| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«15» փետրվարի 2011թ.
պետական գրանցման համարը 3031109 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
7 փետրվարի 2011 թվականի |
Թիվ 4Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 14Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2009 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» թիվ 14Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.
«6) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով չնախատեսված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին.
ա. փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը Հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» թիվ 15Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայով հաշվարկելիս ստացվում է հավասար կամ գերազանցում է սույն կետի 1-ին կամ 2-րդ, կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի համար սահմանված տվյալ տարվա սակագների մեծությանը.
բ. փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը Հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» թիվ 15Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայով հաշվարկելիս չի կիրառվել այդ մեթոդիկայի 11-րդ կետը.
գ. առկա է լիցենզավորված անձի գրավոր համաձայնությունը` փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը ընդունել հավասար սույն կետի 1-ին կամ 2-րդ, կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի տվյալ տարվա համար սահմանված սակագնի մեծությանը և փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել և վերանայել սույն մեթոդիկայի համաձայն:».
2) 3-րդ կետում «0,25» թիվը փոխարինել «0,35» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: