Համարը 
ԹԻՎ 94-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.10.14/15(54)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
05.10.2011
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
05.10.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«10» հոկտեմբերի 2011թ.

պետական գրանցման համարը 11111108

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«05» հոկտեմբերի 2011թ.

ԹԻՎ 94-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի փետրվարի 6-ի «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի, պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 144 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 10-Ն հրամանով հաստատված թիվ 3 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Գնման ձևը՝ O բաց ընթացակարգ, O մրցակցային երկխոսության, O սահմանափակ ընթացակարգ, Օ բանակցային ընթացակարգ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով, Օ բանակցային ընթացակարգ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, Օ պարզեցված ընթացակարգ, Օ գնում շրջանակային համաձայնագրի միջոցով»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ