| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2017 թվականի մայիսի 11-ին
Պետական գրանցման համարը 3031745 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» ապրիլի 2017 թվականի |
N 18-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ
ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 14Ն ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված մեթոդիկայի համաձայն առաջին անգամ հաշվարկվող սակագներն ուժի մեջ են մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից, իսկ այն կայանների համար, որոնցից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման որոշման գործողության վեց ամիս ժամկետը լրանում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ապա՝ այդ ժամկետից:
3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ժամկետներից ուժի մեջ մտնող սակագները հաշվարկելիս սույն որոշման 1-ին կետով սահմանված մեթոդիկայի 4-րդ կետում նշված՝ գործող սակագների մեծությունները (T1) ընդունվում են՝
1) փոքր հիդրոէլեկտրակայանների մասով՝ 2017 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր խմբի կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գործող սակագնի մեծությանը հավասար.
2) հողմային, արևային էլեկտրակայանների և կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների մասով՝ 2017 թվականի հունվարի 1-ից հողմային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագնի մեծությանը հավասար:
4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2009 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» թիվ 14Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի
2017 թվականի ապրիլի 26-ի N 18-Ն որոշման |
Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ
ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Սույն մեթոդիկայի համաձայն հաշվարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող հետևյալ կայաններից (այսուհետ` Կայաններ) առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները.
1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 30 մեգավատտ տեղակայված հզորություն, էլեկտրական էներգիա արտադրելու նպատակով ամբողջությամբ, մասնակիորեն կամ համատեղության կարգով չեն օգտագործում այլ անձանց պատկանող հիդրոկառույցներ և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2011 թվականի փետրվարի 1-ից հետո.
2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 30 մեգավատտ տեղակայված հզորություն, ջրառն իրականացվում է ոռոգման համակարգերից և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2010 թվականի հունիսի 1-ից հետո.
3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 30 մեգավատտ տեղակայված հզորություն, ջրառն իրականացվում է խմելու ջրատարներից.
4) արևային էլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 1 մեգավատտ տեղակայված հզորություն.
5) հողմային էլեկտրակայաններ.
6) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններ.
7) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով չնախատեսված փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին.
ա) փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2009 թվականի մարտի 18-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» թիվ 15Ն որոշման 1-ին կետով սահմանված մեթոդիկայով հաշվարկելիս ստացվում է հավասար կամ գերազանցում է սույն կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի տվյալ հաշվարկային տարվա սակագների մեծությանը, և չի կիրառվել այդ մեթոդիկայի 11-րդ կետը.
բ) առկա է լիցենզավորված անձի գրավոր համաձայնությունն առ այն, որ փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն ընդունվի հավասար սույն կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի տվյալ հաշվարկային տարվա համար սահմանված սակագնի մեծությանը և հետագայում փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանվի ու վերանայվի սույն մեթոդիկայի համաձայն:
2. Սույն մեթոդիկայի իմաստով՝ հաշվարկային տարի է համարվում օրացուցային տարվա հուլիս ամսից մինչև հաջորդ օրացուցային տարվա հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածը:
3. Սույն մեթոդիկայի համաձայն` սակագները հաշվարկվում են Հանձնաժողովի կողմից տրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում:
4. Հանձնաժողովը Կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանում և վերանայում է հետևյալ հաշվարկային բանաձևով.
| T=T1 [K1* |
CP1+ K2* R1] , |
| |
100 R2 |
որտեղ՝
T-ն սահմանվող սակագնի մեծությունն է (դրամ/կիլովատտ ժամ),
T1-ը գործող սակագնի մեծությունն է (դրամ/կիլովատտ ժամ),
K1-ը գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման՝ սղաճի տեմպով պայմանավորված և ընդունվում է հավասար 0,35-ի,
CPI-ն Հանձնաժողովի նիստին էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա սպառողական գների ինդեքսն է նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ հրապարակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից,
K2-ը գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և ընդունվում է հավասար 0,65-ի,
R1-ը Հանձնաժողովի նիստին էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող (եթե հնարավոր չէ, ապա դրան նախորդող) ամսվա ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքն է ընթացիկ տարում՝ հրապարակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից,
R2-ը R1 մեծության որոշման համար ընդունված ամսվան համապատասխանող ամսվա ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքն է նախորդ տարում՝ հրապարակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից:
5. Սակագների վերանայումն իրականացվում է յուրաքանչյուր տարի` մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը: Վերանայման արդյունքում սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում տվյալ տարվա հուլիսի 1-ից, իսկ այն Կայանների համար, որոնցից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման որոշման գործողության 6 ամիս ժամկետը լրանում է տվյալ տարվա հուլիսի 1-ից հետո, ապա՝ այդ ժամկետից:
6. Եթե Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ընդունվում է՝
1) մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը, ապա սահմանվող սակագնի մեծությունն ընդունվում է տվյալ տարվան նախորդող տարվա հուլիսի 1-ից այդօրինակ Կայանների համար գործող սակագնի մեծությանը հավասար.
2) տվյալ տարվա հունիս ամսին, ապա սակագնի մեծությունն ընդունվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից այդօրինակ Կայանների համար գործող սակագնի մեծությանը հավասար:
7. Եթե սակագների սահմանումից կամ վերանայումից հետո R1 մեծության և մինչև հաշվարկային տարվա նոյեմբերի 1-ը որևէ ամսվա ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փաստացի փոխարժեքի շեղումը կազմում է ավելի քան 15 տոկոս, ապա Հանձնաժողովը վերանայում է սակագները հաշվարկային տարվա հունվարի 1-ից` սույն մեթոդիկայի 4-րդ կետով սահմանված բանաձևում հաշվարկային տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սակագների հաշվարկման համար փոխելով միայն R1 մեծությունը (բացառությամբ այն սակագների, որոնց գործողության 6 ամիսը չի լրացել): Այդ դեպքում R1 մեծությունն ընդունվում է ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փաստացի փոխարժեքին հավասար:
8. Սույն մեթոդիկայի 7-րդ կետով սահմանված սակագների գործողության 6 ամիսը լրանալուց հետո դրանց հաջորդ վերանայման ժամանակ սույն մեթոդիկայի 4-րդ կետով սահմանված բանաձևում R2 մեծությունն ընդունվում է հավասար R1 մեծությանը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԹՈՐՈՍՅԱՆ |