ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 նոյեմբերի 2014թ. |
N 807-Ն |
ք. Ստեփանակերտ
ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 414 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին և «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցի դրույթները տարածվում են սննդի շղթայի փուլերում ներգրավված 10-ից ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա.
2) 2020 թվականի հունվարի 1-ից վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրումն ավարտելու պահանջը տարածվում է նաև սննդի շղթայի փուլերում ներգրավված 5 և ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնել և մասնագիտական աջակցություն ցուցաբերել սույն որոշման իրագործման համար:
4. Սննդամթերքի այն արտադրությունների, առևտրի և ծառայությունների ոլորտները, որոնք ներառված չեն սույն որոշման հավելվածի ցանկում, ժամանակացույցի կիրառման վերջնաժամկետ է սահմանվում արտադրությունը, առևտուրը և ծառայությունների մատուցումն սկսելուց հետո 2 տարին լրանալը:
5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 10-ի «Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների սահմանելու մասին» N 414 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 28-ի N 807-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ
|
Հ/Հ |
Տնտեսական
գործունեության
տեսակի
ծածկագիրն
ըստ ՏԳՏԴ-ի |
Տնտեսական գործունեության տեսակը |
ժամկետները
|
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. |
15.1 |
Մսի և մսամթերքի արտադրություն |
մինչև 2017 թվականի
հունվարի 1-ը
|
|
15.5 |
Կաթնամթերքի արտադրություն |
|
15.32 |
Մրգահյութերի, բանջարահյութերի արտադրություն |
|
15.81 |
Հացի և թարմ հրուշակեղենի արտադրություն |
|
15.82 |
Պաքսիմատների, թխվածքաբլիթների և երկարատև պահվող հրուշակեղենի արտադրություն |
|
15.84 |
Կակաոյի, շոկոլադի և շաքար պարունակող հրուշակեղենի արտադրություն |
|
15.85 |
Մակարոնեղենի արտադրություն |
|
52.2 (բացառությամբ 52.26-ի) |
Մասնագիտացված խանութներում սննդամթերքի, ներառյալ խմիչքները, մանրածախ առևտուր |
|
51.3 (բացառությամբ 51.35-ի) |
Սննդամթերքի, ներառյալ խմիչքները, մեծածախ առևտուր |
|
2. |
15.2 |
Ձկան, ձկնամթերքի վերամշակում և պահածոյացում |
մինչև 2018 թվականի
հունվարի 1-ը
|
|
15.89.1 |
Ապուրների, արգանակների և ձվամթերքի արտադրություն |
|
15.33.9 |
Ուրիշ խմբավորումներում չներառված մրգերի և բանջարեղենի վերամշակում և պահածոյացում |
|
15.93 |
Գինու արտադրություն |
|
15.94 |
Խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն |
|
15.96 |
Գարեջրի արտադրություն |
|
15.97 |
Ածիկային գարեջրի արտադրություն |
|
15.98 |
Հանքային արտադրատեսակների և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն |
|
55.5 |
Կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ և պատրաստի սննդի մատակարարում |
| |
55.5 |
Կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ և պատրաստի սննդի մատակարարում |
|
|
3. |
15.88 |
Մանկական սննդի և դիետիկ սննդամթերքի արտադրություն |
մինչև 2019 թվականի
հունվարի 1-ը
|
|
15.4 |
Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն |
|
15.6 |
Ալրաղաց արդյունաբերության, ձավարեղենի, օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրություն |
|
15.92 |
Խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն |
|
74.82.1 |
Ծառայություններ` փաթեթավորման բնագավառում (խմիչքների և սննդամթերքի մասով) |
|
4. |
15.95 |
Խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն |
մինչև 2020 թվականի
հունվարի 1-ը
|
|
15.33.1 |
Չրի արտադրություն |
|
15.83 |
Շաքարի արտադրություն |
|
15.86 |
Սուրճի և թեյի արտադրություն |
|
15.87 |
Համեմունքների արտադրություն |
|
15.89.2 |
Խմորիչների (դրոժի) արտադրություն |
|
15.89.9 |
Ուրիշ խմբավորումներում չներառված այլ սննդամթերքի արտադրություն |
|
15.91 |
Թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն |
|
55.3 |
Ռեստորանների ծառայություն |
|
55.4 |
Բարերի ծառայություն |
|
74.82.2 |
Մսի և մսամթերքի կշռածրարում |
|
74.82.3 |
Կարագի կշռածրարում |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |