Համարը 
N 414
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.06.25/23(95)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.06.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
15.12.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«10» հունիսի 2008թ.

N 414

ք.Ստեփանակերտ

 

ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցի դրույթները տարածվում են սննդի շղթայի փուլերում ներգրավված 10-ից ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա.

2) 2015 թվականի հունվարի 1-ից վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրումն ավարտելու պահանջը տարածվում է նաև սննդի շղթայի փուլերում ներգրավված 5 և ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«10» հունիսի 2008թ.

թիվ 414 որոշման

 

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

NN ը/կ

Տնտեսական

գործունեության

տեսակի

ծածկագիրն ըստ ՏԳՏԴ-ի

Տնտեսական գործունեության տեսակը

(արտադրության ոլորտը)

Ներդրման ժամկետի ավարտը

1

2

3

4

1.

 15.1

Մսի և մսամթերքի արտադրություն

մինչև 2013թ. հունվարի 1-ը

 15.2

Ձկան, ձկնամթերքի վերամշակում և պահածոյացում

 15.88

Մանկական սննդի և դիետիկ սննդամթերքի արտադրություն

 15.89.1

Ապուրների, արգանակների և ձվամթերքի արտադրություն

2.

 15.5

Կաթնամթերքի արտադրություն

մինչև 2012թ. հունվարի 1-ը

 15.32

Մրգահյութերի, բանջարահյութերի արտադրություն

 15.33.9

Ուրիշ խմբավորումներում չներառված մրգերի և բանջարեղենի վերամշակում և պահածոյացում

3.

 15.81

Հացի և թարմ հրուշակեղենի արտադրություն

մինչև 2012թ. հունվարի 1-ը

 15.82

Պաքսիմատների, թխվածքաբլիթների և երկարատև պահվող հրուշակեղենի արտադրություն

 15.93

Գինու արտադրություն

 15.94

Խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն

 15.95

Խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն

 15.96

Գարեջրի արտադրություն

 15.97

Ածիկային գարեջրի արտադրություն

 15.98

Հանքային արտադրատեսակների և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն

4.

 15.31

Կարտոֆիլի վերամշակում և պահածոյացում

մինչև 2013թ. հունվարի 1-ը

 15.33.1

Չրի արտադրություն

 15.4

Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն

 15.6

Ալրաղաց արդյունաբերության, ձավարեղենի, օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրություն

 15.83

Շաքարի արտադրություն

 15.84

Կակաոյի, շոկոլադի և շաքար պարունակող հրուշակեղենի արտադրություն

 15.85

Մակարոնեղենի արտադրություն

 15.86

Սուրճի և թեյի արտադրություն

 15.87

Համեմունքների արտադրություն

 15.89.2

Խմորիչների (դրոժի) արտադրություն

 15.89.9

Ուրիշ խմբավորումներում չներառված այլ սննդամթերքի արտադրություն

 15.91

Թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն

 15.92

Խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն

5.

 52.2 (բացառությամբ    52.26-ի)

 

Մասնագիտացված խանութներում սննդամթերքի, ներառյալ խմիչքները, մանրածախ առևտուր

մինչև 2014թ. հունվարի 1-ը

 52.62.2

Շուկաներում գյուղատնտեսական մթերքի և սննդամթերքի մանրածախ առևտուր

 51.3

(բացառությամբ   51.35-ի)

Սննդամթերքի, ներառյալ խմիչքները, մեծածախ առևտուր

 55.3

Ռեստորանների ծառայություն

 55.4

Բարերի ծառայություն

 55.5

Կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ և պատրաստի սննդի մատակարարում

 74.82.1

Ծառայություններ` փաթեթավորման բնագավառում (խմիչքների և սննդամթերքի մասով)

 74.82.2

Մսի և մսամթերքի կշռածրարում

 74.82.3

Կարագի կշռածրարում

(Հավելվածը փոփ. 31.03.2010 N 142-Ն, փոփ. 26.04.2011 N 234-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

  ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ