Համարը 
N 510-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.08.27/18(128)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.08.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.08.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.09.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.12.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» օգոստոսի 2009թ.

N 510-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 30.03.2015 N 180-Ն)

 

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի և «Անասնակերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

(նախաբանը լրաց. 30.03.2015 N 180-Ն)

1. Սահմանել վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.03.2015 N 180-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«18» օգոստոսի 2009թ. թիվ 510-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 30.03.2015 N 180-Ն)

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների (այսուհետ` վտանգավոր արտադրանք) օգտահանմանն ու ոչնչացմանը ներկայացվող պահանջները:

(1-ին կետը փոփ. 30.03.2015 N 180-Ն)

2. Սույն կարգը ենթակա է կիրառման սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառույթներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), օրենքով սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա), ինչպես նաև օգտահանում կամ ոչնչացում իրականացնող` տնտեսավարող սուբյեկտների կողմից:

(2-րդ կետը փոփ. 30.03.2015 N 180-Ն)

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

օգտահանում` վտանգավոր արտադրանքի վերամշակում` այլ նպատակով (որպես հումք, անասնակեր կամ այլն) օգտագործելու համար.

ոչնչացում` վտանգավոր արտադրանքի` ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական եղանակով վերացում:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և «Անասնակերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների խախտումներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված, արտադրված, իրացվող կամ օգտագործվող սննդամթերքի, անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող նյութերի կամ սննդային և կերային հավելումների (այսուհետ` արտադրանք) վտանգավոր կամ կեղծված լինելը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 18-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 509-Ն որոշմամբ սահմանված կարգով կատարված փորձաքննության արդյունքների հիման վրա:

(4-րդ կետը խմբ. 30.03.2015 N 180-Ն)

5. Փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա արտադրանքը վտանգավոր է ճանաչում սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) և տալիս եզրակացություն:

Փորձարկման մասին արձանագրության հիման վրա տրված եզրակացության մեջ նշվում են նաև վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման կամ օգտահանման կամ ոչնչացման եղանակներն ու պայմանները:

Վտանգավոր ճանաչված արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման անվտանգ եղանակներն ու պայմանները սահմանում է ծառայությունը։

(5-րդ կետը խմբ. 30.03.2015 N 180-Ն)

6. Մինչև փորձարկման մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ծառայության եզրակացությունն ստանալը տվյալ արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը տվյալ արտադրանքի խմբաքանակը առանձին հաշվառում և պահում է առանձնացված պահեստարանում, սառնարանում կամ մեկուսախցում` ապահովելով դրա հասանելիությունը և հետագա փչացումը բացառող պայմաններ:

(6-րդ կետը փոփ. 30.03.2015 N 180-Ն)

7. Վտանգավոր արտադրանքի` շուկայից հետկանչման, առանձին հաշվառման և պահման համար պատասխանատվություն է կրում դա տնօրինող` տնտեսավարող սուբյեկտը:

8. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման դեպքում տնտեսավարող սուբյեկտը դա դուրս է գրում` կազմելով վտանգավոր արտադրանքի դուրսգրման մասին ակտ (Ձև 1), որին կցվում է փորձաքննության արդյունքների հիման վրա լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության պատճենը և ծառայության եզրակացությունը:

(8-րդ կետը փոփ., լրաց. 30.03.2015 N 180-Ն)

9. Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ, կամ որի համապատասխանությունը հավաստված է համապատասխանության հայտարարագրով, ապա արտադրանքի վտանգավոր լինելու մասին տեղեկացվում է այն սերտիֆիկացման մարմնին, որը տվել է համապատասխանության սերտիֆիկատը կամ վավերացրել հայտարարագիրը:

10. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացը տնտեսավարող սուբյեկտի ստուգման կամ դիտարկման շրջանակներում իրականացվում է տնօրինող տնտեսավարող սուբյեկտի կողմից՝

1) ծառայության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությամբ, որի կազմում, հաշվի առնելով ոչնչացվող արտադրանքի տեսակը, ներգրավվում են համապատասխան պետական մարմիններից մասնագետներ, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակը գերազանցում է 50 կիլոգրամը կամ 50 հատը կամ 50 լիտրը կամ դրա ընդհանուր արժեքի 100 000 ՀՀ դրամը.

2) ստուգումը կամ դիտարկումը կատարող պաշտոնատար անձանց մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակի` սույն կետի 1-ին ենթակետում չնշված այլ դեպքերում.

3) գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի դեպքում, անկախ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի քանակությունից, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պարունակությունը հաստատող լաբորատոր փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում ծառայությունը գրավոր տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը, և տվյալ խմբաքանակի՝ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը ոչնչացվում է՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության առաջարկությունները:

(10-րդ կետը խմբ. 30.03.2015 N 180-Ն)

11. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ

 

12. Փորձարկման մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ծառայության եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է իրականացնել տվյալ վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանումը:

(12-րդ կետը փոփ. 30.03.2015 N 180-Ն)

13. Նշված ժամկետում օգտահանումը չկատարվելու դեպքում տվյալ վտանգավոր արտադրանքը սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:

14. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի օգտահանման մասին կազմվում է վտանգավոր արտադրանքի օգտահանման մասին ակտ (Ձև 2), որի մեկ օրինակն օգտահանման օրվան հաջորդող օրը հանձնվում է ծառայությանը:

(14-րդ կետը փոփ. 30.03.2015 N 180-Ն)

15. Օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքի օգտագործումը սեփական արտադրությունում` որպես հումք, և (կամ) իրացումը թույլատրվում է իրականացնել միայն օրենքով սահմանված կարգով դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջների ապահովումից հետո:

16. Եթե օգտահանումից հետո ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել որպես անասնակեր, ապա տնտեսավարող սուբյեկտը դա օգտագործում կամ իրացնում է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունված համապատասխան որոշման առկայության դեպքում:

17. Վտանգավոր արտադրանքը տնօրինողը, դրա տվյալ խմբաքանակի օգտահանումն իրականացնելու տնտեսական աննպատակահարմարության կամ տեխնիկական բարդության դեպքում կարող է ընդունել որոշում այն ոչնչացնելու մասին:

 

V. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

18. Վտանգավոր արտադրանքը ոչնչացվում է փորձարկման մասին արձանագրության հիման վրա ծառայության կողմից տրված եզրակացության պահանջներին համապատասխան՝ փորձարկման մասին արձանագրությունը և ծառայության եզրակացությունը տնօրինող տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում:

(18-րդ կետը փոփ. 30.03.2015 N 180-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 30.03.2015 N 180-Ն)

20. (կետն ուժը կորցրել է 30.03.2015 N 180-Ն)

21. Եթե վտանգավոր արտադրանքը վարակված է, պարունակում է հիվանդությունների տարածման կամ մարդկանց կամ կենդանիների թունավորման, կամ շրջակա միջավայրի աղտոտման վտանգ, ապա ոչնչացումից առաջ կամ ոչնչացման գործընթացում այն վարակազերծվում է:

22. Վտանգավոր արտադրանքի ոչնչացումը ձևակերպվում է վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին ակտով (Ձև 3), որի մեկ օրինակը ոչնչացման օրվան հաջորդող օրը հանձնվում է ծառայությանը:

(22-րդ կետը փոփ. 30.03.2015 N 180-Ն)

23. Եթե վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին որոշումը բողոքարկվել է, ապա ոչնչացման գործընթացը կասեցվում է միայն այն դեպքում, եթե ոչնչացման ենթակա արտադրանքը սանիտարահամաճարակային տեսակետից վտանգավոր չէ, և առկա են հետագա փչացումը կանխող ու պահումն ապահովող համապատասխան պայմաններ:

24. Պետական վերահսկողության նպատակով պահման ժամկետը լրացած` փորձարկվող նմուշները և (կամ) փորձարկվող այն նմուշները, որոնք իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, ոչնչացվում են:

25. Պետական վերահսկողության նպատակով նմուշառված փորձարկվող նմուշները պահման ժամկետի լրացման կամ դրանց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում ոչնչացվում են լաբորատորիայի կողմից՝ ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմվում է փորձարկվող նմուշների ոչնչացման մասին ակտ` համաձայն Ձև 4-ի:

(25-րդ կետը խմբ. 30.03.2015 N 180-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև 1

 

 

 

 ______________________________________________________________

 (տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)

 

 

 

 ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

   տնտեսավարող սուբյեկտի ղեկավար
________________________   ____________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

 Ա Կ Տ N ______

 ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 ____ ________________ 200 թ.

 _____________________________________________________________

 (արտադրանքի անվանումը, տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը կամ անվանումը)

 _____________________________________________________________

 (խմբաքանակի նույնականացման նշանը՝ սննդամթերքի դեպքում)

_____________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) ___________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է

 _____________________________________________________________________

                     (առանձնացված պահման պայմանները և տեղը)

 ____________________________________________________________:

 

Փորձարկման մասին արձանագրության (ամսաթիվը և համարը) և արտադրանքի վտանգավորության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եզրակացության հիման վրա արտադրանքի տվյալ խմբաքանակը դուրս է գրվում:

 

 

 Գլխավոր հաշվապահ  __________________  ________________________
 

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 Հաշվառման համար պատասխանատու  __________________  ________________________
 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 Պահման համար պատասխանատու  __________________  ________________________
 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

(Ձև N 1-ը լրաց., փոփ. 30.03.2015 N 180-Ն)

 

  

 

Ձև 2

 

 

 

 ______________________________________________________________

 (տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)

 

 

 ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

   տնտեսավարող սուբյեկտի ղեկավար
____________________________   ____________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 Ա Կ Տ N ______

 ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 ____ ________________ 200 թ.

 _____________________________________________________________

 (արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)

 _____________________________________________________________

 (խմբաքանակի նույնականացման նշանը՝ սննդամթերքի դեպքում)

_____________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել) _____________________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է____

_____________________________________________________________: 

 (առանձնացված պահման պայմանները և տեղը)

 

 

 

Փորձարկման մասին արձանագրության __________________________________ և

                                                              (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը)

արտադրանքի վտանգավորության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եզրակացության հիման վրա վտանգավոր արտադրանքը __________________ օգտահանվել է`

                       (արտադրանքի քանակը)

______________________________________________________________________:

                                       (օգտահանման վայրը, ժամանակը և եղանակը)

Օգտահանման արդյունքում ստացվել է _______________________________________

                                                                             (ստացված նոր արտադրանքի անվանումը, քանակը,

_______________________________________________________________:

փաթեթավորումը, նշանակությունը, պիտանիության ժամկետը)

 

Ստացված նոր արտադրանքը նախատեսվում է օգտագործել սեփական արտադրությունում` որպես հումք, և (կամ) իրացնել (ընդգծել):

Ծառայության ներկայացուցիչ

(ներկայացուցիչներ) ______________ ____________________________:

                                            (ստորագրությունը)         (պաշտոնը, անունը, ազգանունը)

Տնտեսավարող սուբյեկտի օգտահանման

գործընթացի համար պատասխանատու

 

________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

Օգտահանումն իրականացնող` տնտեսավարող

սուբյեկտի ներկայացուցիչ

 

________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

Արտադրանքը տնօրինող` տնտեսավարող

սուբյեկտի գլխավոր հաշվապահ

 

________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

(Ձև N 2-ը լրաց., խմբ. 30.03.2015 N 180-Ն)

 

 

 

Ձև 3

  

 

 ______________________________________________________________

 (տնտեսավարող սուբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)

 

 

 ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

   տնտեսավարող սուբյեկտի ղեկավար
____________________________   ____________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 Ա Կ Տ N ______

 ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 ____ ________________ 200 թ.

 _____________________________________________________________________

 (արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)

 ____________________________________________________________________

 (խմբաքանակի նույնականացման նշանը՝ սննդամթերքի դեպքում)

____________________________________________________________________

(արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 

 _____________________________________________________________________

 (արտադրանքի անվանումը, արտադրողը և (կամ) ներմուծողը)

 _____________________________________________________________________

 (խմբաքանակի նույնականացման նշանը՝ սննդամթերքի դեպքում)

 _____________________________________________________________________

 (արտադրանքի քանակը, փաթեթավորման տեսակը)

 վտանգավոր լինելը հայտնաբերվել է, և (կամ) դրա մասին ստացվել է տեղեկատվություն (ընդգծել)
____________________ կողմից, այնուհետև արտադրանքն առանձին հաշվառվել է__________
______________________________________________________________________

(առանձնացված պահման պայմանները և տեղը)

_____________________________________________________________________

 (դուրսգրման մասին ակտի համարը և թվականը)

 

Փորձարկման մասին արձանագրության __________________________________և

                                                                (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը)

արտադրանքի վտանգավորության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եզրակացության հիման վրա վտանգավոր արտադրանքը __________________________________________________

                                                                                                     (արտադրանքի քանակը)

ոչնչացվել է՝ __________________________________________________________:

                                                    (ոչնչացման վայրը, ժամանակը և եղանակը)

 

Տնտեսավարող սուբյեկտի`

ոչնչացման հանձնաժողովի անդամներ

 

_________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

   

_________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

  (պաշտոնը, անունը, ազգանունը)

Ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող

սուբյեկտի ներկայացուցիչ

 

_________________

 

________________________

 (ստորագրությունը)

(պաշտոնը, անունը, ազգանունը)

Արտադրանքը տնօրինող` տնտեսավարող

սուբյեկտի գլխավոր հաշվապահ

 

_________________

 

________________________

 (ստորագրությունը)

(պաշտոնը, անունը, ազգանունը)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ 

 

_________________

 

________________________

 (ստորագրությունը)

(պաշտոնը, անունը, ազգանունը

Միջգերատեսչական

հանձնաժողովի անդամներ

 

_________________

 

________________________

 (ստորագրությունը)

(պաշտոնը, անունը, ազգանունը)

(Ձև N 3-ը լրաց., փոփ., խմբ. 30.03.2015 N 180-Ն)

 

 

 

Ձև 4

 

 

 

 

 ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

 

 լաբորատորիայի ղեկավար

____________________________   ____________________________

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 Ա Կ Տ N ______

 ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 ____ ________________ 200 թ.

 _______________________________________________________________

(արտադրանքի անվանումը, նմուշների քանակը, նմուշների ծածկագրերը)

 _______________________________________________________________

(տեսչության կողմից տվյալ նմուշներն ուղեկցող նամակի համարը և թվականը)

_______________________________________________________________

(նմուշների ստացման թվականը, նմուշների գրանցամատյանի գրանցման հերթական համարը)

_______________________________________________________________

(պիտանիության ժամկետը, դուրսգրման մասին ակտի համարը, թվականը)

 

Փորձարկման լաբորատորիայի ղեկավարի 200 թ. ____________ ____ -ի N _______ որոշմամբ սահմանված ոչնչացման եղանակով փորձարկված կամ փորձարկվող նմուշների պահման ժամկետը

լրացած նմուշները (ընդգծել) ոչնչացվել են ___________________________________________

________________________________________________________________ 

 (ոչնչացման եղանակը, վայրը, թվականը, փորձարկման լաբորատորիայի` ոչնչացումն իրականացնող

 ________________________________________________________ կողմից:

 հանձնաժողովի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները)

 

Հանձնաժողովի անդամներ

 

__________________

 

________________________

 

(ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

__________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

__________________

 

________________________

 

 (ստորագրությունը)

 (պաշտոնը, անունը, ազգանունը)