ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«19» հուլիսի 2019 թվականի |
N 52-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի մարտի 18-ի թիվ 14Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 18-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի՝
1) 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) արևային էլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 5 մեգավատտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ժամանակահատվածում.
5) հողմային էլեկտրակայաններ, որոնք ունեն մինչև 30 մեգավատտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ժամանակահատվածում.
6) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններ, որոնք էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում.».
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն մեթոդիկայի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն առաջին անգամ սահմանվում է՝
1) սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ժամանակահատվածում ընդունվելու դեպքում՝ բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնին հավասար.
2) սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ընդունվելու դեպքում՝ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված սակագնային կարգավորման համաձայն:».
3) 4-րդ կետում՝
ա. «K1» գործակիցը սահմանող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«K1-ը գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման՝ սղաճի տեմպով պայմանավորված և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար ընդունվում է հավասար 0,35-ի, իսկ 2019 թվականի օգոստոսի 1-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած արևային և հողմային էլեկտրակայանների համար՝ 0,1.».
բ. «K2» գործակիցը սահմանող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«K2-ը գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար ընդունվում է հավասար 0,65-ի, իսկ 2019 թվականի օգոստոսի 1-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած արևային և հողմային էլեկտրակայանների համար՝ 0,9.».
4) 6-րդ կետում «առաջին» բառից հետո լրացնել «կամ կայանի տեսակի փոփոխությամբ պայմանավորված սակագնի վերանայման վերաբերյալ» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: