Համարը 
N 180-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.04.03/06(273)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.03.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.12.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2015թ.

N 180-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 510-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման`

ա. վերնագրում և 1-ին կետում «վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների» բառերը փոխարինել «վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների» բառերով,

բ. նախաբանում «մասի» բառից հետո լրացնել «և «Անասնակերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետի» բառերը.

2) որոշման հավելվածի`

ա. վերնագրում և 1-ին կետում «վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների» բառերը փոխարինել «վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների» բառերով,

բ. 2-րդ կետում «սննդամթերքի և սննդային հավելումների» բառերը փոխարինել «սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների» բառերով,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և «Անասնակերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների խախտումներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված, արտադրված, իրացվող կամ օգտագործվող սննդամթերքի, անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող նյութերի կամ սննդային և կերային հավելումների (այսուհետ` արտադրանք) վտանգավոր կամ կեղծված լինելը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 18-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 509-Ն որոշմամբ սահմանված կարգով կատարված փորձաքննության արդյունքների հիման վրա:»,

դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա արտադրանքը վտանգավոր է ճանաչում սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) և տալիս եզրակացություն:

Փորձարկման մասին արձանագրության հիման վրա տրված եզրակացության մեջ նշվում են նաև վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման կամ օգտահանման կամ ոչնչացման եղանակներն ու պայմանները:

Վտանգավոր ճանաչված արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման անվտանգ եղանակներն ու պայմանները սահմանում է ծառայությունը։»,

ե. 6-րդ կետում «Մինչև փորձաքննության ավարտը վտանգավոր արտադրանքը տնօրինող` տնտեսավարող սուբյեկտը դա» բառերը փոխարինել «Մինչև փորձարկման մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ծառայության եզրակացությունն ստանալը տվյալ արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը տվյալ արտադրանքի խմբաքանակը» բառերով,

զ. 8-րդ կետում «Փորձարկման մասին արձանագրության եզրակացության մասում վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին նշվելու» բառերը փոխարինել «Վտանգավոր արտադրանքի ոչնչացման» բառերով, իսկ «պատճենը» բառից հետո լրացնել «և ծառայության եզրակացությունը» բառերը,

է. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացը տնտեսավարող սուբյեկտի ստուգման կամ դիտարկման շրջանակներում իրականացվում է տնօրինող տնտեսավարող սուբյեկտի կողմից՝

1) ծառայության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությամբ, որի կազմում, հաշվի առնելով ոչնչացվող արտադրանքի տեսակը, ներգրավվում են համապատասխան պետական մարմիններից մասնագետներ, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակը գերազանցում է 50 կիլոգրամը կամ 50 հատը կամ 50 լիտրը կամ դրա ընդհանուր արժեքի 100 000 ՀՀ դրամը.

2) ստուգումը կամ դիտարկումը կատարող պաշտոնատար անձանց մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակի` սույն կետի 1-ին ենթակետում չնշված այլ դեպքերում.

3) գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի դեպքում, անկախ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի քանակությունից, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պարունակությունը հաստատող լաբորատոր փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում ծառայությունը գրավոր տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը, և տվյալ խմբաքանակի՝ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը ոչնչացվում է՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության առաջարկությունները:»,

ը. 12-րդ կետում «Լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության եզրակացության մասում վտանգավոր արտադրանքի օգտահանման մասին նշվելու դեպքում վտանգավոր արտադրանքը տնօրինողին հանձնելու» բառերը փոխարինել «Փորձարկման մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ծառայության եզրակացությունն ստանալու» բառերով, իսկ «երեք» բառը՝ «տասն» բառով,

թ. 14-րդ և 22-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն» բառերը փոխարինել «ծառայությանը» բառով,

ժ. 18-րդ կետում «լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության եզրակացության մեջ նշված մեթոդով ու եղանակով» բառերը փոխարինել «փորձարկման մասին արձանագրության հիման վրա ծառայության կողմից տրված եզրակացության պահանջներին համապատասխան՝ փորձարկման մասին արձանագրությունը և ծառայության եզրակացությունը տնօրինող տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում» բառերով,

ժա. ուժը կորցրած ճանաչել 19-րդ կետը,

ժբ. ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետը,

ժգ. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Պետական վերահսկողության նպատակով նմուշառված փորձարկվող նմուշները պահման ժամկետի լրացման կամ դրանց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում ոչնչացվում են լաբորատորիայի կողմից՝ ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմվում է փորձարկվող նմուշների ոչնչացման մասին ակտ` համաձայն Ձև 4-ի:»,

ժդ. 1, 2 և 3 Ձևերում «նշանը» բառից հետո լրացնել «` սննդամթերքի դեպքում» բառերը,

ժե. Ձև 1-ում «արտադրողը և (կամ) ներմուծողը» բառերը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը կամ անվանումը» բառերով, իսկ «Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N _____ ) հիմնավորվել է արտադրանքի վտանգավոր և ոչնչացման ենթակա լինելը, որի» բառերը՝ «Փորձարկման մասին արձանագրության (ամսաթիվը և համարը) և արտադրանքի վտանգավորության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եզրակացության» բառերով,

ժզ. Ձև 2-ում «Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N ____) հիմնավորվել է դրա վտանգավոր լինելը (կցվում է):

Փորձարկման մասին արձանագրության եզրակացությամբ սահմանված օգտահանման եղանակով նշված արտադրանքի տվյալ խմբաքանակը ______________________________________________________________________ օգտահանվել է:»

                   (օգտահանումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը, թվականը)

 

նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փորձարկման մասին արձանագրության _______________________________ և

                                                            (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը)

արտադրանքի վտանգավորության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եզրակացության հիման վրա վտանգավոր արտադրանքը __________________ օգտահանվել է`

                         (արտադրանքի քանակը)

______________________________________________________________________»,

                                       (օգտահանման վայրը, ժամանակը և եղանակը)

 

իսկ վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ծառայության ներկայացուցիչ

(ներկայացուցիչներ) ______________ ____________________________»,

                                            (ստորագրությունը)         (պաշտոնը, անունը, ազգանունը)

ժէ. Ձև 3-ում «ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերով, իսկ «Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N ___ ) հիմնավորվել է դրա վտանգավոր լինելը (կցվում է):

Փորձարկման մասին արձանագրության եզրակացությամբ սահմանված օգտահանման եղանակով նշված արտադրանքի տվյալ խմբաքանակը ոչնչացվել է

______________________________________________________________

(ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող սուբյեկտի` ոչնչացման հանձնաժողովի անդամների

______________________________________________________________

 պաշտոնները, անունները, ազգանունները և (կամ) ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող

_____________________________________________________________»

                     սուբյեկտի անվանումը, ոչնչացման վայրը, ժամանակը)

 

նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փորձարկման մասին արձանագրության __________________________________և

                                                                (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը)

արտադրանքի վտանգավորության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եզրակացության հիման վրա վտանգավոր արտադրանքը __________________________________________________

                                                                                                     (արտադրանքի քանակը)

ոչնչացվել է՝ __________________________________________________________»,

                                                    (ոչնչացման վայրը, ժամանակը և եղանակը)

իսկ

 

ԼՂՀ առողջապահության

նախարարության ներկայացուցիչ ______________ ________________________

                                                                     (ստորագրությունը)           (պաշտոնը, անունը, ազգանունը)

ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի

և բնական ռեսուրսների

վարչության ներկայացուցիչ ______________        _______________________»                                                           

                                                           (ստորագրությունը)                (պաշտոնը, անունը, ազգանունը)

նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Միջգերատեսչական

հանձնաժողովի անդամներ ______________      ________________________»:

                                       (ստորագրությունը)                     (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ