| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«25» դեկտեմբերի 2009թ.
պետական գրանցման համարը 10209131 |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
«11» դեկտեմբերի 2009թ. թիվ 30-Ն
ք.Ստեփանակերտ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«04» դեկտեմբերի 2009թ. թիվ 93-Ն
ք.Ստեփանակերտ |
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 50 որոշմամբ.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ`
Ա. ԲԱԼԱՅԱՆ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ`
Ն. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված
Հաստատված է
ԼՂՀ արդարադատության նախարարի
2009թ. դեկտեմբերի 4-ի թիվ 93-Ն և
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության
պետի 2009թ. դեկտեմբերի 11- ի թիվ 30-Ն
համատեղ հրամանով |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` հարկային ծառայություն) կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (այսուհետ` ԴԱՀԿԱ ծառայություն) կատարողական վարույթներով պարտապանի գույքի հետախուզման նպատակով պարտապանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը:
2. Պարտապանի գույքի հետախուզման նպատակով պարտապանի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար ԴԱՀԿԱ ծառայությունը դիմում է հարկային ծառայությանը հարցումով՝ համաձայն N 1 ձևի:
3. Հարկային ծառայությունը հարցումը ստանալուց հետո, հարկային ծառայության տեղեկատվական բազայում առկա տեղեկությունների հիման վրա հնգօրյա ժամկետում կազմում և ԴԱՀԿԱ ծառայություն է ուղարկում հարցման պատասխանը` համաձայն N 2 ձևի:
4. ԴԱՀԿԱ ծառայությունը ապահովում է հարկային ծառայությունից ստացված տեղեկության ըստ նպատակային օգտագործումը համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 50 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
| |
ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
________________________________
ստորաբաժանման անվանումը,
________________________________
անունը, ազգանունը |
ՀԱՐՑՈՒՄ _______________________________
կատարողական վարույթի համարը
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասով`
խնդրում եմ հայտնել ___________________________________________________________
իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ
___________________________________________________________________________
անունը, ազգանունը) և ՀՎՀՀ, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները
հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված է, թե ոչ: Հաշվառված լինելու դեպքում տրամադրել տեղեկություններ գրանցման և գործունեության հասցեների, բանկային հաշիվների համարների, տնօրենի և գլխավոր հաշվապահի (անուն, ազգանուն, բնակության հասցե), ինչպես նաև հարկային մարմին ներկայացրած վերջին հաշվապահական հաշվեկշռի տվյալներով` հիմնական միջոցների, դրամական միջոցների և դրանց համարժեքների, հումքերի և նյութերի, ապրանքների, արտադրանքի, անավարտ արտադրության, դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների վերաբերյալ:
|
Հարկադիր կատարող`
|
____________________________
ազգանունը |
_____________________
ստորագրությունը |
| |
ԼՂՀ ԱՆ ԴԱՀԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
________________________________
ստորաբաժանման անվանումը,
________________________________
պաշտոնը, անունը, ազգանունը |
ՀԱՐՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ________________________________________
կատարողական վարույթի համարը
___________________________________________________________________
Իրավաբանական անձի /անհատ ձեռնարկատիրոջ/ անվանումը
|
1. Գրանցման հասցե ______________________________________________________ |
|
2. Գործունեության հասցե /հասցեներ/ |
1) _______________________________________ |
|
2) _______________________________________ |
|
3. Բանկային հաշիվների համարները |
1) _______________________________________ |
|
2) _______________________________________ |
|
3) _______________________________________ |
|
4. Տնօրեն _____________________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, հայրանունը, բնակության հասցեն) |
|
5. Գլխավոր հաշվապահ ___________________________________________________ |
|
(անունը, ազգանունը, հայրանունը, բնակության հասցեն) |
|
6. Հարկային մարմին ներկայացված վերջին հաշվապահական հաշվեկշիռը ներկայացվել է
________________ դրությամբ: |
|
հ/հ |
ԱԿՏԻՎԻ ՏԵՍԱԿԸ |
________թ. դրությամբ |
_________թ. դրությամբ |
|
1 |
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ |
|
|
|
2 |
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ |
|
|
|
3 |
ՀՈՒՄՔԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ |
|
|
|
4 |
ԱՊՐԱՆՔՆԵՐ, ԱՐՏԱԴՐԱՆՔ, ԱՆԱՎԱՐՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
|
|
|
5 |
ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ |
|
|
|
6 |
ԱՅԼ ԱԿՏԻՎՆԵՐ |
|
|
|
______________________
պաշտոնը, ազգանունը |
__________________________
ստորագրությունը |