|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«27» մարտի 2009թ.
Պետական գրանցման համարը 3030942 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«18» մարտի 2009 թվականի |
Թիվ 14-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «զ», «թ» կետերը, 12-րդ հոդվածի «ա» կետը և 16-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից, էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացող, որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայում նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի համար սահմանել`
1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի սակագինը` 18,274 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի,
2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի սակագինը` 12,182 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի,
3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի սակագինը` 8,122 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի,
4) հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի սակագինը` 35,0 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի,
5) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի սակագինը` 35,0 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 18-ից:
|
|
Հավելված
Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի
2009թ. մարտի 18-ի թիվ 14-Ն որոշմամբ |
ՄԵԹՈԴԻԿԱ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Սույն մեթոդիկայի համաձայն հաշվարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող հետևյալ տեսակի կայաններից (այսուհետև` Կայաններ) առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները.
1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև ներառյալ 10 ՄՎտ տեղակայված հզորություն, էլեկտրական էներգիա արտադրելու նպատակով ամբողջությամբ, մասնակիորեն կամ համատեղության կարգով չեն օգտագործում այլ անձանց պատկանող հիդրոկառույցներ.
2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև ներառյալ 10 ՄՎտ տեղակայված հզորություն, ջրառն իրականացվում է ոռոգման համակարգերից.
3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև ներառյալ 10 ՄՎտ տեղակայված հզորություն, ջրառն իրականացվում է խմելու ջրատարներից.
4) հողմային էլեկտրակայաններ.
5) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններ.
6) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով չնախատեսված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին.
ա. փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը Հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» թիվ 15Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայով հաշվարկելիս ստացվում է հավասար կամ գերազանցում է սույն կետի 1-ին կամ 2-րդ, կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի համար սահմանված տվյալ տարվա սակագների մեծությանը.
բ. փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը Հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» թիվ 15Ն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայով հաշվարկելիս չի կիրառվել այդ մեթոդիկայի 11-րդ կետը.
գ. առկա է լիցենզավորված անձի գրավոր համաձայնությունը` փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը ընդունել հավասար սույն կետի 1-ին կամ 2-րդ, կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի տվյալ տարվա համար սահմանված սակագնի մեծությանը և փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել և վերանայել սույն մեթոդիկայի համաձայն:
(1-ին կետը լրաց. 07.02.2011 թիվ 4Ն)
2. Սույն մեթոդիկայի համաձայն` սակագները հաշվարկվում են Հանձնաժողովի կողմից տրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում:
3. Հանձնաժողովը Կայաններից 2009 թվականի և դրան հաջորդող տարիների համար առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանում և վերանայում է հետևյալ հաշվարկային բանաձևով.

որտեղ`
|
T - |
սահմանվող սակագնի մեծությունն է (դրամ/կՎտժ).
|
|
T1 - |
գործող սակագնի մեծությունն է (դրամ/կՎտժ).
|
|
k1 - |
գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման սղաճի տեմպով և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար ընդունվում է 0,35, իսկ հողմային էլեկտրակայանների համար` 0.1.
|
|
PI - |
ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսն է նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ.
|
|
k2 - |
գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար ընդունվում է 0,35, միաժամանակ գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման եվրոյի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և հողմային էլեկտրակայանների համար ընդունվում է 0.9.
|
|
ER1 - |
ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար, ինչպես նաև ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին եվրոյի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է հողմային էլեկտրակայանների համար.
|
|
ER2 - |
ընթացիկ տարվան նախորդող տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար, ինչպես նաև ընթացիկ տարվան նախորդող տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին եվրոյի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքների միջին թվաբանական մեծությունն է հողմային էլեկտրակայանների համար: |
(3-րդ կետը փոփ. 07.02.2011 թիվ 4Ն)
4. Սակագների վերանայումն իրականացվում է յուրաքանչյուր տարի` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը: Վերանայման արդյունքում սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից, իսկ Կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի գործողության ժամկետի 6 ամիսը լրացած չլինելու դեպքում վերանայման արդյունքում սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում սակագնի գործողության ժամկետի 6 ամիսը լրանալուց հետո:
5. Եթե էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը, ապա սահմանվող սակագնի մեծությունն ընդունվում է տվյալ տարվա հունվարի 1-ից այդօրինակ Կայանների համար գործող սակագնի մեծությանը հավասար: Իսկ եթե էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում տվյալ տարվա դեկտեմբեր ամսին, ապա սակագնի մեծությունն ընդունվում է տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից այդօրինակ Կայանների համար գործող սակագնի մեծությանը հավասար:
6. Կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի գործող սակագները Հանձնաժողովի կողմից վերանայվում և ուժի մեջ են մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, 2009 թվականի համար Կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների սահմանման ժամանակ գործող սակագների մեծությունները (T1) ընդունվում են սույն որոշման 2-րդ կետով սահմանված սակագների մեծություններին հավասար:
(Հավելվածը լրաց., փոփ. 07.02.2011 թիվ 4Ն)