Համարը 
N 685-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.09.11/15(355)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.08.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ պետական նախարար
Ստորագրման ամսաթիվը 
20.08.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.09.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ», «ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃ» ԵՎ «ՏՈՂ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2018թ.

N 685-Ն

  ք.Ստեփանակերտ

 

«ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ», «ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃ» ԵՎ «ՏՈՂ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Գանձասարի վանական համալիր», «Հունոտի կիրճ» և «Տող» զբոսաշրջային երթուղիներով ուղևորափոխադրումների կազմակերպման պայմանները` համաձայն հավելվածի:

2. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված զբոսաշրջային երթուղիներով ուղևորափոխադրումները կազմակերպելու նպատակով Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը 2018 թվականի ինն ամսում հատկացնել 3 456 000 (երեք միլիոն չորս հարյուր հիսունվեց հազար) ՀՀ դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 463700 «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի օգոստոսի 20-ի N 685-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

«ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ», «ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃ» ԵՎ «ՏՈՂ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույնով հաստատվում են 2018 թվականի հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 5-ը Արցախի Հանրապետության պատմամշակութային, բնապատմական և զբոսաշրջային վայրեր ճանաչողական այցերի (ուղևորության)` Ստեփանակերտից դեպի «Գանձասարի վանական համալիր», «Հունոտի կիրճ» և « Տող» զբոսաշրջային երթուղիներով (այսուհետ` զբոսաշրջային երթուղի) ուղևորափոխադրումների կազմակերպման պայմանները:

2. Զբոսաշրջային երթուղիներով ուղևորափոխադրումները կազմակերպվում են «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) և ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` փոխադրող) միջև կնքված ուղևորափոխադրումների կազմակերպման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա:

3. Պայմանագիրը կնքվում է զբոսաշրջային պայմաններին համապատասխանող արտաքին ու ներքին կահավորվածությամբ ավտոբուսներ ունեցող փոխադրողի հետ:

4. Պայմանագրում մանրամասն սահմանվում են ուղևորափոխադրումների կազմակերպման, ուղերթերի գրանցման, փոխադրավարձերի վճարման և այլ պայմանները:

5. Սույն պայմանների 1-ին կետում նշված զբոսաշրջային երթուղիներով իրականացված ուղևորափոխադրումների վճարները (փոխադրավարձերը) վճարում է Կազմակերպությունը` պայմանագրի հիման վրա, տասնհինգօրյա պարբերականությամբ:

6. Ուղևորափոխադրումներն իրականացվում են վաճառվող ուղետոմսերի հիման վրա: Ուղետոմսերն ունեն տպարանային համարակալում և համարվում են խիստ հաշվառման փաստաթուղթ:

7. Ուղետոմսերի վաճառքը կազմակերպվում է Կազմակերպության կողմից, որոնց վաճառքի գները կազմում են`

1) «Նիկոլ Դումանի տուն-թանգարան»-«Գանձասարի վանական համալիր» ուղղությամբ` 250 ՀՀ դրամ.

2) «Հունոտի կիրճ» ուղղությամբ` 100 ՀՀ դրամ.

3) «Տնջրե»-«Տող» ուղղությամբ` 250 ՀՀ դրամ:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ