ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ № 15-Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի 73-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ» ենթակետերով Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հաստատել՝
1) «Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների.
2) «Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի աշխատակազմ «Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը՝ համաձայն թիվ 3 և թիվ 4 հավելվածների.
3) «Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի աշխատակազմ «Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը՝ համաձայն թիվ 5 և թիվ 6 հավելվածների.
4) «Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը՝ համաձայն թիվ 7 և թիվ 8 հավելվածների.
5) «Արցախի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայություն «Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը՝ համաձայն թիվ 9 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի 2008 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1-Ն, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի աշխատակազմ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 2-Ն որոշումների 2-րդ կետերը, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի 2009 թվականի հունիսի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանի աշխատակազմ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 06-Ն և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշումները՝ բացառությամբ ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի 2008 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1-Ն որոշման 2-րդ կետի բ) ենթակետի, որը գործում է մինչև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի թիվ 2 հավելվածի ուժի մեջ մտնելը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի թիվ 2 հավելվածի և 5-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
|
ԱՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ն. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ |
|
1 դեկտեմբերի 2017թ.
ք.Ստեփանակերտ |
|
| |
Հավելված 1
Արցախի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2017թ. դեկտեմբերի 1-ի թիվ 15-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ»
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1. Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և իրավական այլ ակտերով Արցախի Հանրապետության դատարաններին (այսուհետ` Դատարաններ), Արցախի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովին (այսուհետ` Դատավորների ընդհանուր ժողով), Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդին (այսուհետ` Բարձրագույն դատական խորհուրդ), Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին (այսուհետ` Դատարանների նախագահների խորհուրդ) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը:
2. Դեպարտամենտը Դատարաններին, Դատավորների ընդհանուր ժողովին, Բարձրագույն դատական խորհրդին և Դատարանների նախագահների խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք, արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունն ապահովում է կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով:
3. Դեպարտամենտի հիմնադիրը Արցախի Հանրապետությունն է` ի դեմս Դատարանների նախագահների խորհրդի:
4. Դեպարտամենտն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է դատական համակարգի լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:
5. Դեպարտամենտի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով:
6. Դեպարտամենտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Դեպարտամենտը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Դեպարտամենտի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
8. Դեպարտամենտի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Արցախի Հանրապետությունը:
9. Դեպարտամենտն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով, իր հայերեն և ռուսերեն անվանմամբ կլոր կնիք: Դեպարտամենտն ունի Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված միասնական նմուշի ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
10. Դեպարտամենտի լրիվ անվանումն է` «Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ:
11. Դեպարտամենտի գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42:
II. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
12. Դեպարտամենտն իր խնդիրների իրականացման համար կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, առանձնացված ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ` ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը.
2) իրականացնում է Դատարանների, Դատավորների ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի գործառույթները.
3) նախապատրաստում է Դատավորների ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի և Դատարանների նախագահների խորհրդի նիստերը.
4) վարում և ամփոփում է դատական վիճակագրությունը, ամփոփում է դատական պրակտիկան.
5) վարում է դատավորների անձնական գործերը.
6) ապահովում է դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանի տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
7) ապահովում է Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և սպասարկման տարածքի պահպանությունը.
8) կազմակերպում է Արցախի Հանրապետության պաշտոնական ինտերնետային կայքի աշխատանքը.
9) կազմակերպում է արխիվային գործի վարումը.
10) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
III. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
13. Դեպարտամենտի կառուցվածքը ներառում է`
1) կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները.
2) առանձնացված ստորաբաժանումները.
14. Դեպարտամենտի կառուցվածքը հաստատում է հիմնադիրը` հիմք ընդունելով օրենքով և իր որոշումներով սահմանված առանձնացված ստորաբաժանումները:
15. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները կազմված են բաժիններից և այլ ստորաբաժանումներից:
16. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներն են Դատարանների աշխատակազմերը և դատական կարգադրիչների ծառայությունը:
17. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներն իրականացնում են Դեպարտամենտի առանձին գործառույթներ և հանդես են գալիս Արցախի Հանրապետության անունից:
18. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է հիմնադիրը:
19. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և Դեպարտամենտի ու իր հայերեն անվանումներով կլոր կնիք, Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
IV . ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
20. Դեպարտամենտը կառավարում է Դատարանների նախագահների խորհուրդը: Դեպարտամենտի կառավարման առանձին գործառույթներ իրականացնում է Դատարանների նախագահների խորհրդի նախագահը: Դեպարտամենտը ենթակա և հաշվետու է Դատարանների նախագահների խորհրդին՝ հիմնադրին և Դատարանների նախագահների խորհրդի նախագահին:
21. Դատարանների նախագահների խորհուրդը`
1) Դեպարտամենտի խնդիրներին համապատասխան` սահմանում է Դեպարտամենտի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները.
2) Դատարանների նախագահների խորհրդի նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում է Դեպարտամենտի ղեկավարին.
3) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.
4) հաստատում և փոփոխում է Դեպարտամենտի, նրա առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները և կառուցվածքը.
5) հաստատում և փոփոխում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը.
6) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և աշխատակարգը.
7) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթի կարգը.
8) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթի թեստերի կազմման և թեստավորման կարգը.
9) սահմանում է բաց մրցույթի հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը.
10) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը.
11) սահմանում է դատական ծառայողի բնութագիրը Դատարանների նախագահների խորհրդի նախագահին կամ Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնելու ժամկետը.
12) սահմանում է դատական ծառայողների վերապատրաստման կարգը.
13) սահմանում է դատական ծառայողների անձնական գործերի վարման կարգը.
14) դատական ծառայողի` դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում Դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ մինչև 5 տարի ժամկետով կարող է երկարաձգել դատական ծառայողի պաշտոնավարման ժամկետը.
15) որոշում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնին, առանձնացված ստորաբաժանումներին հանձնվող գույքի կազմը և չափը.
16) վերակազմակերպում կամ դադարեցնում է Դեպարտամենտի գործունեությունը.
17) լսում է Դեպարտամենտի գործունեության հաշվետվությունները, քննարկում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.
18) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
22. Դատարանների նախագահների խորհրդի նախագահը`
1) Դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ նշանակում և ազատում է Դեպարտամենտի ղեկավարի տեղակալին, Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.
2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Դեպարտամենտի ղեկավարի և իր կողմից նշանակվող դատական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Դեպարտամենտի ղեկավարի` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները և կարգադրությունները.
4) Դեպարտամենտի ղեկավարին տրամադրում է արձակուրդ.
5) վերահսկողություն է իրականացնում Դեպարտամենտին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
6) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենքներով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
23. Դեպարտամենտի անմիջական ղեկավարումն իրականացնում է Դեպարտամենտի ղեկավարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները սահմանվում են «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով, սույն կանոնադրությամբ, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և իրավական այլ ակտերով:
24. Դեպարտամենտի ղեկավարը ենթակա և հաշվետու է Դատարանների նախագահների խորհրդին և Դատարանների նախագահների խորհրդի նախագահին:
25. Դեպարտամենտի ղեկավարը դատական ծառայող է, որն ապահովում է դատական ծառայության իրականացումը:
26. Դեպարտամենտի ղեկավարը`
1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում գործարքներ.
2) օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված Դեպարտամենտի գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` Դեպարտամենտի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություն է ներկայացնում Դատարանների նախագահների խորհրդին.
5) ապահովում է Դեպարտամենտի բնականոն գործունեությունը.
6) համակարգում է դատական կարգադրիչների ծառայության գործունեությունը.
7) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
8) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության պաշտոններում, ինչպես նաև Դեպարտամենտի կենտրոնական մարմնի աշխատողներին, կիրառում նրանց նկատմամբ խրախուսանք և կարգապահական տույժեր.
9) շնորհում է դատական կարգադրիչների կոչումներ, դատական ծառայության դասային աստիճաններ` բացառությամբ Արցախի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանների.
10) տրամադրում է արձակուրդ Դեպարտամենտի կենտրոնական մարմնի աշխատողներին և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.
11) Դատարանների նախագահների խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատական ծառայության պաշտոնների անձնագրերի նկարագրերը, հիշյալ պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը.
12) դատական ծառայողների անվանացանկը հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատում (փոփոխում) է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների հաստիքացուցակները.
13) որոշում է կայացնում դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին, հայտարարում է փակ մրցույթներ.
14) օրենքով սահմանված կարգով դատական ծառայողների բնութագրերը ստանալուց հետո, բնութագրի և մասնավոր կարծիքի հիման վրա, կայացնում է համապատասխան որոշում` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատական ծառայողների աշխատանքի գնահատման, մասնավորապես` նրանց նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.
15) Դատարանների նախագահների խորհրդի նախագահին ներկայացնում է հաղորդումներ նրա կողմից նշանակված դատական ծառայողների կողմից թույլ տված կարգապահական և վարքագծի կանոնների խախտումների մասին.
16) իրականացնում է Դեպարտամենտի ընթացիկ գործունեության վերահսկողությունը.
17) ներկայացնում է Դեպարտամենտի գործունեության հաշվետվությունները.
18) քննարկում է Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների գործունեության ստուգման արդյունքները.
19) պարբերաբար վերլուծում է Դեպարտամենտի գործունեությունը, բացահայտում հրատապ հարցերը, գնահատում կարիքները և դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ.
20) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
21) կազմավորում է աշխատանքային խմբեր.
22) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
23) իրականացնում է Դեպարտամենտի գործունեությանն առնչվող` Արցախի Հանրապետության օրենքներով, հիմնադրի որոշումներով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
27. Դեպարտամենտի ղեկավարի բացակայության դեպքում Դատարանների նախագահների խորհրդի նախագահի հրամանով Դեպարտամենտի ղեկավարին փոխարինում է Դեպարտամենտի ղեկավարի տեղակալը կամ այլ դատական ծառայող:
28. Դեպարտամենտի ղեկավարն ունի տեղակալ, որը գործում է նրա անմիջական ղեկավարությամբ և իրականացնում է համապատասխան ոլորտներում աշխատանքների ղեկավարումը, կազմակերպումը և համակարգումը, կատարում Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությունները:
29. Դեպարտամենտի ղեկավարի տեղակալը դատական ծառայող է, ով պաշտոնի նշանակվում և ազատվում է «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն անցկացվող մրցույթի արդյունքում Դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ` Դատարանների նախագահների խորհրդի նախագահի կողմից:
30. Դեպարտամենտի ղեկավարի տեղակալն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) Դեպարտամենտի կառուցվածքին համապատասխան ղեկավարում, կազմակերպում և համակարգում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը.
2) ստորաբաժանումների ղեկավարներին տալիս է համապատասխան հանձնարարականներ.
3) Դեպարտամենտի կառուցվածքին համապատասխան` ներկայացնում է կառուցվածքային ստորաբաժանումներն այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) կատարում է Դատարանների նախագահների խորհրդի նախագահի և Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարականները.
5) հսկողություն է իրականացնում ստորաբաժանումների ղեկավարների կողմից աշխատանքային կարգապահության և վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ.
6) վերահսկում է Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի, Դատարանների նախագահների խորհրդի և Դեպարտամենտի ղեկավարի՝ դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերվող իրավական ակտերի պահանջների կատարումը, այդ նպատակով իրականացնում է վերահսկողական այցեր.
7) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ և կրում պարտականություններ:
31. Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ ղեկավարի տեղակալը կամ կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից որևէ դատական ծառայող կատարում է նաև հետևյալ գործառույթները.
1) աջակցում է Դատավորների ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի և Դատարանների նախագահների խորհրդի աշխատանքների իրականացմանը, հանդես է գալիս որպես քարտուղար.
2) կատարում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգային որոշումները, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի այն անդամի հանձնարարությունները, որին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ տրվել են հանձնարարություններ.
3) նախապատրաստում է Դատավորների ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի և Դատարանների նախագահների խորհրդի նիստերը.
4) Բարձրագույն դատական խորհրդին և Դատարանների նախագահների խորհրդին է ներկայացնում օրենքով սահմանված կարգով մինչև խորհրդի նիստը բերված միջնորդությունները և այլ փաստաթղթերը.
5) Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ նախապատրաստում և տրամադրում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն.
6) Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և շահագրգիռ անձանց է տրամադրում Բարձրագույն դատական խորհրդում քննվող հարցերի վերաբերյալ նյութերը.
7) արձանագրում է Դատավորների ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի և Դատարանների նախագահների խորհրդի նիստերը, առաքում և հրապարակում է ընդունած ակտերը:
V. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
32. Դեպարտամենտի կենտրոնական մարմինը`
1) իրականացնում է Դեպարտամենտին վերապահված գործառույթները` բացառությամբ առանձնացված ստորաբաժանումներին վերապահվածների.
2) իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ` ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը.
3) նախապատրաստում է Դատավորների ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի և Դատարանների նախագահների խորհրդի նիստերը.
4) նախապատրաստում է Դատավորների ընդհանուր ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի և Դատարանների նախագահների խորհրդի որոշումների և իրավական այլ ակտերի նախագծերը.
5) վերլուծում և ամփոփում է դատական պրակտիկան և դատական վիճակագրությունը.
6) վարում է դատավորների անձնական գործերը.
7) կազմակերպում է Արցախի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքի աշխատանքը.
8) առանձնացված ստորաբաժանումների ներկայացրած հայտերի հիման վրա իրականացնում է դատական իշխանության բյուջետային գործընթացը.
9) կազմակերպում է արխիվային գործի վարումը.
10) ապահովում է Դեպարտամենտի մասնակցությունը միջազգային հարաբերություններում.
11) ապահովում է գործավարության միասնականությունը Դատարաններում և Դեպարտամենտում.
12) տնօրինում է Դեպարտամենտի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը.
13) օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված կարգով ապահովում է տեղեկատվության տրամադրումը հասարակությանը.
14) համակարգում է Դեպարտամենտի կարիքների համար պետական գնումների իրականացումը.
15) իրականացնում է օրենքով, Դատավորների ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի և Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով իրեն վերապահված այլ գործառույթներ:
33. Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները`
1) իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում են ստորաբաժանման անմիջական ղեկավարումը, կատարում են ծառայողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում են աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվություն են կրում ստորաբաժանման գործառույթների իրականացման և աշխատանքների կատարման համար.
2) կատարում են Դեպարտամենտի ղեկավարի և տեղակալի հանձնարարությունները, մասնակցում են նրանց մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին.
3) ստորաբաժանման գործառույթներն ապահովելու, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրների իրականացման նպատակով կատարում են ուսումնասիրություններ, հրավիրում են խորհրդակցություններ.
4) զեկուցումներ են ներկայացնում իրենց կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանումներին առնչվող համապատասխան աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքների ընթացքի մասին.
5) հսկողություն են իրականացնում իրենց ղեկավարած ստորաբաժանումների ծառայողների կողմից աշխատանքային կարգապահության և վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ.
6) իրականացնում են սույն կանոնադրությամբ, իրավական այլ ակտերով իրենց կողմից ղեկավարվող ստորաբաժանմանը վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ:
34. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնում են օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների պահպանմամբ և միմյանց հետ համագործակցելով:
35. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) նախնական հետազոտությունների արդյունքում ներկայացնում է դատական պրակտիկայի ամփոփման արդիական թեմաներ.
2) աշխատանքային գործունեության ծրագրի համաձայն կամ դատական ակտերի հիման վրա հետազոտում և ամփոփում է Դատարանների կողմից նյութական և դատավարական օրենսդրության նորմերի կիրառման պրակտիկան.
3) քննարկում է քաղաքացիների և այլ անձանց դիմումները կապված դատական պրակտիկայում առկա հակասությունների հետ և անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ.
4) իրականացնում է Արցախի Հանրապետության դատական վիճակագրության հավաքագրումը, վարումն ու ամփոփումը.
5) կազմում է Դատարաններում գործերի քննության վիճակագրական վերլուծական տեսությունը.
6) քննարկում է անձանց դիմումները` կապված դատական վիճակագրության տվյալների հետ.
7) իրականացնում է դատավորների գործունեության գնահատման քանակական չափանիշների վերաբերյալ տվյալների հավաքագրումը.
8) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
36. Անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) վարում է դատավորների, դատական ծառայողների և կենտրոնական մարմնում տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների անձնական գործերը.
2) վարում է գաղտնի գործավարությունը.
3) նախապատրաստում և հաշվառում է Դեպարտամենտի կողմից ընդունվող հրամաններն ու այլ իրավական ակտերը.
4) տալիս է տեղեկանքներ դատական ծառայության թափուր պաշտոնների մասին, դատական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.
5) ապահովում է դատական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթների անցկացումը.
6) ընդունում է դատական ծառայության պաշտոնների համար հայտարարված մրցույթների հայտերը, եզրակացություն է տալիս մրցույթի մասնակցի` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.
7) վարում է դատավորների, դատական ծառայողների զենքի հաշվառումը.
8) իրականացնում է դատական ծառայողների կողմից կատարված խախտումների ծառայողական քննություն.
9) ամփոփում է ծառայողների գործունեության գնահատման արդյունքները, դրանց հիման վրա կազմում առաջարկություններ անձնակազմի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.
10) կազմակերպում և կազմում է Դատարանների նախագահների խորհրդի որոշումների նախագծերն ու վերջնական տարբերակները.
11) ապահովում է Դատավորների ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի և Դատարանների նախագահների խորհրդի, նիստերի նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները.
12) վարում է Արցախի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական ակտերի շտեմարանը, Արցախի Հանրապետության օրենքների, Արցախի Հանրապետության օրենսգրքերի ժամանակագրական օրինակները.
13) կազմում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը.
14) նախապատրաստում է դատական համակարգի, Դեպարտամենտի արտաքին կապերին վերաբերվող ծրագրային փաստաթղթեր.
15) կազմակերպում է աշխատանքը միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.
16) համակարգում է արտաքին ոլորտին վերաբերող, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված աշխատանքները.
17) ապահովում է օտարերկրյա դատական մարմինների և պաշտոնատար անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Արցախի Հանրապետության դատական իշխանության համագործակցությունը.
18) հավաքում, մշակում և վերլուծում է օտարերկրյա պետություններում իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը և դրա հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
19) պատրաստում է անհրաժեշտ տեղեկատվություն դատական իշխանության ներկայացուցիչների, դատական ծառայողների արտասահմանյան այցերի, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին.
20) ապահովում է Արցախի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցչությունն արտաքին հարաբերություններում և կազմակերպում է Արցախի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցիչների արտասահմանյան այցերի հետ կապված աշխատանքները.
21) ամփոփում է դատական համակարգի ներկայացուցիչների միջազգային հանդիպումների և այցերի հետ կապված աշխատանքների արդյունքները, ներկայացնում առաջարկություններ.
22) կազմակերպում է արարողակարգային միջոցառումներ.
23) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
37. Ֆինանսատնտեսական բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ապահովում է Դեպարտամենտի կապը Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ.
2) միջոցներ է ձեռնարկում Դեպարտամենտին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
3) մշակում է Արցախի Հանրապետության դատական համակարգի միջնաժամկետ ծախսային ծրագիրը և առաջիկա տարվա բյուջետային հայտը.
4) իրականացնում է բյուջեի կատարողականի վերլուծություն.
5) ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունների հիման վրա պատրաստում է ֆինանսավորման հայտերը.
6) անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին.
7) կազմում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնին և առանձնացված ստորաբաժանումներին հատկացված բյուջետային միջոցների համամասնական բաշխման նախագիծը.
8) ապահովում է ֆինանսադրամարկղային և բյուջետային կարգապահությունը.
9) տալիս է եզրակացություն դատական համակարգի պահուստային ֆոնդի միջոցները տնօրինելու վերաբերյալ.
10) ապահովում և իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով բյուջետային գործընթացն ու ֆինանսավորումը կարգավորող այլ գործառույթներ.
11) վարում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների հաշվապահական հաշվառումը.
12) իրականացնում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների հաշվապահական հաշվետվությունների հաշվառում և վերլուծություն, դրա հիման վրա ձևակերպում է ֆինանսական պարտավորությունները.
13) կազմում է Դեպարտամենտի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները.
14) սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, գույքագրում դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.
15) կազմում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների պահպանման ծախսերի նախահաշիվները, կատարում է համապատասխան վերլուծություններ.
16) կազմում է Դեպարտամենտի պահպանման ծախսերի ամփոփ նախահաշիվները.
17) իրականացնում է ֆինանսատնտեսական բաժնին վերապահված հաշվապահական հաշվառումից բխող այլ գործառույթներ:
38. Արցախի Հանրապետության դատարանների արխիվը`
1) իրականացնում է արխիվ հանձնված գործերի, կայացված վճիռների, դատավճիռների, որոշումների և այլ փաստաթղթերի հաշվառում.
2) օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է արխիվ մուտքագրվող փաստաթղթերի պլանավորված համալրում և օգտագործում.
3) սահմանված կարգով մշակում է արխիվային նյութերը.
4) ընդունում է արխիվային գործերը և պատասխանատվություն կրում դրանց պահպանման համար.
5) տրամադրում է արխիվում առկա տեղեկատվությունը տեղեկատվություն հայցող անձանց.
6) հսկողություն է իրականացնում Դատարանների արխիվներում «Արխիվային գործի մասին» ԼՂՀ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված փաստաթղթերի ժամանակավոր պահպանման ժամկետների նկատմամբ.
7) վարում է պետական տուրքի հաշվառում.
8) իր խնդիրներն ու գործառույթներն իրականացնելու նպատակով համագործակցում է արխիվների հետ.
9) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
39. Համակարգչային սպասարկման ծառայությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) վերլուծում, գնահատում և ներկայացնում է Դեպարտամենտի ղեկավարին ոլորտում առկա պրոբլեմները և նրանց լուծման հնարավոր ուղիները.
2) իրականացնում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքի տեխնիկական սպասարկումը և անվտանգության ապահովումը.
3) իրականացնում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում նոր սարքավորումների և ծրագրային միջոցների փորձարկման, կարգաբերման և ներդրման աշխատանքները.
4) մշակում, ներդնում և վերահսկում է Դեպարտամենտի լոկալ համակարգչային ցանցի, ծրագրերի, ապարատային միջոցների, ցանցային օպերացիոն համակարգերի վերաբերյալ ստրատեգիաներ.
5) իրականացնում է Արցախի Հանրապետության դատական համակարգի աշխատողների` կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների շահագործման ձևերի և կանոնների ուսուցման աշխատանքները.
6) իրականացնում է հակավիրուսային համակարգերի ներդրման, թարմացման և ցանցի անվտանգ մուտք դեպի ինտերնետ ապահովման աշխատանքները.
7) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
VI. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԳՈՒՅՔԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ
ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
40. Դեպարտամենտի գույքը ձևավորվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
41. Դեպարտամենտն իրավունք ունի Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին և գույքի նշանակության համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
42. Դեպարտամենտի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Դեպարտամենտը կարող է նաև ֆինանսավորվել օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներից:
43. Դեպարտամենտն իր ֆինանսական գործառնություններն ու իր կարիքների համար գնումները կատարում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
44. Դեպարտամենտի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» ԼՂՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից:
VII. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
45. Դեպարտամենտի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ |
Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
| |
Հավելված 2
Արցախի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2017թ. դեկտեմբերի 1-ի թիվ 15-Ն որոշման |
Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ց Ք
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ»
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
I. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Բաժիններ
1.1 Դատական պրակտիկային ամփոփման և վիճակագրության բաժին
1.2 Անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին
1.3 Ֆինանսատնտեսական բաժին
2. Համակարգչային սպասարկման ծառայություն
3. Արցախի Հանրապետության դատարանների արխիվ
II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի աշխատակազմ
2. Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի աշխատակազմ
3. Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմ
4. Արցախի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայություն
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ |
Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
| |
Հավելված 3
Արցախի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2017թ. դեկտեմբերի 1-ի թիվ 15-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ
ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) «Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է, որն իր լիազորությունների շրջանակներում ապահովում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և իրավական այլ ակտերով Արցախի Հանրապետության Գերագույն դատարանին (այսուհետ` Դատարան) վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
2. Աշխատակազմն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է Դատարանի լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:
3. Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով և այլ իրավական ակտերով:
4. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
5. Աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք: Աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
6. Աշխատակազմի անվանումն է` «Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի աշխատակազմ» Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում:
7. Աշխատակազմի գտնվելու վայրն է Արցախի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42:
II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Աշխատակազմն իր խնդիրների իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանման և պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) ապահովում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ Դատարանին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը.
2) սահմանված կարգով վարում է տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների անձնական գործերը.
3) տնօրինում է Դատարանի, Աշխատակազմի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը.
4) օժանդակում է դատական պրակտիկայի ամփոփման աշխատանքներին, վարում դատական վիճակագրություն.
5) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
9. Աշխատակազմը կառավարում են հիմնադիրը և Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահը` օրենքով և իրավական այլ ակտերով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:
10. Աշխատակազմի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Դատարանի նախագահը, իսկ դատական ծառայության իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Դեպարտամենտի ղեկավարը:
11. Աշխատակազմի անմիջական ղեկավարումն իրականացնում է Աշխատակազմի ղեկավարը:
12. Աշխատակազմի ղեկավարը`
1) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Դեպարտամենտի անունից, ներկայացնում նրա շահերը.
2) Աշխատակազմի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.
3) ներկայացնում է Աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
4) ապահովում է Աշխատակազմի բնականոն գործունեությունը.
5) Դատարանի նախագահին և Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների, մասնավորապես` աշխատանքային ծրագրերի մասին.
6) պարբերաբար ուսումնասիրում է Աշխատակազմի գործունեությունը, բացահայտում հիմնախնդիրները, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ և ներկայացնում Դատարանի նախագահին ու Դեպարտամենտի ղեկավարին.
7) ղեկավարում է Աշխատակազմի աշխատանքները.
8) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
9) Աշխատակազմի անունից ներկայացնում է հաշվետվություններ.
10) Դեպարտամենտի կենտրոնական մարմին է ներկայացնում Աշխատակազմի կիսամյակային և տարեկան հաշվետվությունները.
11) ապահովում է Աշխատակազմում դատական ծառայության արդյունավետ իրականացումը.
12) Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն տրամադրում է արձակուրդ Աշխատակազմի դատական ծառայության պաշտոն զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.
13) սահմանված կարգով նշանակում և ազատում է Աշխատակազմի տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներին.
14) ապահովում է Աշխատակազմի օգտագործմանը հանձնված գույքի արդյունավետ շահագործումը.
15) Դեպարտամենտի կենտրոնական մարմնին ներկայացնում է բյուջետային հայտ.
16) Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է հաղորդումներ Աշխատակազմի դատական ծառայողների կողմից թույլ տրված կարգապահական, վարքագծի կանոնների խախտումների մասին.
17) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաղորդում է ուղարկում Դեպարտամենտի ղեկավարին.
18) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ և պարտականություններ:
13. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է պաշտոնի անձնագրով նման լիազորություն ունեցող դատական ծառայողը:
IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
14. Գրասենյակն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով`
1) ստանում է Դատարան ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը.
2) ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումները, հանձնում հասցեատերերին.
3) ստանում է Դատարանից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք.
4) ապահովում է Դատարանում գործավարության իրականացումը.
5) ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը.
6) պահպանում է փաստաթղթերը, գրասենյակում վարվող մատյանները և սահմանված կարգով ներկայացնում արխիվացման.
7) վարում է պետական տուրքի հաշվառում.
8) կազմում է վիճակագրական հաշվետվություններ.
9) կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:
15. Աշխատակազմն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով, Դեպարտամենտի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով, Դատարանի նախագահի հրամաններով և այլ իրավական ակտերով Աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:
V. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
16. Աշխատակազմն իրավունք ունի Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
17. Աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից:
VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
18. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ |
Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
| |
Հավելված 4
Արցախի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2017թ. դեկտեմբերի 1-ի թիվ 15-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ
ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
Գրասենյակ
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ |
Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
| |
Հավելված 5
Արցախի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2017թ. դեկտեմբերի 1-ի թիվ 15-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ»
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ
ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) «Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է, որն իր լիազորությունների շրջանակներում ապահովում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և իրավական այլ ակտերով Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանին (այսուհետ` Դատարան) վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
2. Աշխատակազմն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է Դատարանի լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:
3. Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով և այլ իրավական ակտերով:
4. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
5. Աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք: Աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
6. Աշխատակազմի անվանումն է` «Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի աշխատակազմ «Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում:
7. Աշխատակազմի գտնվելու վայրն է Արցախի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ, Դավիթ Բեկ 40:
II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Աշխատակազմն իր խնդիրների իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանման և պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) ապահովում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ Դատարանին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը.
2) սահմանված կարգով վարում է տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների անձնական գործերը.
3) տնօրինում է Դատարանի, Աշխատակազմի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը.
4) օժանդակում է դատական պրակտիկայի ամփոփման աշխատանքներին, վարում դատական վիճակագրություն.
5) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
9. Աշխատակազմը կառավարում են հիմնադիրը և Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահը` օրենքով և իրավական այլ ակտերով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:
10. Աշխատակազմի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Դատարանի նախագահը, իսկ դատական ծառայության իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Դեպարտամենտի ղեկավարը:
11. Աշխատակազմի անմիջական ղեկավարումն իրականացնում է Աշխատակազմի ղեկավարը:
12. Աշխատակազմի ղեկավարը`
1) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Դեպարտամենտի անունից, ներկայացնում նրա շահերը.
2) Աշխատակազմի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.
3) ներկայացնում է Աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
4) ապահովում է Աշխատակազմի բնականոն գործունեությունը.
5) Դատարանի նախագահին և Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների, մասնավորապես` աշխատանքային ծրագրերի մասին.
6) պարբերաբար ուսումնասիրում է Աշխատակազմի գործունեությունը, բացահայտում հիմնախնդիրները, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ և ներկայացնում Դատարանի նախագահին ու Դեպարտամենտի ղեկավարին.
7) ղեկավարում է Աշխատակազմի աշխատանքները.
8) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
9) Աշխատակազմի անունից ներկայացնում է հաշվետվություններ.
10) Դեպարտամենտի կենտրոնական մարմին է ներկայացնում Աշխատակազմի տարեկան հաշվետվությունները.
11) ապահովում է Աշխատակազմում դատական ծառայության արդյունավետ իրականացումը.
12) Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն տրամադրում է արձակուրդ Աշխատակազմի դատական ծառայության պաշտոն զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.
13) սահմանված կարգով նշանակում և ազատում է Աշխատակազմի տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներին.
14) ապահովում է Աշխատակազմի օգտագործմանը հանձնված գույքի արդյունավետ շահագործումը.
15) Դեպարտամենտի կենտրոնական մարմնին ներկայացնում է բյուջետային հայտ.
16) Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է հաղորդումներ Աշխատակազմի դատական ծառայողների կողմից թույլ տրված կարգապահական, վարքագծի կանոնների խախտումների մասին.
17) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաղորդում է ուղարկում Դեպարտամենտի ղեկավարին.
18) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ և պարտականություններ:
13. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է պաշտոնի անձնագրով նման լիազորություն ունեցող դատական ծառայողը:
IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
14. Գրասենյակն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով`
1) ստանում է Դատարան ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը.
2) ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումները, հանձնում հասցեատերերին.
3) ստանում է Դատարանից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք.
4) ապահովում է Դատարանում գործավարության իրականացումը.
5) ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը.
6) պահպանում է փաստաթղթերը, գրասենյակում վարվող մատյանները և սահմանված կարգով ներկայացնում արխիվացման.
7) վարում է պետական տուրքի հաշվառում.
8) կազմում է վիճակագրական հաշվետվություններ.
9) կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:
15. Աշխատակազմն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով, Դեպարտամենտի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով, Դատարանի նախագահի հրամաններով և այլ իրավական ակտերով Աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:
V. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
16. Աշխատակազմն իրավունք ունի Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակության համապատասխան, օգտագործել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
17. Աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից:
VI. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
18. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ |
Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
| |
Հավելված 6
Արցախի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2017թ. դեկտեմբերի 1-ի թիվ 15-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ
ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
Գրասենյակ
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ |
Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
| |
Հավելված 7
Արցախի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2017թ. դեկտեմբերի 1-ի թիվ 15-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) «Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է, որն իր լիազորությունների շրջանակներում ապահովում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և իրավական այլ ակտերով Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին (այսուհետ` Դատարան) վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
2. Աշխատակազմն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է Դատարանի լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:
3. Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով և այլ իրավական ակտերով:
4. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
5. Աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք: Աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
6. Աշխատակազմի անվանումն է` «Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմ» Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում:
7. Աշխատակազմի գտնվելու վայրն է` Արցախի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42:
II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Աշխատակազմն իր խնդիրների իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանման և պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) ապահովում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ Դատարանին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը.
2) սահմանված կարգով վարում է տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների անձնական գործերը.
3) տնօրինում է Դատարանի, Աշխատակազմի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը.
4) օժանդակում է դատական պրակտիկայի ամփոփման աշխատանքներին, վարում դատական վիճակագրություն.
5) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
9. Աշխատակազմը կառավարում են հիմնադիրը և Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահը` օրենքով և իրավական այլ ակտերով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:
10. Աշխատակազմի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Դատարանի նախագահը, իսկ դատական ծառայության իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Դեպարտամենտի ղեկավարը:
11. Աշխատակազմի անմիջական ղեկավարումն իրականացնում է Աշխատակազմի ղեկավարը:
12. Աշխատակազմի ղեկավարը`
1) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Դեպարտամենտի անունից, ներկայացնում նրա շահերը.
2) Աշխատակազմի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.
3) ներկայացնում է Աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
4) ապահովում է Աշխատակազմի բնականոն գործունեությունը.
5) Դատարանի նախագահին և Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների, մասնավորապես` աշխատանքային ծրագրերի մասին.
6) պարբերաբար ուսումնասիրում է Աշխատակազմի գործունեությունը, բացահայտում հիմնախնդիրները, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ և ներկայացնում Դատարանի նախագահին ու Դեպարտամենտի ղեկավարին.
7) ղեկավարում է Աշխատակազմի աշխատանքները.
8) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
9) Աշխատակազմի անունից ներկայացնում է հաշվետվություններ.
10) Դեպարտամենտի կենտրոնական մարմին է ներկայացնում Աշխատակազմի տարեկան հաշվետվությունները.
11) ապահովում է Աշխատակազմում դատական ծառայության արդյունավետ իրականացումը.
12) Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն տրամադրում է արձակուրդ Աշխատակազմի դատական ծառայության պաշտոն զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.
13) սահմանված կարգով նշանակում և ազատում է Աշխատակազմի տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներին.
14) ապահովում է Աշխատակազմի օգտագործմանը հանձնված գույքի արդյունավետ շահագործումը.
15) Դեպարտամենտի կենտրոնական մարմնին ներկայացնում է բյուջետային հայտ.
16) Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է հաղորդումներ Աշխատակազմի դատական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի կողմից թույլ տրված կարգապահական, վարքագծի կանոնների խախտումների մասին.
17) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաղորդում է ուղարկում Դեպարտամենտի ղեկավարին.
18) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ և պարտականություններ:
13. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է պաշտոնի անձնագրով նման լիազորություն ունեցող դատական ծառայողը:
IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
14. Գրասենյակն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով`
1) ստանում է Դատարան ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը.
2) ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումները, հանձնում հասցեատերերին.
3) ստանում է Դատարանից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք.
4) ապահովում է Դատարանում գործավարության իրականացումը.
5) ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը.
6) պահպանում է փաստաթղթերը, գրասենյակում վարվող մատյանները և սահմանված կարգով ներկայացնում արխիվացման.
7) վարում է պետական տուրքի հաշվառում.
8) կազմում է վիճակագրական հաշվետվություններ.
9) կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:
15. Աշխատակազմն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով, Դեպարտամենտի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով, Դատարանի նախագահի հրամաններով և այլ իրավական ակտերով Աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:
V. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
16. Աշխատակազմն իրավունք ունի Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
17. Աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից:
VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
18. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ |
Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
| |
Հավելված 8
Արցախի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2017թ. դեկտեմբերի 1-ի թիվ 15-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
Գրասենյակ
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ |
Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
| |
Հավելված 9
Արցախի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2017թ. դեկտեմբերի 1-ի թիվ 15-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ»
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայությունը (այսուհետ նաև` Ծառայություն) «Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ` Դեպարտամենտ) առանձնացված ստորաբաժանում է, որն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, դատական օրենսգրքով, միջազգային պայմանագրերով, օրենքներով և իրավական այլ ակտերով Արցախի Հանրապետության դատարաններում, Դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում սահմանված կարգի պահպանումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը:
2. Ծառայությունն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է Արցախի Հանրապետության դատարանների լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունն ապահովելուն:
3. Ծառայության իրավական կարգավիճակն ու գործունեության կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով, օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
4. Ծառայությունը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Ծառայության կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
5. Ծառայությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և Դեպարտամենտի ու իր հայերեն անվանմամբ կլոր կնիք: Ծառայությունն ունի Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
6. Ծառայության անվանումն է` «Արցախի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայություն» Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում:
7. Ծառայության գտնվելու վայրն է Արցախի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42:
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Արցախի Հանրապետության դատական օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան Արցախի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայության խնդիրներն են ապահովել՝
1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.
3) Դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը:
9. Ծառայությունն իր խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Արցախի Հանրապետության ոստիկանության և պետական այլ մարմինների հետ՝ տեղեկատվություն փոխանակելով, համատեղ գործողություններ կազմակերպելով և իրականացնելով, ինչպես նաև ծառայությունն իրականացնելիս միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով:
10. Ծառայության գործառույթներն են`
1) ապահովել դատարաններում դատավորների, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանների տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
2) ապահովել դատական նիստի ժամանակ նիստը նախագահողի կամ դատավորի` դատական նիստի բնականոն ընթացքի և հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված կարգադրությունների կատարումը.
3) ապահովել Դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և սպասարկման տարածքի պահպանությունը.
4) ստուգել դատական նիստերի դահլիճի պատրաստությունը դատական նիստին, ապահովել դատավորի հանձնարարությամբ քրեական գործը և իրեղեն ապացույցները դատական քննության վայր հասցնելը և դրանց պահպանումը.
5) խափանել հանցագործությունների և իրավախախտումների կատարումը դատարանում, ի հայտ եկած իրավախախտներին անհրաժեշտության դեպքում վերցնել արգելանքի` ապահովելով նրանց անհապաղ հանձնումը ոստիկանություն:
III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
11. Ծառայության գործունեության համակարգումն ու ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Դեպարտամենտի ղեկավարը` օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:
12. Ծառայության ղեկավարումն ու հսկողությունն իրականացնում է դատական կարգադրիչների ծառայության պետը: Դատական կարգադրիչների ծառայության պետը՝
1) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Դեպարտամենտի անունից, ներկայացնում նրա շահերը.
2) ներկայացնում է Ծառայությունն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
3) ապահովում է Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, Բարձրագույն դատական խորհրդի, Դատարանների նախագահների խորհրդի որոշումների, ինչպես նաև Դեպարտամենտի ղեկավարի հրամանների և կարգադրությունների կատարումը.
4) Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` Ծառայության գործունեության հիմնական ուղղությունների, մասնավորապես` աշխատանքային ծրագրերի մասին.
5) առաջարկություն է ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին` ծառայության կառուցվածքի և հաստիքների քանակի վերաբերյալ.
6) ներկայացնում է ծառայողների մասնագիտական և հատուկ ուսուցման հայտը.
7) Ծառայության անունից ներկայացնում է հաշվետվություններ.
8) Դեպարտամենտի կենտրոնական մարմին է ներկայացնում Ծառայության տարեկան հաշվետվությունները.
9) Դեպարտամենտի կենտրոնական մարմնին ներկայացնում է բյուջետային հայտ.
10) ներկայացնում է առաջարկներ դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովության վերաբերյալ.
11) մշտապես ուսումնասիրում է Ծառայության գործունեությունը, բացահայտում հիմնախնդիրները, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ և ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին.
12) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը և արդյունավետ իրականացումը.
13) ղեկավարում և հսկողություն է իրականացնում դատական կարգադրիչների ծառայության գործունեության նկատմամբ.
14) տալիս է դատական կարգադրիչների ծառայության կազմակերպմանն ուղղված ցուցումներ.
15) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
16) Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն տրամադրում է արձակուրդ դատական կարգադրիչներին.
17) ապահովում է Ծառայությանն օգտագործման հանձնված գույքի արդյունավետ շահագործումը.
18) քննում է դատական կարգադրիչների նկատմամբ բերված բողոքները.
19) վարում է դատական կարգադրիչների հատուկ միջոցների հաշվառումը.
20) վարում է դատական կարգադրիչների անձնական գործերը.
21) առաջարկություններ է ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին դատական կարգադրիչների նյութատեխնիկական ապահովության մասին.
22) առաջարկություն է ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին դատական կարգադրիչների ծառայության ծառայողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
23) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով դատական կարգադրիչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաղորդում է ուղարկում Դեպարտամենտի ղեկավարին.
24) իրականացնում է Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով, օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ և պարտականություններ:
13. Ծառայության պետը պատասխանատվություն է կրում ծառայության առջև դրված խնդիրների իրականացման համար:
14. Ծառայության պետի բացակայության դեպքում` Դեպարտամենտի ղեկավարի հրամանով, նրան փոխարինում է Ծառայության ավագ մասնագետը կամ Ծառայության ավագ դատական կարգադրիչներից մեկը:
IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
15. Ծառայության կառուցվածքը հաստատում և փոփոխում է Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը:
16. Ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատում է Դատարանների նախագահների խորհուրդը` Դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ:
17. Ծառայության ավագ մասնագետը`
1) ապահովում է դատարանների նախագահների, նիստը նախագահողի կամ դատավորի` դատարանում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված կարգադրությունների կատարումը.
2) կազմում է դատական կարգադրիչների հերթապահության ժամանակացույցը և ապահովում դրա կատարումը.
3) հսկողություն է իրականացնում դատական կարգադրիչներին հանձնված գույքի նպատակային օգտագործման նկատմամբ.
4) առաջարկություններ է ներկայացնում ծառայության պետին դատական կարգադրիչների նյութատեխնիկական ապահովության մասին.
5) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
18. Ծառայության ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Ծառայության ավագ դատական կարգադրիչներից մեկը:
19. Ծառայության ավագ դատական կարգադրիչը և դատական կարգադրիչը`
1) ապահովում են դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանի տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
2) ապահովում են դատական նիստի ժամանակ նիստը նախագահողի կամ դատավորի` դատական նիստի բնականոն ընթացքի և հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված կարգադրությունների կատարումը.
3) ապահովում են Դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և սպասարկման տարածքի պահպանությունը.
4) ստուգում է դատական նիստերի դահլիճի պատրաստությունը դատական նիստին, ապահովում է դատավորի հանձնարարությամբ քրեական գործը և իրեղեն ապացույցները դատական քննության վայր հասցնելը և դրանց պահպանումը.
5) խափանում է հանցագործությունների և իրավախախտումների կատարումը դատարանում, ի հայտ եկած իրավախախտներին անհրաժեշտության դեպքում վերցնում է արգելանքի` ապահովելով նրանց անհապաղ հանձնումը ոստիկանություն.
6) իր լիազորություններն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում համագործակցում է իրավասու այլ պետական մարմինների հետ.
7) իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի պարզելու դատարան մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող, ինչպես նաև դատական սանկցիայի ենթարկված անձի ինքնությունը.
8) իրավունք ունի դատարանի որոշման հիման վրա դատական նիստերի դահլիճից հեռացնելու անձին կամ սահմանափակելու այդ որոշման մեջ մատնանշված անձի մուտքը դատական նիստերի դահլիճ.
9) իրավունք ունի զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը.
10) իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և պայմաններում կիրառելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ.
11) պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն իրականացնել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ անձանց իրավունքների և օրինական շահերի խախտում:
20. Ծառայության դատական կարգադրիչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Ծառայության ավագ դատական կարգադրիչներից մեկը:
21. Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված «Դատական կարգադրիչների վարքագծի կանոնները» պարտադիր են Ծառայության բոլոր աշխատակիցների համար:
V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
22. Ծառայությունն իրավունք ունի Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
23. Ծառայության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից:
VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ
ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
24. Ծառայության վերակազմակերպումն ու գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ |
Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |