| |
«Գրանցված է»
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«08» հունիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 687 |
ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«05» հունիսի 2007թ. |
№ 1-2/82 |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով և համաձայն ԼՂՀ կառավարության 2007 թվականի մայիսի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը հաստատելու մասին» թիվ 222 որոշման 1-ին կետի.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2007 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գնահատման ստանդարտը:
2. Ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի պետ Ս. Ավետիսյանին` 5-օրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի պետ Ս. Ավետիսյանին: