Համարը 
N 110-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.12.20/17(39)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
08.12.2010
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
08.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.10.2021

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 18 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«08» դեկտեմբերի 2010թ.

պետական գրանցման համարը 10210116

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«08» դեկտեմբերի 2010թ.

N 110-Ն

 

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵUՏԻ, ՈՒUԱԴԻՐՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ,

ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 ՀԱUՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի

ԹԻՎ 18 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 28-րդ հոդվածի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստի, ուսադիրների տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը` համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 18-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, ուսադիրների, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 18 հրամանը:

3. Uույն հրամանն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

 

                                                          Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Հաuտատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 8-ի N 110-Ն հրամանով

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵUՏԻ, ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻ

 ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ

 

1. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵUՏ

 

1. Գլխարկը սև կտորից է, սև թավշյա գլխարկաբոլորքով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի եզրով ոսկեգույն (դեղնավուն), 2,5մմ եզրաշերտով:

Գլխարկաբոլորքի վրա երկու ոսկեգույն կոճակներով ամրացվում է ցանցահյուսազարդով երկշերտ հյուսված կապը (քուղը) և ոսկեզoծված գլխարկանշանը: Գլխարկանշանը` ոսկեգույն, կաղնու տերևներով երիզված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով, ամրացվում է գլխարկի կենտրոնում:

Գլխարկահովհարը սև է, լաքապատ: Բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզoծ լարահյուսից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանից, ամրացվում (ասեղնագործվում) է կաղնու ճյուղերի տեսքով երկու համաչափ ոսկեկար զարդ:

2. Բաճկոնը (Ձև 1 և Ձև 2 կցվում են) առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների կամ արդարադատության լեյտենանտից-կապիտան հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար միակոճկուն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով 4 ոսկեզoծ կոճակներով, մարմինը կիսագրկող, հարթ մակերեսներով, հետծալված oձիքով և սովորական երկկարանի թևքերով, թիկնամասի ներքևում` կտրվածքով: Բաճկոնը կողքերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ, իսկ կրծքի մասում` կտրվածքով գրպան: Բարձրագույն և գլխավոր խմբի արդարադատության մայորից-գնդապետ հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար` երկփեղկանի, երեք կոճականի բաճկոն, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի: Բարձրագույն և գլխավոր խմբի կամ արդարադատության գնդապետ և բարձր հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համազգեստը կարվում է սև գույնի գաբարդինից, գլխավոր և առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող մնացած աշխատակիցներինը` սև կոստյումի կտորից:

Բաճկոնի oձիքը և թևածալքերը` ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով է` 2,5մմ լայնությամբ թևածալքերի վրա երեք կոճակով: Բարձրագույն խմբի հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող աշխատակիցների համար կարվում է նաև տոնական բաճկոն` սպիտակադեղնավուն գաբարդինից, որի բաճկոնի oձիքը և թևածալքերը մուգ կարմրավուն եզրաշերտով է 2,5մմ լայնությամբ:

3. Տաբատը սև կտորից է, ուղիղ, առանց ծալքերի: Բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար` ոսկեգույն (դեղնավուն) եզրաշերտով: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար տաբատի վրա եզրաշերտից 5մմ հեռավորությամբ կարվում է մուգ կարմրավուն վրակարվածք` 22մմ լայնությամբ շերտով, տաբատի ողջ երկայնքով: Բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների տոնական տաբատի վրա եզրաշերտը մուգ կարմրավուն է:

4. Կոշիկները (կիսակոշիկները) սև են, բարձրագույն և գլխավոր խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցներինը` այծակաշվե (շևրոյե), իսկ առաջատար խմբի հատուկ կոչում ունեցող աշխատակիցների համար` քրոմակաշվե:

5. Վերնաշապիկը սպիտակ է, փափուկ կամ կոշտ oձիքով, երկար թևքերով: Որպես ամառային համազգեստ բաճկոնի փոխարեն տրվում է վրադիր վերնաշապիկ` երկար և կարճ թևերով: Փողկապը սև է: Կարճ թևքերով վերնաշապիկը կրվում է առանց փողկապի:

6. Կիսավերարկուն միակոճկուն է` 4 կոճակներով` արհեստական մորթուց oձիքով, սև գույնի դրապից: Բարձրագույն խումբը կրում է երկփեղկանի վերարկու` 3 կոճակներով, կարակուլե oձիքով, թիկնամասի ներքևում` կտրվածքով, սև գույնի դրապից:

Կանանց համար բաճկոնի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տրվում են կիսաշրջազգեստ և կոշիկներ:

7. ՈՒսադիրները կրում են վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի վրա:

 

2. ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

Հատուկ կոչումների ուսադիրը իրենից ներկայացնում է ձգված վեցանկյուն, երկարավուն զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասում ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով: ՈՒսադիրի երկարությունը 110-140մմ է, լայնությունը` բարձրագույն խմբի հատուկ կոչում ունեցող անձանց համար 45մմ է, իսկ գլխավոր և առաջատար խմբերի հատուկ կոչումներ ունեցողներինը` 40մմ: ՈՒսադիրների եզրերը, բացի ստորինից, երիզվում են ոսկեգույն թելերով գործվածքով: ՈՒսադիրները պատրաստվում են սև գույնի գործվածքից, մահուդի աստառի վրա: Հանովի ամառային ուսադիրները ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով: Բարձրագույն խմբի վրադիր վերնաշապիկի ուսադիրները պատրաստվում են արծաթյա թելից:

 

2.1 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄ

 ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

Արդարադատության գնդապետի, փոխգնդապետի և մայորի ուսադիրների վերին հատվածում տեղադրվում է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը, ներքևի հատվածում տեղադրվում են ոսկեգույն հնգաթև աստղեր` 20մմ տրամագծով:

Արդարադատության կապիտանի, ավագ լեյտենանտի և լեյտենանտի ուսադիրների վերին հատվածում տեղադրվում է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության խորհրդանշանը, ներքևի հատվածում` ոսկեգույն հնգաթև աստղ` 13մմ տրամագծով:

 

3. ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

 

Ծառայության խորհրդանշանը էլիպսաձև է, բարձրությունը 97մմ, լայնությունը 85մմ, կարվում է վերնաշապիկի, բաճկոնի, կիսավերարկուի և վերարկուի ձախ թևքին` ուսակարից 70մմ ներքև:

Խորհրդանշանը` ոսկեգույն արծիվ, որի մագիլների մեջ տեղադրված է կապտավուն գիրք բացված վիճակում, կշեռքի նժարների սպիտակ պատկերով: Արծվի հետևի պլանում պատկերված է սպիտակ սուր: Պատկերը եզրազարդված է ստորին մասի ժապավենից մինչև արծվի թևերի միջնամասը հասնող ոսկեգույն կաղնու տերևներով: Արտաքին շրջանագծում ոսկեգույն տառերով գրված է.

 

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ - ԱՐՑԱԽ» բառերը:

 

 

 

Հավելված N 2

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 8-ի N 110-Ն հրամանով

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԿՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Իրերի անվանումը

Քանա-

կը մեկ

մարդու

համար

Կրման

ժամկետը

1

2

3

1. Բարձրագույն խմբի հատուկ կոչումներ ունեցողների համար

 - գլխարկ` կարակուլե բնական մորթուց

 - գլխարկ սև գույնի

 - վերարկու, ձմեռային, կարակուլե oձիքով

 - վերարկու` բրդյա, գարնանային-աշնանային,

 ուսադիրներով և տարբերանշաններով

 - բաճկոն երկփեղկանի, սև գույնի գաբարդինից,

 ուսադիրներով և տարբերանշաններով

 - տաբատ սև գույնի

 - վերնաշապիկ, սպիտակ, երկարաթև

 - վերնաշապիկ, վրադիր բաց դեղնավուն, երկար և կարճ

 թևերով, ուսադիրներով և տարբերանշաններով

 - փողկապ սև գույնի

 - կաշնե սպիտակ

 - կոշիկ

 

1 հատ

1 հատ

1 հատ

 

1 հատ

 

1 հատ

2 հատ

1 հատ

 

2 հատ

1 հատ

1 հատ

1 զույգ 

5 տարի

3 տարի

5 տարի

 

5 տարի

 

3 տարի

3 տարի

1 տարի

 

1 տարի

3 տարի

3 տարի

2 տարի

2. Գլխավոր և առաջատար խմբերի հատուկ կոչումներ ունեցողների համար

 - գլխարկ` կարակուլե, արհեստական մորթուց

 - գլխարկ` սև գույնի, ամենoրյա

 - կիսավերարկու` արհեստական մորթուց, oձիքով,

 ձմեռային, ուսադիրներով և տարբերանշաններով

 - բաճկոն երկփեղկանի, սև գույնի գաբարդինից,

 ուսադիրներով և տարբերանշաններով (գլխավոր խմբի համար)

 - բաճկոն միակոճկուն, սև գույնի ուսադիրներով և

 տարբերանշաններով (առաջատար խմբի համար)

 - տաբատ սև գույնի

 - վերնաշապիկ սպիտակ

 - վերնաշապիկ, վրադիր բաց դեղնավուն, երկար և կարճ թևերով

 - փողկապ սև գույնի

 - կոշիկ

1 հատ

1 հատ

 

1 հատ

 

1 հատ

 

1 հատ

2 հատ

1 հատ

2 հատ

1 հատ

1 զույգ

5տարի

3 տարի

 

3 տարի

 

3 տարի

 

3 տարի

2 տարի

2 տարի

2 տարի

3 տարի

1 տարի 

 

Խորհրդանշանը, գլխարկանշանը, ուսադիրները, աստղերը` մեծ և փոքր, կոճակները` մեծ և փոքր, երկշերտ հյուսված կապը (քուղը), տրվում են ծառայողական համազգեստի առարկաների քանակությանը համապատասխան` հաշվի առնելով կրման ժամկետները:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_1622

 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_1623

 

 

Ներմուծեք նկարագրությունը_1624

 

 

Ներմուծեք նկարագրությունը_1625

 

 

Ներմուծեք նկարագրությունը_1626

 

 

Ներմուծեք նկարագրությունը_1627

 

 

Ներմուծեք նկարագրությունը_1628