Համարը 
N 964-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.11.22/23(387)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.11.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.11.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.11.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 
13.04.2023

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

18 նոյեմբերի 2019թ.

N 964-Ն

ք. Ստեփանակերտ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՑԱՆԿԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

 ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել՝

1) Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

«Հաստատում եմ»

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի նոյեմբերի 18-ի N 964-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

I. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ

1. Գլխի, դեմքի, ողնաշարի և խողովակավոր ոսկրերի, կրծքավանդակի մկանակմախքային ձևախեղումներ՝ բացառությամբ աննշան ձևախեղումների՝ առանց ֆունկցիոնալ խանգարումների

2. Վերին կամ ստորին զույգ վերջույթների բացակայություն

3. Ստամոքս-աղիքային տրակտի, միզուղիների, շնչուղիների արհեստական բացվածքի առկայություն

II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Կուրություն

2. Խառը երկկողմանի կոնդուկտիվ և սենսոնևրալ ծանրալսություն` երրորդ, լսողական սարքի անարդյունավետության դեպքում, և ավելի բարձր աստիճանի ծանրալսությամբ

3. Արտահայտչական և ընկալման խոսքի արտահայտված խանգարումներ, համրություն

4. Բոլոր տեսակի փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ

5. Մտավոր հետամնացություն, թուլամտություն

6. Թմրամոլություն, թունամոլություն

7. Ալկոհոլամոլություն

8. Նյարդային համակարգի հիվանդություններ` պրոգրեսիվող օրգանական և (կամ) դեգեներատիվ փոփոխություններով

9. Միոպաթիա և միասթենիա` չափավոր և ծանր աստիճանի

10. Գլխուղեղի անոթների հիվանդություններ, այդ թվում՝ դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա՝ բացառությամբ առաջին աստիճանի՝ առանց ֆունկցիոնալ խանգարումների և ինսուլտ` կայուն մնացորդային երևույթներով

11. Էպիլեպսիա (ընկնավորություն)

12. Վեստիբուլյար ապարատի հիվանդություններ` վեստիբուլոպատիաներ՝ հավասարակշռության խանգարումով կամ Մենյերի հիվանդություն՝ հաճախակի նոպաներով

13. Պալարախտ՝ ակտիվ շրջանում

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի նոյեմբերի 18-ի N 964-Ն որոշման

Ձև

_________________________________________________________________________

(առողջության առաջնային պահպանման բուժհաստատության անվանումը)

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ

ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Տրվում է քաղաքացի_____________________________________________________________

                                          (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

2. Հաշվառման վայրը______________________________________________________________

3. Բնակության վայրը______________________________________________________________

4. Կատարված հետազոտությունները (թվարկել) և դրանց արդյունքները__________________

________________________________________________________________________________

5. Տվյալ պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատի կամ հիվանդության

առկայության կամ բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացությունը

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Բժշկական կազմակերպության տնօրեն`

__________________________

____________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

_____ _______________ 20  թ.

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ