ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
11 դեկտեմբերի 2017թ. |
N 249-Ն |
ք. Ստեփանակերտ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 510-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ, «Կերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել վտանգավոր սննդամթերքի և վտանգավոր կերի օգտահանման ու ոչնչացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 510-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 11-ի N 249-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն կարգով կարգավորվում են վտանգավոր սննդամթերքի և վտանգավոր կերի (այսուհետ՝ վտանգավոր արտադրանք) օգտահանման ու ոչնչացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են նաև սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի օգտահանման և ոչնչացման հետ կապված հարաբերությունների վրա:
3. Սույն կարգը կիրառվում է սննդամթերքի և կերի (այսուհետ` արտադրանք) արտադրության ու շրջանառության փուլերում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա), ինչպես նաև օգտահանում կամ ոչնչացում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Կերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտումներով Արցախի Հանրապետություն ներմուծվող, Արցախի Հանրապետությունում արտադրվող, իրացվող կամ օգտագործվող արտադրանքը սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության պահանջներին անհամապատասխանության մասով՝ վտանգավոր համարելու և վտանգավոր արտադրանքի օգտահանման կամ ոչնչացման եղանակը որոշվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանված կարգով կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա:
5. Փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն (այսուհետ՝ լիազոր մարմին) արտադրանքը վտանգավոր է ճանաչում և ընդունում համապատասխան որոշում (արձակում կարգադրագիր):
6. Փորձաքննության մասին արձանագրության հիման վրա ընդունված որոշման մեջ նշվում են նաև վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման կամ օգտահանման կամ ոչնչացման եղանակներն ու պայմանները:
7. Մինչև փորձաքննության մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին լիազոր մարմնի որոշումն ստանալը՝ արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտն արտադրանքի խմբաքանակն առանձին հաշվառում և պահում է առանձնացված պահեստարանում, սառնարանում կամ մեկուսախցում` ապահովելով դրա հասանելիությունը և փչացումը բացառող պայմանները:
8. Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ կամ որի համապատասխանությունը հավաստված է համապատասխանության հայտարարագրով, ապա արտադրանքի վտանգավոր և (կամ) օգտահանման կամ ոչնչացման ենթակա լինելու մասին որոշման ընդունումից հետո հնգօրյա ժամկետում լիազոր մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատ տված կամ հայտարարագիրը գրանցած մարմնին:
9. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացն իրականացնում է այն տնօրինող տնտեսավարող սուբյեկտն՝ իր միջոցների հաշվին, անձամբ կամ համապատասխան կազմակերպության միջոցով՝
1) լիազոր մարմնի կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությամբ, որի կազմում, հաշվի առնելով ոչնչացվող արտադրանքի տեսակը, ներգրավվում են Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագետներ, եթե Արցախի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակը գերազանցում է 50 կիլոգրամը կամ 50 հատը, կամ 50 լիտրը, կամ դրա ընդհանուր արժեքի 100 000 ՀՀ դրամը.
2) լիազոր մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Արցախի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակի` սույն կետի 1-ին ենթակետում չնշված այլ դեպքերում.
3) գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի դեպքում, անկախ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի քանակությունից, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պարունակությունը հաստատող լաբորատոր փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը և տվյալ խմբաքանակի՝ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը ոչնչացվում է՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության եռօրյա ժամկետում արած գրավոր առաջարկությունները:
10. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
11. Լիազոր մարմինը վտանգավոր արտադրանքի ոչնչացման ենթակա լինելու մասին որոշման ընդունման օրը ոչնչացման օրվա, ժամի և տեղի մասին տեղեկացնում է սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին:
12. Սահմանված օրը հանձնաժողովի անդամների կամ ներկայացուցչի չներկայանալու դեպքում նշանակվում է նոր ժամկետ, որը չի կարող գերազանցել հինգ օրը:
III. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ
13. Փորձաքննության մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու և (կամ) օգտահանելու մասին լիազոր մարմնի որոշումն ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը, որոշման պահանջներին համապատասխան, պարտավոր է իրականացնել դրա օգտահանումը:
14. Նշված ժամկետում օգտահանումը չկատարելու դեպքում տվյալ վտանգավոր արտադրանքը սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:
15. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանման մասին կազմվում է վտանգավոր արտադրանքի օգտահանման ակտ` համաձայն N 1 ձևի, որի մեկ օրինակն օգտահանման օրվան հաջորդող օրը հանձնվում է լիազոր մարմնին:
16. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքի օգտագործումը սեփական արտադրությունում որպես հումք և (կամ) իրացումը թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջներն ապահովելուց հետո:
17. Եթե օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել որպես կեր, ապա տնտեսավարող սուբյեկտը դա օգտագործում կամ իրացնում է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունված համապատասխան որոշման առկայության դեպքում:
18. Վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը տվյալ խմբաքանակի օգտահանումն իրականացնելու տնտեսական աննպատակահարմարության կամ տեխնիկական բարդության դեպքում կարող է ընդունել որոշում այն ոչնչացնելու մասին՝ սույն կարգի 4-րդ բաժնի պահանջներին համապատասխան:
IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
19. Փորձաքննության մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու և (կամ) ոչնչացնելու մասին լիազոր մարմնի որոշումն ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը, որոշման պահանջներին համապատասխան, պարտավոր է իրականացնել տվյալ վտանգավոր արտադրանքի խմբաքանակի ոչնչացումը:
20. Եթե վտանգավոր արտադրանքն աղտոտված է, պարունակում է հիվանդությունների տարածման կամ մարդկանց կամ կենդանիների թունավորման կամ շրջակա միջավայրի աղտոտման վտանգ, ապա ոչնչացումից առաջ կամ ոչնչացման գործընթացում այն վարակազերծվում է: Կախված աղտոտվածության ձևից` վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը դիմում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ` վտանգավոր արտադրանքը վարակազերծելու համար:
21. Վտանգավոր արտադրանքի ոչնչացումը ձևակերպվում է վտանգավոր արտադրանքի ոչնչացման ակտով` համաձայն N 2 ձևի, որի մեկ օրինակը ոչնչացման օրվան հաջորդող օրը հանձնվում է լիազոր մարմնին:
22. Եթե վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին որոշումը բողոքարկվել է, ապա ոչնչացման գործընթացը կասեցվում է միայն այն դեպքում, երբ ոչնչացման ենթակա արտադրանքը սանիտարահամաճարակային տեսակետից վտանգավոր չէ, և առկա են հետագա փչացումը կանխող ու պահումն ապահովող համապատասխան պայմաններ:
23. Վտանգավոր արտադրանքի ոչնչացմանն ուղղված վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Պետական վերահսկողության իրականացման նպատակով պահման ժամկետը լրացած փորձարկվող նմուշները և (կամ) փորձարկվող այն նմուշները, որոնք իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, ոչնչացվում են:
25. Պետական վերահսկողության նպատակով նմուշառված փորձարկվող նմուշները պահման ժամկետի լրացման կամ դրանց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում ոչնչացվում են լաբորատորիայի կողմից՝ լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմվում է փորձարկվող նմուշների ոչնչացման ակտ` համաձայն N 3 ձևի:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
________________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
|
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար |
|
__________________
(ստորագրությունը) |
____________________
(անունը, ազգանունը) |
Ա Կ Տ N _ _ _ _ _
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ
____ ___________ 20____ թվականի
|
________________________________________________________________________________
(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը) |
|
________________________________________________________________________________
(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում) |
|
________________________________________________________________________________
(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը) |
Վտանգավոր լինելը հայտնաբերվել է և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել)
_____________________________________________________ կողմից, այնուհետև
|
արտադրանքն առանձին հաշվառվել է |
____________________________________________:
(առանձնացված պահման պայմանները և տեղը) |
|
Փորձաքննության մասին արձանագրության |
____________________________________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը) |
ու արտադրանքի վտանգավորության և (կամ) օգտահանման մասին լիազոր մարմնի
|
_______________________________________________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը) |
որոշման հիման վրա վտանգավոր |
|
արտադրանքը՝ __________________________________________,
(արտադրանքի քանակը) |
օգտահանվել է ______________ |
|
________________________________________________________________________________:
(օգտահանման վայրը, ժամանակը և եղանակը) |
|
Օգտահանման արդյունքում ստացվել է |
__________________________________________________
(ստացված նոր արտադրանքի անվանումը, քանակը, |
|
________________________________________________________________________________
փաթեթավորումը, նշանակությունը, պիտանիության ժամկետը) |
Ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել սեփական արտադրությունում որպես հումք և (կամ) իրացնել (ընդգծել):
|
Տնտեսավարող սուբյեկտի
օգտահանման գործընթացի
համար պատասխանատու |
_____________________
(ստորագրությունը) |
_____________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
|
Օգտահանումն իրականացնող
տնտեսավարող սուբյեկտի
ներկայացուցիչ |
_____________________
(ստորագրությունը) |
_____________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
|
Արտադրանքը տնօրինող
տնտեսավարող սուբյեկտի
գլխավոր հաշվապահ |
_____________________
(ստորագրությունը) |
_____________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
|
Լիազոր մարմնի ներկայացուցիչ
(ներկայացուցիչներ) |
_____________________
(ստորագրությունը) |
_____________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
________________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)
|
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
տնտեսավարող սուբյեկտի ղեկավար |
|
___________________
(ստորագրությունը) |
______________________
(անունը, ազգանունը) |
Ա Կ Տ N _ _ _ _ _
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
____ ___________ 20____ թվականի
|
________________________________________________________________________________
(արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը) |
|
________________________________________________________________________________
(խմբաքանակի նույնականացման նշանը` սննդամթերքի դեպքում) |
|
________________________________________________________________________________
(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը) |
Վտանգավոր լինելը հայտնաբերվել է և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել)
_____________________________________________________ կողմից, այնուհետև
|
արտադրանքն առանձին հաշվառվել է |
____________________________________________________________________
(առանձնացված պահման պայմանները և տեղը) |
|
________________________________________________________________________________:
(դուրսգրման մասին ակտի համարը և թվականը) |
|
Փորձաքննության մասին արձանագրության |
______________________________________________և
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը) |
|
արտադրանքի վտանգավորության մասին լիազոր մարմնի |
_____________________________________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը) |
|
որոշման հիման վրա վտանգավոր արտադրանքը՝ |
__________________________________________,
(արտադրանքի քանակը) |
|
ոչնչացվել է |
_______________________________________________________________________:
(ոչնչացման վայրը, ժամանակը և եղանակը) |
|
Տնտեսավարող սուբյեկտի
ոչնչացման հանձնաժողովի
անդամներ |
__________________
(ստորագրությունը) |
_______________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
|
Ոչնչացումն իրականացնող
տնտեսավարող սուբյեկտի
ներկայացուցիչ |
__________________
(ստորագրությունը) |
_______________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
|
Արտադրանքը տնօրինող
տնտեսավարող սուբյեկտի
գլխավոր հաշվապահ |
___________________
(ստորագրությունը) |
_______________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
|
Համապատասխան
գերատեսչություններից
ոչնչացմանը մասնակցող
ներկայացուցիչներ |
_____________________
(ստորագրությունը) |
____________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
_____________________________________________________________
(լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
|
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
լաբորատորիայի ղեկավար |
|
___________________
(ստորագրությունը) |
______________________
(անունը, ազգանունը) |
Ա Կ Տ N ______
ՓՈՐՁԱՐԿՎՈՂ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
____ ___________ 20_____ թվականի
|
________________________________________________________________________________
(արտադրանքի անվանումը, նմուշների քանակը, նմուշների ծածկագրերը) |
|
________________________________________________________________________________
(տեսչության կողմից տվյալ նմուշներն ուղեկցող նամակի համարը և թվականը) |
|
________________________________________________________________________________
(նմուշների ստացման թվականը, նմուշների գրանցամատյանի գրանցման հերթական համարը) |
|
________________________________________________________________________________
(պիտանիության ժամկետը, դուրսգրման մասին ակտի համարը, թվականը) |
Փորձարկման լաբորատորիայի ղեկավարի 20_____թվականի _________ ____ -ի N_____ որոշմամբ սահմանված ոչնչացման եղանակով փորձարկված կամ փորձարկվող նմուշների պահման ժամկետը լրացած նմուշները (ընդգծել) ոչնչացվել են
________________________________________________________________________________
|
________________________________________________________________________________
(ոչնչացման եղանակը, վայրը, թվականը, փորձարկման լաբորատորիայի՝ ոչնչացումն իրականացնող |
|
________________________________________________________________________________
հանձնաժողովի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները) |
___________________________________________________________________________կողմից:
|
Հանձնաժողովի անդամներ` |
__________________
(ստորագրությունը) |
_______________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
|
__________________
(ստորագրությունը) |
_______________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
|
__________________
(ստորագրությունը) |
_______________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) |