Համարը 
N 83
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.07.08/25(97)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
19.06.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
19.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«25» հունիսի 2008թ.

Պետական գրանցման համարը 914

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«19» հունիսի 2008թ.

N 83

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ֆինանսների նախարարի

2008թ. հունիսի 19-ի N 83 հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Լիազորված մարմին) ֆինանսական դիտարկումների բաժինը Լիազորված մարմնի հատուկ կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի (այսուհետ՝ Լիազորված մարմնի ղեկավար) հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

(1.1. կետը փոփ. 17.03.2009 թիվ 21-Ն)

1.2. Ֆինանսական դիտարկումների բաժինն ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն Լիազորված մարմնի իրավասությանը վերապահված գործառույթների իրականացումը:

(1.2. կետը փոփ. 17.03.2009 թիվ 21-Ն)

1.3. Ֆինանսական դիտարկումների բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լիազորված մարմնի հաստատած ռազմավարությամբ և ամենամյա ծրագրերով:

(1.3. կետը փոփ. 17.03.2009 թիվ 21-Ն)

1.4. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունները սույն կանոնադրությունում օգտագործվում են նույն իմաստով:

 

ԳԼՈՒԽ 2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿԸ,

ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

(փոփ. 17.03.2009 թիվ 21-Ն)

 

2.1. Ֆինանսական դիտարկումների բաժնի նպատակն է՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման /այսուհետ` ՓԼ/ԱՖ/ դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ստեղծումը:

(2.1. կետը փոփ. 17.03.2009 թիվ 21-Ն)

2.2. Ֆինանսական դիտարկումների բաժնի խնդիրներն են`

2.2.1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված գործողությունների համակարգումը,

2.2.2. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեպքերի բացահայտումը և դրանց քրեական հետապնդման օժանդակությանն ուղղված արդյունավետ միջոցառումների իրականացումը,

2.2.3. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բացասական հետևանքների հանրային գիտակցության բարձրացման միջոցով այդ երևույթների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գիտելիքների հետևողական խորացմանը նպաստելը,

2.2.4. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային ջանքերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության ապահովումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշման ներկայացումը համապատասխան միջազգային կառույցներում:

2.3. Ֆինանսական դիտարկումների բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

(2.3. կետը փոփ. 17.03.2009 թիվ 21-Ն)

2.3.1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեղեկատվական բազաների ձևավորումը և զարգացումը, որը ներառում է`

ա. տվյալների կենտրոնացված համակարգի մուտքային և ելքային տվյալների, դրանց հետ կապված փաստաթղթերի, անհրաժեշտ հարցումների և հաշվետվությունների վերաբերյալ պահանջների ձևակերպումը.

բ. հաշվետվություն տրամադրող անձանցից ստացվող տեղեկությունների կենտրոնացված ընդունումը և տրամաբանական ստուգումը, անճշտությունների բացահայտումը և ճշգրտումը, տվյալների կենտրոնացված համակարգ նշված տեղեկությունների մուտքագրումը.

գ. համապատասխան պահանջի (հարցման) հիման վրա պետական, գերատեսչական և հանրային տվյալների բազաներից անհրաժեշտ տեղեկատվության ստացումը, մշակումը, մուտքագրումը տվյալների կենտրոնացված համակարգ և փոխանակումը.

դ. հավաքագրված այլ տեղեկատվության մուտքագրումը տվյալների կենտրոնացված համակարգ, նշված համակարգից համապատասխան պահանջի (հարցման) հիման վրա տեղեկությունների ստացումը, անհրաժեշտ թվային շարքերի կազմումը և տրամադրումը.

ե. հաշվետվական ձևերի, դրանց պարբերականության, բովանդակության և լրացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

զ. տվյալների կենտրոնացված համակարգի կողմից տեղեկությունների ստուգման ալգորիթմների զարգացումը.

է. տվյալների կենտրոնացված համակարգի զարգացման միջազգային փորձի ուսումնասիրումը և ներդնումը.

ը. ներքին բիզնես գործընթացների (տվյալների ստացման, մուտքագրման, մշակման, տրամադրման, ներքին փաստաթղթաշրջանառության ապահովման գործընթացներ) ուսումնասիրումը, մշակումը, ֆորմալացումը, ավտոմատացումը և ներդրման ապահովումը.

թ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի ուսումնասիրումը, համադրումը և լուծումների ներկայացումը.

ժ. ներքին և արտաքին (իրավապահ մարմիններ) աղբյուրների հետ տեղեկատվության փոխանակման ապահովումը:

2.3.2. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տվյալների մշակումը և վերլուծությունը, որը ներառում է`

ա. կասկածելի գործարքների բացահայտման նպատակով հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծությունը.

բ. կասկածելի գործարքների վերաբերյալ անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվության հավաքագրումը և մշակումը.

գ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեպքերի բացահայտման նպատակով դիտարկվող գործարքներում (գործառնություններում) առկա հնարավոր հանցակազմերի տարրերի վերլուծությունը.

դ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ռազմավարական վերլուծության իրականացումը, սպասվող միտումների կառուցվածքային փոփոխությունների, դինամիկայի, կապերի և փոխկապվածությունների բացահայտումը, թվային տեղեկատվության իրավական և տնտեսագիտական վերլուծության իրականացումը.

ե. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեպքերի տիպաբանությունների ուսումնասիրությունը, դրանց բացահայտման մեթոդաբանության զարգացումը և ինդիկատորների բացահայտումը.

զ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմինների, Լիազորված մարմնի ստորաբաժանումների, պետական և այլ գերատեսչությունների հարցումների հիման վրա անհրաժեշտ վերլուծությունների իրականացումը.

է. հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ստացվող տեղեկատվության ծավալի և որակի համեմատական վերլուծությունը:

2.3.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական այլ մարմինների, այդ թվում` իրավապահ մարմինների հետ տեղեկատվության փոխանակումը և համագործակցությունը, որը ներառում է`

ա. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իրականացման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների, օրենքով սահմանված կարգով, համապատասխան հարցման հիման վրա, Ֆինանսական դիտարկումների բաժնի կողմից պետական իրավասու մարմիններին տրամադրման ապահովումը.

բ. համապատասխան իրավասու մարմինների և Լիազորված մարմնի միջև Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում արդյունավետ համագործակցության մեթոդների մշակումը, համաձայնեցումը և հետագա փոխգործակցության աշխատանքների համակարգումը.

գ. քրեական հետապնդման մարմիններին Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, նշված տեղեկությունների հիման վրա օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման, ինչպես նաև հարուցված քրեական գործերի քննության (հետաքննություն, նախաքննություն և դատաքննություն) ընթացքի պարզումը.

դ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների, դատական քննության, համապատասխան իրավասու մարմինների գործողությունների համար անհրաժեշտ փորձագիտական կամ իր խնդիրներից բխող այլ օժանդակության ցուցաբերումը:

(2.3.3. ենթակետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

2.3.4. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական այլ մարմինների, այդ թվում` իրավապահ մարմինների հետ տեղեկատվության փոխանակումը և համագործակցությունը, որը ներառում է`

ա. օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմինների հետ համագործակցության հայեցակարգերի մշակումը, համագործակցության համաձայնագրերի նախապատրաստումը, դրանց համաձայնեցման և կնքման գործընթացի համակարգումը.

բ. օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմինների հետ արդյունավետ համագործակցության շրջանակներում տեղեկատվության փոխանակումը և այլ տիպի գործակցության իրականացումը.

գ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կառույցների (FATF, MONEYVAL և այլն) հետ հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշման նախապատրաստումը, այդ կառույցների ընդունած միջազգային իրավապայմանագրային և այլ փաստաթղթերի մշտադիտանցումը:

2.3.5. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կարգավորումը, որը ներառում է`

ա. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային իրավապայմանագրային և այլ փաստաթղթերի պահանջների իմպլեմենտացման կառուցակարգերի մշակումը.

բ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության, նորմատիվ և այլ իրավական ակտերի մշակմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

2.3.6. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության պահանջների կատարման ապահովումը (վերահսկողությունը), որը ներառում է`

ա. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային և ներպետական ստանդարտներին հաշվետվություն տրամադրող անձանց և դրանց հաճախորդների գործունեության համապատասխանության վերաբերյալ չափանիշների, ձեռնարկների, ուղեցույցների նախապատրաստումը, դրանց կիրառման արդյունավետության վերլուծությունը.

բ. հաշվետվություն տրամադրող անձանց, դրանց վերահսկող մարմինների` Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված ներքին կարգերի ու կանոնների վերլուծությունը.

գ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային և ներպետական ստանդարտներին հաշվետվություն տրամադրող անձանց և դրանց հաճախորդների գործունեության համապատասխանության դիտանցումը, անհրաժեշտության դեպքում Լիազորված մարմնի այլ ստորաբաժանումների, պետական այլ մարմինների հետ համատեղ ստուգումների իրականացումը:

2.3.7. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում խորհրդատվության և ուսուցման իրականացումը, որը ներառում է`

ա. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային իրավական ստանդարտների և ներպետական օրենսդրության կապակցությամբ պետական մարմինների աշխատակիցների, հաշվետվություն տրամադրող անձանց և դրանց հաճախորդների, Լիազորված մարմնի աշխատակիցների, ինչպես նաև հասարակության լայն շերտերի համար խորհրդատվության և ուսուցման պահանջների բացահայտումը.

բ. ըստ անհրաժեշտության՝ պետական մարմինների աշխատակիցներին, հաշվետվություն տրամադրող անձանց և դրանց հաճախորդներին, Լիազորված մարմնի աշխատակիցներին, ինչպես նաև հասարակության լայն շերտերին խորհրդատվության իրականացումը, ինչպես նաև Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում ուսուցման ծրագրերի մշակումը, համակարգումը և կենսագործումը:

 

ԳԼՈՒԽ 3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

(փոփ. 17.03.2009 թիվ 21-Ն)

 

3.1. Ֆինանսական դիտարկումների բաժնում աշխատանքներն իրականացվում են օբյեկտիվության, անաչառության, բազմակողմանիության, կենտրոնացվածության, գաղտնիության և օպերատիվության սկզբունքների հիման վրա:

Ֆինանսական դիտարկումների բաժնի խնդիրներից բխող գործառույթներն իրականացնելիս աշխատակիցներն առաջնորդվում են սույն գլխով սահմանված սկզբունքներով:

(3.1. կետը փոփ. 17.03.2009 թիվ 21-Ն)

3.2. Ֆինանսական դիտարկումների բաժնի աշխատակիցներն անկախ են Լիազորված մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումներից: Ֆինանսական դիտարկումների բաժնի աշխատակիցների անկախությունն ապահովվում է Լիազորված մարմնում Ֆինանսական դիտարկումների բաժնի հատուկ կարգավիճակով:

(3.2. կետը փոփ. 17.03.2009 թիվ 21-Ն)

 

ԳԼՈՒԽ 4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

(փոփ. 17.03.2009 թիվ 21-Ն)

 

4.1. Ֆինանսական դիտարկումների բաժինն հաշվետու է Լիազորված մարմնի ղեկավարին: Լիազորված մարմնի ղեկավարը հաստատում է Ֆինանսական դիտարկումների բաժնի տարեկան հաշվետվությունը`  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2008 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ ՆՀ-109-Ա հրամանագրով ստեղծված Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հավանությունը ստանալուց հետո

Ֆինանսական դիտարկումների բաժինն Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ձեռնարկված միջոցառումների և արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում Լիազորված մարմնի ղեկավարին, որը ներառում է՝

ա. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեղեկատվական հոսքերի կառավարման համակարգի առկա վիճակը և դրա զարգացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը,

բ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բացահայտված և վերլուծված դեպքերի, ինչպես նաև դրանց քննության ընթացքի ընդհանուր նկարագիրը,

գ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ռազմավարական վերլուծության, սպասվող միտումների կառուցվածքային փոփոխությունների, դինամիկայի, կապերի և փոխկապվածությունների, թվային տեղեկատվության իրավական և տնտեսագիտական վերլուծության ուղղությամբ կատարված աշխատանքները,

դ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում պետական մարմինների և հաշվետվություն տրամադրող անձանց հետ Ֆինանսական դիտարկումների բաժնի համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները և առկա վիճակը,

ե. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործող օրենսդրության (այլ իրավական ակտերի) ընդհանուր նկարագիրը և դրա բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքները,

զ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում ուսուցման և խորհրդատվության ուղղությամբ իրականացված ծրագրերի նկարագիրը:

(4.1. կետը փոփ.,լրաց. 17.03.2009 թիվ 21-Ն)

4.2. Լիազորված մարմնի ղեկավարը հաստատում է Ֆինանսական դիտարկումների բաժնի գործունեության ռազմավարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2008 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ ՆՀ-109-Ա հրամանագրով ստեղծված Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հավանությունը ստանալուց հետո:

Ֆինանսական դիտարկումների բաժնի գործունեության ռազմավարության համապատասխան` Լիազորված մարմնի ղեկավարը հաստատում է Ֆինանսական դիտարկումների բաժնի ամենամյա աշխատանքային ծրագիրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2008 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ ՆՀ-109-Ա հրամանագրով ստեղծված Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հավանությունը ստանալուց հետո:

(4.2. կետը փոփ., լրաց. 17.03.2009 թիվ 21-Ն)

4.3. Իր կողմից իրականացված վերլուծությունների արդյունքում Ֆինանսական դիտարկումների բաժինն Լիազորված մարմնի ղեկավարին միջնորդում է գործարար հարաբերությունը կամ գործարքը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ:

(4.3. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

4.4. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում Ֆինանսական դիտարկումների բաժինն Լիազորված մարմնի անունից ներպետական, օտարերկրյա և միջազգային մարմինների հետ հարաբերություններում սույն կանոնադրության 2.3 կետով սահմանված գործառույթներից բխող անհրաժեշտ գործողություններն իրականացնում է Լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն:

(4.4. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

4.5. Անհրաժեշտ դեպքերում Ֆինանսական դիտարկումների բաժինն դիմում է անմիջապես Լիազորված մարմնի ղեկավարին:

(4.5. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

 

ԳԼՈՒԽ 5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԱՅԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ

(փոփ. 17.03.2009 թիվ 21-Ն)

 

5.1. Ֆինանսական դիտարկումների բաժինն իր գործառույթներն իրագործելիս, համագործակցում է Լիազորված մարմնի այլ ստորաբաժանումների հետ:

(5.1. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

5.2. Սույն կանոնադրության 2.3.1., 2.3.3. կետի «բ» ենթակետով, 2.3.4. կետի «ա» ենթակետով, 2.3.5. կետի «բ» ենթակետով, 2.3.6. կետի «գ» ենթակետով, 2.3.7. կետով սահմանված գործառույթները Ֆինանսական դիտարկումների բաժինն իրականացնում է Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումների օժանդակությամբ` իրենց կանոնադրություններով սահմանված խնդիրների և լիազորությունների շրջանակում:

(5.2. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

 

ԳԼՈՒԽ 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

(փոփ. 17.03.2009 թիվ 21-Ն)

 

6.1. Իր գործառույթներից և իրավասություններից ելնելով` Ֆինանսական դիտարկումների բաժինը տիրապետում և օգտագործում է Լիազորված մարմնին ամրացված գույքը` օրենսդրությամբ սահմաված կարգով:

(6.1. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

6.2. Ֆինանսական դիտարկումների բաժնի աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ ծախսերը կարիքների համար կատարում է Լիազորված մարմինը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6.2. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

6.3. Միջազգային դոնոր կազմակերպությունները Լիազորված մարմնին Ֆինանսական դիտարկումների բաժնի գործունեությունը անխափան իրականացնելու համար կարող են տրամադրել ֆինանսական միջոցներ և այլ գույք:

(6.3. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

 

ԳԼՈՒԽ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

(փոփ. 17.03.2009 թիվ 21-Ն)

 

7.1. Ֆինանսական դիտարկումների բաժինը բաղկացած է Ֆինանսական դիտարկումների բաժնի ղեկավարից և աշխատակիցներից:

Ֆինանսական դիտարկումների բաժնի ղեկավարը և աշխատակիցները հանդիսանում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ֆինանսական դիտարկումների ծառայողներ:

Ֆինանսական դիտարկումների բաժնի ղեկավարը և աշխատակիցները նշանակվում են Լիազորված մարմնի ղեկավարի կողմից:

(7.1. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

7.2. Ֆինանսական դիտարկումների բաժնի ղեկավարը`

ա. կոորդինացնում է Ֆինանսական դիտարկումների բաժնի գործունեության ռազմավարության մշակման գործընթացը, Լիազորված մարմնի ղեկավարին է ներկայացնում զարգացման բնութագրիչները և ապահովում դրանց նկատմամբ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի զարգացումը.

բ. ղեկավարում է Ֆինանսական դիտարկումների բաժնի տարեկան աշխատանքային ծրագրի մշակման աշխատանքները և ներկայացնում Լիազորված մարմնի հաստատմանը.

գ. կոորդինացնում է Ֆինանսական դիտարկումների բաժնի տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքները.

դ. կոորդինացնում և վերահսկում է աշխատակիցների աշխատանքները.

ե. մասնակցում է Լիազորված մարմնի ղեկավարի մոտ անցակցվող նիստերին, Լիազորված մարմնում գործող, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովներին.

զ. կազմակերպում կամ մասնակցում է խմբի խնդիրներին վերաբերվող խորհրդակցություններ, նիստեր, քննարկումներ և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդում խմբի անդամներին.

է. Լիազորված մարմնի ղեկավարի քննարկմանն է ներկայացնում Ֆինանսական դիտարկումների բաժնի աշխատակիցների ընդունման և ազատման, նրանց կարգապահական խրախուսման և տույժի ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.

ը. Լիազորված մարմնի ղեկավարի քննարկմանն է ներկայացնում Ֆինանսական դիտարկումների բաժնի աշխատակիցների գործուղման, ուսուցման և վերապատրաստման վերաբերյալ առաջարկություններ.

թ. Լիազորված մարմնի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանրապետական և միջազգային քննարկումներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Լիազորված մարմնի մասնակցության վերաբերյալ.

ժ. նախապատրաստում է Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարիքների համար դոնոր կազմակերպություններին ներկայացվող առաջարկներ, դրանք ներկայացնում է Լիազորված մարմնի ղեկավարին.

ժա. ղեկավարում է Ֆինանսական դիտարկումների բաժնի բնականոն գործունեությունը ապահովող աշխատանքային վարվելակերպի և աշխատանքի կատարողականի գնահատման կանոնների մշակման գործընթացը.

ժբ. կոորդինացնում է Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի գործունեության, ինչպես նաև Ֆինանսական դիտարկումների բաժնի (անհրաժեշտության դեպքում՝ յուրաքանչյուր աշխատակցի մասով) հաշվետվությունների կազմումը, դրանք ներկայացնում է Լիազորված մարմնի ղեկավարին.

ժգ. կոորդինացնում է հանրությանը ներկայացվելիք Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասով Լիազորված մարմնի տարեկան հաշվետվության նախագծի կազմման աշխատանքները և ներկայացնում է Լիազորված մարմնի ղեկավարին.

ժդ. տնօրինում է Ֆինանսական դիտարկումների բաժնին հասցեագրված թղթակցությունը և հսկում է դրա պատշաճ կարգով և ժամանակին կատարումը.

ի. փոխանակում է տեղեկատվություն (կատարում է հարցումներ և պատասխանում հարցումներին) և համագործակցում է օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմինների հետ, ինչպես նաև փոխանակում է տեղեկատվություն և համագործակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ պետական մարմինների, ներառյալ իրավապահ մարմինների հետ.

լ. կնքում է Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ Ֆինանսական դիտարկումների բաժնի և օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմինների միջև համապատասխան միջազգային փոխըմբռնման համաձայնագրեր.

լա. իրականացնում է Լիազորված մարմնի կողմից վերապահված այլ լիազորություններ:

(7.2. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

7.3. Ֆինանսական դիտարկումների բաժնի ղեկավարը պատասխանատու է խմբի աշխատանքային կարգապահության, իր աշխատանքային պարտականությունների ժամանակին և պատշաճ որակով կատարման համար:

(7.3. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

7.4. Ֆինանսական դիտարկումների բաժնի անդամների թվաքանակը, նրանց առաջադրվող պահանջները և աշխատանքային պարտականությունների նկարագիրը սահմանում է Լիազորված մարմնի ղեկավարը:

(7.4. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

7.5. Ֆինանսական դիտարկումների բաժնի գործառույթների իրականացման նպատակով Ֆինանսական դիտարկումների բաժնի աշխատակիցների միջև կատարվում է աշխատանքների հետևյալ բաժանումը՝

ա. տվյալների մշակման պատասխանատուները մասնավորապես իրականացնում են սույն կանոնադրության 2.3.1, 2.3.2 կետի «բ» ենթակետով, 2.3.6, 2.3.7 կետով սահմանված գործառույթները.

բ. վերլուծաբանները մասնավորապես իրականացնում են սույն կանոնադրության 2.3.2, 2.3.3 կետի «դ» ենթակետով, 2.3.5, 2.3.6 և 2.3.7 կետով սահմանված գործառույթները.

գ. իրավախորհրդատուները մասնավորապես իրականացնում են սույն կանոնադրության 2.3.3 կետի «ա», «բ», «գ» ենթակետերով, 2.3.4, 2.3.5, 2.3.6 և 2.3.7 կետով սահմանված գործառույթները:

(7.5. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

7.5. Ֆինանսական դիտարկումների բաժնի ղեկավարի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է Ֆինանսական դիտարկումների բաժնի աշխատակիցներից մեկը` Լիազորված մարմնի ղեկավարի հայեցողությամբ:

(7.5. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)

7.6. Ֆինանսական դիտարկումների բաժնի ղեկավարը և աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են ղեկավարվել բացառապես օրենքով, ապահովել տեղեկատվության անհրաժեշտ գաղտնիությունը, ցուցաբերել անաչառություն և բարեխղճություն:

(7.6. կետը փոփ.17.03.2009 թիվ 21-Ն)