Համարը 
№51-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.07.24/14(92)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եվ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ
Ընդունման ամսաթիվը 
01.07.2013
Ստորագրող մարմինը 
Վարչության պետ
Ստորագրման ամսաթիվը 
01.07.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.08.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ «ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«15» հուլիսի 2013թ.

Պետական գրանցման համարը 20313104

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«01» հուլիսի 2013թ.

№51-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ԳՆԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժդ3»-րդ կետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 13-ի N 566 որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի 4-րդ ենթակետի

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

1. Հաստատել «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և ուսումնասիրման աշխատանքների գնացուցակը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Է. Ղազարյանին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ս.ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն

առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի

պահպանության վարչության պետի

«01» հուլիսի 2013 թվականի № 51-Ն հրամանի

 

ԳՆԱՑՈՒՑԱԿ

 

«ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշներ

Մեկ

միավորի

արժեքը

Քանակական

 

Պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիների

նախագծման, լրամշակման և թողարկման աշխատանքներ`

  

ա. պատմամշակութային հուշարձանների պահպանական

գոտիների նախագծման ու թողարկման աշխատանքներ

53.700

բ. պատմամշակութային հուշարձանների պահպանական

գոտիների լրամշակման աշխատանքներ

43.000

գ. պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտու ճարտարապետական փոքր ձևի նախագծման աշխատանքներ

27.000

դ. նախորդ տարիներին կազմված պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիների լրամշակման, բազմացման և լամինացման աշխատանքներ:

800

Պատմամշակութային հուշարձանների հաշվառման,

լրամշակման և վկայագրման աշխատանքներ`

   

ա. հնագիտական հուշարձանների վկայագրման աշխատանքներ

35.000

բ. ճարտարապետական հուշարձանների վկայագրման աշխատանքներ

25.000

գ. փոքր ձևի հուշարձանների վկայագրման աշխատանքներ

7.400

դ. հուշարձանների հաշվառման քարտերի կազմման աշխատանքներ

3.000

ե. նախորդ տարիներին կազմված վկայագրերի լրամշակման,

բազմացման և լամինացման աշխատանքներ:

1.000