| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«10» հոկտեմբերի 2011թ.
պետական գրանցման համարը 11111108 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«05» հոկտեմբերի 2011թ. |
ԹԻՎ 94-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի փետրվարի 6-ի «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի, պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 144 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 10-Ն հրամանով հաստատված թիվ 3 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Գնման ձևը՝ O բաց ընթացակարգ, O մրցակցային երկխոսության, O սահմանափակ ընթացակարգ, Օ բանակցային ընթացակարգ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով, Օ բանակցային ընթացակարգ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, Օ պարզեցված ընթացակարգ, Օ գնում շրջանակային համաձայնագրի միջոցով»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: