Համարը 
N 218-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.04.06/05(345)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.04.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.04.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ՝ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ, ՊԱՏՇԱՃ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ԵՎ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 807-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2018թ.

N 218-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ՝ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ, ՊԱՏՇԱՃ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ԵՎ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 807-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի, «Կերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 7-րդ հոդվածի 6-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել՝

1) սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում՝ նախնական արտադրության գործառնություններից հետո, պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ժամանակացույցը` համաձայն N 1 հավելվածի.

2) կերեր և կերային հավելումներ արտադրողների կողմից վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգերի (ըստ արտադրության ոլորտների) ներդրման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով սահմանված ոլորտներում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման յուրաքանչյուր ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ հանրապետության առավելագույն տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակել դրա մասին տեղեկատվություն:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 28-ի «Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 10-ի N 414 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 807-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ 

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի ապրիլի 3-ի N 218-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ՍՆՆԴԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ՝ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ, ՊԱՏՇԱՃ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ԵՎ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

Հ/Հ

Խումբ, դաս,

ենթադաս

Տնտեսական գործունեության

տեսակը

(գործունեության ոլորտը)

Ներդրման ժամկետի

ավարտը

1

2

3

4

1.

10.1

Մսի մշակում և պահածոյացում,

մսամթերքի արտադրություն

գերփոքր առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր՝

մինչև 2023թ. հունվարի 1-ը

 

փոքր առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր`

մինչև 2022թ. հունվարի 1-ը

 

միջին առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր`

մինչև 2021թ. հունվարի 1-ը

 

այլ առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր` մինչև

2020թ. հունվարի 1-ը

10.2

Ձկների, խեցեմորթների և

կակղամորթների մշակում և

պահածոյացում

10.32

Մրգահյութերի և բանջարահյու-

թերի արտադրություն

10.39

Մրգերի և բանջարեղենի

մշակում և պահածոյացում,

չներառված ուրիշ

խմբավորումներում

10.5

Կաթնամթերքի արտադրություն

10.86

Համասեռված բաղադրիչներ

պարունակող և սննդակարգա

յին (դիետիկ) սննդի արտադրու-

թյուն

2.

10.71

Հացի և թարմ ալյուրե

հրուշակեղենի արտադրություն

գերփոքր առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր՝ մինչև

2024թ. հունվարի 1-ը

 

փոքր առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր`

մինչև 2023թ. հունվարի 1-ը

10.72

Պաքսիմատների, թխվածքա-

բլիթների, երկարատև պահման

ալյուրե հրուշակեղենի արտա-

դրություն

11.02

Խաղողի գինու արտադրություն

 

11.03

Խնձորի և այլ պտղահատապտ-

ղային գինիների արտադրու-

թյուն

միջին առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր`

մինչև 2022թ. հունվարի 1-ը

 

այլ առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր` մինչև

2021թ. հունվարի 1-ը

11.05

Գարեջրի արտադրություն

11.06

Ածիկի արտադրություն

11.07

Ոչ ալկոհոլային խմիչքների ար-

տադրություն. հանքային և շշա-

լցված այլ ջրերի արտադրու-

թյուն

3.

10.31

Կարտոֆիլի մշակում և

պահածոյացում

գերփոքր առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր՝ մինչև

2025թ. հունվարի 1-ը

 

 

 

 

փոքր առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր`

մինչև 2024թ. հունվարի 1-ը

 

 

միջին առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր`

մինչև 2023թ. հունվարի 1-ը

 

 

այլ առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր` մինչև

2022թ. հունվարի 1-ը

10.4

Բուսական և կենդանական

յուղերի և ճարպերի

արտադրություն

10.6

Ալրաղաց արդյունաբերության,

օսլայի և օսլա պարունակող

մթերքի արտադրություն

10.73

Մակարոնեղենի և համանման

ալյուրե արտադրատեսակների

արտադրություն

10.81

Շաքարի արտադրություն

10.82

Կակաոյի, շոկոլադի և շաքարե

հրուշակեղենի արտադրություն

10.83

Սուրճի և թեյի մշակում

10.84

Համեմունքների արտադրու-

թյուն

10.89.2

Խմորիչների արտադրություն

10.89.9

Այլ սննդամթերքի արտադրու-

թյուն, չներառված ուրիշ

խմբավորումներում

11.01

Ալկոհոլային խմիչքների թո-

րում, բազմաթորում և խառնում

11.04

Խմորման նյութերից այլ չթորած

խմիչքների արտադրություն

4.

46.3 (բացառու-

թյամբ 46.35-ի)

Սննդամթերքի, խմիչքների և

ծխախոտի մեծածախ առևտուր

 

 

գերփոքր առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր՝ մինչև

2026թ. հունվարի 1-ը

 

 

փոքր առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր`

մինչև 2025թ. հունվարի 1-ը

 

 

 

միջին առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր`

մինչև 2024թ. հունվարի 1-ը

 

 

 

այլ առևտրային

կազմակերպություններ և

անհատ ձեռնարկատերեր` մինչև

2023թ. հունվարի 1-ը

47.2

(բացառությամբ

47.26-ի)

Սննդամթերքի, խմիչքների և

ծխախոտային արտադրատե-

սակների մանրածախ առևտուր

մասնագիտացված

խանութներում

47.81.3

Սննդամթերքի մանրածախ

առևտուր շուկաներում

56.10.1

Ռեստորանների

ծառայություններ

56.10.2

«Արագ սննդի» կետերի

ծառայություններ

56.21

Պատրաստի սնունդ մատա-

կարարող կազմակերպություն-

ների գործունեություն

56.29.1

Կազմակերպություններին կից

ճաշարանների և խորտկարան-

ների ծառայություններ

56.29.9

Հանրային սննդի կազմակերպ-

ման այլ գործունեություն, չնե-

րառված ուրիշ խմբավորում-

ներում

56.30

Բարերի և խմիչքների

մատուցման համանման

կետերի ծառայություններ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի ապրիլի 3-ի N 218-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ԿԵՐԵՐ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԻ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

(ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՆԵՐԴՐՄԱՆ

 

ՀՀ

Դաս

Տնտեսական գործունեության տեսակը

(արտադրության ոլորտը)

Ներդրման ժամկետի

ավարտը

1

2

3

4

1.

10.91

Գյուղատնտեսական կենդանիների համար

պատրաստի կերերի արտադրություն

մինչև 2025թ.

հունվարի 1-ը

10.92

Տնային կենդանիների համար պատրաստի կերերի

արտադրություն

    

-

Գյուղատնտեսական և տնային կենդանիների

համար կերային հավելումների արտադրություն

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ