Համարը 
N 10-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.02.23/03(09)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
06.02.2009
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
06.02.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 144 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«13» փետրվարի 2009թ.

Պետական գրանցման համարը 1110921

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«06» փետրվարի 2009թ.

N 10-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 144 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 80 որոշման 1-ին կետով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 31 և 35-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ`

 

1. Հաստատել.

1) «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը»` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) «Թիվ 1 հավելվածով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն թիվ 2 հավելվածի.

3) «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը»` համաձայն թիվ 3 հավելվածի.

4) «Թիվ 3 հավելվածով սահմանված պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն թիվ 4 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

3. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի սեպտեմբերի 30-ի «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի, պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու մասին» թիվ 144 հրամանը:

 

 

Նախարար` 

Ս. Թևոսյան 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1

ԼՂՀ ֆինանսների նախարարի_______

«06» փետրվարի 2009 թվականի N 10-Ն հրամանի

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

1. Հիմնարկի անվանումը`__________________

3. Հիմնարկին սպասարկող գանձապետական ստորաբաժանման անվանումը` ______________

   

2. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

 

 

4. Գանձապետական բյուջետային կամ

արտաբյուջետային հաշվի (հաշիվների)

համարը _________________________________

Բաժին

Խումբ

Դաս

 Ծրագիր

Նախարարություն  

 
         
 
Ծրագրի անվանումը ____________________________   

 

(հազ.դրամ)

Ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը*

Բյուջետային ծախսերի տնտ. դասա-

կարգման հոդվածը*

Նախատեսվում է ֆինանսավորել ԼՂՀ------թվականի պետական բյուջեի

միջոցների կամ արտաբյուջետային միջոցների հաշվին, ընդ որում՝

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

Ընդամենը

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստ

սեպտ

հոկտ

նոյեմբ

դեկտ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

                             
                             
                             

 

Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը`____________

 

 

գանձապետական ստորաբաժանման

պաշտոնատար անձի ստորագրությունը___________________

Պատասխանատու ստորաբաժանման

ղեկավարի ստորագրությունը ___________________

    
«----» «--------------» «200--» թվական     Կնիքի տեղը «----» «--------------» «200---» թվական         Կնիքի տեղը

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի

«06» փետրվարի 2009 թվականի N 10-Ն հրամանի

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

 

Հավելված թիվ 1-ով սահմանված «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.

1) գանձապետական յուրաքանչյուր հաշվի համար կազմվում է առանձին ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույց.

2) տիտղոսային մասի 2-րդ կետում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման տարրերը լրացվում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 115-Ն հրամանով հաստատված թիվ 11 հավելվածին համապատասխան.

3) աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը, իսկ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դեպքում դրանց անվանախումբը.

4) աղյուսակի 2-րդ սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները լրացվում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 115-Ն հրամանով հաստատված թիվ 5 և 6 հավելվածներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ).

5) աղյուսակում նշված` վճարման ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,

6) պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս:

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3

ԼՂՀ ֆինանսների նախարարի

«06» փետրվարի 2009 թվականի N 10- Ն հրամանի

 

ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

 

1. Հիմնարկի անվանումը՝____________________________

 

 

 

6. Գնման ձևը՝ OՄեկ անձ, OԳնանշման հարցում, OՄրցակցային բանակցություններ,

ՕՍահմանափակ մրցույթ O Բաց պարբերական մրցույթ, Օ Փակ պարբերական մրցույթ,

O Բաց նպատակային մրցույթ, O Փակ նպատակային մրցույթ,

2. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման`

    

    Բաժին    Խումբ     Դաս        Ծրագիր    Նախարարություն

 

7. Պայմանագրի կողմ հանդիսացող մատակարարի

(կապալառուի կամ ծառայություն մատուցողի)՝

անվանումը______________________________________

         

Ծրագրի անվանումը __________________________

 

 

 

գրանցման վայրը ՝ ________________________________

 

3. Հիմնարկին սպասարկող գանձապետական ստորաբաժանման անվանումը`________________________________

 

հարկային հաշվառման կոդը՝________________________

   
4. Գանձապետական բյուջետային կամ արտաբյուջետային հաշվի համարը ______________________________________________________

սպասարկող բանկի (մասնաճյուղի)

անվանումը՝_____________________________________

 

հաշվեհամարը`__________________________________

 

5. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը՝

__________________ N ________

8. պայմանագրի կատարման ժամկետը ________________________________________

 

Չափի միավորը` հազար դրամ

Ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը*

Բյուջետային ծախսերի տնտ. դասա-

կարգման հոդվածը*

Նախատեսվում է ֆինանսավորել ԼՂՀ------թվականի

պետական բյուջեից միջոցների կամ արտաբյուջետային միջոցների

հաշվին, ընդ որում՝

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

Ընդամենը

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստ

սեպտ

հոկտ

նոյեմբ

դեկտ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

                             
                             

 

Պայմանագրով նախատեսված կանխավճարի

Հատկացման վերջին ժամկետը

Մարման ժամկետը (Բյուջեից հատկացված կամ արտաբյուջեից

հատկացված կանխավճարի գծով)

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

Ընդամենը

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստ

սեպտ

հոկտ

նոյեմբ

դեկտ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                              

 

 

Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը`____________

 

 

գանձապետական ստորաբաժանման

պաշտոնատար անձի ստորագրությունը___________________

Պատասխանատու ստորաբաժանման

ղեկավարի ստորագրությունը _____________________

      
 
«----» «--------------» «200--» թվական     Կնիքի տեղը «----» «--------------» «200---» թվական         Կնիքի տեղը

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 4

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի

«06» փետրվարի 2009 թվականի N 10-Ն հրամանի

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

 

Հավելված թիվ 3-ով սահմանված` «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.

1) գանձապետական յուրաքանչյուր հաշվի համար կազմվում է առանձին քաղվածք պայմանագրից.

2) տիտղոսային մասի 2-րդ կետում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման տարրերը լրացվում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 115-Ն հրամանով հաստատված թիվ 11 հավելվածին համապատասխան.

3) քաղվածքի տիտղոսային մասի 7-րդ կետը լրացվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս, իսկ «հարկային հաշվառման կոդը» տողը չի լրացվում, եթե պայմանագիրը կնքվել է օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ.

4) տիտղոսային մասի 8-րդ կետում լրացվում է ապրանքների մատակարարման, ծառայությունների տրամադրման և աշխատանքի կատարման պայմանագրերով նախատեսված վերջնաժամկետը.

5) 1-ին աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը, իսկ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դեպքում դրանց անվանախումբը.

6) 1-ին աղյուսակի 2-րդ սյունակում նշվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները լրացվում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 115-Ն հրամանով հաստատված թիվ 5 և 6 հավելվածներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ).

7) պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս.

8) քաղվածքի 2-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճարի տրամադրում.

9) քաղվածքի 1-ին և 2-րդ աղյուսակներում վճարման (մարման) ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով.

10) քաղվածքի 1-ին աղյուսակում ներկայացված հատկացումները ներառում են նաև համապատասխան ժամանակահատվածում (եռամսյակում, կիսամյակում կամ տարում) հատկացման (մարման) ենթակա ողջ գումարը` ներառյալ նաև 2-րդ աղյուսակում նշված կանխավճարի գումարները: