ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«10» հունիսի 2008թ. |
N 414 |
ք.Ստեփանակերտ
ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցի դրույթները տարածվում են սննդի շղթայի փուլերում ներգրավված 10-ից ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա.
2) 2015 թվականի հունվարի 1-ից վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրումն ավարտելու պահանջը տարածվում է նաև սննդի շղթայի փուլերում ներգրավված 5 և ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«10» հունիսի 2008թ.
թիվ 414 որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ
|
NN ը/կ |
Տնտեսական
գործունեության
տեսակի
ծածկագիրն ըստ ՏԳՏԴ-ի |
Տնտեսական գործունեության տեսակը
(արտադրության ոլորտը) |
Ներդրման ժամկետի ավարտը |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. |
15.1 |
Մսի և մսամթերքի արտադրություն |
մինչև 2010թ. հունվարի 1-ը |
|
15.2 |
Ձկան, ձկնամթերքի վերամշակում և պահածոյացում |
|
15.88 |
Մանկական սննդի և դիետիկ սննդամթերքի արտադրություն |
|
15.89.1 |
Ապուրների, արգանակների և ձվամթերքի արտադրություն |
|
2. |
15.5 |
Կաթնամթերքի արտադրություն |
մինչև 2011թ. հունվարի 1-ը |
|
15.32 |
Մրգահյութերի, բանջարահյութերի արտադրություն |
|
15.33.9 |
Ուրիշ խմբավորումներում չներառված մրգերի և բանջարեղենի վերամշակում և պահածոյացում |
|
3. |
15.81 |
Հացի և թարմ հրուշակեղենի արտադրություն |
մինչև 2012թ. հունվարի 1-ը |
|
15.82 |
Պաքսիմատների, թխվածքաբլիթների և երկարատև պահվող հրուշակեղենի արտադրություն |
|
15.93 |
Գինու արտադրություն |
|
15.94 |
Խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն |
|
15.95 |
Խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն |
|
15.96 |
Գարեջրի արտադրություն |
|
15.97 |
Ածիկային գարեջրի արտադրություն |
|
15.98 |
Հանքային արտադրատեսակների և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն |
|
4. |
15.31 |
Կարտոֆիլի վերամշակում և պահածոյացում |
մինչև 2013թ. հունվարի 1-ը |
|
15.33.1 |
Չրի արտադրություն |
|
15.4 |
Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն |
|
15.6 |
Ալրաղաց արդյունաբերության, ձավարեղենի, օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրություն |
|
15.83 |
Շաքարի արտադրություն |
|
15.84 |
Կակաոյի, շոկոլադի և շաքար պարունակող հրուշակեղենի արտադրություն |
|
15.85 |
Մակարոնեղենի արտադրություն |
|
15.86 |
Սուրճի և թեյի արտադրություն |
|
15.87 |
Համեմունքների արտադրություն |
|
15.89.2 |
Խմորիչների (դրոժի) արտադրություն |
|
15.89.9 |
Ուրիշ խմբավորումներում չներառված այլ սննդամթերքի արտադրություն |
|
15.91 |
Թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն |
|
15.92 |
Խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն |
|
5. |
52.2 (բացառությամբ 52.26-ի)
|
Մասնագիտացված խանութներում սննդամթերքի, ներառյալ խմիչքները, մանրածախ առևտուր |
մինչև 2014թ. հունվարի 1-ը |
|
52.62.2 |
Շուկաներում գյուղատնտեսական մթերքի և սննդամթերքի մանրածախ առևտուր |
|
51.3
(բացառությամբ 51.35-ի) |
Սննդամթերքի, ներառյալ խմիչքները, մեծածախ առևտուր |
|
55.3 |
Ռեստորանների ծառայություն |
|
55.4 |
Բարերի ծառայություն |
|
55.5 |
Կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ և պատրաստի սննդի մատակարարում |
|
74.82.1 |
Ծառայություններ` փաթեթավորման բնագավառում (խմիչքների և սննդամթերքի մասով) |
|
74.82.2 |
Մսի և մսամթերքի կշռածրարում |
|
74.82.3 |
Կարագի կշռածրարում |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |