբավայր օգտագործված կամ օրգանական, քիմիական, ռադիոակտիվ աղտոտվածության ենթարկված հողամասերում:
5. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայման տարածքները պետք է լինեն բարեկարգ` ապահովված ավտոմեքենաների և հետիոտնի համար կոշտ ծածկույթով պատված ճանապարհներով, մակերևութային հոսքերի հեռացումով, արհեստական լուսավորմամբ:
6. Նոր կառուցվող, վերակառուցվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների համարների նվազագույն բնակելի մակերեսը սահմանվում է համաձայն ենթահավելված 1-ի:
7. Ճամբարային բնակատեղիները պետք է ապահովված լինեն ճամբարելու համար նախատեսված կետերով (ինչպես վրանների, այնպես էլ ավտոկցորդների համար)` 1 կետի համար 40քմ նվազագույն մակերեսով:
8. Ճամբարելու կետից առավելագույնը 100մ հեռավորության վրա տեղակայվում են սանհանգույցները և ցնցուղարանները. կանանց 20 և տղամարդկանց 25 հոգու համար` 1-ական զուգարանակոնքի հաշվարկով, 20-25 հոգուն 1 լվացարանի և մինչև 50 հոգուն` 1 ցնցուղի հաշվարկով:
3. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
9. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը պետք է համապատասխանի N 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՇՆուԿ-ների պահանջներին:
10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները պետք է ապահովված լինեն շուրջօրյա, տաք և սառը ջրով, կենտրոնացված ջրամատակարարմամբ:
11. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների խմելու-տնտեսական ջրի (այդ թվում պահուստային տարողությունների) ջրի որակը պետք է համապատասխանի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: Ջրի պահուստային տարողությունների լվացման, ախտահանման աշխատանքները պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ներկայացուցչի ներկայությամբ` համաձայն N 3.05.04-85 «Ջրամատակարարման և կոյուղու արտաքին ցանցեր և կառույցներ» ՇՆուԿ-ի 7.43 կետի և հավելված 5-ի:
12. Կենտրոնացված ջրահեռացման համակարգի բացակայության դեպքում հյուրանոցային տնտեսության օբյեկտների կեղտաջրերի հեռացումը պետք է ապահովի N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՇՆուԿ-ի պահանջները:
4. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ, ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ, ՕԴԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ, ԱՂՄՈՒԿԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
13. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության ժամանակ առաջացող աղմուկի մակարդակը սենքերում (այդ թվում` և համարներում), ինչպես նաև բնակելի կառուցապատման տարածքներում պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:
14. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի լուսավորությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին, ինչպես նաև ենթահավելված 2-ին:
15. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի ջեռուցումը, օդի լավորակումը, օդափոխանակությունը պետք է ապահովեն օպտիմալ միկրոկլիմայական պայմանները` «Ջեռուցում, օդափոխանակում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.01-2000-շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
5. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԿԱՀՈՒՅՔԻ, ԳՈՒՅՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
16. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերը պետք է ապահովված լինեն որակյալ մաքրման համար հարթ, ամբողջական մակերեսով պատերով, առաստաղով, հատակով, սարքավորումներով և գույքով:
17. Սարքավորումները պետք է լինեն ստուգաչափված, դրանց շահագործումը պետք է բացառի օդի աղտոտումը վնասակար նյութերով:
18. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից պետք է ապահովվի օդափոխիչ համակարգի, օդի լավորակման սարքերի անխափան աշխատանքը:
19. Սենքերում կենցաղային աղբը կուտակում են կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:
20. Աղբի կուտակման համար նախատեսված կոնտեյներները պետք է ունենան կափարիչ, տեղակայվեն տարածքի տնտեսական հատվածում` առանձնացված հյուրերի համար հասանելի հատվածից: Աղբահանությունը իրականացվում է պայմանագրային կարգով` մասնագիտացված կազմակերպության կողմից, առնվազն 3 օրը 1 անգամ:
21. Աղբի տեղափոխումից հետո անհրաժեշտ է կոնտեյներները լվանալ և ախտահանել, որի համար պետք է օգտագործվեն լիզոլի (5-8%) կրեոլինի (5-8%), նավթալիզոլի (10-15%), ֆենոլի (3-5 %), նատրիում մետասիլիկատի (1-3%) կամ Առողջապահության նախարարության կողմից թույլատրված համարժեք այլ լուծույթներ:
22. Ճանճերի և միջատների դեմ պայքարելու համար տնտեսական մասի պատուհանների բացվող բոլոր փեղկերը պետք է ցանցապատվեն:
23. Հյուրանոցային տնտեսության սեզոնային օբյեկտներում առնվազն տարին մեկ, իսկ մյուսներում` 2 անգամ պայմանագրային կարգով պետք է իրականացվեն դեզինսեկցիոն, դեռատիզացիոն աշխատանքներ:
24. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ փափուկ գույքով, այդ թվում` սպիտակեղենով, մաքրող, լվացող, ախտահանիչ նյութերով (հեղուկ օճառ և այլն), հիգիենիկ պարագաներով (զուգարանի թուղթ և այլն), մաքրման պարագաներով, սարքերով (փոշեկուլ և այլն):
25. Համարներում յուրաքանչյուր զուգարանակոնքին կից պետք է տեղադրվի մաքրման խոզանակ` տեղադրված ախտահանիչ լուծույթով տարողության մեջ:
26. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում օգտագործվող մաքրման պարագաները պետք է պահվեն ըստ իրենց նշանակության` առանձին տարածքներում:
27. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայման տարածքները և սենքերը ենթարկվում են ամենօրյա մաքրման, իսկ ամիսը 1 անգամ` հիմնական մաքրման:
28. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների սենքերի, այդ թվում` ցնցուղարանների, վաննաների, ավազանների, սանհանգույցների, հանդերձարանների, լվացքատան սենքերի, սպիտակեղենի տեղադրման դարակաշարերի ախտահանումը պետք է իրականացվի ենթահավելված 3-ում նշված մեթոդներից որևէ մեկով կամ Առողջապահության նախարարության կողմից թույլատրված որևէ ախտահանիչ նյութով, դրա օգտագործման հրահանգին համապատասխան:
29. Անկողնային սպիտակեղենը փոխվում է ոչ պակաս քան շաբաթը 2 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում ավելի հաճախ: Սրբիչները փոխում են ամեն օր:
30. Օգտագործված սպիտակեղենը հավաքում են պիտակավորված պոլիէթիլենային պարկերում, որոնք կարճ ժամանակահատվածում (3 օրից ոչ ավել) կարող են պահվել այդ նպատակով հատկացված սենքերում՝ կափարիչով հատուկ տարաներում կամ դարակաշարերին: Մաքուր սպիտակեղենը և մյուս փափուկ գույքը (սրբիչ, անկողնային պարագաներ և այլն) պահում են առանձին սենքում` դարակաշարերի վրա:
31. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կազմում գործող լվացքատունը պետք է ունենա կեղտոտ և մաքուր հոսքերի շփումը բացառող կառուցվածք, սենքեր, առանձին ներհոս-արտաձիգ օդափոխիչ համակարգ, դարակաշարեր` մաքուր և կեղտոտ սպիտակեղենի պահման համար: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կազմում գործող լվացքատան բացակայության դեպքում սպիտակեղենի լվացումը պետք է իրականացվի պայմանագրային կարգով` սպիտակեղենի լվացման գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպությունում:
32. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները ապահովվում են առաջին բուժօգնության արկղիկներով:
6. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
33. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում սարքավորումների տեղադրումը, շահագործումը իրականացվում են տեխնիկայի անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ, որի վերաբերյալ սարքավորումներին կից պետք է փակցվեն համապատասխան հրահանգներ:
34. Աշխատակիցների համար հատկացվում են սանիտարակենցաղային սենքեր՝ հանդերձարան` հագուստի պահարաններով, սանհանգույց, ցնցուղարան, հանգստի և սննդի ընդունման սենյակ, որոնց համար պետք է առանձնացվեն պիտակավորված մաքրման պարագաներ և գույք:
35. Բոլոր աշխատողները ապահովվում են արտահագուստի 2-ական լրակազմով և անձնական հիգիենայի պարագաներով:
36. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների աշխատող անձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին» թիվ 169 որոշման:
|
Հյուրանոցային տնտեսության օբյեկտը |
Համարում տեղերի քանակը |
Համարի բնակելի մակերեսը (նվազագույնը) |
|
Հյուրանոցներ, մոթելներ, հյուրանոցատիպ հանգրվաններ և առողջարաններ |
1 տեղանոց |
8 քմ |
|
2 տեղանոց |
10 քմ |
|
3 տեղանոց |
14 քմ |
|
4 տեղանոց |
16 քմ |
|
Հանգստյան և մասնագիտացված տներ, պանսիոններ, զբոսաշրջային տներ |
1 տեղանոց |
9 քմ |
|
2 տեղանոց |
12 քմ |
|
3 տեղանոց |
15 քմ |
|
4 տեղանոց |
18 քմ |
|
Զբոսաշրջային բնակատեղի (համալիր) |
1-2 տեղանոց |
8 քմ |
|
Հանգստյան և մասնագիտացված ճամբարների ստացիոնար շինությունների դեպքում |
1 անձի համար |
2-5քմ |
|
Սենքեր |
Լուսավոր-վածության նորմավորման հարթություն (Հ-հորիզոնական, Ու-ուղղաձիգ) և ԲԼԳ, հարթության բարձրությունը հատակից, մ |
Արհեստական լուսավորում, աշխատանքային մակերևույթների լուսավորությունը; լք, ընդհանուր լուսավորման դեպքում |
Բնական լուսավորում |
Համատեղված լուսավորում |
|
ԲԼԳ պ ն % |
ԲԼԳ պ ն % |
|
Վերին կամ վերին և համակցված լուսավորման դեպքում |
Կողմ-նային լուսա-վորման դեպքում |
Վերին կամ վերին և համակցված լուսավորման դեպքում |
Կողմնային լուսա-վորման դեպքում |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
Սպասարկման բյուրո |
հ-0,8 |
200 |
- |
- |
1,5 |
0,4 |
|
Հերթապահ սպասարկող անձնակազմի սենքեր |
հ-0,8 |
200 |
- |
- |
1,5 |
0,4 |
|
Հյուրասենյակներ, համարներ |
հ-0,0 |
150 |
2,0 |
0,5 |
- |
- |
|
Նախասրահներ և դրսի հագուստի հանդերձարաններ |
հատակ |
150 |
- |
- |
1,2 |
0,3 |
|
Կոնֆերանսի սրահներ, նիստերի դահլիճներ |
հատակ
հ-0,0 |
200 |
2,5 |
0,7 |
- |
- |
|
Կողասրահներ (ճեմասրահներ) |
հատակ |
150 |
- |
- |
- |
- |
|
Վերելակային սրահներ |
Հ-0,8 |
75 |
- |
- |
- |
- |
|
Սանդուղքներ գլխավոր սանդղավանդակներ |
հատակ (հարթակներ, աստիճաններ)
հ-0,0 |
100 |
- |
- |
- |
0,2 |
|
Օբյեկտների անվանումը |
Ախտահանող ռեագենտ |
Ախտահանման ռեժիմը |
Մշակման եղանակը |
|
Լուծույթի խտ. տոկոսներով |
Ժամանա-կահատվածը րոպեներով |
|
Սանիտարատեխնիկական սարքեր (լվացարաններ, դռան բռնակներ, ջրի փականներ և այլն) Սենքեր, կահավորման իրեր |
ա) լվացող-ախտահանող նյութեր
բ) քլորամին Բ
գ) 0.5 %-անոց լվացող նյութի և քլորամին Բ-ի խառնուրդ
դ) 0.5 %-անոց լվացող նյութի և ջրածնի պերօքսիդի խառնուրդ |
0.5 գ. 1002սմ մակերեսի վրա
1
0.75
3 |
5 |
շփում 2 անգամ |