Համարը 
N 510-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.08.27/18(128)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.08.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.08.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.09.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.12.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» օգոստոսի 2009թ.

N 510-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«18» օգոստոսի 2009թ. թիվ 510-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների (այսուհետ` վտանգավոր արտադրանք) օգտահանմանն ու ոչնչացմանը ներկայացվող պահանջները:

2. Սույն կարգը ենթակա է կիրառման սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառույթներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), օրենքով սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա), ինչպես նաև օգտահանում կամ ոչնչացում իրականացնող` տնտեսավարող սուբյեկտների կողմից:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

օգտահանում` վտանգավոր արտադրանքի վերամշակում` այլ նպատակով (որպես հումք, անասնակեր կամ այլն) օգտագործելու համար.

ոչնչացում` վտանգավոր արտադրանքի` ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական եղանակով վերացում:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների խախտումներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված, արտադրված, իրացվող կամ հանրային սննդի ոլորտում օգտագործվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ սննդային հավելումների (այսուհետ` արտադրանք) վտանգավոր կամ կեղծված լինելը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 18-ի «Սննդամթերքի և սննդային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» թիվ 509-Ն որոշմամբ սահմանված կարգով կատարված փորձաքննության արդյունքների հիման վրա:

5. Փորձաքննության արդյունքներով արտադրանքը վտանգավոր ճանաչվելու դեպքում փորձարկման մասին արձանագրության եզրակացության մեջ նշվում են նաև վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման, օգտահանման կամ ոչնչացման` էկոլոգիապես անվտանգ եղանակներն ու պայմանները:

6. Մինչև փորձաքննության ավարտը վտանգավոր արտադրանքը տնօրինող` տնտեսավարող սուբյեկտը դա առանձին հաշվառում և պահում է առանձնացված պահեստարանում, սառնարանում կամ մեկուսախցում` ապահովելով դրա հասանելիությունը և հետագա փչացումը բացառող պայմաններ:

7. Վտանգավոր արտադրանքի` շուկայից հետկանչման, առանձին հաշվառման և պահման համար պատասխանատվություն է կրում դա տնօրինող` տնտեսավարող սուբյեկտը:

8. Փորձարկման մասին արձանագրության եզրակացության մասում վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին նշվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը դա դուրս է գրում` կազմելով վտանգավոր արտադրանքի դուրսգրման մասին ակտ (Ձև 1), որին կցվում է փորձաքննության արդյունքների հիման վրա լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության պատճենը:

9. Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ, կամ որի համապատասխանությունը հավաստված է համապատասխանության հայտարարագրով, ապա արտադրանքի վտանգավոր լինելու մասին տեղեկացվում է այն սերտիֆիկացման մարմնին, որը տվել է համապատասխանության սերտիֆիկատը կամ վավերացրել հայտարարագիրը:

10. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին մասնակից է դարձվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից մեկական ներկայացուցիչ:

11. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ

 

12. Լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության եզրակացության մասում վտանգավոր արտադրանքի օգտահանման մասին նշվելու դեպքում վտանգավոր արտադրանքը տնօրինողին հանձնելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է իրականացնել տվյալ վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանումը:

13. Նշված ժամկետում օգտահանումը չկատարվելու դեպքում տվյալ վտանգավոր արտադրանքը սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:

14. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանման մասին կազմվում է վտանգավոր արտադրանքի օգտահանման մասին ակտ (Ձև 2), որի մեկ օրինակն օգտահանման օրվան հաջորդող օրը հանձնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն:

15. Օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքի օգտագործումը սեփական արտադրությունում` որպես հումք, և (կամ) իրացումը թույլատրվում է իրականացնել միայն օրենքով սահմանված կարգով դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջների ապահովումից հետո:

16. Եթե օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել որպես անասնակեր, ապա տնտեսավարող սուբյեկտը դա օգտագործում կամ իրացնում է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունված համապատասխան որոշման առկայության դեպքում:

17. Վտանգավոր արտադրանքը տնօրինողը, դրա տվյալ խմբաքանակի օգտահանումն իրականացնելու տնտեսական աննպատակահարմարության կամ տեխնիկական բարդության դեպքում կարող է ընդունել որոշում այն ոչնչացնելու մասին:

 

V. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

18. Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության եզրակացության մեջ նշված մեթոդով ու եղանակով:

19. Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է տվյալ արտադրանքը տնօրինող` տնտեսավարող սուբյեկտի կողմից ստեղծված հանձնաժողովի կամ հանձնաժողովի և ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող սուբյեկտի կողմից:

20. Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է լաբորատորիայի փորձարկման մասին արձանագրությունն արտադրանքը տնօրինող` տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:

21. Եթե վտանգավոր արտադրանքը վարակված է, պարունակում է հիվանդությունների տարածման կամ մարդկանց կամ կենդանիների թունավորման, կամ շրջակա միջավայրի աղտոտման վտանգ, ապա ոչնչացումից առաջ կամ ոչնչացման գործընթացում այն վարակազերծվում է:

22. Վտանգավոր արտադրանքի ոչնչացումը ձևակերպվում է վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին ակտով (Ձև 3), որի մեկ օրինակը ոչնչացման օրվան հաջորդող օրը հանձնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն:

23. Եթե վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին որոշումը բողոքարկվել է, ապա ոչնչացման գործընթացը կասեցվում է միայն այն դեպքում, եթե ոչնչացման ենթակա արտադրանքը սանիտարահամաճարակային տեսակետից վտանգավոր չէ, և առկա են հետագա փչացումը կանխող ու պահումն ապահովող համապատասխան պայմաններ:

24. Պետական վերահսկողության նպատակով պահման ժամկետը լրացած` փորձարկվող նմուշները և (կամ) փորձարկվող այն նմուշները, որոնք իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, ոչնչացվում են:

25. Փորձարկման լաբորատորիաները պետական վերահսկողության նպատակով պահման ժամկետը լրացած` փորձարկվող նմուշները և (կամ) այն փորձարկվող նմուշները, որոնք իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, ոչնչացվում են ստեղծված հանձնաժողովի կողմից` լաբորատորիայի կողմից սահմանված եղանակով, որի մասին կազմվում է փորձարկվող նմուշների ոչնչացման մասին ակտ (Ձև 4):

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև 1

 

 

 

 ______________________________________________________________

 (տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)

 

 

 

 ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

   տնտեսավարող սուբյեկտի ղեկավար
____________________________   ____________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

 Ա Կ Տ N ______

 ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 ____ ________________ 200 թ.

 _____________________________________________________________

 (արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)

 _____________________________________________________________

 (խմբաքանակի նույնականացման նշանը)

_____________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) ___________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է

 _____________________________________________________________________

                     (առանձնացված պահման պայմանները և տեղը)

 ____________________________________________________________:

 

Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N _________ ) հիմնավորվել է արտադրանքի վտանգավոր և ոչնչացման ենթակա լինելը, որի հիման վրա արտադրանքի տվյալ խմբաքանակը դուրս է գրվում:

 

 

 Գլխավոր հաշվապահ  __________________  _______________________
 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 Հաշվառման համար պատասխանատու  __________________  _______________________
 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 Պահման համար պատասխանատու  __________________  _______________________
 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

  

 

Ձև 2

 

 

 

 ______________________________________________________________

 (տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)

 

 

 ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

   տնտեսավարող սուբյեկտի ղեկավար
____________________________   ____________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 Ա Կ Տ N ______

 ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 ____ ________________ 200 թ.

 _____________________________________________________________

 (արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)

 _____________________________________________________________

 (խմբաքանակի նույնականացման նշանը)

_____________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) _____________________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է____

_____________________________________________________________: 

 (առանձնացված պահման պայմանները և տեղը)

 

 

 

Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N _____ ) հիմնավորվել է դրա վտանգավոր լինելը (կցվում է):

Փորձարկման մասին արձանագրության եզրակացությամբ սահմանված օգտահանման եղանակով նշված արտադրանքի տվյալ խմբաքանակը

_______________________________________________________________________ 

 (օգտահանումն իրականացնող`

_____________________________________________________օգտահանվել է

տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը, թվականը)

Օգտահանման արդյունքում ստացվել է _______________________________________

                                                                             (ստացված նոր արտադրանքի անվանումը, քանակը,

_______________________________________________________________:

փաթեթավորումը, նշանակությունը, պիտանիության ժամկետը)

 

Ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել սեփական արտադրությունում` որպես հումք, և (կամ) իրացնել (ընդգծել):

 

Տնտեսավարող սուբյեկտի օգտահանման

գործընթացի համար պատասխանատու

 

________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

Օգտահանումն իրականացնող` տնտեսավարող

սուբյեկտի ներկայացուցիչ

 

________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

Արտադրանքը տնօրինող` տնտեսավարող

սուբյեկտի գլխավոր հաշվապահ

 

________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

 

Ձև 3

  

 

 ______________________________________________________________

 (տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)

 

 

 ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

   տնտեսավարող սուբյեկտի ղեկավար
____________________________   ____________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 Ա Կ Տ N ______

 ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 ____ ________________ 200 թ.

 _____________________________________________________________________

 (արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)

 ____________________________________________________________________

 (խմբաքանակի նույնականացման նշանը)

____________________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

 _____________________________________________________________________

 (արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)

 _____________________________________________________________________

 (խմբաքանակի նույնականացման նշանը)

 _____________________________________________________________________

 (արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել)
____________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է__________
______________________________________________________________________

(առանձնացված պահման պայմանները և տեղը)

_____________________________________________________________________

 (դուրսգրման մասին ակտի համարը և թվականը)

 

Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N _____ ) հիմնավորվել է դրա վտանգավոր լինելը (կցվում է):

Փորձարկման մասին արձանագրության եզրակացությամբ սահմանված օգտահանման եղանակով նշված արտադրանքի տվյալ խմբաքանակը ոչնչացվել է

 __________________________________________________________________________

 (ոչնչացումն իրականացնող`

 __________________________________________________________________

 տնտեսավարող սուբյեկտի` ոչնչացման հանձնաժողովի անդամների պաշտոնները, անունները,

 __________________________________________________________________

 ազգանունները և (կամ) ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ոչնչացման

 _____________________________________________________________

 վայրը, ժամանակը)

 

Տնտեսավարող սուբյեկտի`

ոչնչացման հանձնաժողովի անդամներ

 

_________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

   

_________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

  (պաշտոնը, անունը, ազգանունը)

Ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող

սուբյեկտի ներկայացուցիչ

 

_________________

 

________________________

 (ստորագրությունը)

(պաշտոնը, անունը, ազգանունը)

Արտադրանքը տնօրինող` տնտեսավարող

սուբյեկտի գլխավոր հաշվապահ

 

_________________

 

________________________

 (ստորագրությունը)

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ԼՂՀ տնտեսական զարգացման

նախարարության ներկայացուցիչ

 

_________________

 

________________________

 (ստորագրությունը)

(պաշտոնը, անունը, ազգանունը

ԼՂՀ առողջապահության

նախարարության ներկայացուցիչ

 

_________________

 

________________________

 (ստորագրությունը)

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների

վարչության ներկայացուցիչ

 

_________________

 

________________________

 

  (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

 

Ձև 4

 

 

 

 

 ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

 

 լաբորատորիայի ղեկավար

____________________________   ____________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 Ա Կ Տ N ______

 ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 ____ ________________ 200 թ.

 _______________________________________________________________

(արտադրանքի անվանումը, նմուշների քանակը, նմուշների ծածկագրերը)

 _______________________________________________________________

(տեսչության կողմից տվյալ նմուշներն ուղեկցող նամակի համարը և թվականը)

_______________________________________________________________

(նմուշների ստացման թվականը, նմուշների գրանցամատյանի գրանցման հերթական համարը)

_______________________________________________________________

(պիտանիության ժամկետը, դուրսգրման մասին ակտի համարը, թվականը)

 

Փորձարկման լաբորատորիայի ղեկավարի 200 թ. ____________ ____ -ի N _______ որոշմամբ սահմանված ոչնչացման եղանակով փորձարկված կամ փորձարկվող նմուշների պահման ժամկետը

լրացած նմուշները (ընդգծել) ոչնչացվել են ___________________________________________

________________________________________________________________ 

 (ոչնչացման եղանակը, վայրը, թվականը, փորձարկման լաբորատորիայի` ոչնչացումն իրականացնող

 ________________________________________________________ կողմից:

 հանձնաժողովի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները)

 

Հանձնաժողովի անդամներ

 

__________________

 

________________________

 

(ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

__________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

__________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)