ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5.1-ին և 9.2-րդ հոդվածների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
ա) հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
բ) հաշմանդամների վերականգնման բազային ծրագրի իրականացման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2006թ. մարտի 6-ի
թիվ 98 որոշման |
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
|
Հ/Հ |
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵՍԱԿԸ |
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ
|
|
I.
1.
ա)
բ)
2.
ա)
բ)
3.
ա)
բ)
գ)
դ)
ե)
զ)
է)
ը)
թ)
4.
ա) բ)
գ)
դ)
ե)
զ)
II.
1.
2.
ա) բ)
գ)
դ)
ե)
զ)
3. III. ա) բ) գ)
|
ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ
վերականգնողական բուժում ամբուլատոր պայմաններում
վերականգնողական բուժում ստացիոնար պայմաններում
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
վերին և ստորին վերջույթների բոլոր տեսակների և մակարդակների պրոթեզավորման նախապատրաստում շտկողական վիրահատություններ
ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
վերին և ստորին վերջույթների բոլոր տեսակների և մակարդակների պրոթեզներ
օրթեզներ
տուտորներ
ռեկլինատորներ
սեղմիրաններ
աղեկապեր
ծայրատի ձեռնոց կամ գուլպա
վերականգնողական պարագաների վերանորոգում
ատամների պրոթեզավորում
/բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվողների/
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ձեռնափայտ
հենակ
քայլակ
սուպինատոր
լսողական սարքեր
հաշմանդամի սայլակ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
հիմնական կրթություն
միջնակարգ կրթություն
հատուկ ընդհանուր կրթություն
միջին մասնագիտական կրթություն
բարձրագույն կրթություն
մասնագիտական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
ՍՈՑԻԱԼ-ՄԻՋԱՎԱՅՐԱՅԻՆ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ
սոցիալ-իրավական խորհրդատվություն և տեղակատվությամբ ապահովում
հատուկ տառատեսակներով գրքերի / խոսող գրքեր/ տրամադրում, ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցում
վերականգնողական տեխնիկական և այլ օժանդակ միջոցներից օգտվելու հմտությունների ուսուցում և հարմարեցում
|
Պետական պատվեր իրականացնող
բժշկական կազմակերպություններ
/պոլիկլինիկաներ և հիվանդանոցներ/
Պետական պատվեր իրականացնող
բժշկական կազմակերպություններ
հիվանդանոցներ/
«Ստեփանակերտի
պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն»
պետական ոչ առևտրային
կազմակերպություն
Պետական պատվեր
իրականացնող ատամնաբուժական կազմակերպություններ,
Արցախի Հանրապետության
առողջապահության
նախարարության
«Ստոմատոլոգիա» ՓԲԸ
Արցախի Հանրապետության
աշխատանքի, սոցիալական հարցերի և
վերաբնակեցման նախարարություն,
բժշկասոցիալական
փորձաքննության կենտրոն
Արցախի Հանրապետության
աշխատանքի, սոցիալական
հարցերի և վերաբնակեցման
նախարարության բժշկասոցիալական
փորձաքննության կենտրոն
Արցախի Հանրապետության
կրթության, գիտության և սպորտի
նախարարություն
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական
հարցերի և վերաբնակեցման նախարարություն
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական
հարցերի և վերաբնակեցման նախարարություն
Սոցիալական պաշտպանության մարմիններ
Արցախի Հանրապետության
կրթության, գիտության և
սպորտի նախարարություն,
Արցախի Հանրապետության
աշխատանքի, սոցիալական հարցերի և
վերաբնակեցման նախարարություն
«Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոն
|
(թիվ 1 հավելվածը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2006թ. մարտի 6-ի
թիվ 98 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը պետության կողմից երաշխավորված և Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող, հաշմանդամներին անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական և օժանդակ միջոցառումների ցանկ է:
(1-ին կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
2. Հաշմանդամների վերականգնումն իր մեջ ներառում է բժշկական վերականգնումը, մասնագիտական վերականգնումը և սոցիալական վերականգնումը:
3. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագրում ընդգրկված վերականգնման միջոցառումներն իրականացնում են Արցախի Հանրապետությունում պետական պատվեր իրականացնող առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտի կազմակերպությունները:
(3-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
4. Վերականգնման տեսակների և միջոցառումների իրականացման կարգը, պայմանները և ժամկետները սահմանված են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:
(4-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
5. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրն իրականացվում է հաշմանդամների վերականգնման անհատական ծրագրով հաշմանդամների համար նախատեսված միջոցառումների իրագործմամբ և հաշմանդամների համար ունի երաշխավորական բնույթ:
6. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվում են պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
7. Վերականգնողական միջոցառումների իրագործման վերջնական որոշումը վերապահվում է հաշմանդամին:
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |